Տրինիդադ և Տոբագոյի պատմություն

Տրինիդադ Տոբագո, Տրինդադ և Տոբագո կղզիները հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը, 1498 թվականին։ Իսպանական գաղութացումը (16-րդ դարից) հանգեցրել է համարյա բոլոր բնիկների ոչնչացմանը, և իսպանական գաղութարարները սկսել են ստրուկներներ մուծել Աֆրիկայից։ 1797 թվականին Մեծ Բրիտանիան զավթել է Տրինիդադը։ Տոբագոն, որը մինչև 19-րդ դարի սկիզբը կռվախնձոր էր Անգլիայի, Իսպանիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի, 1814 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի գաղութ 1899 թվականին վարչականորեն ենթարկվել Տրինիդադին։ 1834 թվականին անգլիայի գաղութներում ստրկության վերացումից հետո նախկին նեգր ստրուկները լքել են պլանտացիաները։ Նրանց փոխարինել են Հնդկաստանից և այլ երկրներից պայմանագրով եկած բանվորներ, որոնք ժամկետը լրանալուց հետո մնացել են Տրինիդադում։ 1866 թվականին Տրինիդադի հարավարևմուտքում հայտնաբերվեց նավթ, որի շահագործումը նպաստեց արդեն պրոլետարիատի առաջացմանը։ 1890 թվականին երևան եկան առաջին բանվորները, կազմակերպությունները, իսկ 1902 թվականից տեղի են ունեցել բանվորների ելույթներ։ Ազգային ազատագրման շարժման վերելքը երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականները) ընթացքում և հետո մեծ Բրիտանիային հարկադրեց երկու կղզիների բնակիչներին սահմանադրություն և կառավարություն կազմելու իրավունք տալ 1950 թվականին։ 1956 թվականին ստեղծված Ժողովրդական ազգային շարժում (ԺԱՇ) կուսակցությունը հանդես եկավ կղզիներին անկախություն տալու պահանջով։ 1962 թվականի օգոստոսի 31-ից Տրինդադ և Տոբագո անկախ պետություն է Բրիտանական համագործակցության կազմում, սեպտեմբերից՝ ՄԱԿ-ի, 1967 թվականից՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ։ 1973 թվականին Տրինդադ և Տոբագո Արևմտա-Հնդկական (Վեստինդիայի) անգլալեզու այլ երկրների հետ մասնակցել է Կարիբյան համագործակցության ստեղծմանը։ 1972 թվականին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Sրինդադ և Տոբագոի և Կուբայի, 1974 թվականին՝ Տրինդադ և Տոբագոի ու Սովետական Միության միջև։ 1976 թվականի օգոստոսի․ 1-ից Տրինդադ և Տոբագոյի հանրապետություն է, հանդես է գալիս հանուն խաղաղ գոյակցության և միջազգային համագործակցության։ 1980 թվականին որոշում ընդունվեց անցկացնել Տոբագոյին ինքնավարություն տալու միջոցառումներ։

Տրինիդադի դրոշը
Տրինիդադի և Տոբագոյի զինանշանը

Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները խմբագրել

Ժողովրդական ազգային շարժում (ԺԱՇ), կառավարող կուսակցություն է, հիմնվել է 1956 թվականին։ Միավորում է գլխավորապես մանր բուրժուազիային և մտավորականությանը, ինչպես նաև բանվորների մի մասին։ Միացյալ բանվորական ճակատ (ՄԲԾ), օպոզիցիոն կուսակցություն է, հիմնվել է 1975 թվականին։ Դեմոկրատական գործողության կոնգրես (ԴԳԿ), օպոզիցիոն կուսակցություն է, հիմնվել է 1971 թվականին։ Ազգային վերակառուցման կազմակերպություն (ԱՎԿ), հիմնվել է 1980 թվականին։ Դեմոկրատական լեյբորիստական կուսակցություն (ԴԼԿ), հիմնվել է 1956 թվականին։ Սոցիալդևմոկրատական կուսակցություն (ՍԴԿ), հիմնվել է 1976 թվականին։ Տրինիդադի արհմիությունների կոնգրես, ստեղծվել է 1957 թվականին, ունի 100 հազար անդամ։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմքն են նավթարդյունահանումը, նավթավերամշակումը և տուրիստների սպասարկումը։ Վերամշակում են նաև Վենեսուելայից, Էկվադորից և այլ երկրներից ներմուծվող նավթ։ 1983 թվականին արդյունահանվել է 8,4 միլիոն նավթ (արդյունահանման ավելի քան 3/4-ը վերահսկում են ամերիկյան մոնոպոլիաները), 3,6 միլիարդ մետր/խորանարդ բնական գազ, 59,3 հազար ասֆալտ, արտադրվել՝ 10,5 միլիոն նավթամթերք, 189,1 հազար ցեմենտ, 940 հազար պարարտանյութ, 1981 թվականին՝ 1,8 միլիարդ կվտ.ժէլեկտրաէներգիա։ Կան քիմիական, տեքստիլ, սննդի (գլխավորապես շաքարի) արդյունաբերության ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության մեջ տիրապետում է խոշոր հողատիրությունը։ Վարելահողերն ու բազմամյա տնկարկներն զբաղեցնում են տարածքի 31%-ը։ Գլխավոր ապրանքային կուլտուրան շաքարեղեգն է։ Մշակում են նաև կակաո, սուրճ, բրինձ, ծխախոտ, բանան, ցիտրուսայիններ, կոկոսյան արմավենի, եգիպտացորեն, ընդավորներ, բատատ, մանիոկ։ Կա ձկնորսություն (որսը՝ 4,5 հազար ա, 1982 թվականին)։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Երկաթուղիների երկարությունը 175 կմ է, ավտոճանապարհներինը՝ 7,1 հզ․ կմ 1982 թվականին։ Արդյունաբերական կենտրոններն ու գլխավոր նավահանգիստներն են Փուենտ ա Պիեռը, Բրայտոնը, Փոյնթ Ֆորտինը, Պորտ օֆ Սպեյնը։ Կա միջազգային օդանավակայան։ Արտահանում է նավթ և նավթամթերք, նավթաքիմիական արտադրանք, ներմուծում՝ նավթ, սարքավորում և տրանսպորտային միջոցներ, արդյունաբերական ապրանքներ, պարեն։ Արտաքին առևտրի հիմնական գործընկերներն են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Կարիբյան ավազանի երկրները, Վենեսուելան, Սաուդյան Արաբիան։ 1983 թվականին Տրինիդադ և Տոբագո են այցելել 205 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ։ Դրամական միավորը Տրինիդադ և Տոբագոյի դոլլարն է։

Բժշկությունը խմբագրել

1979 թվականի տվյալներով ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 25,1, մահացությունը՝ 6,8, մանկ, մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 26,4։ Տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, հատկապես ստամոքսաաղիքային համակարգի, վեներական, սիրտ–անոթային հիվանդությունները, գլխուղեղի անոթային ախտահարումները, չարորակ ուռուցքները։ 1980 թվականին աշխատում էին 786 բժիշկ (10000 բնակչին՝ 6,5 բժիշկ), 69 ատամնաբույժ, ավելի քան 2,8 հզ․ բուժքույր։ 1979 թվականին գործում էր 23 հիվանդանոց՝ 4,4 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 3,7 մահճակալ, 95,5%-ը՝ պետական հիվանդանոցներում)։

Լուսավորությունը խմբագրել

6-12 տարեկան երեխաների ուսուցումը պարտադիր է։ 10-ամյա տարրական դպրոցն անվճար է։ Միջնակարգ դպրոցը (8-ամյա) գործում է տարրական դպրոցի 6 դասարանների հիմքի վրա և ունի 2 աստիճան (6+2)։ Գործում են նաև մասնավոր դպրոցներ։ Պրոֆտեխնիկական պատրաստությունը (1-4 տարի) իրականացվում է 10-ամյա տարրական դպրոցի հիմքի վրա։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժ, քոլեջները ոչ լրիվ միջնակարգի հիմքի վրա։ Պորտ օֆ Սպեյնում է գտնվում Վեստ Ինդիայի համալսարանի Տրինիդադի բաժանմունքը։ Ունի տեխնիկական, պոլիտեխնիկական (Սան Ֆեռնանդո), Արևելյան Կարիբյան գյուղատնտեսական ինստիտուտներ։ Խոշոր են Տրինիդադի և Տոբագոյի կենտրոնական համալսարանի, Տրինիդադի հանրային (հիմնականը՝1851 թվականին) գրադարանները։ Պորտ օֆ Սպեյնում են գտնվում Ազգային թանգարանը և կերպարվեստի պատկերասրահը։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հե ռուստատեսությունը խմբագրել

Հրատարակվում են 1980 թվականի «Տրինիդադ գարդիան» 1917 թվականից, «Տրինիդադ և Տոբագո էքսպրես» 1967 թվականից, «Իվնինգ նյուս» 1936 թվականից օրաթերթերը և 4 շաբաթաթերթ։ Ռադիոհաղորդումների կառավարական ծառայությունը հիմնվել է 1957 թվականին, «Ռա դիո Տրինիդադ» ռադիոհաղորդումների առևտրական ընկերությունը՝ 1947 թվականին, Հեռուստահաղորդումների առևտրական ծառայությունը հիմնադրվել է 1962 թվականին։

Գրականությունը խմբագրել

Գրականությունը զարգանում է անգլերեն լեզվով։ Կազմավորումը կապված է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգային ազատագրական պայքարի վերելքի հետ։ Ազգային մշակույթի զարգացման պայմանների բացակայության և գաղութատիրության հետևանքով շատ գրողներ տարագրվել են՝ չխզելով, սակայն, ստեղծագործական կապը հայրենիքի հետ։ Ռ․ Դը Բուասիերը հրատարակել է աշխատավորների 30-40-ական թվականների կյանքի ու պայքարի մասին պատմող գրքեր «Թագի մարգարիտը» 1952 թվականին, «Ռոմ և կոկա-կոլա», 1956 թվականին։ Ս․ Սելվոնի (ծնվել է 1923 թվականին) «Կղզին աշխարհ է» 1955 թվականին, «Արտույտի բույնը» 1965 թվականին, «Կարոնայի հարթավայրերը» 1970 թվականին և մյուս վեպերը նվիրված են ժամանակակից Վեստ Ինդիային։ Խոշորագույն արձակագիր Վ․ Ս․ Նեյպոլի (ծնվել է 1932 թվականին) ստեղծագործությունում տիրապե տում է Վեստ Ինդիայի իրականության («Միստիկական մերսորդը», 1957 թվականին, «Ընտրություններ էլվիրում», 1958 թվականին, վեպեր), դրա հետ մեկտեղ «Տուն միստր Բիսվասի համար» 1961 թվականին, «Միստր Սթոունը և զինակից ասպետները» 1967 թվականի վեպերում նկատելի են ողբերգական երանգներ, իսկ «Ընդօրինակողները» (1967) վեպում՝ կծու ծաղր։ 1960 թվականի վերջից Նեյպոլը հիմնականում ուշադրությունը նվիրել է ակնարկին, պատմվածքին, պատմական հրապարակագրությանը «Էլդորադոյի կորուստը», 1969 թվականին, «Լեփ–լեցուն բարաք», 1973 թվականին։ 1960-ական թվականներին գրկականական մուտք գործած վիպասանների ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է հակումը դեպի սոցիալիստական խնդիրները և աշխատավորության կյանքի պատկերումը Մ․ Անթոնիի «Մոտենում են խաղերը» 1963 թվականին, «Տարին Սան–Ֆեռնանդոյում» 1965 թվականին, «Կանաչ օրեր գետափին» 1967 թվականին։ Լավլեսի (ծնվել է․ 1935 թվականին) «Ընկնում են առավածները» 1965 թվականին և «Ուսուցիչը» 1969 թվականին, Ի․ Քսանի «Կախարդ» 1964 թվականին վեպերը և այլն։ Կ․ Սիլին և Կառը, Կ․ Հոուպը նովելագիրներ են։ Պրոֆեսիոնալ բանաստեղծներից խոշորներն են Խ․ Տելեմակը (ծնել է 1911 թվականին), Օա․ Ռոուչը (ծնվել է 1915), Դ․ Ուոլկոտը (ծնվել է 1930 թվականին, հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ)։

Ճարտարապետությունը և կերպարվեստը խմբագրել

Պահպանվել են արաբական և հնդկացիների խեցեղեն իրեր, գործվածքներ, զարդեր։ Գաղութատիրության շրջանի հուշարձանները կործանվել են հրդեհներից։ Քաղաքներում (Պորտ օֆ Սպեյն, Սան Ֆեռնանդո) գերակշռում են ոչ բարձր փայտե տները, որոնց երկրորդ հարկի երկարությամբ փորագրազարդ սրահներ են։ Հասարակական շինությունները, մենատները, եկեղեցիները հիմնականում կառուցվել են 19-րդ դարի սկզբին (կլասիցիզմի ոճով) և 19-րդ դարի 2-րդ կեսին։ Ժամանակակից ոճի կառույցները սակավաթիվ են։ 19-րդ դարի 2-րդ կեսին ժ․ Մ․ Կազաբոնը ջրաներկով նկարել է Տրինիդադի տեսարաններ։ 20-րդ դարին ժողովրդի կյանքը պատկերում են գեղանկարիչներ Մ․ Պ․ Ալլադինը, Զ․ Ֆառելը, Կ․ Չանգը, քանդակագործ Կ․ Մոռիսը։ ժողովրդական ստեղծագործություններից առանձնանում են ավանդական կառնավալների զգեստները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 103