Ռազմական ակադեմիա, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն։ Մասնագիտացված է բարձրակարգ սպայական, մանկավարժական կադրերի պատրաստման, գիտահետազոտական աշխատանքների իրականացման մեջ։ Ռազմական բուհերի (որոնք հետագայում որոշ երկրներում կոչվեցին ռազմական ակադեմիաներ) առաջացումը վերաբերում է 18-րդ դարի վերջին — 19-րդ դարի սկզբին, երբ Շվեդիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր ստեղծվեցին բարձրակարգ ռազմական դպրոցներ։

Աֆղանստանի ազգային ռազմական ակադեմիայի սաները
Կորեայի ռազմական ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ

Ռազմական ակադեմիաներ կամ դրանց համապատասխան ուսումնական հաստատություններ գործում են Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։