Երգող հեղափոխություն

Լիտվայի դրոշով մարդը խորհրդային տանկի առաջ, 13 հունվարի, 1991 թ.

Երգող հեղափոխություն (լատիշ․՝ Dziesmotā revolūcija, լիտ.՝ Dainuojanti revoliucija, էստ․՝ Laulev revolutsioon), համաշխարհային բողոքի ցույցերի շարք ԽՍՀՄՄերձբալթյան շրջանում 1987-1991 թվականներին, որի հիմնական նպատակն էր վերականգնել պետական ինքնիշխանությունը Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում։

Հեղափոխությունն իր նպատակին հասավ գրեթե առանց զոհերի և ավերածությունների, բացառությամբ 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձությունների ընթացքում Վիլնյուսի հեռուստաաշտարակի տասնչորս պաշտպանների և ՊԱԿ-ի մեկ աշխատակցի, Ռիգայում 1991 թվականի բարիկադների ժամանակ յոթ զոհերի, 1991 թվականի հուլիսի 31-ին Բելառուսի ԽՍՀ-ի և Լիտվայի սահմանին մաքսատան ութ լիտվացի աշխատակիցների և ոստիկանների գնդակահարության և մի քանի առանձին զոհերի։

ՊատմությունԽմբագրել

ԽՍՀՄ-ի անկումը սկսվեց 80-ական թվականների երկրորդ կեսին։ Ազգային-անջատողական բնույթի առաջին խռովությունները Մերձբալթյան երկրներում ստացան «Երգող հեղափոխություն» անվանումը, քանի որ դրանք հիմնված էին ազգային վերածննդի ռոմանտիկ գաղափարների վրա։ Դրա հետ միաժամանակ ստեղծագործ մտավորականները Մերձբալթյան երկրների օկուպացման և այդ երկրների զարգացումն արհեստականորեն դադարեցնելու վերաբերյալ մտքեր էին տարածում՝ այդ ամենը կապելով 1940 թվականին ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու հետ։ Միևնույն ժամանակ անտեսվում էին հետպատերազմական պատմական իրողությունները, և ռուսախոս բնակչությանը ներկայացվում էր բնակության վայրը «լքելու» անհիմն պահանջներ։ "Երգող հեղափոխության" այս գաղափարախոսությունը փաստացի նշանակում էր միասնական տնտեսական ծրագրի և քաղաքական հարթակի բացակայություն, բացառությամբ ազգայնացված սեփականության վերադարձը իր նախկին սեփականատերերին, մինչպատերազմական սահմանադրության վերականգնումը և ոչ բնիկ բնակչության իրավունքների խտրականություն։

«Երգող հեղափոխություն» հասկացողությունը առաջին հերթին վերաբերում է Էստոնիային և Լատվիային, ինչ-որ չափով նաև Լիտվային։ Երգող հեղափոխության խորհրդանիշներ դարձան Մերձբալթյան երկրների ազգային երգերը (Լատվիայում՝ դայնաները), որոնք հավաքվածներն երգում էին ցույցերի ժամանակ, հաճախ նաև խորհրդային տանկեր հանդիպելուց։

Հետաքրքիր է, որ Մերձբալթյան երկրների ռուսախոս բնակչության մեծամասնությունը (Լատվիայում, ըստ 1989 թվականի մարդահամարի, ռուսախոս բնակչությունը կազմում է ամբողջ բնակչության 42%-ը[1]), թեև չէին մասնակցում հեղափոխության նախնական փուլին, Մերձբալթյան երկրների անկախությանը մասամբ կողմ էին արտահայտվում։ Այնուամենայնիվ, ռուսախոսների զգալի մասը ակտիվ քաղաքական հակազդեցություն էր ծավալում Մերձբալթյան երկրների անկախության մտքին, ի հակազդեցություն Էստոնիայի և Լատվիայի Ազգային ռազմաճակատների՝ ստեղծելով, այսպես կոչված, Ինտերֆրոնտներ, որոնք հիմնականում քարոզում էին խորհրդային կոմունիստական անցյալի իդեալները։ Տեղի բնակչության ճնշող մեծամասնությունը Ինտերֆրոնտներին ընդունում էր որպես Մոսկվայի «հինգերորդ շարասյուններ», որոնց հիմնական խնդիրն էր Մոսկվայի վերահսկողության պահպանումը մեծ ռուսական շովինիզմի ավանդույթներով։

Հաճախ երգերը երգում էին գիշերները, քաղաքի հրապարակներում բնակչության զանգվածային բախումների ժամանակ։ Այսպես 1988 թվականի սեպտեմբերի 11-ին Տալլինի Երգերի դաշտում «Էստոնիայի Երգը» երաժշտական փառատոնի ժամանակ, ըստ ԶԼՄ-ների փոխանցման, հավաքվել էր մոտ 300.000 էստոնացի, այսինքն երկրագնդի վրա այդ ազգի բնակչության մոտ մեկ երրորդ մասը։ Լիտվայում շարժումը ստացավ «Սայուդիս» անվանումը։

Զգալի ճանաչման հասավ նաև 600 կմ երկարությամբ մարդկանց կենդանի շղթան (Տալլին-Ռիգա-Վիլնյուս), որը կազմվել է 1989 թվականի օգոստոսի 23-ին և ստացել է «Բալթյան ուղի» անվանումը։

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Ֆուրման Դ․ Ե․, Զադորոժնյուկ Է․ Գ․ Притяжение Балтии (балтийские русские и балтийские культуры) // Мир России. 2004. Т. XIII. № 3. С. 98-130 (ռուս.)

ՀղումներԽմբագրել