Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հունգարիայի գիտությունների ակադեմիա (հունգ.՝ Magyar Tudományos Akadémia (MTA)), բարձրագույն գիտական հաստատություն Հունգարիայում: Գտնվում է Բուդապեշտում՝ Դանուբ գետի ափին, Ռուզվելտ հրապարակի Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի նախագծով կառուցված նեո-ռենեսանս ոճի շենքում։ Ակադեմիայի գործունեության նպատակն է երկրում բնական և հասարակական գիտությունների զարգացումը և դրանց համակարգումը։ Ֆինանսավորվում է պետական բյուջեից, ինչպես նաև իր ակտիվներից ստացված եկամուտներով և նվիրատվություններով։ Ակադեմիայի համակարգում աշխատում են շուրջ 35 000 հետազոտողներ։
Հունգարիայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա, Q1126018? և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | նոյեմբերի 3, 1825 |
Հիմնադրիր | Իշտվան Սեչենյի |
Անդամակցություն | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բուդապեշտ |
Հասցե | Széchenyi István tér 9. |
Կայք | mta.hu(հունգարերեն) և mta.hu/english(անգլ.) |
Hungarian Academy of Sciences Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Ակադեմիան հիմնադրվել է 1825 թվականի նոյեմբերի 3-ին (այս օրը Հունգարիայում տոնվում է որպես Գիտելիքի օր) հունգարացի քաղաքական գործիչ Իշտվան Սեչենյիի կողմից, ով հունգարիայի պառլամենտի նստաշրջանի ժամանակ առաջարկել է ստեղծել «Գիտական ընկերություն»: Ընկերության ստեղծման համար նա ներդրել է իր կալվածքի տարեկան եկամուտը։ Նրա օրինակին են հետևել Աբրահամ Վայը, Դյորդ Անդրաշին և Դյորդ Կարոյին, ովքեր դարձել են ակադեմիայի հիմնադիրները։ Կառույցի նպատակն էր հունգարերեն լեզվի զարգացումը, Հունգարիայում գիտության և արվեստի ուսումնասիրությունն ու տարածումը։ Չորս հիմնադիրներից և 11 գրողներից ու գիտնականներից բաղկացած կոմիտեն ստեղծել է կազմակերպության կանոնադրությունը, որը 1831 թվականին ընդունվել է կայսեր Ֆրանց I-ի կողմից։ Ակադեմիայի առաջին նախագահն է եղել Իոժեֆ Տելեկին։
ԱնդամակցությունԽմբագրել
1970 թվականին ակադեմիայի կազմում ընդգրկված են եղել 188 իսկական և թղթակից անդամներ, 68 արտասահմանյան անդամներ, այդ թվում 20 խորհրդային գիտնականներ։ 2006 թվականից ակադեմիայի անդամները բաժանվում են 4 խմբի՝
- իսկական անդամներ (ակադեմիկոսներ) - 248
- թղթակից-անդամներ - 92
- արտասահմանյան անդամներ - 161
- պատվավոր անդամներ - 201
Մինչև 70 տարեկան իսկական և թղթակից անդամների քանակը չի կարող անցել 200-ը։ Ակադեմիայի անդամներն ընտրվում են ցմահ, ընտրելու իրավունք ունեն ակադեմիկոսներն ու թղթակից անդամները։ Ակադեմիկոսներն ու թղթակից անդամները ստանում են կառավարական կրթաթոշակ։
ԲաժիններԽմբագրել
Ակադեմիան ունի տասնմեկ հիմնական բաժիններ՝
- Լեզվաբանության և գրականագիտության բաժին
- Փիլիսոփայության և պատմական գիտությունների բաժին
- Մաթեմատիկայի բաժին
- Գյուղատնտեսական գիտությունների բաժին
- Բժշկական գիտությունների բաժին
- Տեխնիկական գիտությունների բաժին
- Քիմիական գիտությունների բաժին
- Կենսաբանական գիտությունների բաժին
- Տնտեսագիտության և իրավագիտության բաժին
- Երկրագիտության բաժին
- Ֆիզիկական գիտությունների բաժին
Գիտահետազոտական ինստիտուտներԽմբագրել
- Գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոն
- Աստղագիտության և երկրագիտության կենտրոն (ներգրավված է Կոնկոլի աստղադիտարանի հետ)
- Կենսաբանության Szeged հետազոտական կենտրոն
- Կոմպյուտերային գիտություն և վերահսկողության ինստիտուտ
- Էկոլոգիական հետազոտությունների կենտրոն
- Տնտեսական և տարածաշրջանային հետազոտությունների հետազոտական կենտրոն
- էներգիայի հետազոտությունների կենտրոն
- Հումանիտար հետազոտությունների կենտրոն
- Լեզվաբանության գիտահետազոտական ինստիտուտ
- Մաթեմատիկայի Ռենյի ինստիտուտ
- Փորձարարական բժշկության ինստիտուտ
- Բնական գիտությունների հետազոտական կենտրոն
- Միջուկային հետազոտությունների ինստիտուտ
- Ֆիզիկայի Վիգներ հետազոտական կենտրոն
- Հասարակական գիտությունների կենտրոն