Բացել գլխավոր ցանկը

Արևելյան Երուսաղեմ

Երուսաղեմ քաղաքի արևելյան հատվածը
Արևելյան Երուսաղեմի քարտեզը: Արաբական տարածքները նշված են կանաչ գույնով, իսկ հրեականնները` կապույտով:

Արևելյան Երուսաղեմ (արաբ․՝ القدس الشرقية‎‎; եբր.՝ מזרח ירושלים‎), Երուսաղեմի հատված, որը նվաճել էր Հորդանանը 1948 թվականին և առանձնացվել էր Իսրայելի կողմից վերահսկվող Արևմտյան Երուսաղեմից 1948-1949 թվականների Արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում: Այն ընդգրկում է Երուսաղեմի հին քաղաքը և Հուդայականության, Քրիստոնեության և Իսլամի որոշ սրբավայրեր, ինչպիսիք են Ժայռի Գմբեթը, Լացի պատը, Ալ-Ակսա մզկիթը, Սուրբ Հարության տաճարը և բազմաթիվ այլ պատմամշակութային օբյեկտներ: Հատվածի քաղաքական վիճակի վերաբերյալ Իսրայելի և Պաղեստինի մոտեցումները չեն համընկնում[1]: Պաղեստինի տեսակետը պաշտոնապես հիմնված է 1949 թվականի հաշտության համաձայնագրերի վրա, իսկ Իսրայելի դիրքորոշումը հիմնված է ներկայիս Երուսաղեմի գործող սահմանների վրա, որոնք արդյունք են Իսրայելի կողմից որոշված մի շարք վարչատարածքային ընդլայնումների վրա, որոնք Իսրայելը իրականացրել է 1967 թվականի հունիսի Վեցնօրյա պատերազմից հետո: Չնայած իր անվանմանը Արևելյան Երուսաղեմի մեջ են մտնում Հին քաղաքից դեպի հյուսիս, արևելք և հարավ ընկած թաղամասերը:

1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Երուսաղեմը վիճելի էր Հորդանանի և Իսրայելի միջև և հրադադարի ժամանակ երկու երկրները գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերում կիսել Երուսաղեմը երկու մասի, արևելյան հատվածը անցնում էր Հորդանանին, իսկ արևմտյանը` Իսրայելին: Համաձայնությունը պաշտոնական ուժ ստացավ Հռոդոսի համաձայնագրով 1949 թվականի մարտին[2][3]: Մեկ շաբաթ անց Դավիդ բեն Գուրիոնը իր կուսակցության ժողովում հայտարարեց, որ Հրեական Երուսաղեմը Իսրայելի անբաժանելի մասն է[4]: Հորդանանին անցավ Արևելյան Երուսաղեմը[5]: Այս համաձայնագիրը հաստատեցին համապատասխանաբար Քնեսեթը 1950 թվականի հունվարին և Հորդանանի խորհրդարանը 1950 թվականի ապրիլին[6]:

1967 թվականի Վեցնօրյա պատերազմից հետո Արևելյան Երուսաղեմը անցավ Իսրայելի վերահսկողության տակ[7]: Այն օկուպացվեց Իսրայելի կողմից 1967 թվականի հունիսին: 1967 թվականի հունիսի 27-ից 28-ին Արևելյան Երուսաղեմը Իսրայելի կողմից ճանաչվեց որպես Երուսաղեմի անբաժանելի մաս Իսրայելի վերահսկողության ներքո[8][9]: Գլխավոր ասամբլեան բազմաթիվ հռչակագրերի միջոցով փորձեց փոխել քաղաքի կարգավիճակը, սակայն ապարդյուն[10]:

Պաղեստինի ազատության կազմակերպության 1988 թվականի Պաղեստինի անկախության հռչակագրով Երուսաղեմը հռչակվել է Պաղեստինի մայրաքաղաք: 2000 թվականին Պաղեստինի իշխանությունները ընդունեցին օրենք, որով Երուսաղեմը ճանաչվում էր մայրաքաղաք, որը 2002 թվականին հաստատեց նախագահ Յասեր Արաֆաթը[11][12], չնայած Իսրայելը չի թույլատրում Պաղեստինին պետական հաստատություններ հիմնել Արևելյան Երուսաղեմում: Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը ճանաչեց Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք 2017 թվականի դեկտեմբերի 13-ին[13]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Leila Farsakh, Palestinian Labour Migration to Israel: Labour, Land and Occupation, Routledge 2005 p. 9: "Israeli and Palestinian sources differ in their definition of East Jerusalem."
  2. Shlomo Hasson, 'A Master Plan for Jerusalem: Stage One – the Survey,' in Moshe Maʻoz, Sari Nusseibeh (eds.), Jerusalem: Points Beyond Friction, and Beyond, Kluwer Law International, pp. 15-24.
  3. Sharon Korman, The Right of Conquest: The Acquisition of Territory by Force in International Law and Practice, Oxford University Press, 1996 p. 251:"Both states treated the respective sectors of Jerusalem under their effective control as forming an integral part of their state territory between 1948 and 1967, and each recognized the other's de facto control in their respective sectors by the signature of the 1949 Jordan-Israel General Armistice Agreement."
  4. «Statements of the Prime Minister David Ben-Gurion Regarding Moving the Capital of Israel to Jerusalem» 
  5. Menachem Klein, Jerusalem: The Contested City, 2001, Hurst & Co. Publishers, p. 51.
  6. Sharon Korman, The Right of Conquest: The Acquisition of Territory by Force in International Law and Practice, Oxford University Press, 1996 p. 251, n. 5.
  7. Ian S. Lustick, "Has Israel Annexed East Jerusalem?", Middle East Policy, Vol. V, No. 1, pp. 34-45, January 1997; accessed 25 November 2014.
  8. Ian Lustick, "Has Israel Annexed East Jerusalem?", Middle East Policy, Volume V, January 1997, Number 1, pp. 34–45 (on web.archive.org). PDF; accessed 25 November 2014.
  9. Law and Administration Ordinance (Amendment No. 11) Law, 5727-1967 and Municipalities Ordinance (Amendment No. 6) Law, 5727-1967 of 27 June 1967; and "The Jerusalem Declaration" (extension of the boundaries of the municipal corporation), 1967 of 28 June 1967.
  10. «General Assembly Resolution 2253, 4 July 1967»։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2013-ին 
  11. "Arafat Signs Law Making Jerusalem Palestinian Capital", People's Daily, published 6 October 2002
  12. Arafat names Jerusalem as capital, BBC News, published 6 October 2002.
  13. «OIC declares East Jerusalem as Palestinian capital»։ www.aljazeera.com։ Վերցված է 13 December 2017