Սուդանի անցումային ռազմական խորհուրդ

Սուդանի անցումային ռազմական խորհուրդ, կառավարական մարմին, որը կազմվել է զինվորական խունտայի կողմից՝ ապրիլի 11-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ։ Խորհրդի նախագահ դարձավ երկրի ռազմական ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը՝ այն բանից հետո, երբ հեղաշրջման հաջորդ օրը հրաժարական տվեց փոխնախագահ Ահմեդ Ավադ իբն Աուֆը[1]։

Սուդանի անցումային ռազմական խորհուրդ
Изображение логотипа
Սուդանի դրոշ
Տեսակmilitary junta?
ԵրկիրՍուդան
Ստեղծման թվական2019 թվականի ապրիլի 11
Նախորդող մարմինՍուդանի կառավարություն
Լուծարման թվականօգոստոսի 20, 2019
Փոխարինված էՕմար ալ-Բաշիր
Շտաբակայանխարթում, Սուդան
Պատասխանատու նախարարԱբդել Ֆաթահ ալ-Բուրհան

Խորհրդի ղեկավարի տեղակալն է Արագ աջակցման ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մոհամեդ Համդան «Հեմեդի» Դագալոն։ ԱԱՈՒ-ն համարվում է Ջանջավիդ աշխարհազորի անուղղակի իրավահաջորդը[2]։

Խորհրդի մամլո խոսնակը՝ գեներալ-մայոր Շամս ադ-դին Շանթոն է[3]։ Խորհրդի այլ հայտնի անդամներից են գեներալ Գալայեդին Ալշեիխը ու Խորհրդի քաղաքական կոմիտետի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Օմար Զային ալ-Աբիդին[4][5]։

Խորհրդի նպատակն է ընդդիմադիրների ու Սուդանի ցուցարար ուժերի աջակցությամբ ժամանակավոր քաղաքացիական կառավարության ստեղծումը։

Ծանոթագրություններ խմբագրել