Բողոքի ակցիաներ Ալժիրում (2019)
Բողոքի ակցիաներ Ալժիրում, տեղացի բնակիչների գործողությունները՝ սկսված 2019 թվականի փետրվարին, Ալժիրի տարբեր քաղաքներում, ուղղված Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի առաջադրմանը՝ Ալժիրի նախագահի պաշտոնում՝ արդեն 5-րդ անգամ:
Բողոքի ակցիաներ Ալժիրում (2019) | |||
---|---|---|---|
![]() Բողոքողները Բաթնայում, փետրվարի 22, 2019 թվական | |||
Ամսաթիվ | Փետրվարի 16, 2019 թվական – շարունակվում են մարտի 10-ը ներառյալ [1][2][3][4] | ||
Վայր | Ալժիր | ||
Պատճառ |
| ||
Նպատակ |
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | 0 | ||
Վիրավորներ | 183 (112-ը՝ ոստիկանության սպաներ)[5] | ||
Ձերբակալվածներ | 195[6][5] |
Բովանդակություն
- 1 Պատճառներ
- 2 Ժամանակագրություն
- 2.1 Բողոքի ակցիաների սկիզբ
- 2.2 Բախումներ մայրաքաղաքում և Աբդել Ազիզ Բութեֆլիկայի հոսպիտալացումը Շվեյցարիայում
- 2.3 Միլիոնանոց բողոքի ցույցեր
- 2.4 Նախագահ Բութեֆլիկայի վերադարձը Ալժիր և նրա «ճանապարհային քարտեզը»
- 2.5 Բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունների շարունակություն
- 2.6 Միլիոնանոց երկրորդ բողոքի ակցիան
- 3 Արձագանք
- 4 Ծանոթագրություններ
- 5 Արտաքին հղումներ
ՊատճառներԽմբագրել
2019 թվականի փետրվարի 10-ին Աբդել Ազիզ Բութեֆլիկան հայտարարեց, որ առաջադրում է իր թեկնածությունը՝ նախագահի պաշտոնի նոր ժամկետի համար: Ընդ որում՝ նախագահը տառապում է մի շարք հիվանդություններով. 2013 թվականին Բութեֆլիկան ինսուլտ է տարել, և մինչ օրս նա տեղաշարժվում է միայն հաշմանդամության անվասայլակով ու հազվադեպ է հայտնվում հանրության առջև:
ԺամանակագրությունԽմբագրել
Բողոքի ակցիաների սկիզբԽմբագրել
Փետրվարի 16-ին հարյուրավոր մարդիկ դուրս եկան Հերրաթ քաղաքի փողոցներ և բողոքում էին Ալժիրի նախագահի՝ իր թեկնածությունը հինգերորդ անգամ առաջադրելու դեմ[7]:
Փետրվարի 18-ին երկրի հյուսիսում գտնվող մի քանի պրովինցիաներում տեղի ունեցան Բութեֆլիկայի՝ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու դեմ ուղղված բողոքի ակցիաներ: Բողոքի ակցիաների անցկացման վայրեր հասած ոստիկանները դրանց կանխարգելման ուղղված ոչ մի քայլ չձեռնարկեցին[8]:
Փետրվարի 21-ին 6 արհեստակցական միություններ միավորվեցին և կոչ արեցին փետրվարի 27-ից գործադուլ սկսելու: Արհեստակցական միությոևւնների ներկայացուցիչները փողոց են դուրս գալու, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն՝ աշխատողների կրթությանը ներկայացվող պահանջների դեմ[9]:
Փետրվարի 22-ին ողջ երկրի տարածքում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր, որոնք ուղղված էին նախագահ Բութեֆլիկայի կառավարմանը[10]:
Փետրվարի 22-ին մայրաքաղաքում և մի քանի պրովինցիաներում վերսկսվեցին բողոքի ցույցերը, որոնք ուղղված էին Բութեֆլիկայի՝ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում հինգերորդ անգամ առաջադրելուն[11]:
Փետրվարի 25-ին ոստիկանությունը մայրքաղաքում բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց[12]:
Փետրվարի 28-ին Ալժիրի համալսարանի ուսանողները դուրս եկան ցույցի, որն ուղղված էր գործող նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի դեմ: Բողոքի ակցիաները բռնկվեցին համալսարանի գլխավոր մասնաշենքում, սակայն անվտանգության աշխատակիցները փակեցին շենքի բոլոր հնարավոր ելքերը՝ այդպիսով կանխելով ուսանողների միացումը փողոցի ցուցարարներին: Իրենց հերթին ուսանողներին պահեց նաև ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը[13]:
Բախումներ մայրաքաղաքում և Աբդել Ազիզ Բութեֆլիկայի հոսպիտալացումը ՇվեյցարիայումԽմբագրել
Մարտի 1-ին Ալժիրի տարբեր քաղաքներից շուրջ 800 հազար ցուցարարներ դուրս եկան փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով արդեն 20 տարի նախագահի պաշտոնն զբաղեցնող Բութեֆլիկայի՝ իր թեկնածությունը ևս մեկ անգամ առաջադրելու դեմ: Ոստիկանության հետ բախումները տեղի ունեցան կառավարության շենքի և նախագահի պաշտոնական նստավայրի մոտ, որտեղ կարգ ու կանոնը պահպանելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց: Արդյունքում տուժեց 10 ցուցարար[14]: Ավելի քան 40 լրագրողներ, ովքեր հանդես էին գալիս երկրում տիրող գրաքննության դեմ, ձերբակալվեցին ոստիկանության կողմից[15].
Մարտի 2-ին Al Mayadin և Youm7 հրատարակությունները, հղում կատարելով բժշկության ոլորտում իրենց մոտ կանգնած աղբյուրներին, հայտարարեցին, որ նախագահին նորից հոսպիտալացրել են, բայց այս անգամ Ժնևի համալսարանական հիվանդանոցում, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները չեն կարող նրան տրամադրել տեղեկանք այն մասին, որ ինքն ունակ է կատարելու երկրի ղեկավարի պարտականությունները: Սրա հետ կապված, ինչպես հայտնում է Gulf Online հրատարակությունը՝ հղում կատարելով «վերևներում» գտնվող աղբյուրիներին, Բութեֆլիկան որոշել է մոտ ժամանակներս հայտնել հերթական նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին[16]:
Մարտի 3-ին Սահմանադրական խորհրդին հանձնվեցին Բութեֆլիկայի փաստաթղթերը՝ նրան որպես նախագահի թեկնածու գրանցելու համար: Սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ով է դա արել նրա փոխարեն: Փաստաթղթերը պետք է բերի ինքը՝ թեկնածուն, իսկ գործող նախագահը Շվեյցարիա է տեղափոխվել և գտնվում է դեղորայքային կոմայի մեջ: Այդ դեպքի համար Աբդելգանի Զաալանեն հաշվի է առել նախագահի գրությունը, որում հաղորդվում է, որ վերընտրվելու դեպքում ինքը մեկ տարվա ընթացքում կնշանակի արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց այլչս չի մասնակցի: Նոր ընտրությունների ամսաթիվը կսահմանի Ազգային անկախ հանձնաժողովը, որը նաև պետք է «մշակի և ընդունի քաղաքական, համակարգային, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ՝ ազգային ալժիրյան պետության կառավարման նոր համակարգի ևավորման համար»: Նախագահը խոստացավ անցկացնել հանրաքվե՝ ըստ նոր Սահմանադրության, որը «կամրապնդի նոր հանրապետության և նոր ալժիրյան համակարգի ծնունդը»[17][18]:
Այդ նույն օրը երկրում վերսկսվեցին զանգվածային բողոքի ակցիաները[19]: Ոստիկանությունն արգելափակեց մի շարք փողոցներ, ինչպես նաև ջրցաններ կիրառեց ցուցարարների դեմ: Բողոքի ակցիաների պատճառով մայրաքաղաքում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, փակվել են հիմնական փողոցներն ու քաղաքի մուտքերը, փակված են Ալժիրի համալսարանի ելքերը[20][21]:
Բացի մայրաքաղաքից, հազարավոր ցուցարարներ հավաքվեցին Կոնստանտինա, Օրան, Աննաբա, Մոստագանեմ, Սկիկդա և բազմաթիվ այլ քաղաքներում[22]:
Մարտի 4-ին Ալժիրի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ հայտնելով, որ չեն պատրաստվում դասերն սկսել այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը հրաժարական չի տվել[23]:
Մարտի 5-ին ցուցարարները փորձեցին մուտք գործել մայրաքաղաքում գտնվող կառավարության շենք, սակայն ոստիկանությունը կասեցրեց բոլոր մոտեցումները և ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց: Այս ամենի արդյունքում տասնյակավոր մարդիկ տուժեցին[24]: Ուսանողական ցույցերն անցկացվեցին Կոնստանտինայում, Աննաբայում և Բլիդայում[25]:
Մարտի 7-ին նախագահի երկրորդ հայտարարությունը հարապարակվեց Ալժիրի Փոստի, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Հուդա Իման ֆերաունի կողմից, ինչը տեղի ունեցավ բողոքի ակցիաների ելույթների ընթացքում: Նախագահը ողջունում էր «ժողովրդական գործողությունների խաղաղ բնույթը, ինչը վկայում է քաղաքացիների հասունության մասին» և նախազգուշացնում էր «քաոս և խռովություն դավադրելու» փորձերի մասին: Իր հերթին, պաշտպանության նախարարի տեղակալ, Ազգային ժողովրդական բանակի շտաբի պետ Ահմեդ Գաիդ Սալեհը հայտարարեց, որ երկրի բանակը կպաշտպանի երկրի շահերը և թույլ չի տա, որ պետությունը վերադառնա արյունահեղության տարիներին[26]:
«Սոցիալիստական ուժերի ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հետ կանչեց իր պատգամավորներին երկրի խորհրդարանի երկու պալատներից՝ ի նշան ցուցարարներին սատարելու: Կուսակցությունը նաև հանդես եկավ կոչով՝ շարունակելու խաղաղ հանրահավաքները՝ մինչ նպատակին հասնելը, որը կապված է Ալժիրի իշխանության փոփոխության հետ[27]:
Բողոքի ցույցերը շարունակվում են նաև այսօր: Ալժիրի Իրավաբանների ազգային ասոցիցիան միացավ բազմահազարանոց ցույցերին՝ վանկարկելով. «Հանրապետությու՛ն, ո՛չ թե թագավորություն»[28]:
Միլիոնանոց բողոքի ցույցերԽմբագրել
Մարտի 8-ին ավելի քան 1 միլիոն մարդ դուրս եկավ Ալժիրի մայրաքաղաքի փողոցներ՝ բողոքելով «Ազգային ազատագրման ճակատ» կուսակցության, կառավարության և նախագահ Բութեֆլիկայի դեմ: Քաղաքի մետրոյի և էլեկտրական գնացքների աշխատանքները դադարեցվեցին, իսկ պետական հաստատությունների և օտարերկրյա պետությունների հյուպատոսությունների շենքերը վերցվեցին խիստ հսկողության ներքո: Ամբողջովին ալժիրցիներով լցվեցին Մորիս Օդենի, Մայիսի 1-ի և Գլխավոր փոստատան հրապարակը, Վիկտոր Հյուգոյի, Ամիրուշի և Մուհամմեդ V-ի ճեմուղիները, Դիդուշ Մուրադի և Բեն Մեհդի փողոցները, շենքերի պատշգամբներն ու տանիքները[29]: Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 195 մարդ[30], 112 ոստիկան վիրավոր է[31]:
Իշխող «Ազգային ազատագրական ճակատ» կուսակցության մի քանի պատգամավորներ այդ օրը հրաժարական տվեցին և միացան ցուցարարներին[32]:
Մարտի 9-ին Ալժիրի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը հայտարարեց ուսանողների համար նախատեսված վաղաժամկետ արձակուրդների մասին, որոնք նախատեսվում էին մարտի 10-ից ապրիլի 4-ը ներառյալ, ինչպես նաև հրահանգ տրվեց՝ ազատ արձակելու ուսանողական բոլոր թաղամասերն ու կառույցները, ինչը հնարավորություն կընձեռեր երիտասարդությանը՝ ակտիվորեն մասնակցելու երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին[33]:
Նախագահ Բութեֆլիկայի վերադարձը Ալժիր և նրա «ճանապարհային քարտեզը»Խմբագրել
Մարտի 10-ին ցուցարարները օգտվել են երկրով մեկ տարածված բողոքի հզոր ալիքից և ներխուժել են Անտիկվար իրերի և իսլամական արվեստի ազգային թանգարան, որը հիմնադրվել է 1897 թվականին: Անհայտ անձինք կրակի են տվել Ալժիրի հնէաբանության ու իսլամական արվեստի թանգարանը, առևանգել այնտեղից հազվագյուտ նմուշներ: Հրդեհը հաջողվել է մարել կարճ ժամանակ անց[34]: Թանգարան է ժամանել նաև Ալժիրի մշակույթի նախարարը:
Ինչպես նշել են աշխատակիցները՝ չարագործները փորփրել են ամբողջ թանգարանը, գողացել ցուցանմուշներ և հրդեհել շենքի վարչական մասը, որտեղ եղել են փաստաթղթերն ու գրառումները։ Իսկ ոստիկանությունը որոնում է 19-րդ դարի ֆրանսիական ասպատակության ժամանակների սրերը։ Ոստիկանությունը հանցագործների նկատմամբ հետախուզում է հայտարարել:
Բացի թանգարանից, հարձակումից տուժել է նաև թանգարանի հարևանությամբ տեղակայված դպրոցը[35]:
Մարտի 10-ին՝ Շվեյցարիայում բուժվելուց հետո, Ալժիրի նախագահը վերադարձավ Ալժիր[36]:
Պաշտպանության նախարարի տեղակալ, Ազգային ժողովրդական բանակի շտաբի պետ Ահմեդ Գաիդ Սալեհը, ելույթ ունենալով Ռուիբում, հայտարարեց, որ սատարում են ցուցարարներին: Նրա խոսքերով՝ երկրի ժողովուրդը և բանակը կիսում են այն ընդհանուր տեսունակությունը, որը կապված է հանրապետության ապագայի հետ[37]:
Մարտի 11-ին Բութեֆլիկան հայտարարեց, որ չի առաջադրվի ընտրություններում, իսկ ընտրությունները տեղի կունենան Ալժիրի նոր Սահմանադրության նախագծի մշակումից հետո[38]:
Ընտրությունների ամսաթիվը կորոշվի Ալժիրի Համազգային կոնֆերանսի ընթացքում, որը, ըստ TSA հրատարակության, կգլխավորի արտաքին գործերի նախկին նախարար 85-ամյա Լահդար Բրահիմին: Ինչպես նաև հրաժարական տվեց Ալժիրի կառավարությունը, որն այժմ գլխավորում է ներքին գործերի էքս-նախարար Նուրեդդին Բեդուին: Նոր փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար է նշանակվել Ռամթան Լամամրան, ով նախկինում այս կառույցը ղեկավարել է 2013-2017 թվականներին: Հրաժարական տվեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի ղեկավարը ևս հրաժարական ներկայացրեց[39]:
Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, որպեսզի տոնեն գործող նախագահ Բութեֆլիկայի որոշումը՝ հրաժարվելու նախագահական աթոռի համար պայքարից[40][41]:
Բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունների շարունակությունԽմբագրել
Մարտի 12-ին տասը հազարավոր ցուցարարներ դուրս եկան մայրաքաղաքի և երկրի հյուսիսում գտնվող Բեջայի փողոցներ՝ հանդես գալով նախագահի առաջարկների դեմ: Բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհ են անցումային ժամանակահատվածի և ընտրությունների օրվա համար չնշվող շրջանակներից: Բացի այդ, ցուցարաները տարատեսակ լոզունգներ էին վանկարկում՝ ուղղված երկրի նորանշանակ վարչապետ Նուրեդին Բեդուի դեմ[42]:
Մարտի 13-ին Ալժիրի փոխվարչապետ Ռամթան Լալմարան հաստատեց նախագահական ընտրությունների տեղափոխումն ավելի ուշ ժամկետ, ինչը կապված էր «ժողովրդի համառ պահանջի հետ», և կոչ արեց ընդդիմությանը՝ մասնակցություն ունենալու նոր կառավարության աշխատանքին[43]: Ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին մասնակցել երկխոսությանը և համազգային կոնֆերանսին, որը հրավիրվել էր 82-ամյա նախագահ Բութեֆլիկայի կողմից: Իշխանության հակառակորդները մշակում են «ճանապարհային քարտեզ», որը կոչված է միավորելու քաղաքական ուժերը և անցումային ժամանակահատվածում ձևավորելու ղեկավարություն, ինչպես նաև կոչ էին անում շարունակելու բողոքի ակցիաները, որոնք ուղղված էին նախագահ Բութեֆլիկայի կառավարման 4-րդ ժամկետի երկարաձգմանը[44]:
Մայրաքաղաքում՝ Մորիս Օդենի հրապարակում, տեղի ունեցավ ուսանողների և դասախոսների բազմահազարանոց ցույց: Ցույցի մասնակիցները Բութեֆլիկայից պահանջում էին անհապաղ հրաժարական ներկայացնել: Երիտասարդներին և նրանց դասավանդող անձնակազմին միացան ակտիվիստներ, արհմիութենական գործիչներ, փաստաբաններ և դատավորներ: Նույնօրինակ բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Բեջայում, Բորջ բու Արերիջում, Բուիրում, Տիզի-Ուզուում[45]:
Միլիոնանոց երկրորդ բողոքի ակցիանԽմբագրել
Մարտի 15-ին միլիոնավոր մարդիկ դուրս եկան մայրաքաղաքի փողոցներ, որպեսզի մասնակցություն ունենան բողոքի ակցիաներին: Բողոքի ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցները հանդես էին գալիս նախագահական ընտրություններն ավելի ուշ ժամկետ տեղափոխելու դեմ: ոստիկանությունը մի քանի անգամ ջրցաններ կիրառեց բողոքի ակցիաների մասնակիցների դեմ[46]:
ԱրձագանքԽմբագրել
Ալժիրի Մոջահեդների ազգային կազմակերպությունը սատարում է ցուցարարներին[47]:
Միջազգային արձագանքը բավականաչափ զգուշավոր է, և օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները մինչև մարտի 5-ը ներառյալ լռություն են պահպանում: Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում չմոռանալ իրավունքի գերակայության, իրավական պետություն լինելու, խոսքի ազատության և խաղաղ հավաքներ կազմակերպելու ազատության մասին[48][49]: ԱՄՆ Պետական դեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր, որ «ԱՄՆ-ն սատարում է ալժիրցի քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն մասնակցելու բողոքի խաղաղ ցույցերին»[48][50]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ալժիրում վերսկսվել են բողոքի ցույցերը երկրի նախագահի՝ իր թեկնածությունը 5-րդ անգամ առաջադրելու դեմ
- ↑ Բողոքի ակցիաներ Ալժիրում. 100-ից ավելի ոստիկաններ վիրավոր են, 200 ցուցարար՝ ձերբակալված
- ↑ Ալժիրում նոր թափ են առել հականախագահական բողոքի ակցիաները
- ↑ Ալժիրի 82-ամյա նախագահի դեմ ընթացող բողոքի ակցիաների արդյունքում թալանվել է երկրի հնագույն թանգարանը
- ↑ 5,0 5,1 ZDF։ 9 March 2019 https://www.zdf.de/nachrichten/heute/proteste-gegen-bouteflika-festnahmen-bei-demos-in-algerien-100.html։ Վերցված է 9 March 2019
- ↑ «Hunderte Festnahmen in Algerien»։ n-tv։ 8 March 2019։ Վերցված է 9 March 2019
- ↑ Imposante manifestation contre le cinquième mandat à Kherrata
- ↑ Ալժիրում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի առաջադրմանը
- ↑ Ալժիրի արհեստակցական միությունները հայտարարել են զանգվածային գործադուլներ սկսելու մասին
- ↑ Ալժիրում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղված են 82-ամյա նախագահ Բութեֆլիկայի կառավարմանը և իր թեկնածությունը 5-րդ անգամ առաջադրելուն
- ↑ Ալժիրում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղղված են գործող նախագահի վերաառաջադրմանը՝ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում
- ↑ Ալժիրի իշխանությունները ցուցարարներին ցրեցին՝ արցունքաբեր գազ կիրառելով
- ↑ Ալժիրի ուսանողները մասնակցություն են ունեցել նախագահի դեմ ուղղված բողոքի ակցիաներին
- ↑ Ալժիրում սկսվել են երկրի 82-ամյա նախագահ Բութեֆլիկայի՝ նոր պաշտոնավարման ժամկետի դեմ ուղղված բողոքի ակցիաներ
- ↑ Ալժիրում ձերբակալել են 40-ից ավելի լրագրողների
- ↑ Զանգվածայաին լրատվության միջոցները հայտնեցին Ալժիրի նախագահի ծայրահեղ վիճակի մասին
- ↑ Ալժիրի նախագահը խոստացել է անցկացնել նոր ընտրություններ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններում իր հաղթանակի դեպքում
- ↑ Ալժիրի նախագահը խոստանում է հրաժարական տալ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններում հաղթելուց հետո
- ↑ Ալժիրի նախագահի պաշտոնում առաջադրվել ցանկացող բոլոր թեկնածուներն անձամբ պետք է իրենց փաստաթղթերը հանձնեն գրանցման
- ↑ Նախօրեին Ալժիրի փողոցներում տեղի ունեցած բողոքի ակցիաները հանգեցրել են մետրոյի աշխատանքի դադարեցմանը և փողոցների փակմանը
- ↑ ԶԼՄ-ներ. Ալժիրի մայրաքաղաքում բաղաքի ակցիաների պատճառով փակել են մետրոն
- ↑ Ալժիրում շարունակվում են նախագահի դեմ ուղղված բողոքի ակցիաները
- ↑ «Մենք չենք պատրաստվում սովորել», - Ալժիրի ուսանողները դասադուլ են հայտարարել
- ↑ Ալժիրում ցույցերը չեն հանդարտվում, բանակը հանդես է եկել նախազգուշացմամբ
- ↑ Ալժիրում շարունակվում են նախագահի պաշտոնավարման 5-րդ ժամկետի դեմ ձեռնարկված բողոքի ակցիաները
- ↑ Ալժիրի նախագահը կոչով է դիմել Շվեյցարիայի ժողովրդին
- ↑ Ալժիրի ընդդիմադիր կուսակցությունը, ի նշան ցուցարարների պաշտպանության, իր պատգամավորներին հետ է կանչել խորհրդարանից
- ↑ Բողոքի ակցիաներին միացել են նաև Ալժիրի իրավաբանները
- ↑ ԶԼՄ. Ալժիրի մայրաքաղաքում իրականացվող հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ
- ↑ Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 195 մարդ
- ↑ Ալժիրում տեղի ունեցող բողոքի ակցիաների արդյունքում հարյուրից ավելի ուժային է տուժել
- ↑ Իշխող կուսակցությունից մի քանի խորհրդարանական հրաժարական է տվել՝ ցանկություն հայտնելով միանալ ցուցարարներին
- ↑ Ալժիրի իշխանությունները հրահանգել են ազատ արձակել ուսանողական թաղամասերը և հայտարարել են վաղաժամկետ արձակուրդների մասին
- ↑ Ալժիրում տեղի ունեցող բողոքի ակցիաների արդյունքում վնասվել է Ալժիրի հնէաբանության ու իսլամական արվեստի թանգարանը
- ↑ Ալժիրի 82-ամյա նախագահի դեմ ընթացող բողոքի ակցիաների արդյունքում թալանվել է երկրի հնագույն թանգարանը
- ↑ Ալժիրի նախագահը Շվեյցարիայից վերադարձել է հայրենիք
- ↑ Ալժիրի բանակում հայտարարել են, որ բանակաը կիսում է ժողովրդի միտումը և ցանկությունը՝ երկրի ապագայի հետ կապված
- ↑ «Ալժիրի նախագահը հրաժարվել է պաշտոնավարման 5-րդ շրջանի մտքից. նա Ալժիրի ղեկավարն է 1999 թվականից առ այսօր»։ Meduza։ 2019-03-11։ Վերցված է 2019-03-11
- ↑ ԶԼՄ-ներ. Ալժիրի համազգային կոնֆերանսը հավանաբար կղեկավարի արտաքին գործերի էքս-նախարարը
- ↑ Ալժիրի բնակիչները երկուշաբթի օրը երեկոյից սկսել են տոնել նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի որոշումը՝ ընտրություններին չառաջադրվելու հետ կապված
- ↑ Հարյուր հազարավոր ալժիրցիներ տոնում են նախագահի որոշումը՝ 5-րդ անգամ չառաջադրվելու՝ Ալժիրի նախագահի պաշտոնում
- ↑ Ալժիրցիները դուրս են եկել փողոցներ՝ նախագահի՝ ընտրությունների մասին հայտարարությունից հետո
- ↑ Ժողովրդի պահանջին ի պատասխան՝ նախագահական ընտրությունների ժամկետը տեղափոխվել է ավելիւ ուշ ժամկետ
- ↑ Ալժիրի ընդդիմությունը հրաժարվել է իշխանության հետ երկխոսությունից
- ↑ ԶԼՄ-ներ. Ալժիրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են ուսանողներն ու դասախոսները՝ պահանջելով գործող նախագահ Բութեֆլիկայի հրաժարականը
- ↑ Не менее 75 демонстрантов задержаны в результате протестов в Алжире
- ↑ «Algérie: le camp Bouteflika perd certains de ses soutiens - RFI»։ RFI Afrique (ֆրանսերեն)։ Վերցված է 9 March 2019
- ↑ 48,0 48,1 «Washington & EU Support Algerian People's Right to Protest»։ The North Africa Post։ 6 March 2019։ Վերցված է 9 March 2019
- ↑ «Algérie: l'UE appelle au respect de la liberté d'expression» [Algeria: EU calls for respect for freedom of expression]։ Le Figaro (ֆրանսերեն)։ 5 March 2019։ Վերցված է 9 March 2019
- ↑ «Les Etats-Unis "soutiennent le peuple algérien et son droit à manifester pacifiquement"» [The United States "supports the Algerian people and their right to demonstrate peacefully"]։ HuffPost (ֆրանսերեն)։ 6 March 2019։ Վերցված է 9 March 2019
Արտաքին հղումներԽմբագրել
Բողոքի ակցիաներ Ալժիրում (2019) Վիքիպահեստում |
- Ալժիրում շարունակվում են նախագահ Աբդել Ազիզ Բութեֆլիկայի կառավարման 5-րդ ժամկետի դեմ ուղղված բողոքի ակցիաները
- Ալժիրի ցուցարաներին են միացել ուսանողներն ու գործազուրկները
- Գրեթե 200 քաղաքացի է ձերբակալվել Ալժիրում՝ հականախագահական բողոքի ակցիաների արդյունքում
- Ալժիրում բողոքի ակցիաների պատճառով տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է