Բացել գլխավոր ցանկը

Հավայի (անգլերեն՝ Լսել Hawaii), ԱՄՆ-ի նահանգ, որը գտնվում Խաղաղ օվկիանոսում։ Ընդգրկում է Հավայան կղզիները։ Այն 1959 թվականի օգոստոսի 21-ին դարձավ ԱՄՆ 50-րդ նահանագը:

Picto infobox map.png
Հավայի
անգլ.՝ Hawaii
flag of Hawaii? Զինանշան
Flag of Hawaii.svg
Seal of the State of Hawaii.svg
Hawai'i.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՀոնոլուլու
Ամենաբարձր կետՄաունա-Կեա
ԲԾՄ925 մետր
Օրենսդրական մարմինHawaii State Legislature?
Դատական մարմինSupreme Court of Hawaii?
Միության մուտքօգոստոսի 21, 1959 (50-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն[1] և Hawaiian?[1]
Բնակչություն
1 431 603 մարդ (2015)[2] (40 տեղ)
Տարածք28 311 կմ²  (43 տեղ)
Hawaii in United States (US50).svg
Հիմնադրված էօգոստոսի 21, 1959 թ.
Ժամային գոտիHawaii–Aleutian Time Zone? և Pacific/Honolulu?
ՀապավումHI
ՓոխարինեցTerritory of Hawaii?
ISO 3166-2 կոդUS-HI
Անվանված էՀավայիի թագավորություն, Hawaiki? և Hawaiiloa?
ՄականունThe Aloha State
Միության մուտքօգոստոսի 21, 1959 (50-րդ)
Կոորդինատներ: 21°18′41.000000100396″ հս․ լ. 157°47′47.000000103975″ ամ. ե. / 21.31138888891677752° հս․. լ. 157.79638888891776105° ավ. ե. / 21.31138888891677752; 157.79638888891776105
portal.ehawaii.gov

Բնակչությունը կազմում է 1 419 561 մարդ (2014 թվականի տվյալներով): Քաղաքի բնակչությունը կազմում է ամբողջ բնակչության 70 %-ը: Պաշտոնական լեզուն անգլերենն է: Տուրիստական գոտիներում անգլերենի հետ միասին օգտագործվում է նաև ճապոներենը։ Առօրյա կյանքում, միմյանց հետ շփվելով տարբեր էթնիկ խմբեր, խոսում են տարբեր լեզուներով, այդ թվում նաև հավայերեն:

Հավայի նահանգի վարչական կենտրոնը Հոնոլուլուն է, իսկ մյուս ամենախոշոր քաղաքներն են` Հիլո, Կաիլուա-Կոնա, Կանեհոեն: Տնտեսապես առավել զարգացած կղզին Օհաուն է:

Նահանգի մյուս պաշտոնական անվանումը`Ալոհա նահանգ:

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Հրաբխային լավայի արտանետումներ Կիլաուեա

Նահանգը գտնվում է Հավայան կղզիներում և Խաղա օվկիանոսի կենտրոնական մասում: Տարածքը կազմում է 28 311 կմ²: Հավայան կղզիներում գտնվում է Մաունա-Լոա և Կիլաուէա հրաբուխները և հանգած հրաբուխ` Մաունա-Քեան (բարձրությունը 4205 մ): Հավայի նահանգը երկրի մակերևույթով ամենաարագ աճող երկիրն է (դա հրաբխային գործունեության հետևանք է): Հողի բնույթի շնորհիվ, որը պահում է խոնավությունը, նահանգում չկան լճեր: Բացառություններ են` Ուաիաու, Հալուոլու լճերը և Կա-Լոկո ջրամբարը:

ԿլիմաԽմբագրել

Նահանգը ունի արևադարձային կլիմա: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18-ից 25 աստիճան: Տարեկան տեղումները կազմում են 4000 մմ: Նահանգը ունի արևադարձային տափաստաններ և սավանաներ:

ՏնտեսությունԽմբագրել

 
Հավայան կղզու առողջարաններ
 
First Hawaiian Center — Հավայի հանագի ամենաբարձի կառուցը (131 մ)

Տնտեսության հիմքն են հանդիսանում` զբոսաշրջությունը և ծառայությունները: Կղզիներում կան մի շարք հանգստավայրեր, բնական և պատմական վայրեր, այդ թվում նաև ազգային պարկեր:

Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են շաքարավազը և մրգային պահածոները։

Գյուղատնտեսություն Վերամշակվում է 1 միլիոն հեկտար: Գլխավոր սպառողական մշակաբույսը բրինձն է: Անասնապահությունը ունի երկրորդական նշանակություն: Լավագույն հողերը զբաղեցնում են արտահանման տնկարկները, մշակաբույսերից` արքայախնձոր, շաքարեղեգ, սուրճի, սիզալ, բանան և գուավա:

Հավայի նահանգը հիմնական տրանսպորտային հանգույց է Հյուսիսային Խաղաղ օվկիանոսում, որի ունի կապող ճանապարհ, ԱՄՆ-ի և Կանադայի, Արևելյան Ասիայի, Ֆիլիպինների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հետ:

ԺողովրդագրությունԽմբագրել

ԲնակչությունԽմբագրել

Էթնիկական կազմը

Շրջանում տիրել են եվրոպացիներ` գերմանացիներ, պորտուգալացիներ, բրիտանացիներ. Նախկին ԽՍՀՄ-ից գաղթածների թիվը կազմում է 5 հազար [3]:

ԿրոնԽմբագրել

2000 թվականի տվյալներով Հավայի նահանգում տարբեր կրոնի հետևորդների և դավանանքի ներկայացուցիչներ բաշխվել են հետևյալ կերպ [4] [5] [6]: Քրիստոնեություն՝ 351 000 (28,9 %) Բուդդայականություն՝ 110 000 (9 %) Հուդայականություն՝ 10 000 (0,8 %) այլ կրոններ՝ 100 000 (10 %) Ոչ ոք չի պատկանում որևէ կրոնի 650 000 (51,1 %)

ԱնհատներԽմբագրել

Անվանել են ի պատիվ ՀավայիԽմբագրել

Երկրաբանություն

  • Հավայիտ- հրաբխային ապարի տեսակ
  • Հավայիտ (մինարալ)- հանքային կվարցի բազմազանություն
  • Հավայան հրաբխի տեսակ -Հրաբուխ
  • Հավայան ժայթքման տեսակ-ժայթքող հրաբուխ
  • Հրաբխային ռուբեր հավայան տեսակ-հրաբխային ռուբեր

Մշակույթ

  • Հավայան գիթառ
  • Հավայան պար

Այլ

  • Հավայան արծիվ

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել