Ապստամբություն Բահրեյնում

Ապստամբություն Բահրեյնում, մասշտաբային ցույցեր Բահրեյնում, որոնք սկսվել է 2011 թվականի փետրվարից։ Համարվում է Արաբական գարնան խռովություններից։ Ցույցերը հիմնականում ուղղված էին հասնելու քաղաքական ավելի մեծ ազատության ու մարդու իրավունքների հարգանքին[3]։

Ապստամբություն Բահրեյնում
Ցույցեր Մարգատյա հրապարակում, մարտի 13-ի բախումներ, նահատակների հավատարիմների երթ, մարտի 13-ի բախումներ, Բահրեյնի բանակը շրջափակում է գյուղի մուտքը
ԵրկիրԲահրեյն Բահրեյն
Ամսաթիվ2011 թվականի փետրվարի 14- մինչև հիմա
Պատճառգործազրկություն, կրոնական իրավունքների խախտում (սունիներ, շիաներ)
Հիմնական նպատակվարչապետ՝ Խալիֆա իբն Սալման Ալ Խալիֆիի հրաժարական, միապետության տապալում, գործազրկության հարցի լուծում
Արդյունքշարունակվում է
ԿազմակերպիչԲահրեյն բահրեյնական ընդդիմություն, շիական երիտասարդություն
Կողմեր
Զոհեր84
Վիրավորներգրեթե 5400
Ձերբակալվածներհազարավորներ


Նկարագրություն խմբագրել

Ցույցերը փոփոխությունների պահանջով սկսվեցին փետրվարի 14-ին, ցուցարարները գրավեցին Մանամայի կենտրոնում գտնվող՝ Մարգարտե հրապարակը, ավելի ուշ այն անվանելով Թահրիր հրապարակ (Ազատագրում), Կահիրեում գտնվող հրապարակի նմանությամբ. մայրաքաղաք մուտք գործեց բանակը։

Ժամանակագրություն խմբագրել

 
Կարլոս Լատուֆֆայի ծաղրանկարը՝ «No Bahrain dictatorship equals No ԱՄՆ ՌԾՈՒ-ի հինգերորդ նավատորմը in the Gulf»
  • Փետրվարի 14 (երկուշաբթի)՝ զոհվեց ցուցարար[4]։
  • Փետրվարի 15 (երեքշաբթի)՝ երկուշաբթի օրը սպանված ցուցարարի հուղարկավորության ժամանակ զոհվեց ևս մեկ մարդ[4]։
  • Փետրվարի 16 (չորեքշաբթի)՝ հազարավոր բահրեյնցիներ հավաքվեցին Մարգատե հրապարակում, որն անվանեցին Ազատագրման հրապարակ (Թահրիր)։ Մարդիկ այստեղ ստեղծեցին վրանային քաղաք[5]։
  • Փետրվարի 17 (հինգշաբթի)՝ ոստիկանության կողմից Մանամայի կենտրոնական հրապարակը ցուցարարներից մաքրելու նպատակով, հատուկ գործողության արդյունքում զոհվեց ամենաքիչը վեց մարդ, շատերը վնասվածք ստացան[6]։
  • փետրվարի 18 (ուրբաթ)՝ ցուցարարները հավաքվեցին կենտրոնական հրապարակում և գնդակոծվեցին ոստիկանության կողմից, 60 հոգի վիրավորվեց[7]։ Թագավորը հանձնարարեց ժառանգ-արքայազնին երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ, բոլոր հարցերի դեպքում[8]։
  • Փետրվարի 19 (շաբաթ)՝ ընդդիմությունը հերքեց արքայազնի ներկայությունը կարգավորման գործընթացում։ Մանամայի կենտրոնում՝ Մարգարտե հրապարակում, այն բանից հետո, երբ իշխանությունները հրահանգ տվեցին բանակին լքել տարածքը, ցուցարարները նորից տեղադրեցին վրաններ[9]։
  • Մարտի 14՝ 1000 զինծառայողներ Սաուդյան Արաբիայից և 500 ոստիկան ԱՄԷ-ից ժամանեցին Բահրեյն՝ Ֆահդա արքայի կամուրջի մոտ[10], ընդդիմությունը գնահատեց դա, որպես ինտերվացիա երկիր։
  • Մարտի 15՝ մտցվեց արտակարգ դրություն 3 ամիս ժամանակով[11], սպանվեց Սաուդյան Արաբիայի զինվոր[12][13], ավելի վաղ ժամանել էին 1000 սաուդական զորք Բահրեյնի իշխանությունների հրավերով։ ԱՄՆ-ն ինտերվացիա չի համարում արտասահմանյան զորքերի ժամանումը երկիր[14]։ Ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց երեք մարդ, գրեթե երկու հարյուրը վիրավորվեցին[15]։
  • Մարտի 16՝ Մանամայի գլխավոր հրապարակ ներխուժեցին զորքերը[16]։ Հակակառավարական ցույցի ցրման ժամանակ զոհվեց 5 մարդ, հարյուրավորները վիրավորվեցին[17]։
  • Մարտի 17՝ ձերբակալվեցին ընդդիմության վեց ղեկավար[18]։ Ութ ընդդիմադիր ակտիվիստներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման Բահրեյնում պետական հեղաշրջում նախապատրաստելու համար, ևս 13 մարդ դատապարտվեցին ըստ նույն հոդվածի 2-ից մինչև 15 տարի ժամկետով[19]։ Հենց այդ օրը պաշտոնական տվյալներով բախումների արդյունքում զոհվել է երեք ցուցարար ու չորս զինվոր[13]։

Լարվածության շարունակությունը 2012 թվականին խմբագրել

2012 թվականի հունիսի 8-ին շիական ցույցի ցրման ժամանակ կառավարական ուժերը օգտագործեցին ձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ[20]։

Լարվածության շարունակությունը 2016 թվականին խմբագրել

2016 թվականի հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում հայտնի շիա աստվածաբան՝ Նիմր ան-Նիմրին մահապատժի ենթարկելուց հետո երկրում վերսկսվեցին ցույցերը։ Երկրի արևմուտքում՝ Աբու Սայբա գյուղում շիական ցույցերի ժամանակ կոչ արվեց անցկացնել զանգվածային ցույցեր։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործեց արցունքաբեր գազ[21][22][23]։

Միջազգային արձագանք խմբագրել

  • Պարսից ծոցի երկրների (6 երկիր) արտգործ նախարարները փետրվարի 18-ին արտակարգ հանդիպման ժամանակ աջակցեցին Բահրեյնի իշխանություններին[24]։
  • ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման դատապարտեց արյունահեղությունը Բահրեյնում ու զսպվածություն կոչ արեց ցուցարարներին։
  • Մեծ Բրիտանիան հրաժարվեց Լիբիային ու Բահրեյնին զենքի ու ոստիկանական հանդերձանքի մատակարարումից[25]։
  • Չեղարկվեց «Ֆորմուլա 1-ի» Բահրեյնի Գրան պրին, որը պետք է կայանար 2011 թվականի մարտի 13-ին[26]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Войска Саудовской Аравии победили в Бахрейне». НВО. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  2. «Армия Саудовской Аравии перешла границу Бахрейна». РОСБАЛТ. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  3. «Bahrain activists in 'Day of Rage'». aljazeera. 14 февраля 2011 года.
  4. 4,0 4,1 В Бахрейне в результате столкновений погиб демонстрант(չաշխատող հղում)
  5. «Волнения в Бахрейне набирают силу». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. Al Jazeera Transparency
  7. Lenta.ru: Король Бахрейна отправил наследника на переговоры с оппозицией
  8. «Демонстранты в Джибути потребовали отставки президента». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «Демонстранты возвращаются на Жемчужную площадь». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. Lenta.ru: Ближний Восток: В Бахрейн отправили 500 полицейских из ОАЭ
  11. Lenta.ru: Ближний Восток: В Бахрейне ввели режим чрезвычайного положения
  12. Lenta.ru: Ближний Восток: В Бахрейне убили саудовского солдата
  13. 13,0 13,1 ЕС: Ситуация в Бахрейне опаснее войны в Ливии | Происшествия | РБК-Украина
  14. Америка не считает интервенцией ввод в Бахрейн иностранных войск
  15. Lenta.ru: Ближний Восток: В Бахрейне возобновились беспорядки
  16. На главную площадь Бахрейна ввели войска
  17. Вести. Ru: При разгоне демонстрации в Бахрейне погибли 5 человек
  18. Lenta.ru: Ближний Восток: В Бахрейне арестовали лидеров оппозиции
  19. Lenta.ru: Ближний Восток: Лидерам восстания в Бахрейне дали пожизненные сроки
  20. В Бахрейне газом и шумовыми гранатами разгоняют демонстрации — Известия
  21. «В Бахрейне начались протесты после казни проповедника в Саудовской Аравии». РБК. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  22. «В Бахрейне начались протесты после казни ан-Нимра в Саудовской Аравии». РИА Новости. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  23. «В Иране и Бахрейне начались протесты после казни богослова в Саудовской Аравии». www.dp.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  24. Министры арабских стран встали на сторону властей Бахрейна
  25. Великобритания отказалась от поставок оружия в Ливию и Бахрейн
  26. Гран При Бахрейна отменён

Արտաքին հղումներ խմբագրել