Թամիլնադ (մինչև 1969-ը՝ Մադրաս), նահանգ Հնդկաստանի հարավում, Բենգալյան ծոցի ափին։ Տարածությունը՝ 130 հազար կմ² է, բնակչությունը՝ 72 միլիոն (2011)։ Վարչական կենտրոնը՝ Մադրաս։ Թամիլնադը գրավում է մերձափնյա ալյուվիալ հարթավայրը և Դեկանի սարահարթի հարավ ծայրամասը։ Կլիման արեադարձային մուսսոնային է, տարեկան տեղումները՝ 600-1200 միլիմետր (լեռներում՝ մինչե 2500 միլիմետր)։ Ամենախոշոր գետը Կավերին է։ Տարածքի 15% ը ծածկված է տերևաթափ արևադարձային անտառներով։ Թամիլնադը երկրի ամենախիտ բնակեցված նահանգներից է։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, գլխավորապես հողագործությունը։ Մշակում են հացահատիկային, տեխնիկական կուլտուրաներ, ընդավորներ, բանջարեղեն։ Զբաղվում են անասնապահությամբ։ Զարգացած է ձկնորսությունը, փայտամթերումը։ Թամիլնադում արդյունահանվում է չիգինիտ, բոքսիտ, մագնեզիտ, կերակրի աղ։ Զարգացած է տեքստիլ, սննդի արդյունաբերությունը, կաշվե ապրանքների և շինանյութերի արտադրությունը, մեքենաշինությունը, սև մետալուրգիան։

Թամիլ Նադու

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մասն էSouth India?
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՉեննայ[1]
Օրենսդրական մարմինԹամիլ Նադուի օրենսդիր ժողով
Պաշտոնական լեզուներթամիլերեն[2]
Բնակչություն72 147 030 մարդ (2011)[3]
Տարածք130 058 ± 1 կմ²
Հիմնադրված էհունվարի 26, 1950 թ.
Սահմանակցում էԿերալա, Կառնատակա, Անդհրա-Պրադեշ և Պոնդիչերրի
Ժամային գոտիՀնդկաստանի ստանդարտ ժամ
ՓոխարինեցՄադրաս
ISO 3166-2 կոդIN-TN
Անվանված էԹամիլներ
tn.gov.in

Գլխավոր նավահանգիստներն են Մադրասը, Տուտտուկկուդին։

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 557  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամիլ Նադու» հոդվածին։