Ռաֆիկ Հարիրի
Ռաֆիկ Բահա Էլ Դին Ալ Հարիրի (արաբ․՝ : رفيق بهاء الدين الحريري, նոյեմբերի 1, 1944[1][2], Սայդա, Լիբանան - փետրվարի 14, 2005[3][1][2][…], Բեյրութ, Լիբանան), սաուդյան բիզնես մագնատ և Լիբանանի վարչապետ (1992-1998) և կրկին 2000 թվականից մինչ իր հրաժարականը 2004 թվականի հոկտեմբերի 20-ը։ Նա իր պաշտոնավարման ընթացքում հինգ կաբինետ է գլխավորել։ Հարիրին նշանակալի ավանդ ունի երկրի հետպատերազմյան քաղաքական և գործարար ձեռքբերումների համար։ Նրան է վերագրվում Բեյրութի վերակառուցումը 15 տարվա քաղաքացիական պատերազմից հետո[10]։ 2005 թվականի փետրվարի 14-ին Հարիրին սպանվեց, երբ 1800 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութը պայթեցրեց նրա կորտեժը, Բեյրութի Սուրբ Գեորգ հյուրանոցի մոտ։ Նրա սպանության գործով հետաքննությունը շարունակվում է Լիբանանի հատուկ տրիբունալի կողմից, ներկա պահին այն տանում է անկախ հետաքննիչ Դանիել Բելլեմերը։ Իր վերջին երկու հաշվետվություններում նա նշում է, որ Սիրիական կառավարությունը կարող է կապ ունենալ սպանության գործի հետ։ Հարիրիի սպանությունը բերեց հսկայական հեղափոխական փոփոխությունների Լիբանանում, ընդհուպ մինչև Սիրիական զորքերի դուրսբերումը Լիբանանից։
Ռաֆիկ Հարիրի | |
Կուսակցություն՝ | Ապագայի շարժում |
---|---|
Կրթություն՝ | Բեյրութի արաբական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 1, 1944[1][2] |
Ծննդավայր | Սայդա, Լիբանան |
Վախճանի օր | փետրվարի 14, 2005[3][1][2][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Թաղված | Բեյրութ |
Քաղաքացիություն | Լիբանան և Սաուդյան Արաբիա |
Հայր | Բահաա Հարիրի[4] |
Մայր | Հինդ Հարիրի[4] |
Ամուսին | Նիդալ Բուստանի և Նազիկ Հարիրի |
Զավակներ | Սաադ Հարիրի, Բահաա Հարիրի, Ֆահդ Հարիրի, Հինդ Հարիրի, Հոսամ Էլ-Դին Հարիրի և Այման Հարիրի |
Պարգևներ | |
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելՀարիրին ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 1-ին, Սիդոն նավահանգստային քաղաքում, համեստ մուսուլմանական ընտանիքում։ Նա տարրական և ավագ դպրոցը հաճախեց Սիդոնում, այնուհետ ձեռք բերեց բիզնես կառավարում մասնագիտությունը Բեյրութի Արաբական համալսարանում։ 1965-ին Հարիրին տեղափոխվեց Սաուդյան Արաբիա։ Այնտեղ նա կարճ ժամանակ դասավանդեց, այնուհետ զբաղվեց շինարարական արդյունաբերությամբ։ նա ստացավ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ի հավելումն Լիբանանյան քաղաքացիության։ 1969 թվականին, Հարիրին հիմնեց փոքր շինարարական կազմակերպություն, որը շատ արագ սկսեց համագործակցել ֆրանսիական Օգեր ընկերության հետ Սաուդյան Արաբիայում հյուրանոցների կառուցման գործում, որի ընթացքում բավականին լավ հարաբերություններ հաստատեց Խալեդ թագավորի հետ։ Այնուհետ Հարիրին հիմնեց Սաուդյան Օգեր, որը կատարում էր թագավորական ընտանիքի բոլոր շինարարական պատվերները։ Արդյունքում մի քանի տարի հետո Հարիրին դարձավ մուլտիմիլիարդեր։ Իր հարստությունը կուտակելուց հետո, Հարիրին ձեռնարկեց մի շարք բարեգործական նախագծեր, ներառյալ հիմնելով կրթական հաստատություններ։ Նրա առաջին ձեռնարկը Լիբանանում Մշակույթի և կրթության իսլամական կենտրոնն էր, որ հիմնեց 1979 թվականին։ Հետագայում այն վերանվանվեց Հարիրի Հիմնադրամ։ Աստիճանաբար Հարիրին ավելի շատ ներքաշվեց քաղաքականության մեջ։
1982 թվականին նա $12 միլիոն դոլար նվիրաբերեց 1978 հարավային Լիբանանի հակամարտության զոհերին և իր ընկերության գումարներով Բեյրութի փողոցները մաքրեց աղբից։ Նա հակամարտող կողմերին կարողացավ հաշտեցնել։
Քաղաքական կարիերան
խմբագրելՀարիրին որպես հարուստ մարդ վերադարձավ Լիբանան 1980-ականների սկզբին և սկսեց կերտել իր անունը տարբեր խմբերի նվիրատվություններ անելով։ Միևնույն ժամանակ նա շարունակում էր Բանդար բին Սուլթան արքայազնի քաղաքական խորհրդատուի պարտականությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ https://www.elysee.fr/jacques-chirac/1996/04/05/allocution-de-m-jacques-chirac-president-de-la-republique-sur-la-reconstruction-du-liban-sur-la-cooperation-culturelle-et-universitaire-koraytem-le-5-avril-1996
- ↑ https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
- ↑ https://journals.openedition.org/cdlm/54
- ↑ https://www.rhu.edu.lb/martyr-pm-rafik-hariri
- ↑ «Daily Star 15 November 2014». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.