Բելգրադի համալսարան

Սերբիայի ամենամեծ և ամենահին համալսարանը

Բելգրադի համալսարան (սերբ.՝ Универзитет у Београду / Univerzitet u Beogradu), Սերբիայի ամենամեծ և ամենահին համալսարանն է։

Բելգրադի համալսարան
սերբ.՝ Универзитет у Београду
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Միջազգային անվանումUniversity of Belgrade
Հիմնադրված է1808
ՀիմնադրիրԴոսիտեյ Օբրադովիչ
Տիպհասարակական համալսարան
ՌեկտորVladimir Bumbaširević?
Ուսանողներ90 000
Ընդհանուր անձնակազմ4200 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Գույներկարմիր և կապույտ
Երկիր Սերբիա[3]
ՏեղագրությունԲելգրադ
Կայքbg.ac.rs
Բելգրադի համալսարան (Սերբիա)##
Բելգրադի համալսարան (Սերբիա)
Բելգրադի համալսարան, Սերբիա
 University of Belgrade Վիքիպահեստում

Պատմություն Խմբագրել

Հիմնադրվել է սերբական հեղափոխության ժամանակ՝ 1808 թվականին որպես Բելգրադի բարձրագույն դպրոց։ 1838 թվականին միավորվելով Կրագուեվացում հիմնված առանձին բաժինների հետ՝ ստեղծվել է մեկ համալսարան։ Համալսարանն ունի շուրջ 90 000 ուսանող, 1 700 հետբուհական ուսանողներ, 4 200 անդամներ դասախոսական կազմում[4]։ Հիմնադրումից ի վեր համալսարանում բակալավրի աստիճան են ստացել 330,000, մագիստրոսի՝ 21,300, մասնագետների՝ 29,000, դոկտորի՝ 12,600 շրջանավարտներ[5]։ Համալսարանն ունի 31 ֆակուլտետ, 11 հետազոտական ինստիտուտ, գրադարան և 7 համալսարանական կենտրոններ։ Ֆակուլտետները բաժանվում են 4 խմբի՝ սոցիալական գիտություններ և հումանիտար, բժշկագիտություն և մաթեմատիկական, տեխնոլոգիական գիտություններ։

Ըստ 2013 թվականի «Շանհայի վարկանշային ցուցակի» Բելգրադի համալսարանը գտնվում է աշխարհի 400 առաջատար համալսարանների շարքում։ Մաթեմատիական բնագավառում գտնվում է աշխարհի 150 առաջատար համալսարանների շարքում[6]։

 
Բանասիրական ֆակուլտետի շենքը
 
Իրավաբանության ֆակուլտետ շենքը
 
Փիլիսոփայության ֆակուլտետ շենքի ճակատամասը

Ֆակուլտետներ Խմբագրել

Համալսարանն ունի 31 ֆակուլտետ.

  • Ճարտարապետական
  • Անվտանգության
  • Կենսաբանական
  • Անասնաբուժական
  • Աշխարհագրական
  • Լեռնամետալուրգիայի և երկրաբանության
  • Անտառտնտեսության
  • Մաթեմատիկական
  • Մեքենաշինական
  • Բժշկագիտական
  • Կազմակերպչական գիտությունների
  • Մանկավարժական
  • Քաղաքագիտության
  • Ուղղափառ աստվածաբանության
  • Գյուղատնտեսական
  • Հատուկ կրթության և վերականգնողական
  • Սպորտի և Ֆիզիկական կուլտուրայի
  • Ստոմատոլոգիական
  • Շինարարական
  • Տեխնիկական գիտությունների (Բոր)
  • Տեխնոլոգիաներ և մետալուրգիա
  • Աստվածաբանական (ուղղափառ)
  • Տրանսպորտային
  • Դեղագործական
  • Ֆիզիկական
  • Ֆիզիկական քիմիա
  • Բանասիրական
  • Փիլիսոփայական
  • Քիմիական
  • Տնտեսագիտական
  • Էլեկտրատեխնիկական
  • Իրավաբանական

Հայտնի շրջանավարտներ և դասախոսներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://www.auf.org/les_membres/nos-membres/
  3. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  4. Word by the Rector Archived 2010-10-06 at the Wayback Machine., University of Belgrade homepage. Retrieved 2010-05-11.
  5. University of Belgrade official statistics Archived 2009-04-22 at the Wayback Machine., see columns 1 (bachelor), 5 (master), 7 (specialist) and 9 (doctorate). Retrieved 2010-05-11.
  6. Belgrade University Improves Ranking on Shanghai List

Արտաքին հղումներ Խմբագրել