Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2004

Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2004 տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 21-ին և դեկտեմբերի 6-ին։ Այն չորրորդ նախագահական ընտրությունն էր Ուկրաինայում Խորհրդային միությունից անկախանալուց հետո։ Ընտրության վերջին փուլ էին անցել ընդդիմության ղեկավար Վիկտոր Յուշչենկո և գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունից։ Ընտրությունը անցավ լարված քաղաքական պայմաններում, ԶԼՄ-ների և ընդդիմության ներկայացուցիչների վրա ճնշումներ գործադրելով, Յուշենկոյին հոգեբանական շեղման մեջ մեղադրելով[1]։

Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2004
Ուկրաինա
Հոկտեմբերի 31, Նոյեմբերի 21, Դեկտեմբերի 26, 2004
Թեկնածու Վիկտոր ՅուշչենկոՎիկտոր ՅանուկովիչԱլեքսանդր Մորոզ
Կուսակցություն անկուսակցական Ռեգիոնների կուսակցություն Ուկրաինայի սոցիալիզտական կուսակցություն
Ձայներ առաջին փուլում 11 125 395
(40%)
10 970 000
(39,30%)
1 621 154
(5,81%)
Ձայներ երկրորդ փուլում 14 222 290
(46,69%)
15 093 691
(49,42%)
Ձայներ երկրորդ կրկնակի փուլում 15 115 712
(51,99%)
12 848 528
(44,20%)

Տեսակ Ուկրաինայի նախագահական ընտրություններ և re-run election?

Պաշտոն Ուկրաինայի նախագահ

Թեկնածուներ Վիկտոր Յուշչենկո

Հաղթող Վիկտոր Յուշչենկո

Նախորդ Ուկրաինայի նախագահական ընտրություններ 1999 և Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2010

Հաջորդ Ուկրաինայի նախագահական ընտրություններ 2010

Համաձայն Ուկրաինայի ընտրական օրենսգրքի, եթե որևէ թեկնածու չի հավաքում 50% և ավել ձայն ապա առաջին երկու թեկնածուները անցնում են երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ անցան Յանուկովիչը և Յուշչենկոն, որը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին։ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները հրապարակեց նոյեմբերի 23-ին, որի համաձայն ընտրություններում հեղթել էր Վիկտոր Յանուկովիչը։ Ընտրության արդյունքները բողոքարկվեցին Յուշչենկոյի և նրա կողմնակիցների կողմից և միջազգային կառույցների հետ միասին հայտարարեցին ընտրությունների կեղծման մասին[2][3]։

Այս իրավիճակը բերեց քաղաքական ճգնաժամի Ուկրաինայում, սկսվեցին խաղաղ ցույցեր, որը կոչվեց «Նարնջագույն հեղափոխություն»։ Ուկրաինայի վերին ատյանի դատարանը չեղարկեց ընտրության արդյունքները և հայտարարեց երկրորդ փուլի վերաքվեարկման մասին[2][3]։

Երկրորդ փուլի վերաքվեարկությունը կայացավ դեկտեմբերի 26-ին։ Վիկտոտ Յուշչենկոն հաղթեց՝ հավաքելով 52 տոկոս ձայն, մինչդեռ Յանուկովիչը հավաքել էր՝ 44 տոկոս։

Միջազգային դիտորդական կազմակերպությունները հայտարարեցին որ երկրորդ փուլի վերաքվեարկությունը անցել է ավելի թափանցիկ քան նախորդ ընտրւթյունները[2][3]։

Թեկնածուներ խմբագրել

Ընդհանուր առմամբ նախագահական ընտություններին գրանցվել է 26 թեկնածու[4]։

Երկու հիմնական թեկնածուներն էին իշխանության թեկնածու գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յուշչենկոն։ Վիկտոր Յանուկովիչը վարչապետի պաշտոնում էր 2002 թվականից և նրան սատարում էր Ռուսաստանի կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ[2][3]։

Վիկտոր Յուշչենկոն ավելի շատ արևմտամետ էր և աջակցություն էր ստանում Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի կողմից[2][3][5]։

Առաջին փուլ խմբագրել

 
Առաջին փուլի ընտրողները Կամենեց-Պոդոլսկում 2004 թվականի հոկտեմբերի 31-ին:
 
Վիկտոր Յուշչենկո (Առաջին փուլ) - տոկոսը ընդհանուրի մեջ
 
Վիկտոր Յանուկովիչ (Առաջին փուլ) - տոկոսը ընդհանուրի մեջ
 
Օլեքսանդր Մորոզ (Առաջին փուլ) - տոկոսը ընդհանուրի մեջ

Առաջին փուլը կայացել է 2004 թվականի հոկտեմբերի 31-ին։ Պաշտոնական արդյունքներով Յուշչենկոն հավաքել է ընդհանուր ձայների 39,87 տոկոսը, իսկ Յանուկովիչը՝ 39,32 տոկոսը։ Քանի որ ոչ մի թեկնածու չէր հավաքել ընդհանուր ձայների 50%-ը, երկրորդ փուլ նշանակվեց նոյեմբերի 21-ին։ Չնայած ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող բնակչության 75 տոկոսը, այնուամենայնիվ միջազգային դիտորդները արձանագրեցին բազմաթիվ խախտումներ, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ Յուշչենկոյի համակիրները զգալի շատ էին[2][3]։ Հայտնի չէ թե այս խախտումները ինչ ազդեցություն ունեցան արդյունքների վրա։

Ընդհանուր առաջին փուլին մասնակցեց 28.035.184 ընտրող, որոնց ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

թեկնածու առաջադրվել է % ձայների քանակ
Վիկտոր Յուշչենկո Անկուսակցական 39.90 11,118,675
Վիկտոր Յանուկովիչ Ռեգիոնների կուսակցություն 39.26 11,008,731
Օլեքսանդր Մորոզ Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն 5.82 1,632,098
Պետրո Սիմոնենկո Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն 4.97 1,396,135
Նատալիա Վիտրենկո Ուկրաինայի առաջադիմական սոցիալիստական կուսակցություն 1.53 429,794
Անատոլի Կինախ Ուկրաինայի արդյունաբերողների և ձեռներեցների կուսակցություն 0.93 262,530
Օլեքսանդր Յակովենկո Աշխատավորների և գյուղացիների կոմունիստական կուսակցություն 0.78 219,191
Օլեքսանդր Օմելչենկո Միասնություն կուսակցություն 0.48 136,830
Լեոնիդ Չերնովեցկի ինքնաառաջադրված 0.45 129,066
Դմիտրո Կորչինսկի ինքնաառաջադրված 0.17 49,961
Անրեյ Չորնովիլ ինքնաառաջադրված 0.12 36,278
Միկոլա Հրաբար ինքնաառաջադրված 0.07 19,657
Միկոլո Բրոդսկիյ ինքնաառաջադրված 0.05 16,498
Յուր Զբիտնև Նոր ուժի կուսակցություն 0.05 16,321
Գերգեյ Կոմիսարենկո ինքնաառաջադրված 0.04 13,754
Վասիլ Վոլհա ոչ պետական "Ազգային վերահսկողություն" կազմակերպություն 0.04 12,956
Բոգդան Բոյկո Ուկրաինայի ժողովրդական շարժում միասնության համար 0.04 12,793
Օլեքսանդր Ռժավսկիյ Միացյա ընտանեկան կուսակցություն 0.03 10,714
Միկոլա Ռոհոժինսկիյ ինքնաառաջադրված 0.03 10,289
Վլադիսլավ Կրիվոբոկով Ավանդատուների և սոցիալական պաշտպանության ժողովրդական կուսակցություն 0.03 9,340
Օլեքսանդր Բազիլյուկ Ուկրաինայի սալվոնական կուսակցություն 0.03 8,963
Իգոր Դուշին Ուկրաինայի լիբերալ ժողովրդական կուսակցություն 0.03 8,623
Ռոման Կոզակ Ուկրաինայի ազգայնականների միություն 0.02 8,410
Վոլոդիմիր Նեչիպորուկ ինքնաառաջադրված 0.02 6,171
Հրիհորի Չեռնիշ ինքնաառաջադրված հանել է թեկնածությունը
Վիտալի Կոնովով Ուկրաինայի կանաչների կուսակցություն հանել է թեկնածությունը
Բոլորին դեմ 1.98 556,962
Անվավեր 2.97 834,426
Ընդամենը 100.00 28,035,184
Մասնակցության տոկոս 37,613,022-ից 74.54

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (անգլերեն) Dead End, Kyiv Post (October 29, 2009)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Anders Åslund and Michael McFaul (January 2006). Revolution in Orange: The Origins of Ukraine's Democratic Breakthrough, Carnegie Endowment for International Peace, ISBN 0-87003-221-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Virtual Politics - Faking Democracy in the Post-Soviet World, Andrew Wilson, Yale University Press, 2005, ISBN 0-300-09545-7
  4. (ուկր.) Тіні технічних кандидатів Արխիվացված 2019-01-21 Wayback Machine, Ukrayinska Pravda (հունիս 22, 2009)
  5. US campaign behind the turmoil in Kiev by Ian Traynor, The Guardian (նոյեմբեր 26, 2004)