Հրեական բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում

Հրեական բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափին (Հուդեա և Սամարիայում) և Գազայի հատվածում, 1967 թվականից հետո Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելի կողմից զբաղեցրած և իր քաղաքացիներով բնակեցված բնակավայրեր։ ՄԱԿ-ը և մի շարք երկրներ այդ տարածքները բնութագրում են որպես օկուպացված, ինչը վիճարկվում է Իսրայելի կողմից։ Իսրայելի Պետությունը այդ տարածքները վիճարկելի է համարում։

Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական բնակավայրերը (2006)

Իսրայելը վերահսկում է Հուդեա և Սամարիան (Հորդանան գետի արևմտյան ափը), որտեղ իսրայելական բնակավայրեր են գտնվում, ինչպես նաև դրանց հարակից տարածքները (այդպես կոչված «C» գոտին ըստ Օսլոյի պայմանագրի)։ Մնացած տարածքները բաժանված է «A» (Պաղեստինի ազգային վարչության կառավարման տակ) և «B» գոտիների (որտեղ ՊԱԿ-ը քաղաքացիական կառավարում է իրականացնում, սակայն անվտանգությունը ապահովվում է Իսրայելի հետ համատեղ)։ Առանձին պայմանագիր է կնքվել Հևրոն քաղաքի վերաբերյալ, որտեղ Իսրայելը վերահսկում է հրեական մասը և քաղաքի պատմական մասի հետ և արտաքին աշխարհի կապող ճանապարհները, իսկ քաղաքի շուրջ քառորդ մասը գտնվում է ընդհանուր կառավարման ներքո։ Գազայի հատվածի գոտիների բաժանումը վերջացել է 2005 թվականին Միակողմանի սահմանագծման նախագիծիսրայելական բնակավայրերի միակողմանի սահմանագծման և քանդման նախագծից հետո։

Տես նաև խմբագրել