Հնդկական ազգային կոնգրես
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հնդկական ազգային կոնգրես, ՀԱԿ (հինդի՝ भारतीय राष्ट्रीय कांग्रेस, հայտնի նաև որպես «Կոնգրես» կուսակցություն կամ պարզապես՝ Կոնգրես), Հնդկաստանի խոշորագույն քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1885 թվականին, Բրիտանական կայսրության ասիական և աֆրիկյան տիրույթներում սկզբնավորելով առաջին ժամանակակից ազգայնական շարժումը։
Հնդկական ազգային կոնգրես भारतीय राष्ट्रीय कांग्रेस | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հնդկաստան |
Առաջնորդ | Մալլիկարջուն խարգե |
Հիմնադիր | Ալան Յում, Դադաբհայ Նաորոջի և Դինշո Էդուլջի Վաչա |
Հիմնադրված | Դեկտեմբերի 3, 1885 |
Գաղափարախոսություն | Երրորդ ուղին, աշխարհականություն և քաղաքացիական ազգայնականություն |
Պաշտոնական գույն(եր) | շաֆրան սպիտակ կանաչ (պաշտոնական)[1][2] |
Շտաբ | Նյու Դելի, Հնդկաստան |
Միջազգային պատկանելություն | Սոցիալիստական ինտերնացիոնալ[3] և Պրոգրեսիվ ալյանս[4] |
Կայք | inc.in elections.in/political-leaders/sonia-gandhi.html |
Indian National Congress Վիքիպահեստում |
Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման վերելքի տարիներին (1918-1922) վերածվել է զանգվածային կուսակցության՝ հետևելով իր ղեկավար և գաղափարախոս Մահաթմա Գանդիի «քաղաքացիական անհնազանդության» ուսմունքին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանդես է եկել Հնդկաստանին անհապաղ անկախություն տալու պահանջով։
Անկախություն ստանալուց հետո, 1947 թվականին, Ջավահարլալ Ներուի գլխավորությամբ կազմել է կառավարություն (1947-1964)։ 1967 թվականին Հնդկական ազգային կոնգրեսը պառակտվել է, իշխանությունն անցել է մեծամասնությանը՝ փոխնարար Ինդիրա Գանդիի գլխավորությամբ։ 1977 թվականի մարտին Հնդկական ազգային կոնգրեսը, պարտություն կրելով խորհրդարանական ընտրություններում, իշխանությունը զիջեց «Ջանտա» և Հնդկական ազգային կոնգրեսից պառակտված «Կոնգրես հանուն դեմոկրատիայի» կուսակցությունների բլոկին։ 1978 թվականի հունվարին Հնդկական ազգային կոնգրեսը դարձյալ պառակտվեց, կազմվեց Հնդկական ազգային կոնգրեսը Ինդիրա Գանդիի գլխավորությամբ։ 1980 թվականի հունվարին ընտրություններում հաղթեց Հնդկական ազգային կոնգրեսը, փոխնախարար դարձավ Ինդիրա Գանդին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «India General (Lok Sabha) Election 2014 Results». mapsofindia.com.
- ↑ «Election Results India, General Elections Results, Lok Sabha Polls Results India – IBNLive». in.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ http://www.socialistinternational.org/viewArticle.cfm?ArticlePageID=931
- ↑ http://progressive-alliance.info/2810-2/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 472)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ազգային կոնգրես» հոդվածին։ |