Բացել գլխավոր ցանկը

«Արյունոտ կիրակի» (1905 թվականի հունվարի 9-ը), ցարական կառավարության կողմից՝ Պետերբուրգի բանվորների (140 հազարից ավելի) խաղաղ երթի մասսայական գնդակահարության օրը։ Երթը նախապատրաստել էր «Սանկտ-Պետերբուրգի ռուսական ֆաբրիկա-գործարանային բանվորների ժողով» միապետական կազմակերպությունը՝ քահանա Գեորգի Գապոնի գլխավորությամբ։ Բանվորները շարժվեցին դեպի Ձմեռային պալատ՝ ցարին խնդրագիր հանձնելու։ Խնդրագիրը բանվորական ժողովներում քննարկելիս՝ բոլշևիկները բացատրեցին, որ միայն հեղափոխական պայքարով պրոլետարիատը կարող է ձեռք բերել իր իրավունքները։ Ցարի հրամանով զորքերը գնդակոծեցին անզեն բանվորներին, սպանվեց ավելի քան հազար, վիրավորվեց երկու հազար մարդ։

Արյունոտ կիրակի
BloodySunday1905b.jpg
Սպանության ձևԳործադուլ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասն էՌուսական հեղափոխություն
Ամսաթիվհունվարի 9, 1905
Հունվարի 9-ի առավոտյան (անհայտ նկարիչ)

Արյունալի դատաստանը ոտքի հանեց երկրի աշխատավորությանը։ Պետերբուրգում, Մոսկվայում, Ռիգայում, Բաքվում, Թիֆլիսում և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցան գործադուլներ՝ «Կորչի՝ ինքնակալությունը» լոզունգով։ Հունվարյան գործադուլներին մասնակցեց 440 հազար մարդ։ «Արյունոտ կիրակի»-ի լուրը գործադուլային ալիք բարձրացրեց նաև Հայաստանում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդում։ Հունվարի 9-ի իրադարձությունները դարձան Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության սկիզբը (Ռուսական հեղափոխություն (1905-1907))։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png