Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշի (այլ կիրառումներ)


Վիշի ռեժիմ (ֆր.՝ Régime de Vichy), երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ Անրի Ֆիլիպ Պետենի գլխավորած ֆաշիստական պրոհիտլերյան վարչակարգի ընդհանուր անվանումը, որը գոյություն է ունեցել Ֆրանսիայում 1940 թվականի հուլիսից մինչև 1944 թվականի օգոստոսը։

Վիշի Ֆրանսիա
1940 - 1944  
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիշի (դե ֆակտո)
Փարիզ (դե յուրե)
Իշխանություն
Պետական կարգ Ունիտար
Ավտորիտար
Դիկտատուրա
Անրի Պետենը Ադոլֆ Հիտլերի հետ հանդիպման ժամանակ, 1940 թվականի հոկտեմբերի 24

Կոչվել է Վիշի քաղաքի անունով, որտեղ գտնվում էր Անրի Պետենի կոլաբորացիոնիստական ֆրանսիական կառավարությունը։ Այդ կառավարության տնօրինության տակ էր Ֆրանսիայի տարածքի 1/3 ը (այսպես կոչված, չօկուպացված գոտին Հարավային Ֆրանսիայում), որը 1942 թվականի նոյեմբերին Պետենի կառավարության համաձայնությամբ գրավեցին գերմանա-իտալական զորքերը։

«Վիշի»-ի տապալման գործում դեր է խաղացել նաև Դիմադրության շարժումը («Լա ռեզիստանս»


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 459
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշի (ֆաշիզմ)» հոդվածին։