Աղի երթ, հայտնի է նաև որպես Դանդիի շարժում և Դանդիի սատյագրահա, ոչ բռնի պայքար քաղաքացիական անհնազանդության ձևով Բրիտանական Հնդկաստանում, որը նախաձեռնվել է Մահաթմա Գանդիի կողմից՝ ծովի ջրից աղ արտադրելու համար, որն արվում էր Հնդկաստանում, մինչև Բրիտանացիների՝ աղի արտադրության հարկեր սահմանելը․ նրանց աղի արտադրության գործընթացը համարեցին անօրինական, իսկ հետո շարունակաբար ուժ գործադրեցին այն դադարեցնելու համար։

Գանդին հավաքում է աղեհատիկներ իր երթի վերջում

24-օրյա երթը սկսվեց 1930 թվականի մարտի 12-ին՝ որպես անմիջական գործողություններ հետապնդող քարոզարշավ հարկերի դեմ և ոչ բռնի պայքար ընդդեմ բրիտանական աղի մենաշնորհի։ Այն համաշխարհային ուշադրության արժանացավ, ինչն էլ խթան հանդիսացավ Հնդկաստանի անկախության համար մղվող պայքարի համար և սկսվեց մի նոր համազգային քաղաքացիական անհնազանդության շարժում[1]։ Երթը ամենաակնառու կազմակերպված մարտահրավերն էր` ուղղված Բրիտանական իշխանությանը, սկսված 1920-22 թվականների չհամագործակցելու շարժումից, որին էլ հաջորդեց Հնդկաստանի անկախության և ինքնիշխանության հռչակման Պուրնա Սվարաջի հռչակագիրը Հնդկաստանի ազգային կոնգրեսի կողմից 1930 թվականի հունվարի 26-ին[1]։

Մոհանդաս Կըրըմչընդ Գանդին առաջնորդեց շարժումը իր բնակավայրից՝ Սաբարմաթի Աշրամից, որը գտնվում է Ահմեդաբադ քաղաքի մոտ։ 78 հոգի սկսեցին երթը Գանդիի հետ, որը նպատակ էր դրել քայլել 240 մղոն դեպի Դանդի առափնյա գյուղ, որը գտնվում է Գուջարաթ նահանգի Նվսարի կոչվող մի փոքր քաղաքում։ Քանի որ Գանդին և մյուսները շարունակաբար ու համառորեն անում էին այն, ինչ պետք է տեղի ունենար երթի 24-րդ օրում, Նավսարի շրջանի Դանդի գյուղում, շատ մարդիկ միացան իրենց այս գործում։

Երբ 1930 թվականի ապրիլի 6-ին ժամը 6։30 Գանդին խախտեց աղի օրենքները, այն քաղաքացիական անհնազանդության մեծ ալիք բարձրացրեց Բրիտանական Հնդկաստանի աղի օրենքների դեմ միլիոնավոր հնդիկների կողմից[2][2]։

Դանդիի պայքարից հետո Գանդին շարունակեց իր պայքարը ափի հարավային երկայնքով՝ արտադրելով աղ և ճանապարհին հավաքներ կազմակերպելով։ Կոնգրես կուսակցությունը որոշեց մի կեղծ սատյագրահա կազմակերպել Դհարասանան աղի գործարանում, որը Դանդիից 25 կմ հարավ է գտնվում։ Այնուամենայնիվ, Գանդին 1930 թվականի մայիսի 4-5 ձերբակալվեց, Դհարասանայի կազմակերպված ակցիայից անմիջապես հետո։ Դանդիի շարժումն ու դրան հետևող Դհարասանա սատյագրահան համաշխարահային ուշադրություն բերեց Հնդկաստանի անկախության շարժմանը համաշխարհային մամուլում և կինոարտադրության ոլորտում։ Աղի հարկերի դեմ մղվող սատյագրահան տևեց մոտ մեկ տարի՝ ավարտվելով Գանդիի՝ բանտից ազատվելով և փոխարքա Լորդ Հալիֆաքս Իրվինի հետ երկրորդ անգամ Կլոր Սեղանի շուրջ բանակցություններ վարելով[3]։

Աղի երթը հիմնված էր Գանդիի ոչ բռնի պայքարի վրա, որը կոչվում է «սատյագրահա» և որը Գանդիի կողմից շվայտորեն թարգմանվել է որպես «ճշմարտության ուժ» կամ «ճշմարիտ պահանջ»[4]։ Բառացիորեն այն բաղկացած է սանսկրիտ բառերից՝ «սատյա», որ նշանակում է «ճշմարտություն» և «ագրահա», որ նշանակում է «պնդում»։

1930 թվականի սկզբին Ազգային Կոնգրեսը որոշեց, որ սատյագրահան պետք է լինի իրենց պայքարի միակ հնարքը Հնդկաստանի ինքնավարությունն ու ինքնիշխանությունը Բրիտանիայից ձեռք բերելու գործում, և Գանդին էլ դարձավ շարժման առաջնորդ։ Գանդին հրապարակել էր 1882 թվականի Բրիտանիայի աղի մասին ակտը, որպես սանտյագրահայի առաջին թիրախ։ Դանդիի Աղի երթը և բրիտանացի ոստիկանների կողմից հարյուրավոր ոչ բռնի պայքարի մասնակիցների ծեծվելը, որը ձեռք բերեց համաշխարհային հնչեղություն մամուլում, ցույց տվեց, որ խաղաղ քաղաքական անհնազանդությունը լավ միջոց է պայքարելու քաղաքացիական և քաղաքական անարդարությունների դեմ։ Գանդիի սատյագրահայի ուսմունքները և Դանդիի երթը նշանակալի ազդեցություն ունեցան ամերիկացի ակտիվիստներ Մարտին Լյութեր Քինգ կրստերի, Ջեյմս Բեվըլի և ուրիշների աֆրոամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ[5]։

Ինքնավարության ու ինքնիշխանություն հռչակումը խմբագրել

 
Մահաթմա Գանդին ու Սարոջինի Նայդուն երթի ժամանակ։

1929 թվականի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին Հնդկաստանի Ազգային Կոնգրեսը բարձրացրեց Հնդկաստանի եռագույնը Լահորի Ռավի գետի ափին։ 1930 թվականի հունվարի 26-ին Հնդկաստանի Ազգային Կոնգրեսը, որը ղեկավարվում է Գանդիի և Ջավահարլալ Նեհրուի կողմից, հրապարակավ հանդես բերեց ինքնիշխանության ու իրնքնավարության մասին հռչակագիրը կամ «Պուրնա Սվառաջը»[6]։ (Բառացիորեն սանսկրիտ «պուրնա»-ն նշանակոմ է «ամբողջական», «սվա»-ն «ինքնա», «ռաջ»-ը «կառավարում», այսինքն՝ «ամբողջական ինքնակառավարում») Հռչակագիրը ներառում է հարկերը հանելու պատրաստակամությունը և հետևյալ հայտարարությունը․

Մենք հավատում ենք, որ ինչպես յուրաքանչյուր մարդու, այնպես էլ հնդիկ ժողովրդի անկապտելի իրավունքն է ունենալ ազատություն և վայելել իրենց քրտնաջան աշխատանքի պտուղները և ունենալ կյանքի պահանջմունքներ, ուստի նրանք ունեն աճելու լիարժեք իրավունք։ Մենք նաև հավատում ենք, որ եթե որևէ կառավարություն մարդկանց զրկում է այս իրավունքից և ճնշումների է ենթարկում, մարդիկ այն փոխելու կամ վերացնելու իրավունք ունեն։

Հնդկաստանում Բրիտանիայի կառավարությունը հնդիկ ժողովրդին ոչ միայն զրկել էր իրենց ազատությունից, այլև սկսել էր հիմնվել մարդկանց մասսաների շահագործման վրա։ Այն նաև ավերել է Հնդկաստանի տնտեսությունը, քաղաքականությունը, մշակույթն ու հոգևոր կյանքը։

Ուստի մենք հավատում ենք, որ Հնդկաստանը պետք է Բրիտանիայի հետ իր կապերը խզի և ձեռք բերի «Պուրնա Սվառաջ» կամ լրիվ ինքնավարություն ու ինքիշխանություն[7]։

Կոնգրեսի աշխատանքային կոմիտեն Գանդիին հանձնարարեց քաղաքացիական անհնազանդության առաջին գործողության կազմակերպումը, իսկ Կոնգրեսն անձամբ պատասխանատվությունը իր ձեռքը պիտի վերցներ Գանդիի ենթադրվող ձերբակալությունից հետո[8]։ Գանդիի ծրագիրն էր սկսել քաղաքական անհնազանդություն սանտյագրահայի միջոցով, որը նպատակաուղված էր Հնդկաստանում Բրիտանիայի սահմանած աղի հարկին։ 1882 թվականի Աղի մասին որոշումը բրիտանական մոնոպոլիային թույլ տվեց ունենալու աղահավաքության և արտադրության մենաշնորհ`սահմանափակելով տիրապետությունը կառավարության աղի պահեստների և աղի համար գանձվող հարկերի վրա[9]։ Աղի մասին որոշման խախտումը քրեական հանցագործություն էր համարվում։ Նույնիսկ չնայած որ աղը ազատ կերպով հասանելի էր նրանց, ովքեր ապրում էին ափամերձ տարածքում (ջրից ցամաքած տարածքներում), հնդիկներին ստիպում էին աղը գնել գաղութատեր կառավարությունից։

Երթի պատրաստություններ խմբագրել

 
Գանդին Աղի երթի ժամանակ

Փետրվարի 5֊ին թերթերում գրվեց, որ Գանդին սկսելու էր քաղաքական անհնազանդություն՝ պաշտպանելու աղի մասին օրենքները։ Աղի սանտյագրահան սկսվելու էր մարտի 12֊-ին և ավարտվելու էր ապրիլի 6-֊ին Դանդիում՝ Գանդիի՝ Աղի մասին որոշման խախտմամբ[10]; Գանդին ընտրեց ապրիլի 6֊ը, քանի որ այն սիմվոլիկ բնույթ էր կրում․ այն «Ազգային շաբաթվա» առաջին օրն է, որը սկսվել է 1919 թվականին, երբ Գանդին սկսեց ազգային խաղաղ գործադուլ Ռովլաթ ակտի դեմ[11]։ Գանդին նախապատրաստեց աշխարհի լրատվամիջոցներին երթին՝ Սաբարմաթիից կանոնավոր կերպով հայտարարություններ անելով, իր կանոնավոր աղոթքներում ու թերթերի հետ ուղիղ կապի միջոցով։ Նրա ձերբակալվելու հավանականությունն աճում էր իր հայտարարությունների ու ավելի ու ավելի մեծացող դրամատիկական ելույթների պատճառով քանի ժամը մոտենում էր․ «մենք սկսում ենք կյանքի ու մահվան պայքար․ սուրբ պատերազմ, մենք իրագործում ենք հսկայածավալ զոհաբերություն, որին ինքներս մեզ ենք նվիրաբերում՝ որպես զոհ»[12] Հնդկաստանից, Եվրոպայից, Ամերիկայից բազմաթիվ լրագրողներ, ինչպես նաև ֆիլմ արտադրող ընկերություններ սկսեցին արձագանքել ու անդրադառնալ այս իրադարձությանը[13]։ Հենց երթի համար Գանդի ուզում էր ամենախիստ կարգապահությունն ու հավատարմությունը հասնելու սատյագրահայի կամ ահիմսայի։ Այդ իսկ պատճառով երթի մասնակիցներին ընտրեց ոչ թե Կոնգրես կուսակցության անդամներից, այլ իր իսկ աշրամից, ովքեր վարժեցվել էին Գանդիի խիստ կարգապահության չափորոշիչներով[14]։

24֊օրյա երթը անցկացվեց 4 շրջաններում՝ 48 գյուղերում։ Երթի ճանապարհը, ներառյալ ամեն երեկո իջևանատեղերը կազմակերպվել էր ըստ շարքերը համալրելու պոտենցիալի, հետադարձ կապերի և ժամանակի ճիշտ կողմնորոշման։ Ամեն երթից առաջ Գանդին սկաուտներ էր ուղարկում յուրաքանչյուր գյուղ, ուստի նա կարող էր ծրագրել իր ելույթները որտեղ էլ որ հանգրվանելիս լինեին՝ կախված տարածքի տեղական կարիքներից[15]։ Իրադարձությունները յուրաքանչյուր գյուղում պլանավորվում ու հրատարակվում էր հնդկական և օտաերկրյա մամուլում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Eyewitness Gandhi (1 ed.). London: Dorling Kinderseley Ltd. 2014. էջ 44. ISBN 0241185661. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 "Mass civil disobedience throughout India followed as millions broke the salt laws", from Dalton's introduction to Gandhi's Civil Disobedience. Gandhi & Dalton, 1996, p. 72.
  3. Dalton, p. 92.
  4. "Its root meaning is holding onto truth, hence truth-force. I have also called it Love-force or Soul-force." Gandhi (2001), p. 6.
  5. King, p. 23.
  6. "The pledge was taken publicly on 26 January 1930,at morning thereafter celebrated annually as Purna Swaraj Day." Wolpert, 2001, p. 141.
  7. Wolpert, 1999, p. 204.
  8. Ackerman & DuVall, p. 83.
  9. Dalton, p. 91.
  10. http://www.gandhiheritageportal.org/dandi-march-details
  11. Dalton, p. 113.
  12. Dalton, p. 108.
  13. Dalton, p. 107.
  14. Dalton, p. 104.
  15. Dalton, p. 105.
  16. Ackerman & DuVall, p.85.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղի երթ» հոդվածին։