Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում
Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում, 1941 թվականի հունիսի 22-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Խորհրդային Միության մյուս հանրապետությունների հետ միացավ Հայրենական մեծ պատերազմին, երբ Նացիստական Գերմանիան պատերազմ հայտարարելուց հետո[1] ներխուժեց ԽՍՀՄ տարածք[2][3][4][5]։
Դեռևս 1939 թվականի օգոստոսի 22-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից 9 օր առաջ, Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը «Կելշտայնհաուս» թեյարանում Երրորդ Ռայխի բարձրագույն սպաներին հրամայեց ոչնչացնել սլավոնական բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներին, ներառյալ՝ կանանց և երեխաներին։ Նույն ժողովում նա արտասանել է հետևյալ արտահայտությունը. «Հիմա, մեր ժամանակներում, էլ ո՞վ է հիշում 1915 թվականին Թուրքիայում միլիոնավոր հայերի բնաջնջումը»[6][7]։
Գերմանիայի իշխանականները հույսները դրել էին նրա վրա, որ ԽՍՀՄ բազմազգ և բազմադավան բնակչությունը չի միավորվի և չի աջակցի Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարությանը, դրանով իսկ նացիստների գործը կհեշտացնա պատերազմում։ Սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել[8]։
Պատերազմի բռնկումով վիթխարի դժվարություններ եղան ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար, և հայ ժողովուրդը բացառություն չէր[2][9][10]։ Հայերից կազմված զինվորական կազմավորումներն ուղարկվել են ռազմաճակատի ամենաբարդ հատվածներից մեկը, որտեղ հայերը դրսևորել են ամենաբարձր տոկունությունն ու արիությունը[11][12]։ Հայերը մասնակցել են Բրեստի, Կերչի, Ղրիմի, Կիևի, Մոսկվայի, Լենինգրադի, Կովկասի և Ստալինգրադի մարտերին, ազատագրել են Բալթյան երկրները, Ուկրաինան, Լեհաստանը և Մոլդովան։ Նրանք կռվել են Դնեպրում, Ստալինգրադում, Կուրսկի բլրի վրա և Բելառուսում։ Նրանք մասնակցել են Արևելյան Եվրոպայի մարտերին և Ճապոնիայի հետ պատերազմին։ Զգալի ներդրում են ունեցել նաև պարտիզանական կազմավորումներում կռված հայ զինվորները[13][14][15][16]։
Պատերազմի սկզբում Կարմիր բանակում ծառայել է մոտ 60000 հայ[17]։ Պատերազմի տարիներին Հայկական ԽՍՀ տարածքում մոբիլիզացվել է մոտ 320.000 բնակիչ (հանրապետության ընդհանուր բնակչության ≈ 23%-ը, որից մոտ 300.000-ը հայեր էին[18]), իսկ Խորհրդային Միությունում ապրող հայերի ընդհանուր թիվը, որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, կազմել է ավելի քան 500,000 մարդ[19][8][12][17][20][14][20][21]։ Եվս մոտ 100000 հայ կռվել են դաշնակից երկրների օտար բանակներում[14][20][21][11][17]։ Միայն 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԽՍՀ բնակչությունը նվազել է 174 հազար մարդով (կամ նախապատերազմյան ≈ 13%-ով)[11]։ Իսկ զոհված հայերի ընդհանուր թիվը հաշվում է մոտ 200․000 մարդ[17]։
Մինչև պատերազմի ավարտը հայ բնակչությունը վախենում էր, որ Թուրքիան պատերազմի մեջ կմտնի Երրորդ Ռայխի կողմից և նրա հնարավոր հարձակումը Հայկական և Վրացական Խորհրդային Հանրապետությունների վրա, այդ թվում՝ Հայկական հարցը վերջնականապես լուծելու, քաղաքականությունը շարունակելու նպատակով։ Հայոց ցեղասպանության մասին[10][11][6][22]:
ՀՍՍՀ–ում տարվող զորահավաքային աշխատանքներում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել ազգային և միջազգային միավորումների ձևավորումը։ Հանրապետության տարածքում 1941-1942 թվականներին ստեղծվել են՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան, 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիան, 390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա, 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիան։ Դիվիզիաների անձնակազմը հիմնականում համալրված են եղել հայերով։ Պատերազմի սկզբում Հայկական ԽՍՀ տարածքում տեղակայվել են նաև 31-րդ, 61-րդ, 136-րդ (15-րդ գվարդիական), 138-րդ (70-րդ գվարդիական), 151-րդ, 236-րդ, 320-րդ, 406-րդ հրաձգային դիվիզիաներ և մի շարք այլ զորամասեր, որոնց անձնակազմի զգալի մասը եղել եբ հայեր։ Վրացական ԽՍՀ տարածքում տեղակայված են եղել 28-րդ և 38-րդ պահեստային բրիգադները, որոնք նույնպես հիմնականում կազմված են եղել հայերից[9][9][23][24]։
Չնայած ծանր ռազմական դրությանը, Հայկական ԽՍՀ արդյունաբերությունը շարունակել է զարգանալ, իսկ թիկունքի աշխատավորներն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել նացիզմի դեմ տարած հաղթանակի ընդհանուր գործու[9]։ Չեն դադարել նաև գիտական հետազոտությունները տարբեր ոլորտներում՝ քիմիա, երկրաբանություն, գյուղատնտեսություն, հիդրոէներգետիկա և այլն[25][9]։
Հանրապետության տարածքով էր անցնում Լենդ-լիզ երթուղիներից մեկը՝ Պարսից միջանցքը։
1945 թվականի մայիսի 2-ին Ռայխստագի գրավումից հետո Հայկական 89-րդ հետևակային դիվիզիայի մարտիկները նրա պարիսպների մոտ կատարեել ենն «Քոչարի» ժողովրդական պարը[26][27][28][29][30]։ Այս իրադարձության ականատես Արշալույս Սարոյանը գրել է՝ «Հաղթանակի պարը» բանաստեղծությունը՝ ի հիշատակ այս պատմական իրադարձության, իսկ համանուն կտավը ներկայացված է Մոսկվայի Պոկլոննայա բլրի Հաղթանակի թանգարանում[31]։ Ռայխստագի պատերի պարային ներկայացման կադրերը տասնամյակներ շարունակ հեռարձակվել են հայկական հեռուստատեսությամբ[32][33]։
Խորհրդային Հայաստան
խմբագրել1930-ականների երկրորդ կեսից ԽՍՀՄ-ում ակտիվ զարգացում է ապրել տնտեսության տարբեր ճյուղեր։ Համաձայն երրորդ հնգամյա պլանի՝ Հայկական ԽՍՀ տարածքում նախատեսվում էր գործնականում եռապատկել պղնձի արտադրանքի թողարկումը, ընդլայնել գունավոր մետալուրգիայի, մեքենաշինության արտադրությունը, ավելացնել քիմիական արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության արտադրանքի թողարկումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել անասնապահության, բամբակագործության և խաղողագործության զարգացման վրա[9][34]։
Մինչև 1940 թվականը հանրապետության տարածքում կառուցվել են մոտ 100 խոշոր արդյունաբերական օբյեկտներ[34], այդ թվում՝ Երևանի Կիրովի անվան քիմիական կոմբինատը, Ալավերդու ծծմբաթթվի գործարան, Լենինականի մանող գործարանը, Երևանի ալրաղաց կոմբինատը, ընդլայնվել են նաև արդեն գոյություն ունեցող ձեռնարկություններ։ Հաջողություններ են գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում[9][9]։
Մեծ հունով զարգացում է ապրել հայ հասարակության մշակութային կյանքը։ 1939 թվականի աշնանը տեղի են ունեցել երկու նշանակալից իրադարձություն՝ «Սասունցի Դավիթ» հայկական ժողովրդական էպոսի հազարամյակի տոնակատարությունը և հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակի անցկացումը Մոսկվայում, որի ընթացքում հնչել են հայկական նշանավոր օպերաներ՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Արամ Խաչատրյանի «Ուրախություն» («Գայանե») բալետը[Ն 1]։
1928 թվականի համեմատ համախառն արտադրությունն աճել է 8,7 անգամ, իսկ ծանր արդյունաբերության արտադրանքը՝ 23 անգամ։ Սակայն Հանրապետությունում խիստ պակաս էր ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղինն ճանապարհներն՝ ավելի ուժեղ տնտեսություն կառուցելու համար։ Հայկական ԽՍՀ բնակչությունը ենթարկվում էր նաև Ստալինյան բռնաճնշումների[35]։
Ըստ 1939 թվականի մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Հայաստանում ապրել է 1.282.338 մարդ, 1941 թվականի տվյալների՝ 1.360.900 մարդ։
Նախապատերազմական տարիներին Հայկական ԽՍՀ տարածքում ստեղծվել են հետևակային ռազմական ուսումնարան, հատուկ հրետանային (№17) և ռազմաօդային դպրոցներ (այժմ ՝ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան)[12]։
-
Բամբակի հավաքում, ՀԽՍՀ, 1930-ական թվական
-
Գարնանային դաշտային աշխատանք, Արարատյան դաշտ
-
ՀԽՍՀ քաղաքացիական ավիացիայի օդաչուներ, 1930-ական թվականներ
Հայերի մասնակցությունը պատերազմին
խմբագրելՊատերազմի մասին հանրապետությունոում առաջին հաղորդումները տպագրվել են «Սովետական Հայաստան», «Կոմունիստ» և «Սովետ Էրմենիստանի» թերթերում։ Դրանք պարունակում էին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Վ. Մ. Մոլոտովի հայտարարությունը, ինչը նա խոսել է ռադիոյով[36]։
Պատերազմի առաջին օրերից հանրապետության բնակիչները հավաքվել են հայրենասիրական զանգվածային ցույցերի, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել Երեւանում՝ հուլիսի 7-ին։ Երթերից հետո մարդիկ գնացել են զինկոմիսարիատներ, իսկ զորակոչի ենթականերին գրանցել են ժողովրդական միլիցիայում[24]։
Շուտով հանրապետության հանրությունը «Պրավդա» թերթում տպագրված բաց նամակով դիմել է աշխարհասփյուռ իրենց հայրենակիցներին՝ կոչով «միավորել բոլոր ուժերը՝ պաշտպանելու Խորհրդային Միությունը...»[37]։
Հայկական ԽՍՀ տարածքում ռազմական դրություն մտցվել է 1942 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության սեպտեմբերի 9-ի հրամանագրով[36]։
Ստալինգրադի ճակատամարտի ֆոնին հայ ժողովուրդը բաց նամակով դիմել է ֆաշիստական Գերմանիայի դեմ կռված իր հայրենակիցներին։ Նամակը ստորագրել է հանրապետության 335 ․316 բնակիչ։ 1943 թվականի փետրվարի 27-ին այս հանձնարարական նամակը տպագրվել է որպես գրքույկ ռուսերեն և հայերեն և տարածվել Հայրենական մեծ պատերազմի բոլոր ճակատներում, ինչպես նաև տպագրվել է բազմաթիվ թերթերում, այդ թվում՝ «Իզվեստիա», «Պրավդա» և «Կոմսոմոլսկայա պրավդա»։ Պատասխան նամակում զինծառայողները խոստացել են տուն վերադառնալ միայն հաղթանակով[25]։
Թե՛ Խորհրդային Միության, թե՛ սփյուռքի հայ բնակչության շրջանում մեծ նշանակություն է տրվել զենքի և ռազմական տեխնիկայի կառուցման, անհրաժեշտ իրերի և դեղորայքի ձեռքբերման համար միջոցների հավաքագրմանը։ Օրինակ՝ միայն գյուղի բանվորներին հաջողվել է հավաքել 67 մլն ռուբլի, որից մի մասը (46 մլն) ուղղվել է «Հայաստանի կոլեկտիվ ֆերմեր» տանկային շարասյան կառուցմանը, իսկ մնացածը՝ Խորհրդային Հայաստան օդային էսկադրիլիայի կառուցմանը։ Եթովպիայի և Իրանի հայերի հաշվին կառուցվել է մեկ այլ տանկային շարասյուն, որը կոչել են «Գեներալ Բաղրամյան»։ Հայկական ԽՍՀ բնակչությունը նվիրատվություններ է հավաքել, որոնց օգնությամբ կառուցվել են տանկային շարասյուներ՝ «Հայաստանի Կոմսոմոլ», «Զանգեզուրի հանքափոր», «Հայաստանի պիոներ», «Հայաստանի մարզիկ», «Սովետական Հայաստան», օդային էսկադրիլիաներ՝ «Հաղթանակ», «Խորհրդային արտիստ», «Երիտասարդ գվարդիա», ինչպես նաև մեկ զրահապատ գնացք «Սովետական Հայաստան»[38][39][40]։
Հայկական ԽՍՀ բնակիչները մեծ ուշադրություն են դարձրել Կարմիր բանակի զինվորների համար իրեր և դեղորայք հավաքող ընկերություններին, ինչպես նաև գումարներ են հայթայթել բանակի կարիքների համար։ Մեծ օգնություն է ցուցաբերվել ԽՍՀՄ արևմտյան շրջանների (Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) տնտեսության վերականգնմանը խորհրդային բանակի կողմից դրանց ազատագրումից հետո։
Խորհրդային բանակի միակ ազգային զորամասը, որը մասնակցել է Բեռլինի գրոհին, եղել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան[12]։
-
Հայուհի - Կարմիր բանակի զինծառայող, 1943 թվական
-
Ռայխստագի պատի բեկոր. Ներքևի ձախ անկյունում երկու բնիկ երևանցի արձանագրություններ են թողել
Հայկական ազգային ռազմական կազմավորումները
խմբագրել1941 թվականի օգոստոսին պաշտպանության պետական կոմիտեի թիվ 383 որոշմամբ թույլատրվել է սկսել ազգային ռազմական կազմավորումների կազմավորումը Կարմիր բանակի կազմում։ ՀԽՍՀ-ում դրանց ստեղծումը գլխավորում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմը՝ Գ.Ա.Արուտինովի գլխավորությամբ։
Անվանում | Կազմավորման ամսաթիվը և վայրը | Լուծարում | Տեսակ/Զորքերի տեսակ | Մարտական ուղի (ճակատամարտեր) | Մրցանակներ |
---|---|---|---|---|---|
89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա[12][17][41][42] | 1941 թվականի դեկտեմբերի 14 որպես 474-րդ հրաձգային դիվիզիա (45-րդ բանակի կազմում), Երևան։ 1941 թվականի դեկտեմբերի 26-ին վերանվանվել է 89-րդ հրաձգային դիվիզիա | 1956 թվականի հուլիսի 7 | Հետևազոր | 1942-1943 թվականներ. Կովկասի ճակատամարտ[Ն 2], Թամանի թերակղզու ազատագրում
1944 թվական. Ղրիմի օպերացիա, Սևաստոպոլի ազատագրում, Լվով-Սանդոմյերզ օպերացիա |
«Տամանսկայա» պատվավոր կոչում[43] |
76-րդ հրաձգային դիվիզիա (1-ին կազմավորում)[9][30][17][44] | 1941 թվականի դեկտեմբերի 9, (76-րդ լեռնային հրաձգային դիվիզիայի վերակազմավորում), Երևան։ Հետագայում վերակազմավորվել է 51-րդ գվարդիական դիվիզիայի | 1952 թվականի նոյեմբերի 23 (51-րդ գվարդիական դիվիզիա) | 1941 թվական. Իրանական օպերացիա
1941-1942 թվականներ. Ստալինգրադի ճակատամարտ 1943 թվական. Կուրսկի ճակատամարտ 1943-1944 թվականներ. Բագրատիոն գործողություն, Բելառուսի և Բալթյան երկրների ազատագրում |
||
390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա[9][30][17][45] | 1941 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր[Ն 3] | 1942 թվականի հունիսի 14 | 1941-1942 թվականներ (21-րդ բանակի կազմում). Սևաստոպոլի պաշտպանություն, Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն, Կերչի պաշտպանական գործողություն | ||
408-րդ Հայկական հրաձգային դիվիզիա[9][30][17][46] | 1941 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր, Հայկական ԽՍՀ[Ն 4] | 1942 թվականի հոկտեմբերից մինչև նոյեմբեր. վերակազմավորվել է 408-րդ հրաձգային բրիգադի, իսկ ավելի ուշ՝ 7-րդ առանձին հրաձգային բրիգադի և 23-րդ բրիգադի | 1941 թվական. Խորհրդա-թուրքական սահման
1942 թվական. Կովկասի Սև ծովի ափի պաշտպանություն[Ն 5], Կովկասի ճակատամարտ |
||
409-րդ Հայկական հրաձգային դիվիզիա[9][30][17][47] | 1941 թվական, Գյումրի | 1945 թվականի մայիս | 1941 թվականի մինչև 1942 թվականի նոյեմբեր[Ն 6]. Խորհրդա-թուրքական սահման
1942-1945 թվականներ[Ն 7]. Կուբանի, Ուկրաինական ԽՍՀ-ի, Մոլդովական ԽՍՀ-ի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրում |
«Կիրովոգրադ», «Բրատիսլավա» պատվավոր կոչումներ[30] | |
17-րդ լեռնային հեծելազորային դիվիզիա | 1936 թվականի հուլիս, Թբիլիսի, Վաղարշապատ, Գյումրի | 1942 թվականի օգոստոս | Հեծելազոր | 1941-1942. Իրանական օպերացիա, Մոսկվայի ճակատամարտ | |
31-րդ հրաձգային դիվիզիա | 1941 թվականի հունիս, Երևան | 1945 թվականի մայիս | Հետևազոր | Մինչև 1941 թվականի հոկտեմբերը-Խորհրդա-թուրքական սահման.
1941-1942 թվականներին. Տագանրոգի և Ռոստովի պաշտպանություն, Կովկասի պաշտպանություն. 1943 թվականի փետրվար-Կրասնոդարի հարձակողական գործողություն. 1944 թվական-Մոլդովայի ազատագրում. 1945 թվական-Գերմանիայի ազատագրումը և Պրահայի օպերացիա |
«Ստալինգրադսկայա» պատվավոր կոչում |
261-րդ Հայկական հրաձգային դիվիզիա (2-րդ կազմավորում)[9][48][17][49] | 1942 թվականի հոկտեմբեր, Երևան → Գյումրի (45-րդ բանակի կազմում) | 1957 թվական (127-րդ մոտոհրաձգային դիվիզիա) | 1941 թվական. Խորհրդա-թուրքական սահման
1941-1942 թվական. Պաշտպանողական մարտեր 6-րդ բանակի կազմում, Ճակատամարտ Կովկասի համար; |
Պարտիզանական շարժում
խմբագրել1942 թվականի մայիսի 30-ին Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբում ստեղծվել է պարտիզանական շարժման կենտրոնական շտաբ։ Պարտիզանների մեջ եղել են նաև հայեր, որոնք գործել են ինչպես Հյուսիսային Կովկասում և Ղրիմում (մոտ 500 մարդ), այնպես էլ Բելառուսում և Ուկրաինայում (ավելի քան 2000 մարդ), Մերձբալթյան երկրներում և Լենինգրադի մարզում (մոտ 200 մարդ), ինչպես նաև այլ տարածքներում[50]։
Լեհաստանի տարածքում գործել է հայկական պարտիզանական «Պոբեդա» ջոկատը, որը հետագայում միացել է Ս.Ա. Կովպակի անվան 1-ին ուկրաինական պարտիզանական դիվիզիային։ 250 հոգուց բաղկացած Ա. Միկոյանի անվան պարտիզանական ջոկատը գործել է Կենտրոնական և Մերձկարպատյան Ուկրաինայի տարածքում՝ պարտիզանական հեծելազորային միավորման կազմում՝ Միխայիլ Նաումովի հրամանատարությամբ[51]։ Չափազանց հաջող են գործել ընդհատակյա հայերը Ղրիմի և Բելառուսի տարածքում[51][52]։
Հայտնի ընդհատակյա «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության կազմում կռվել են Մայա Պեգլիվանովան և Գեորգի Հարությունյանը։ Հայերի ներկայացուցիչներ եղել են նաև Ա.Ֆ. Ֆյոդորովի Չեռնիգով-Վոլինյան միավորումում և Մ. Ի. Շուկաևի հրամանատարությամբ Վորոնեժի 1-ին պարտիզանական ջոկատում[53]։
Ֆրանսիայում, նացիստական Գերմանիայի կողմից նրա օկուպացիայի ժամանակ, գործել է «Ֆրանսահայերի Ազգային ճակատը», որը ստեղծվել է հայ հակաֆաշիստներ Միսակ Մանուշյանի, Արփիար և Լուիզա Ասլանյանների, Շահե-Զատիկ Տատուրյանի և այլոց կողմից։ Կազմակերպությունը հաջողությամբ պայքար է մղել Ֆրանսիայի տարածքում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ և հետագայում մասնաճյուղեր բացել այլ երկրներում։ Ֆրանսիայի տարածքում գործել է նաև հայերից բաղկացած պարտիզանական գունդ՝ գնդապետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ։ Հայ պարտիզանները և հակաֆաշիստները կռվել են Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հոլանդիայի, Հարավսլավիայի, Լեհաստանի և եվրոպական այլ երկրներում, կազմակերպել դիվերսիաներ և մեծ վնաս պատճառել գերմանական բանակին[54][16][55]։
Ավելի քան 300 հայ, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, իրենց կյանքը զոհաբերել են Հունաստանում դիմադրության շարժման ընթացքում։ Բուլղարացի պարտիզանուհի Սաշկան (Հերմինե Ռազգրատլյան), որը նահատակվել էր, հայտնի էր ամբողջ Բուլղարիայում։ Վարդուշ Սուքիասյանը (Սուքիասիչ) Հարավսլավիայում պարտիզանական շարժման ակտիվ մասնակիցներից էր[56]։
Սփյուռքի մասնակցություն
խմբագրելԱմբողջ աշխարհում ստեղծված բազմաթիվ հայկական կազմակերպություններ զգալի օգնություն են ցուցաբերել Խորհրդային բանակին։ Դրանց են եղել «Ամերիկահայերի առաջադիմական միությունը», «Ամերիկահայերի Ազգային խորհուրդը», «ԽՍՀՄ բարեկամների միություն» (Իրան), «Սիրիայի և Լիբանանի Հայ Ազգային խորհուրդը», «Հայկական ճակատը» (Ռումինիա), «Հայ մշակույթի բարեկամների միությունը» (Եգիպտոս), «Հայաստանի օգնության միությունը», «Արգենտինահայերի մշակութային միությունը» և շատ այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվել են նաև Կիպրոսում, Հորդանանում, Պաղեստինում, Լատինական Ամերիկայի երկրներում։ Հենց իրանահայության նախաձեռնությամբ է գումար հավաքվել անձնական խնայողություններից, ստեղծվել «Գեներալ Բաղրամյան» տանկային նոր շարասյունը։ Նրանց հավաքած միջոցներով արտադրվել են տարբեր սպառազինություններ և զինամթերք։
Ավելի քան 20․000 հայ կռվել է ԱՄՆ բանակում և նավատորմում, հազարավոր հայեր եղել են Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինծառայողներ[55]։
Իրավիճակը խորհրդա-թուրքական սահմանին
խմբագրել1941 թվականի հունիսի 18-ին Թուրքիայի և Գերմանիայի միջև կնքվել է բարեկամության և չհարձակման մասին պայմանագիր, ընդ որում, դրանով Թուրքիան խախտել է ԽՍՀՄ-ի հետ 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր»։ Թուրք-գերմանական պայմանագրում, ի թիվս այլոց, եղել է կետ, որը վերաբերել է գերմանական նավերի համար Սև ծով ազատ մուտք ստանալուն[57][17][Ն 8]։
1941 թվականի ամռանը Թուրքիան Հայկական և Վրացական ԽՍՀ սահմանին ունեցել է 26 դիվիզիա, որոնք պատրաստ էին հարձակում սկսել Խորհրդային Անդրկովկասի դեմ[10][6][58]։
Պատերազմի ընթացքում Գերմանիան դիվանագիտական ջանքեր է գործադրել Թուրքիայի չեզոք կարգավիճակը փոխելու և Խորհրդային Միության դեմ պատերազմի մեջ մտցնելու համար՝ Անդրկովկասին համատեղ հարվածելու համար[59]։ Այնուամենայնիվ, ընդհուպ մինչև Ստալինգրադի ճակատամարտի ավարտը, Թուրքիան սպասողական դիրք է զբաղեցրել և նախապատրաստվել է հարվածել ԽՍՀՄ-ին։ Գերմանիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը միակարծիք չի եղել Անդրկովկասյան հանրապետությունների ապագա կառուցվածքի և պատկանելության վերաբերյալ, եթե դրանք գրավվեին Ռեյխի կամ Թուրքիայի կողմից։
Բուն Թուրքիայում «պանթուրքիզմի» կողմնակիցները խոսում էին Կովկասի, Ղրիմի և ԽՍՀՄ այլ տարածքների ապագա նվաճման մասին, իսկ թուրքական բանակի գեներալ Հուսեյն Էրքիլետը նույնիսկ այցելել է Հիտլերի շտաբը, որը գտնվել է խորհրդա-գերմանական ճակատում։
1941 թվականի նոյեմբերին Հիտլերը հնչեցրել է առաջիկա ռազմական արշավի հիմնական խնդիրը՝ իր բանակի ելքը դեպի խորհրդա-իրանական սահման և հետագայում շարունակել ճանապարհը դեպի Իրաք։ Իր առջև դրված նպատակի՝ դեպի Անդրկովկաս դուրս գալու դեպքում Թուրքիան, նրա կարծիքով, պատերազմի մեջ կներքաշվեր Գերմանիայի կողմից[60][Ն 9][61]։
ՀԽՍՀ արդյունաբերություն և տնտեսություն
խմբագրելԳերմանիայի հարձակման հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստը, որի ընթացքում, ի թիվս այլոց, որոշվել է վերանայել հետազոտական աշխատանքների թեմաներն ու մեթոդները՝ նպատակ ունենալով գիտական աշխատողների ամբողջ ստեղծագործական նախաձեռնությունն ու էներգիան ի սպաս դնել երկրի ռազմական հզորության ամրապնդման խնդիրների լուծմանը[62]:
Հաշվի առնելով ներմուծվող հումքի պակասը, որը կապված էր ԽՍՀՄ արևմտյան շրջաններից դեպի արևելք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների լայնածավալ տարհանման հետ, Հայկական ԽՍՀ ամբողջ տնտեսությունը պետք է ոչ միայն կարճ ժամանակում վերակառուցվեր ռազմական և երկակի նշանակության արտադրանքի թողարկման համար, այլև այդ բարդագույն խնդիրը կատարեր գրեթե ինքնուրույն՝ ապավինելով սեփական ռեսուրսային և գիտական բազային, ինչպես նաև տեղական հումքին[9][63]։
Հայկական ԽՍՀ թիկունքի աշխատավորները զգալի ներդրում են ունեցել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ընդհանուր գործում։ 1942 թվականի սկզբին ստեղծվել է գրեթե 300 տարբեր տեսակի զինամթերքի, զենքի և սարքավորումների արտադրություն՝ նռնակներ, արկեր, ականանետեր, ականներ, պայթուցիկ նյութեր, հագուստ և այլ ապրանքներ։ 1943-ի սկզբին սկսվել է զենքի և սարքավորումների արտադրությունը։ Քիմիական արդյունաբերության կողմից արտադրվել են սպառազինության արտադրության համար կարևոր նշանակություն ունեցող տարբեր հումքեր՝ պղինձ, կալցիումի կարբիդ («Նաիրիտ» ձեռնարկություն), կաուչուկ և այլն[9][64]։
1945 թվականին հանրապետությունում բացվել են ավելի քան 30 ժամանակակից ձեռնարկություն, որոնք արտադրել են ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, էլեկտրական շարժիչներ, կոմպրեսորներ, ավիացիոն, ծծմբաթթվի, ցեմենտի, սոսինձի գործարաններ և այլն, ինչպես նաև շահագործման են հանձնվել 110 նոր արտադրամասեր, որոնք արտադրել են կենցաղային քիմիկատներ, հագուստ, ապակի և այլ ապրանքներ[25]։
Հայկական արդյունաբերությունը պատերազմի ընթացքում յուրացրել է շուրջ 300 նոր արտադրատեսակների թողարկում, այդ թվում՝ զինամթերք (10 տեսակ), տարբեր սպառազինություն (այդ թվում՝ հրետանային մասեր), ականանետեր, հրաձգային զենքի բազմաթիվ բաղադրիչներ, կապի միջոցներ (6 տեսակ), տնտեսական և իրային գույք (47 տեսակ), քիմիական արտադրանք (20 տեսակ), հրետանու արտադրանք (6 տեսակ), աղյուսի հատուկ հրակայուն տեսակ, ապակի, ցեմենտի փոխարինիչ, աերոդրոմային կոմպրեսորային կայաններ։ Օրինակ՝ պատերազմի ավարտին թողարկված ավիառումբերի համար նախատեսված կաղապարների քանակը կազմել է՝ 203․000 հատ, հակատանկային ականների համար՝ 150․000 հատ, հակահետևակային ականների համար՝ 130․000 հատ, 82 մմ բեկորային ականների համար՝ 233․000 հատ, հրկիզիչ խառնուրդով շշերի համար՝ 90․000 հատ։ Երևանի հաստոցաշինական և Լենինականի մեխանիկական գործարանների, ինչպես նաև Կիրովականի քիմիական մեխանիկական արտադրամասի համատեղ ջանքերով գործարանում արտադրվել է մոտ 80․000 ձեռքի նռնակ և 65․000 82 մմ ական։ Միայն 1943 թվականի 3 ամսվա ընթացքում Կիրովոկանի քիմիական կոմբինատը թողարկել է 31․300 նռնակ և 81․509 նռնակի կաղապար[64]։
Հիմնադրվել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Շահումյանի մետաքսի կոմբինատը, Քանաքեռի ալյումինի գործարանը, ազոտական պարարտանյութերի գործարանը և այլն։ 1945 թվականին Երևանում շահագործման են հանձնվել ավտոպահեստամասերի, մեքենաշինական և էլեկտրասարքավորումների գործարաններ[65]։
Պատերազմի տարիներին բանակի կարիքների համար հանրապետության կարի ֆաբրիկաները պատրաստել են 5․270․000 զույգ սպիտակեղեն, 350․000 կտոր ռազմական համազգեստներ, 346․000 շինել, 41․000 կիսաճտքավոր կոշիկ, իսկ կոշիկի ֆաբրիկաները տարեկան արտադրել են առնվազն 800․000 զույգ կոշիկ։
Ավիացիոն արդյունաբերության համար մեծ նշանակություն է ունեցել Երևանի № 447 գործարանը, որը 1942 թվականի հոկտեմբերին յուրացրել է նախ ավիացիոն տեխնիկայի վերանորոգումը, այնուհետև սկսել էր Յակ-3 ինքնաթիռի թևերի և թափքի արտադրությունը, իսկ ավելի ուշ՝ ռուս.՝ УТ-2МВ ինքնաթիռների արտադրության ամբողջական գործընթացը։
Նույն ժամանակահատվածում հսկայական թռիչք է կատարել Հայկական ԽՍՀ քիմիական և մեքենաշինական արդյունաբերությունը (մեքենաշինության համախառն արտադրանքն ավելացել է 70 %-ով, քիմիական արտադրությունների արտադրանքը՝ 21 %-ով)։ 16 %-ով ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Աննշան անկում է գրանցվել միայն թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքի արտադրության մեջ։ Ընդհանուր առմամբ, պատերազմի տարիներին Հայկական ԽՍՀ տարածքում ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքը նվազել է ընդամենը 7%-ով։
Պատերազմի տարիներին Հայկական ԽՍՀ տարածքով կառուցվել է Անդրկովկասյան երկաթուղու Մինջևան-Մեղրի-Ջուլֆա հատվածը, ինչը դրական ազդեցություն է ունեցել հանրապետության տարածքում արտադրված արտադրանքի ռազմաճակատ առաքման տեմպերի վրա։
Հայկական ԽՍՀ ամբողջ արդյունաբերությունը և նրա գյուղատնտեսությունը կատարել են ռազմամթերքի, համազգեստի և ռազմական նշանակության այլ առարկաների արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի թողարկման պաշտպանության պետական կոմիտեի կողմից սահմանված պլաններն ու խնդիրները[Ն 10][9][25]
Գիտությունն ու կրթությունը ՀԽՍՀ-ում
խմբագրելՊատերազմի ամենասկզբից ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի առաջ խնդիր է դրվել համակողմանի հետազոտություններ իրականացնել՝ ուղղված ռազմաճակատի կարիքների համար և ներգրավել հանրապետության բոլոր արտադրական և բնական պաշարները[66]։
Հանրապետության տարածքում հայտնաբերվել են կարևոր հումք հանդիսացող տորֆի, մարմարի և դոլոմիտների նոր հանքավայրեր։ Աշխատանքներ են կատարվել նաև ոչ միայն Հայկական ԽՍՀ-ի, այլև ամբողջ Անդրկովկասի անցանելիության և առկա թաքստոցների, վիմաբանական և այլ տեսակի քարտեզների կազմելու ուղղությամբ։ Քարտեզներն ունեին կարևոր գործառնական արժեք։ Աճել է շագանակագույն ածխի արդյունահանումը։
Հաջողությամբ ավարտվել են դոլոմիտների և այլ արժեքավոր հումքի վերամշակման ուսումնասիրությունները, որոնք կարևոր նշանակություն են ունեցել ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ։
Ուսումնասիրվել են բույսերի աճի և արտադրողականության վրա ուլտրաձայնի ազդեցության խնդիրները, արտադրվել և ներդրվել է նոր սարք, որը թույլ է տվել վերքերի վրա հատուկ փոշի լցնել՝ վերքերն ապաքինման համար։ Աշխատանքներ են տարվել հիդրոտեխնիկական կառույցների և ջրային տարբեր համակարգերի մոդելավորման վրա, սեյսմավտանգ շրջաններում ինժեներական կառուցվածքների խնդիրների ուսումնասիրման ուղղությամբ։
Բազմաթիվ ուղղություններով (բժշկություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, տնտեսություն) ակտիվ աշխատանք է տարվել ՀԽՍՀ գիտնականների կողմից։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև բերքատվության բարձրացմանը։
Պատերազմի ժամանակ հայ գիտնականները նշանակալի ներդրում են ունեցել երկրի պաշտպանունության ամրապնդման գործում։ 1942 թվականի ամռանը Արագածի լանջին 3250 մ բարձրության վրա իր աշխատանքն է սկսել տիեզերական ճառագայթման հետազոտման առաջին արշավախումբը։ Տիեզերական ճառագայթների ճառագայթման ուսումնասիրության մեջ մեծ քայլ են կատարել գիտնական եղբայրներ Աբրահամ Ալիխանովը և Արտեմ Ալիխանյանը, որոնց աշխատանքն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։ ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել նաև աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի աշխատությունը, որը վերաբերվել էր պղտոր ջրում լույսի ցրման նոր տեսությանը և ունեցել է կիրառական ռազմական նշանակություն։
1942 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատմության ինստիտուտում արևելագետ Հովսեփ Օրբելու նախաձեռնությամբ ստեղծվել է ԽՍՀՄ տարածքում պատերազմի պատմության և Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ պայքարում խորհրդային ժողովրդի ունեցած ավանդի ուսումնասիրության առաջին կենտրոններից մեկը՝ Հայրենական Մեծ պատերազմի պատմության կաբինետը, որի խնդիրն էր հավաքել և ուսումնասիրել պատերազմին հայ ժողովրդի մասնակցության մասին տեղեկություններ։
Հանրապետության գիտական կյանքի զարգացման համար նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել 1943 թվականի նոյեմբերի 10 ին՝ պատերազմի ամենաթեժ պահին, երբ ԽՍՀՄ կառավարության որոշմամբ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի բազայի վրա ստեղծվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիան, որի հիմնադիրներ են ընտրվել 23 հոգանոց հայտնի գիտնականներ[67]։ Ակադեմիայի առաջին նախագահը եղել է՝ Հովսեփ Օրբելին, փոխնախագահները՝ Վարդան Գուլքանյանը և Վիկտոր Համբարձումյանը։ Ակադեմիայի կազմում ընդգրկվել են հանրապետության տարածքում գործող 25 տարբեր հաստատություն։
Պատերազմի սկզբում դպրոցների զգալի մասը օգտագործվել է հոսպիտալների կարիքների համար, իսկ մնացածներում երեխաների հետ պարապմունքներն անցկացվել են 3-4 հերթափոխով։ 1941 թվականին Հայկական ԽՍՀ տարածքում մոբիլիզացվել են շուրջ 1300 ուսուցիչ, ինչը նույնպես բացասաբար է անդրադարձել ուսուցման ողջ գործընթացի վրա. սովորողների թիվը 1942 թվականին նախորդ ուսումնական տարվա համեմատ նվազել է 56,6 հազարով։ Ստեղծված իրավիճակի հետ կապված, ուսումնական գործընթացը կարգավորելու նպատակով Հայկական ԽՍՀ ղեկավարությունը 1942 թվականին որոշել է մանկավարժական ինստիտուտի և մանկավարժական ուսումնարանների շրջանավարտներին ուղարկել մանկավարժական աշխատանքի։ Բացի այդ, ավելի վաղ թոշակի անցած շատ հայ ուսուցիչներ վերադարձել են աշխատանքի, որպեսզի օգնեն իրենց գործընկերներին։ Իսկ 1943 թվականին որոշում է ընդունվել դեռահասների ուսուցման մասին, որոնք այդ պահին արդեն աշխատում էին տարբեր ձեռնարկություններում, դրա համար ստեղծվել են երեկոյան դպրոցներ։
Չնայած երկրի ծանր ռազմական դրությանը, Հայկական ԽՍՀ-ում 1942 թվականից հետո շարունակվել է միջնակարգ դպրոցների և աշակերտների թվի ավելացումը (1941 թվականին ՝ 1152 դպրոց՝ 10,3 հազար ուսուցիչ և 228,5 հազար աշակերտ, 1945 թվականին՝ 1164 դպրոց՝ 12,1 հազար ուսուցիչ և 250 հազար աշակերտ)։
Զորահավաքն անդրադարձել է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին։ Պրոֆեսորադասախոսական կազմը նվազել է 35-40 %-ով։ Բոլոր ինստիտուտներում ներդրվել է ռազմական գործի պարտադիր ուսումնասիրություն։ Միայն 1944 թվականին իրավիճակը սկսել է փոխվել, իսկ ուսանողների թիվն ավելացել են։ Այդ ժամանակ էլ վերականգնվել է ուսման ամբողջ ծավալը, որը կրճատվել էր 1941 թվականից։
Հայկական ԽՍՀ մտավորականներն ակտիվ մասնակցություն են ունեցել զորահավաքային միջոցառումներին։ Ռազմաճակատ էին մեկնել ինչպես դասախոսական կազմը, այնպես էլ ավագ կուրսերի ուսանողները, ինչպես նաև գրողներ, բժիշկներ, նկարիչներ և այլք։ Ուսման վերջին տարիների շատ ուսանողներ փոխում էին իրենց կրթության պրոֆիլը և գործուղվում ռազմական ուսումնարաններ։
4 ռազմական տարվա ընթացքում հանրապետության միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ունեցել են 6400 շրջանավարտ, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ 3800 շրջանավարտ։ 1945 թվականին հանրապետությունում բացվել է 4 բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ռուսական մանկավարժական ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, Գեղարվեստա‐Թատերական ինստիտուտը (Երևանում) և Լենինականի մանկավարժական ինստիտուտը։
Հայ եկեղեցու ներդրումը
խմբագրելՊատերազմի սկզբին Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես հաստատված կաթողիկոս չի ունեցել։ 1938 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Տփղիսեցու մահից հետո հայ եկեղեցուն արգելվեց ընտրել նրա իրավահաջորդ։ Պաշտոնակատար է դարձել արքեպիսկոպոս Գևորգ Զ Չորեքչյանը, որը կրել է Հայ Եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսարանի գլխավոր փոխանորդի տիտղոսը։ Ավելի ուշ՝ արդեն պատերազմում տարած հաղթանակից հետո՝ 1945 թվականի մայիսին, ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային պետության և Հայ եկեղեցու հարաբերությունները եղել են ջերմ։ 1941 թվականին ՀԽՍՀ ղեկավարությունը թույլատրել է բացել մի քանի եկեղեցիներ, աքսորներից վերադարձրել է հայ հոգևորականներին, իսկ 1943 թվականի ապրիլին ստեղծվել է եկեղեցական գործերի խորհուրդ։
Պատերազմի հենց սկզբից Հայ եկեղեցին ամեն կերպ աջակցել է խորհրդային ժողովրդի պայքարին։ 1943 թվականի ամենասկզբին Գևորգ Զ Նորնախիջևանցին բաց նամակ է գրել Իոսիֆ Ստալինին, որում աջակցություն է հայտնել ԽՍՀՄ ղեկավարությանը և կոչ արել հայերին համախմբվել թշնամու դեմ պայքարում․
«Մեծարգո Իոսիֆ Վիսսարիոնովիչ, Ձեր հանճարեղ ղեկավարությամբ և Աստծո ողորմածությամբ՝ կարմիր բանակը հաղթականորեն ջախջախում է արյունռուշտ և ատելի թշնամուն, վտարելով նրան մեր սրբազան հողից։
Կարմիր բանակի շարքերում ՍՍՌՄ մյուս ժողովուրդների հետ միասին՝ հերոսաբար մարտնչում են մեր հայրենիքի թշնամիների դեմ նաև հայ ժողովրդի զավակները՝ կատարելով իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ Աղոթում եմ Ամենաբարձրյալին սովետական զենքի հաղթության համար. Այլև կարմիր բանակի ևս առավել զորացրման ու թշնամու վախճանական ջախջախումն արագացնելու նպատակով՝ Էջմիածինը Սասունցի Դավթի անվամբ տանկային շարասյուն կառուցանելու ֆոնդին նվիրաբերում է թանկարժեք իրեր՝ ավելի քան ութ հարյուր հազար ռուբլի արժողությամբ, և հազար անգղիական ֆունտ ստերլինգ և հիսուն հազար ռուբլի։ Այլև խնդրում եմ Ձեր տնօրինությունը ՍՍՌՄ պետական բանկում հատուկ հաշիվ բանալու մասին։ Միաժամանակ հատուկ կոնդակով դիմում եմ աշխարհի բոլոր հավատացյալ հայերին, որ իրենց խնայողություններով մասնակցեն Սասունցի Դավթի անվամբ տանկային շարասյան կառուցմանը։ Կատարելապես հավատացած եմ, որ՝ թե՛ տեղական, և թե՛ արտասահմանյան հայությունը կարձագանքի մեր հովվական կոչին, ինչպես արձագանքեց պատերազմի սկզբին մեր կոնդակին՝ կազմակերպելով հայ բոլոր գաղութներում կարմիր բանակին և տուժած բնակչության օգնելու կոմիտեներ, որոնք հանգանակեցին և ուղարկեցին ավելի քան 65.000 դոլլար ու ներկայումս շարունակում են իրենց գործունեությունը։ Թանկագին Իոսիվ Վիսսարիոնովիչ, ընդունեցեք մեր օրհնությունը և հավատացյալ հայ ժողովրդի ու հոգևորականության ողջույնը։ Ազգընտիր տեղակալ Ամենայն Հայոց Հայրապետության՝ Գ.Ա.Չ.»- [68]
|
Իոսիֆ Ստալինին հասցեագրված նամակն անպատասխան չի մնացել, նա պատասխան հեռագիր է ուղարկել կաթողիկոսին, որտեղ նշել է՝
«Խնդրում եմ իմ ողջույնը և Կարմիր բանակի շնորհակալությունը հայտնել հավատացյալ հայերին ու Էջմիածնի կաթողիկոսարանի հոգևորականությանը, որը միջոցներ է մուծել «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյունը կառուցելու համար։ ՍՍՌՄ Պետբանկում հատուկ հաշիվ բանալու համար ցուցում է տրված» (Ի.Ստալին)։ - [68]
|
Խորհրդային Միության և սփյուռքի հայերն արձագանքել են Հայ եկեղեցու կոչին և հավաքված գումարներով կառուցել 43 Տ-34-85 տանկը։ Տանկերը 1944 թվականի մայիսին ընդգրկվել են 119-րդ առանձին տանկային գնդում (Մերձբալթյան 2-րդ ռազմաճակատ), յուրաքանչյուր տանկի վրա կար հայերեն և ռուսերեն մակագրություն, որը ցույց էր տալիս «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան պատկանելությունը։
Պատերազմի ավարտից հետո, այդ թվում և ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի պայքարի ընդհանուր գործում Հայ եկեղեցու վաստակի համար, Ստալինը թույլատրել է վերադարձնել Էջմիածնի վանքի հնագույն գրադարանը և վերականգնել տպարանի և ճեմարանի գործունեությունը։
ՀԽՍՀ մշակույթ
խմբագրելՊատերազմի տարիներին գրականությունը կարևոր դիրքում է եղել, որի հիմնական թեմաները եղել են հայրենիքի հանդեպ սերը, խորհրդային զինվորների քաջության գովերգումը և հայրենասիրությունը։ Հայ գրողներն անմասն չեն մնացել ընթացիկ իրադարձություններից և ստեղծել են հայրենասիրական ստեղծագործություններ, օրինակ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք», Ստեփան Զորյանի «Պապ թագավոր»։ Շատ հեղինակներ փորձել են հնարավորինս ուժեղ արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու հայրենասիրությունը։ Հայրենասիրական գործեր են գրել Գեղամ Սարյանը, Հովհաննես Շիրազը, Գուրգեն Բորյանը, Համո Սահյանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ։ Ռազմաճակատ են մեկնել բազմաթիվ հայ գրողներ, բանաստեղծներ և արձակագիրներ՝ Թաթուլ Հուրյանը (զոհվել Է 1942 թվականին Սևաստոպոլի մոտ), Հրաչյա Քոչարը, Վախթանգ Անանյանը, Վահագն Դավթյանը, Սաղաթել Հարությունյանը, Գարեգին Սևունցը, Հմայակ Սիրաս և շատ ուրիշներ։ Ոմանք դարձան ռազմաճակատային մամուլի խմբագիրներ, մյուսներն ընդգրկվել են գործող բանակի կազմում։ Հայերեն լեզվով հրատարակվել են 16 դիվիզիոն, բանակային և առաջնագիծ թերթեր։
Պատերազմն իր ազդեցությունն է ունեցել նաև թատերական ներկայացումների վրա. թատրոնների խաղացանկերում ուրվագծվել է հստակ ռազմական թեմատիկա. օրինակ՝ 1942 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է «Ճակատ», «Արշավանք» և «Ռուս մարդիկ» պիեսները։ Պատերազմի տարիների ընթացքում Հայկական ԽՍՀ-ում լույս են տեսել նաև ռազմական թեմաներով պիեսներ՝ Արմեն Գուլակյանի «Ցասում» (1942 թվական), Նաիրի Զարյանի «Վրեժը», Գեղամ Սարյանի «Անտառի մեջ», Դերենիկ Դեմիրճյանի «Հայրենի երկիր» և այլն։
1944 թվականի ապրիլին Երևանում տեղի է ունեցել համամիութենական Շեքսպիրյան կոնֆերանս և փառատոն, որին մասնակցել են Խորհրդային Միությունից նշանավոր շեքսպիրագետներ։
1943 թվականի մարտին Հայաստանի պետական էստրադային նվագախումբը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ 45 համերգ է ունեցել Անդրկովկասյան ռազմաճակատի հատվածներում։ Նույն թվականին նվագախումբը 40 համերգ է տվել Ղրիմում (Սևծովյան զորախումբ), իսկ ՀԽՍՀ երգի-պարի համույթը դիրիժոր Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ 30-ից ավելի համերգ է ունեցել Հյուսիսկովկասյան ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հայկական ֆիլհարմոնիայի առաջնագծի բրիգադը հանդես է եկել ոչ միայն գործող զորամասերում, այլև հոսպիտալներում։ Մարտիկների առջև ելույթ են ունեցել նաև գրողներ Ազատ Վշտունին, Գևորգ Աբովը, Վախթանգ Անանյան, Գեղամ Սարյան և շատ ուրիշներ։
Հայկական կինոն նույնպես անմասն չի մնացել տեղի ունեցող իրադարձություններից։ Լույս են տեսել հայրենասիրական ֆիլմեր, օրինակ՝ ռեժիսոր Պատվական Բարխուդարյանի «Հայկական կինոհամերգ»(1941)[69], Համո Բեկնազարյանի «Դավիթ Բեկ»[70] (1943) և այլն։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտին հայկական կինոստուդիան թողարկել է պատերազմի մասին 7 ֆիլմ-կինոխրոնիկա և «Սովետական Հայաստան» կինոամսագրի ավելի քան 50 համար։
Հայ գեղանկարիչների, քանդակագործների և նկարիչների աշխատանքներում Հայրենական մեծ պատերազմի և խորհրդային ժողովրդի սխրանքի թեման ունեցել է կարևորագույն նշանակություն։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելԳեներալների և սպաների թվով հայ ժողովուրդը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում 4-րդ տեղում է, իսկ Խորհրդային Միության հերոսների թվով՝ 6-րդ։
Պատերազմի ընթացքում մոտ 70,000 հայեր պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով՝ այդ թվում՝ մոտ 500 բժիշկ։ 106 հայ և Հայկական ԽՍՀ այլազգի 11 քաղաքացի արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման (Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան՝ կրկնակի)։ 68 հայ գեներալ ղեկավարել են տարբեր զորամիավորումներ Հայրենական մեծ պատերազմի տարբեր ճակատներում, «Փառքի շքանշանի» I, II և III աստիճանի ասպետ է դարձել 27 մարդ[71]։
Պատերազմին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցան Խորհրդային Միության ապագա մարշալները Հովհաննես Բաղրամյանը (1955), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը Համազասպ Բաբաջանյանը (1975), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (1955), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (1944), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը (1980))[9][11][10][72][9]։ Թիկունքի ավելի քան 66․000 աշխատավորներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով։
8 հայ պատերազմի տարիներին պարգևատրվել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումով՝ Համո Յոլյան (1942), Անաստաս Միկոյան, Հովհաննես Թևոսյան, Բ. Հարությունյանը, Նիկոլայ Նարինյան, Բորիս Սալամբեկով, Անդրանիկ Խաչատրյանը (բոլորը՝ 1943) և Լևոն Օրբելին (1945)։
Հետպատերազմյան տարիներին նույն կոչումը շնորհվել է ավիակոնստրուկտոր Արտյոմ Միկոյանին (1956, 1967), ատոմային և ջրածնային ռումբի, ինչպես նաև բալիստիկ հրթիռների համար միջուկային մարտագլխիկների ստեղծողներից մեկին՝ Սամվել Քոչարյանցին (1962, 1984), ֆիզիկոս, Վիկտոր Համբարձումյանին (1968, 1978, կրկնակի) ֆիզիկոս, ատոմային և ջրածնային ռումբի ստեղծողներից մեկին՝ Կիրիլ Շչոլկինին (1949, 1951, 1958, եռակի)։
Պատերազմի ավարտից հետո պատերազմի 86 հայ մասնակիցի շնորհվել է գեներալի և 9 հայմասնակցի՝ ծովակալի կոչումներ։ Կարմիր բանակի կազմում եղել 8 հայ գեներալ-գնդապետ, 31 հայ գեներալ-լեյտենանտ, 108 հայ գեներալ-մայոր, 4 կոնտր ծովակալ և 5 փոխծովակալ[72]։
Հիշատակում
խմբագրելԽորհրդային Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում կանգնեցվել են բազմաթիվ հուշարձաններ՝ ի պատիվ մեծ հաղթանակի օրվա և պատերազմի ժամանակ զոհված զինվորների հիշատակի։ Արդեն պատերազմի տարիներին՝ 1944 թվականին, ՀԽՍՀ տարածքում ի հայտ են եկել առաջին եզակի հուշարձան-աղբյուրները, 1946 թվականի վերջին դրանց թիվը եղել 100-ից ավելի։
1967 թվականին Երևանում՝ Ստալինի նախկին հուշարձանի տեղում, կանգնեցվել է Հայաստանի և համայն հայության համար գլխավոր հաղթանակի հուշարձանը՝ Մայր Հայաստան հուշահամալիրը[73], որտեղ գտնվում է Հայրենական մեծ պատերազմի թանգարանը։ Հուշարձանը գտնվում է Հաղթանակի զբոսայգում, որտեղ գտնվում է նաև «Անհայտ զինվորի» գերեզմանը, որն իրենից ներկայացնում է ժամանակակից Հայաստանի տարածքում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և զոհերի հիշատակին նվիրված կենտրոնական հուշահամալիր։
ԽՍՀՄ փլուզմուց հետո ժամանակակից Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և զոհերի հիշատակը մնացել է անձեռնմխելի, իսկ Հաղթանակի օրը պահպանել իր նշանակությունը՝ որպես հաղթանակի և հայ ժողովրդի վերածննդի օր։
2018 թվականի դրությամբ հանրապետության տարածքում տեղադրվել է պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված 626 հուշարձան, հուշակոթող և հուշարձան։
2016 թվականից «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ամեն տարի Երևանում և Գյումրիում իրականացնում է «Անմահ գունդ» և «Հիշողության ճանապարհ» ակցիաներ[74][75][76][77]։
Ամեն տարի Հայաստանը մասնակցում է հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվող «Հաղթանակի թելադրանք» միջազգային ակցիային, Հաղթանակի զբոսայգում տեղի է ունենում «Հիշողության այգի» միջազգային ակցիան, որի ընթացքում հարյուրավոր ծառեր են տնկվում՝ ի հիշատակ պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների։
2022 թվականի մայիսի 9-ին Գյումրու Ռուսական տան նախաձեռնությամբ համայնքային ցուցասրահում բացվել է լուսանկարիչ Տաթև Մնացականյանի «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը։ Լուսանկարիչը շրջել է Հայաստանի քաղաքներով և գյուղերվ, նկարել 110 վետերանների՝ պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար[78]։
Հայաստանի միջնակարգ ուսումնական հաստատություններում «Պատմություն» առարկայի պարտադիր ծրագրում ընդգրկված է Հայրենական մեծ պատերազմի մասին բաժինը, որի շրջանակներում դպրոցականներին ծանոթացնում են թանգարաններին, պատմական փաստաթղթերին, գրականությանը և պատերազմի մասին վավերագրական ֆիլմերին։
2020 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրում էր 300-ից քիչ պատերազմի վետերան[17]։
-
2021 մայիսի 9
-
«Անմահ գունդ», 2024 մայիսի 9
Հիշատակի նամականիշեր
խմբագրել-
Փոստային նամականիշ. ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյան, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, ԽՍՀՄ ԶՈՒ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան, ԽՍՀՄ ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանց
-
Նամականիշ՝ ի հիշատակ 408-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Պավել Կիցուկի
-
Նամականիշ՝ ի հիշատակ 390-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Իվան Լյուդնիկովի, Սիմոն Զաքյանի և Հմայակ Բաբայանի
-
Նամականիշ՝ ի հիշատակ 409-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Ա. Վասիլյանի, Մ․ Դոբրովոլսկու, Ե․ Գրեչանիի և Գ․ Սորոկինի
-
Նամականիշ՝ ի հիշատակ 76-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Ս. Չեռնիկովի, Ն․ Տավարտկիլաձեի և Վ. Պենկովսկու
-
Նամականիշ՝ ի հիշատակ 2-րդ կազմավորման 89-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Ա. Սարգսյանի և Ն. Սաֆարյանի
-
Նամականիշ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 60-ամյակին
-
Նամականիշ ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 70-ամյակին
-
Նամականիշ՝ ի հիշատակ ֆրանսիացի հակաֆաշիստ Միսաք Մանուշյանի
Հուշարձաններ
խմբագրելՏես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրելՌուսերեն գրքեր
խմբագրել- Советская Армения в годы Великой Отечественной войны (1941-1945): Сб. док. и материалов / В.А. Мурадян и др. — Ер.: Изд-во АН Армянской ССР, 1975. — 846 с.
- Гарибджанян С.Г. Наука в Армении в годы Великой Отечественной войны (1941-1945). — Ер.: Изд-во «Гитутюн» НАН РА, 2007. — 96 с. — ISBN 978-5-8080-0689-8
- Хечоян А. В., Атоян Р. В., Вольская Е. Г., Литвин А. М., Арутюнян К. А., Гуринов Е. А. Воины-армяне в боях за Беларусь (1941–1944 гг.) / А. М. Литвин, А. В. Хечоян. — Минск: Беларуская навука, 2019. — 927 с. — ISBN 978-985-08-2445-5
- Один народ — одна победа! / Боев Э.Б., Барсков И.В. — Нижний Новгород: Сб. мат. I-II научных конференций «Национальное единство и его роль в Победе в Великой Отечественной войне (1941-1945)», 2020. — 94 с.
- Мхитарян А.А. Участие армян в Великой Отечественной войне // Один народ — одна победа! / Боев Э.Б., Барсков И.В. — Нижний Новгород: Сб. мат. I-II научных конференций «Национальное единство и его роль в Победе в Великой Отечественной войне (1941-1945)», 2020. — С. 52—56. Архивировано из первоисточника 29 Դեկտեմբերի 2021.
- Великая Отечественная война: история, люди, судьбы: Сборник трудов Международной научной очно-заочной конференции / Шулимова Е.А. и др.. — Краснодар: ФГБОУ ВО «КубГТУ», 2020. — 285 с. — ISBN 978-5-8333-0961-2
- Киселёва Л., Бочкарёва А.С., Хотина Ю.В. Армянский народ в годы Великой Отечественной войны // Великая Отечественная война: история, люди, судьбы: Сборник трудов Международной научной очно-заочной конференции / Шулимова Е.А. и др. —Краснодар, 2020. — С. 37–44.
- Саркисян Г. X., Акопян Т. X., Абрамян А. Г. История армянского народа: с древнейших времён до наших дней / Нерсисян М.Г. — Ер.: ЕГУ, 1980. — 460 с.
- Казахецян В. Н. Книга о героях. — Ер.: АН Армянской ССР, 1985. — 287 с.
- Арутюнян В.М., Оганесян К.Л. Архитектура Советской Армении. — Ер.: АН АрмССР, 1955. — 289 с.
- Шуваева-Петросян Е.А. Голоса Бессмертия. Книга воспоминаний армянских ветеранов Великой Отечественной войны. — Ер.: Aegitas, 2020. — 88 с. — ISBN 978-0-3694-0336-0
- Кертох С.М., Карапетян В.В. Участие армян в Великой Отечественной войне / В.А. Чолахян. — Ер.: Тигран Мец, 2020. — 232 с. — ISBN 978-99941-0-966-1
- Мнацаканян Т. Лица Великой победы. — М.: Aegitas, 2021. — 162 с. — ISBN 9780369409072
- К.А. Арутюнян Герои Советского Союза русские из Армении. Список русских, уроженцев Армении, погибших в Великой отечественной войне (1941-1945 гг.). — Ер.: НАН Армении, 2021. — 74 с.
Հոդվածներ
խմբագրել- Մտորումներ Մեծ Հայրենականում մեր տարած հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ - Ազգ - 7 մայիս 2021
- Հայերի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին - Հրապարակ - 7 մայիս 2020
- ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ - Սյունյաց երկիր - 10 մայիս 2019
- Аракелян М.А. Советская Армения в годы Великой Отечественной войны // Вестник Ереванского университета. — 1981. — С. 12—22. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2022.
- Арутюнян К.А. Участие армянского народа в Великой Отечественной войне (1941-1945) гг. // Постсоветские исследования. — 2020. — Т. 3. — № 5. — С. 393—402. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2022. Доступна для скачиванияԱրխիվացված 2022-02-13 Wayback Machine.
- Енокян А.В. Историческая память о Великой Отечественной войне в Армении // Постсоветские исследования. — 2020. — Т. 3. — № 5. — С. 403—408. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2022.
- Семушин Д. Об участии советских армян в Великой Отечественной войне 1941−1945 гг. — часть 1 // https://eadaily.com/ru. — 2021. Архивировано из первоисточника 15 փետրվարի 2022.
- Семушин Д. Об участии советских армян в Великой Отечественной войне 1941−1945 гг. — часть 2 // https://eadaily.com/ru. — 2021. Архивировано из первоисточника 13 փետրվարի 2022.
- Хечоян А. В., Атоян Р. В., Гуринов Е. А. Воины-армяне в боях за Могилевскую область в 1941–1944 гг. // Гісторыя Магілёва: мінулае і сучаснае: зб. навук. артыкулаў удзельнікаў Міжнар. навук. канф. — 2021. — С. 78–83. Архивировано из первоисточника 13 փետրվարի 2022.
- Мурадян В.А. Кавказ в агрессивных планах фашистской Германии и Турецкой военщины в годы Второй Мировой войны // Историко-филологический журнал. —Ер., 1995. — С. 63—74. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2022.
- Мурадян В.А. Военно-мобилизационная деятельность компартии Армении в первый период Великой Отечественной войны // Вестник Ереванского университета. — С. 50—59. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2022.
- Худавердян К.С. Армянская советская культура в годы Великой Отечественной войны // Институт истории АН АрмССР. — 1985. — С. 20—34. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2022.
- Саркисян С. М. Боевой путь 408 стрелковой дивизии // Bulletin of the Academy of Sciences of the Armenian SSR: Social Sciences. — 1965. — № 7. — С. 61—76. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2022.
- М. Ананикян 70 лет Победе: 30 тысяч воинов-армян в битве за Сталинград // https://www.panarmenian.net/rus. — 2015. Архивировано из первоисточника 3 հունվարի 2022.
- Саркисян Э., Амирян Э Хроника боевого пути армянских национальных формирований в годы Великой Отечественной войны // Вестник Армянских архивов. — 1985. — № 1. — С. 31—43.
- Григорян С. Стихи в солдатской шинели // Литературная Армения. — 1975. — № 5. — С. 92—200.
- Из ответов воинов-армян на письмо армянского народа. 10 марта 1943 г. // Газета «Мартик». — 1943.
- 9 мая в Армении: важность Победы для армянской нации // https://ria.ru/. — 2012. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2022.
- 106 Героев, маршалы. Реальные факты об участии армян в Великой Отечественной войне // https://www.aysor.am/ru/. — 2015. Архивировано из первоисточника 13 փետրվարի 2022.
- Армянский народ и Великая Отечественная Война: память и современность // http://dalma.news/ru. — 2018. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2022.
- Статистика участия армян в Великой Отечественной войне // https://armeniansite.ru. — 2018. Архивировано из первоисточника 19 փետրվարի 2022.
- Католикос Геворк VI получил от Сталина медаль «За оборону Кавказа» // https://ostarmenia.com/ru. — 2019. Архивировано из первоисточника 9 Մայիսի 2021.
- Каждый пятый житель Армении ушел на фронт... // https://odkb-csto.org. — 2020. Архивировано из первоисточника 13 փետրվարի 2022.
- О вкладе Армянской апостольской церкви в Победу над фашизмом // https://sarinfo.org/. — 2020.
- Более 200 военнослужащих российской военной базы приняли участие в проекте «Дорога памяти» в Армении // https://function.mil.ru/. — 2020. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2022.
- Имена героев: заслуги армянского народа в Великой Отечественной войне // https://www.radiovan.fm. — 2020. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2022.
- Дивизии армян в Великой Отечественной войне (2020) // https://nashaarmenia.info. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2022.
- Армения в Великой Отечественной: забвению не подлежит // https://www.ritmeurasia.org. — 2020. Архивировано из первоисточника 19 փետրվարի 2022.
- Открылась фотовыставка «Лица Великой Победы» // Министерство образования, науки, культуры и спорта Республики Армения. — 2021. Архивировано из первоисточника 17 փետրվարի 2022.
- Об участии армян НКАО и Азербайджана в Великой Отечественной войне // https://russia-armenia.info. — 2021. Архивировано из первоисточника 19 փետրվարի 2022.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գերմանիայի պատերազմի հայտարարությունը Խորհրդային Միությանը
- ↑ 2,0 2,1 Suny, 1997, էջ 365
- ↑ Ներսիսյան և ուրիշներ, 1980, էջ 340
- ↑ Հարությունյան, 2020, s. 394
- ↑ Kertoh, Karapetyan, 2020, s. 23
- ↑ 6,0 6,1 6,2 Арутюнян, 2020, էջ 394
- ↑ Мурадян, 1995, էջ 71
- ↑ 8,0 8,1 Микоян, 2013
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 Нерсисян и др., 1980
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Киселёва, Бочкарёва, Хотина, 2020, էջ 38
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Suny, 1997, էջ 366
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Мхитарян, 2020, էջ 52
- ↑ Киселёва, Бочкарёва, Хотина, 2020, էջ 39
- ↑ 14,0 14,1 14,2 Арутюнян, 2020, էջ 396
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 6, 22
- ↑ 16,0 16,1 Аракелян, 1981, էջ 739—740
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 Шуваева-Петросян, 2020
- ↑ Енокян, 2020, էջ 404
- ↑ Арутюнян, 2020, էջ 395
- ↑ 20,0 20,1 20,2 Кертох, Карапетян, 2020, էջ 17
- ↑ 21,0 21,1 Арутюнян, 2021
- ↑ Мурадян, 1995, էջ 73
- ↑ Мхитарян, 2020, էջ 52—54
- ↑ 24,0 24,1 Кертох, Карапетян, 2020, էջ 65
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 Арутюнян, 2020, էջ 400
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 22
- ↑ Казахецян, 1985
- ↑ Будагян З. (2011 թ․ մայիսի 9). «Он танцевал кочари у Рейхстага». Yerevan.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Киселёва, Бочкарёва, Хотина, 2020, էջ 40
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 Мхитарян, 2020, էջ 53
- ↑ Баблоян Р. — N 01 (95) (2006-01). ««Кочари» на Поклонной горе». газета "Ноев Ковчег". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Марутян А. Как помнят Великую Отечественную в Армении: некоторые наблюдения // Plural. History. Culture. Society. — 2016. — Т. 4. — № 2. — С. 99. — ISSN 2345-184X. — Архивировано из первоисточника 25 Մարտի 2022.
- ↑ Армяне танцуют Кочари в Берлине в мае 1945 года ՅուԹյուբում
- ↑ 34,0 34,1 Payaslian, 2008, էջ 175
- ↑ Payaslian, 2008, էջ 176
- ↑ 36,0 36,1 Мурадян и др., 1975
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 6
- ↑ Арутюнян, 2020, էջ 401
- ↑ Худавердян, 1985, էջ 26
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 161
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 7
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 69—80
- ↑ Мурадян, 1995, էջ 70
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 6; 96
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 66—69
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 83—94
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 7; 80—83
- ↑ Мхитарян, 2020, էջ 54
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 7; 94—96
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 97—98
- ↑ 51,0 51,1 Кертох, Карапетян, 2020, էջ 99—100
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 102—108
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 109
- ↑ Акопян М. Участие армян в голландском движении сопротивления в годы Великой Отечественной войны // Вестник архивов Армении. — 1965. — № 3. — С. 15—32.
- ↑ 55,0 55,1 Мхитарян, 2020, էջ 54—55
- ↑ Эдик Минасян. «Армянские женщины в составе партизанских движений и движений сопротивления и армий союзников СССР во Второй мировой войне (1939-1945 гг.)» (PDF). tert.nla.am. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Мурадян, 1995, էջ 64
- ↑ Мурадян, 1995, էջ 68
- ↑ Мурадян, 1995, էջ 64—65, 68
- ↑ Мурадян, 1995, էջ 65—66
- ↑ Мурадян, 1995, էջ 66
- ↑ Худавердян, 1985, էջ 20—21
- ↑ Худавердян, 1985, էջ 21
- ↑ 64,0 64,1 Кертох, Карапетян, 2020, էջ 159
- ↑ Кертох, Карапетян, 2020, էջ 160
- ↑ Гарибджанян, 2007, էջ 26
- ↑ Об Академии // НАН РА. Архивировано из первоисточника 25 Հոկտեմբերի 2021.
- ↑ 68,0 68,1 պաշտոնական ամսագիր Հայրապետական աթոռոց, 1944 թվական, հունվար, համար առաջին
- ↑ Газета «Советская Сибирь», № 296 (6865) Արխիվացված 2018-10-20 Wayback Machine от 14 декабря 1941 года.
- ↑ Давид-бек (1943), Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին
- ↑ Մելիքսեթյան Հ.ՈՒ., Սահակյամ Մ.Գ., Փառքի շքանշանի հայ ասպետները, Երևան, 1982։
- ↑ 72,0 72,1 Арутюнян, 2020, էջ 397
- ↑ Рождение "Матери Армении". Собеседник Армении. N 7, 20 июля, 2007 г. էջ 18.
- ↑ «Անմահ գունդի երթին միացել է նաև Հայաստանի նախագահը». panorama.am. 09.05.2018.
- ↑ Անմահ գունդ քայլերթը Երևանում
- ↑ Նախագահը միացել է Անմահ գունդ արշավին․ լուսանկարներ
- ↑ ««Бессмертный Полк Армении» запускает онлайн акцию «История моего героя»». newsarmenia.am. 22.04.2020. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ Գյումրիում բացվեց «Մեծ Հաղթանակի դեմքեր» խորագրով ֆոտոցուցահանդեսը
Նշումներ
խմբագրել- ↑ Ինչի համար շնորհվել է Ստալինյան մրցանակ
- ↑ Մտնում էր Անդրկովկասյան ռազմաճակատի հյուսիսային զորքերի խմբի կազմում։ 1942 թվականի սեպտեմբերի 18-ին մտավ 9-րդ բանակի, ավելի ուշ՝ 58-րդ բանակի կազմի մեջ։ 1943 թվականի փետրվարին նա տեղափոխվել է Սևծովյան ուժերի խումբ։
- ↑ ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի 1941 թվականի օգոստոսի 11-ի թիվ 459 որոշում
- ↑ Մինչև 1942 թվականի գարուն, դիվիզիայի անձնակազմը բազմազգ էր՝ ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, հայեր և այլն, հետո՝ զուտ հայեր։
- ↑ 47-րդ բանակի կազմում։ 1942 թվականի հոկտեմբերին՝ 18-րդ բանակ, ավելի ուշ՝ որպես Տուապսե պաշտպանական շրջանի մաս
- ↑ 45-րդ բանակի կազմում
- ↑ Մտնում էր Անդրկովկասյան ռազմաճակատի հյուսիսային զորքերի խմբի կազմում։ Այնուհետև, որպես 37-րդ, 46-րդ տափաստանային ճակատի և 2-րդ ուկրաինական ճակատի 7-րդ գվարդիական բանակների կազմում, 44-րդ բանակի կազմում
- ↑ Գերմանիայի և Թուրքիայի միջև չհարձակման և բարեկամության պայմանագիր։ 1941 թվականի հունիսի 18
- ↑ Проект директивы ОКВ № 32 о подготовке к периоду после осуществления плана «Барбаросса». 11 июня 1941 г.
- ↑ Օրինակ՝ 1944 թվականին ՀԽՍՀ գյուղատնտեսական ձեռնարկությունների բանվորները Կարմիր բանակին են հանձնել ծրագրով նախատեսված ծավալից 200.000 փուդ հացահատիկ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Թաթուլ Հուրյանի բանաստեղծությունները պատերազմի մասին
- Вклад армян в Победу над фашизмом ՅուԹյուբում
- Армяне танцуют Кочари в Берлине в мае 1945 года ՅուԹյուբում
- Специальный выпуск журнала «Ереван», посвященный участию армянского народа в Великой Отечественной войне
- Письмо бойцам-армянам от армянского народа, февраль 1943 г.
- Советская Армения: Все для фронта, все для победы / Газета «Коммунист». — 1985. — 10 апреля. — с. 2
- Различные документы по войне
- Бессмертный полк. Армения