Միջնավան, քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Ողջի և Արաքս գետերի միախառնման տեղից 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 105 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 152 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Միջնավան
ադրբ.՝ Mincivan
ԵրկիրԱրցախ Արցախ
Այլ անվանումներՄինջևան
ԲԾՄ315 մետր
Բնակչություն324[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմիջնավանցի
Ժամային գոտիUTC+4
Միջնավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Միջնավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Մինջևան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 5634,0 հա տարածք, որից 4186,3 հա գյուղատնտեսական նշանակություն, 938,7 հա անտառային հողեր։ Միջնավան համայնքի սահմանային գոտով հոսում է Արաքս գետը։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 25 գործող անհատական ջրհորներ։ Համայնքի տարածքով անցնում է «Միջնավան-1», «Արաքս-Միջնավան», «Միջնավան-Ձախափնյա-1» և «Միջնավան-Ձախափնյա-2» ոռոգման ջրատարները։

Պատմություն խմբագրել

Միջնավանը Սյունիքի հնագույն բնակավայրերից մեկն է։ Քանի որ Սյունիքը եղել է Պարսկաստանի հետ կապող հիմնական հանգույցում, գյուղը միջնադարում զարգացել և հատկանշական դերակատարություն է ունեցել ինչպես Սյունիքի, այնպես էլ Արցախի համար[4]։

Քաղաքը, գտնվելով Միջին արևելքից դեպի Սյունիք և Արցախ տանող ճանապարհների վրա, 11-րդ դարի կեսերից սկսած՝ սելջուկ թուրքերի, մոնղոլական, թուրքմենական ցեղերի, պարսիկների, թուրքերի, քրդերի արշավանքների պատճառով մշտապես ավերածությունների է ենթարկվել։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի կեսերին ավանի հայ բնակչությունը ստիպված է լինում լքել իրենց բնակավայրը։ Գյուղը շուտով լցվում է թուրքերի և քրդերի կողմից[4]։

Մի քանի տարվա ընթացքում ավանում հաստատված թուրքերն ու քրդերը հիմնովին կործանել էին հայկական պատմամշակութային արժեքները[4]։

Արցախի Ռուսաստանին անցնելուց հետո` մինչև 1917 թվականի դեկտեմբերը, բնակավայրը Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ էր։

1917-1920 թվականներին Արցախի անկախ պետության գոյության շրջանում Միջնավանը գտնվում էր հայկական իշխանությունների իրավասությունների ներքո[4]։

1921 թվականին Մոսկվայի Բոլշևիկյան կենտրոնական իշխանությունների հեշտությամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։

Բնակավայրը կարևոր հանգուցակետում լինելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ԱԽՍՀ-ի հետ երկաթուղային կապ ստեղծելու նպատակով Բաքվի իշխանությունները այստեղ ստեղծեցին առանձին կայարան[4]։

Խորհրդային տարիներին Միջնավանը գտնվում էր Կարմիր Քուրդիստանի օկրուգի, այնուհետև Զանգելանի վարչական շրջանի կազմի մեջ։ 1993 թվականին հոկտեմբերի վերջերին և նոյեմբերի սկզբներին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց[4]։

1995 թվականին օգոստոսից այստեղ հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից տեղափոխված հայ ընտանիքներ։

Շուտով բնակավայրը ստացավ քաղաքի կարգավիճակ, վերանվանվեց ու ստացավ Միջնավան անվանումը[4]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով քաղաքը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[5]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Միջնավան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 483 մարդ, կա 138 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 336 298 324

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տրանսպորտ խմբագրել

Միջնավանում կա համանուն անունով երկաթուղային կայարան, որով անցում են այժմ չգործող Ջուղա-Հորադիզ և Միջնավան-Կապան երկաթուղային ճյուղերը։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան, գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 61 աշակերտներ, «Բերձորի արվեստի և սպորտի դպրոց» ՊՈԱԿ-ի Միջնավանի մասնաճյուղը[7]։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2005 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդահաշիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 824
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 602–603.
  5. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 324.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)