Գայանե (բալետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայանե (այլ կիրառումներ)
Գայանե Տեսակ բալետ Խորեոգրաֆ Nina Aleksandrovna Anisimova? Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան Առաջին ներկայացում դեկտեմբերի 9, 1942 Gayane Վիքիպահեստում
Գայանե, հայկական ազգային առաջին բալետն է՝ երեք գործողությամբ, հեղինակ՝ Արամ Խաչատրյան, լիբրետոն Կոնստանտին Դերժավինի։
Առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է 1947 թվականին Վիլեն Գալստյանի՝ նոր բեմադրությամբ, դեկորացիան Մինաս Ավետիսյանի։
Բալետի վերջին գործողության համար գրած Սուսերով պար հատվածը համաշխարհային ճանաչում ունի։
Պատմություն
խմբագրելԳրվել է Անաստաս Միկոյանի առաջարկով։ Գայանե բալետն ի սկզբանե կոչվում էր «Երջանկություն», հետագայում այն վերանայվել և վերանվանվել է «Գայանե»։
Առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ուժերով, որը վերաբեմադրվել է 1952 թվականին[1]։
Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1947 թվականին, Երևանում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ, իսկ դեկորացիաները հեղինակել է Մինաս Ավետիսյանը։
Գործող անձինք
խմբագրել- Հովհաննես, կոլտնտեսության նախագահ
- Գայանե, նրա դուստրը
- Արմեն, հովիվ
- Նունե, կոլտնտեսուհի
- Կարեն կոլտնտեսության աշխատող
- Կազակով, սահմանապահ ջոկատի պետ
- Անծանոթ
- Գիքո, կոլտնտեսական
- Այշա, կոլտնտեսուհի
- Իզմայիլ
- Ագրոնոմ
- Երկրաբաններ
- Սահմանապահ խմբի ղեկավար
Գործողությունները կատարվում են Հայաստանում 20-րդ դարի 30-ական թվականներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Энциклопедический музыкальный словарь, Москва 1966 (ռուս.)