Համազասպ Բաբաջանյան

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբաջանյան

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան (ռուս.՝ Амаза́сп Хачату́рович Бабаджаня́н, փետրվարի 5 (18), 1906, Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 1, 1977(1977-11-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս ԽՍՀՄ կողմից։

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան
Амаза́сп Хачату́рович Бабаджаня́н
Hamazasp Babadzhanian 4.jpg
Փետրվարի 18, 1906 - Նոյեմբերի 1, 1977
Ծննդավայրգ. Գանձակ
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԶորատեսակՀետևազոր, ԽՍՀՄ Զրահատանկային զորքեր Զրահատանկային զորքեր
Ծառայության տարիներ1925-1977
Կոչում
Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ — 1975
Հրամանատարն էր


  • 395-րդ հրաձիգային գունդ,
  • 20-րդ գվարդիական մեքենայացված բրիգադ,
  • 11-րդ տանկային կորպուս,
  • 11-րդ գվարդիական տանկային դիվիզիա,
  • 2-րդ գվարդիական մեքենայացված բանակ,
  • 8-րդ մեքենայացված բանակ,
  • Օդեսայի զինվորական օկրուգ,
  • Զրահատանկային ուժերի ռազմական ակադեմիա,
  • ԽՍՀՄ զրահատանկային զորքեր (1969- ից)
ՊաշտոնԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975)
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան

Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան Կարմիր Դրոշի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան Սուվորովի I կարգի շքանաշան Կուտուզովի I կարգի շքանաշան Սուվորովի II կարգի շքանաշան
Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան


ԿենսագրությունԽմբագրել

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925 թվականին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938 թվականին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-1942 թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ 1956 թվականի նոյեմբերին, ղեկավարել է Հունգարիա ներխուժած խորհրդային բանակի 38-րդ տանկային դիվիզիան՝ որը ներխուժել էր Բուդապեշտ Հունգարական հակակոմունիստական հեղափոխությունը ճնշելու նպատակով։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975 թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին, Մոսկվայում։

Նրա պատվին անվանվել է փողոց մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանում։ 2016 թվականի մայիսի 23-ին, տեղադրվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը համանուն փողոցի կից գտնվող այգու տարածքում[3]։

Զինվորական կոչումներԽմբագրել

  • մայոր (11.12.1939)
  • փոխգնդապետ (1941)
  • գնդապետ (22.05.1943)
  • տանկային զորքերի գեներալ-մայոր (11.07.1945)
  • տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ (3.08.1953)
  • գեներալ-գնդապետ (28.12.1956)
  • զրահատանկային զորքերի մարշալ (28.10.1967)
  • զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (29.04.1975)

ՊարգևներԽմբագրել

Ուշագրավ փաստերԽմբագրել

  • Համազասպ Բաբաջանյանին անվանում էին «Ծիտիկ», «Լեռնային արծիվ», «Երկաթե սև գեներալ» և «Սև վագր»[4]։
  • ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը գրեթե բոլոր խնջույքներին առաջինը Բաբաջանյանի կենացն էր խմում[4]։
  • Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայել է իբրև բանակի շտաբի պետ, այնուհետև`հրամանատար[4]։
  • Բաբաջանյանին է պատկանում հետևյալ խոսքը. «Թո՛ւյլ տվեք, և ես կվերադարձնեմ Արևմտյան Հայաստանը»[4]։

1970 թվականին նկարահանվել է «Հանդիպում մարշալի հետ» վավերագրական կինոնկարը նրա` Երևան կատարած այցի մասին[4]։

ՄատենագիտությունԽմբագրել

  • Бабаджанян А. Х. Дороги победы / Литературная запись Я. Садовского. — М.: Молодая гвардия, 1972. — 287 с. — 150 000 экз.[5]
  • Бабаджанян А. Х. Танковые рейды 1941—1945. — М.: Яуза; Эксмо, 2009.
  • Бабаджанян А. Х. Детство и отрочество [литературная обработка: Лариса Бабаджанян]. — Ереван: Зангак, 2012. — 151 с.
  • Бабаджанян А. Х., Попель Н. К., Шалин М. А., Кравченко И. М. Люки открыли в Берлине: Боевой путь 1-й гвардейской танковой армии. — Москва: Воениздат, 1973.
  • Бабаджанян А. Х. Бронетанковые и механизированные войска. // Военно-исторический журнал. — 1975. — № 5. — С.64-70.

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Бабаджанян Амазасп Хачатурович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. «Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին։ Վերցված է 2016 թ․ մայիսի 28 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Հաղթանակի գեներալները». Համազասպ Բաբաջանյան
  5. Գիրքը հետագայում վերահրատարակվել է 1975 և 1981 թվականներին։

ԳրականությունԽմբագրել

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Коллектив авторов. Великая Отечественная: Комкоры. Военный биографический словарь / Под общей редакцией М. Г. Вожакина. — М.; Жуковский: Кучково поле, 2006. — Т. 2. — С. 101—103. — ISBN 5-901679-12-1.
  • Бабаджанян Амазасп Хачатурович // Советская военная энциклопедия в 8 томах. — М.: Воениздат,1976-1980,том 1,С.234.
  • Бабаджанян Амазасп Хачатурович // Великая Отечественная война 1941—1945: энциклопедия /главный редактор генерал армии, профессор М. М. Козлов и др. — М.: Советская энциклопедия, 1985.-C.73
  • Садовский Я. Г. Такая служба — побеждать. — М., Политиздат, 1983. (Герои Советской Родины)
  • Калашников К. А., Додонов И. Ю. Высший командный состав Вооружённых сил СССР в послевоенный период. Справочные материалы (1945—1975 гг.). Том 3. Командный состав танковых войск. Усть-Каменогорск: «Медиа-Альянс», 2017. — ISBN 978-601-7887-15-5. — С. 35—38.
  • Калашников К. А., Додонов И. Ю. Высший командный состав Вооружённых сил СССР в послевоенный период. Справочные материалы (1945—1975 гг.). Том 1. Усть-Каменогорск: «Медиа-Альянс», 2013. — ISBN 978-601-7378-16-5. — С. 20—22.
  • Арутюнян К. А. Главный маршал бронетанковых войск А. Х. Бабаджанян. — Ереван: Гитутюн, 2009. — 259 с.
  • Орлов Н. Г. Сталинская бронетанковая: из истории Военной академии бронетанковых войск. — Москва: Военное издательство, 2008.
  • Гетман А. Л. Главный маршал бронетанковых войск А. Х. Бабаджанян (К 70-летию со дря рождения). // Военно-исторический журнал. — 1976. — № 2. — С.50-53.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 188