Համո Յոլյան

հայ խորհրդային պետական և ռազմական գործիչ, ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր

Համո Սերգեյի Յոլյան (հունվարի 10, 1903(1903-01-10), Բաքու, Ռուսական կայսրություն և Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1965(1965-01-15), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային պետական և ռազմական գործիչ, ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր (1944), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1942)[1]։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից, ԽՍՀՄ պետական մրցանակի քառակի դափնեկիր։

Համո Յոլյան
հունվարի 10, 1903(1903-01-10) - հունվարի 15, 1965(1965-01-15) (62 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն կամ Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունԱդրբեջան և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1926)
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, I աստիճանի Սուվորովի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է 1903 թվականին Բաքվում (մեկ այլ տվյալով՝ Գորիսում)։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը։ 1923—1926 թվականներին սովորել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1929 թվականին՝ ավարտել «Ազնեֆտի» մետաղների սառը մշակման եռամյա դասընթացը (Բաքու)։ 1930 թվականից եղել է Բաքվի Ս․ Մ․ Կիրովի անվան գործարանի տնօրենը, այնուհետև՝ «Նեվտոմաշ» տրեստի տնօրենը, 1936 թվականին ստաժավորվել է ԱՄՆ-ում։ 1937—1940 թվականներին՝ Մոսկվայի 32-րդ գործարանի տեխնիկական տնօրեն, 1940 թվականից՝ 92-րդ հրետանային գործարանի տնօրեն։

Զինվորական տարիներ Խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 92-րդ հրետանային գործարանը թողարկել է բազմաթիվ տարբեր տիպի հրանոթներ։ Այդ գործարանը չորս անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գործարանն առաջինն էր հրետանային ձեռնարկություններից, որ հրանոթների արտադրությունն իրականացնում էր հոսքային համակարգով։ Պատերազմի ժամանակ հրետանային մոտ 100 գնդեր սպառազինվել են միայն 92-րդ գործարանի արտադրած հրանոթներով։

Պատերազմից հետո Խմբագրել

Պատերազմից հետո մասնակցել է նոր տիպի զենքերի, հատկապես հեռահար զենիթային, հրթիռային համալիրների, այդ թվում' աշխարհում առաջին հակաօդային պաշտպանության Շ-25 «Բերկուտ» բազմալի-քային համալիրի ստեղծման գործին։

Եղել է ԽՍՀՄ սպառազինության մինիստրի տեղակալն էր։ Յոլյանի ղեկավարությամբ ստեղծվել են հրետանային զենքի նոր, ավելի կատարյալ տեսակներ։ Եղել է ՌԽՖՍՀ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ 1955 թվականին զորացրվել է, մեղադրվել է երկրի նախկին ղեկավարության հետ ունեցած կապերի մեջ, նշանակվել մերձ- մոսկովյան գործարաններից մեկում գլխավոր մեխանիկ։ Երեք անգամ կաթված ստանալուց հետո մահացել է 1965 թվականի հունվարի 15-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչիե գերեզմանատանը։

Պարգևներ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

  • Богуненко Н. Н., Пелипенко А. Д., Соснин Г. А. Елян Амо Сергеевич // Герои атомного проекта. — Саров: Росатом, 2005. — С. 134 — 136. — ISBN 5-9515-0005-2

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

  Համո Յոլյան «Երկրի հերոսներ» կայքում