Հրաչյա Քոչար
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրաչյա Քոչար (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան, հունվարի 19 (փետրվարի 1), 1910, Գումլուպուճախ, Դաշլիչայ Ստորին, Աղրըի մարզ, Թուրքիա - մայիսի 2, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: ԽՄԿԿ անդամ 1939 թվականից: Գրական անուն է դարձրել հոր անունը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից:
Հրաչյա Քոչար | |
---|---|
Ծննդյան անուն | Հրաչյա Քոչարի Գաբրիելյան |
Ծնվել է | հունվարի 19 (փետրվարի 1), 1910 |
Ծննդավայր | Գումլուպուճախ, Դաշլիչայ Ստորին, Աղրըի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | մայիսի 2, 1965 (55 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | խմբագիր, արձակագիր և գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հրաչյա Քոչար Վիքիքաղվածքում | |
Հրաչյա Քոչար Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Գումլուպուճախ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան: Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։
Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակներն արձակագրի լավագույն գործերն են։
1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում[1]:
ՊարգևներԽմբագրել
- «Կարմիր աստղ» շքանշան
- ՀԽՍՀ պետական մրցանակ «Նահապետ» վիպակի համար, 1967
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Վահան Վարդյան, Յերևան, 1934, 204 էջ:
- Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը, Յերևան, 1937, 256 էջ:
- Ժամանակներ, Երևան, 1941, 308 էջ:
- Հերոսների ծնունդը (նամակներ գործող բանակից), Երևան, 1942, 208 էջ:
- Նախօրյակին (նամակներ գործող բանակից), Երևան, 1943, 228 էջ:
- Սրբազան ուխտ (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, 1946, 208 էջ:
- Գրականություն և կյանք, Երևան, 1949, 176 էջ:
- Բարեկամություն, Երևան, 1950, 508 էջ:
- Մեծ տան զավակները, Երևան, 1952, 732 էջ:
- Վիպակներ և պատմվածքներ, Երևան, 1956, 692 էջ:
- Մեծ տարեգրության էջերից (փաստեր և խոհեր), Երևան, 1957, 56 էջ:
- Մեծ տան զավակները, գիրք 1, Երևան, 1959, 672 էջ:
- Մեծ տան զավակները, գիրք 2, Երևան, 1959, 688 էջ:
- Լուսնի սոնատը, Երևան, 1963, 68 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1. Խաջե, Վահան Վարդյան, Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը, Ամուսնություն, Լուսնի սոնատը, Պատերազմ և խաղաղություն, Կոստան պապի հիշողությունները, Արվեստի փիլիսոփայություն, Հնձվորի սերը, Եղբայրներ, Սյունեցիներ, Երևան, 1964, 576 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2. Ժամանակներ, Հյուսիսային ծիածան, Հերոսական տարիներ, Նահապետը, Մայրենի լեզու, Երևան, 1965, 628 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 3. Մեծ տան զավակները, գիրք 1, Երևան, 1965, 656 էջ:
- Սպիտակ գիրքը, Երևան, 1965, 340 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 4. Մեծ տան զավակները, գիրք 2, Երևան, 1967, 676 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 5. Օրագրություններ, Կինո-էպոպեա, Պատմվածքներ, Ուղեգրություններ, Երևան, 1968, 764 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 6. Քննադատություն, Հրապարակախոսություն, Երևան, 1971, 676 էջ:
- Ընտիր երկեր, հատ. 1. Ժամանակներ, Ռուս մարդու տունը, Սպիտակ գիրքը, Երևան, 1975, 576 էջ:
- Ընտիր երկեր, հատ. 2. Օրագրություններ, Լենինի բարեկամը, Հյուսիսային ծիածան, Ուղեգրություններ, Հրապարակախոսություն, Երևան, 1977, 616 էջ:
- Երկեր. Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը, Սպիտակ գիրքը, Եփրատի կամրջին, Մայրենի լեզու, Կարոտը, Նահապետը, Երևան, 1980, 504 էջ:
- Նահապետը, Երևան, 1981, 112 էջ:
- Նահապետը, Երևան, 1988, 112 էջ:
- Սպիտակ գիրքը, Երևան, 2001, 264 էջ:
- Նահապետը, Բուդապեշտ, 2008, 216 էջ:
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 344 էջ:
ԳրականությունԽմբագրել
- Հակոբ Նորունի, Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (գնահատական-վերլուծական փորձ), Բեյրութ, տպարան «Սևան», 1967, 58 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Հրաչյա Քոչար» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
ՄամուլԽմբագրել
- Լայնորեն ծավալենք բոլշևիկյան քննադատությունն ու ինքնաքննադատությունը (ընկ.ընկ Գեղամ Սարյանի և Հրաչյա Քոչարի հոդվածների առթիվ): «Գրական թերթ», 1948, № 5:
- Սողոմոն Սողոմոնյան, Գրողը և քաղաքացին (Հրաչյա Քոչարի ծննդյան տարեդարձի առթիվ): «Գրական թերթ», 1969, № 6:
ԱղբյուրներԽմբագրել
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երևան, 1987:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003:
- Ով ով է. Հայեր: Կենսագրական հանրագիտարան, հատ. 2, Երևան, 2007:
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 571