Նելսոն Ստեփանյանի կիսանդրի (Ստեփանակերտ)

Նելսոն Ստեփանյանի կիսանդրի, հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին, որը գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան զբոսայգում, որը տեղադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 2-ին[1][2][3]։ Հեղինակը՝ քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է[1]։

Նելսոն Ստեփանյանի կիսանդրի
հուշարձանը 2016 թվականին
ՔանդակագործԱլբերտ Հարությունյան
Բացումսեպտեմբերի 2, 2010
ԵրկիրԱրցախ Արցախ
ՔաղաքՍտեփանակերտ
Հիմնական թեմաՆելսոն Ստեփանյան

Պատմություն

խմբագրել
 
Հուշարձանի տեսքը 2014 թվականի սեպտեմբերի 1-ին:

Նելսոն Ստեփանյանի կիսանդրին՝ Ստեփանակերտի իր անունը կրող զբասայգում տեղադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 2-ին[1]՝ Արցախի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ[2][3]։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ալբերտ Հարությունյանը[1]։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը[2][3], Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և այլ հյուրեր Սփյուռքից[1]: Կիսանդրու բացումը կատարել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանը[1]։

Հեղինակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Ստեփանակերտում հանդիսավորապես բացվել է Նելսոն Ստփանյանի կիսանդրին». armenpress.am. 2010 թ. սեպտեմբերի 2. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Տիգրան Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում անկախության համար նահատակվածների հուշարձանին». panarmenian.net. 2010 թ. սեպտեմբերի 2. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 «ՀՀ վարչապետը մասնակցում է ԼՂՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներին». gov.am. 2010 թ. սեպտեմբերի 2. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 12-ին.