Սաղաթել Հարությունյան
Սաղաթել Մամիկոնի Հարությունյան (մարտի 20, 1921[1][2], Բամբակաշատ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ[1][2] - հունիսի 3, 2005[3], Երևան, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Սաղաթել Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1921[1][2] |
Ծննդավայր | Բամբակաշատ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ[1][2] |
Վախճանվել է | հունիսի 3, 2005[3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1941)[1] |
Անդամակցություն | ՀԳՄ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ծիծեռնակ[1][2], Գրական թերթ[1][2], ՀԳՄ և Կենտրոնական կոմիտե |
Պարգևներ | |
Սաղաթել Հարությունյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՍաղաթել Հարությունյանը ծնվել է 1921 թվականի մարտի 20-ին, Մոլլա Բայազետ (այժմ՝ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ) գյուղում։ 1940 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1941 թվականին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտը (էքստեռն)։ 1939-1941 թվականներին ուսուցչություն է արել ՀԽՍՀ Աշտարակի և Հոկտեմբերյանի շրջաններում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է սովետական բանակում. եղել է սուզանավորդ, ապա՝ հրաձիգ։ 1946 թվականին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ և դասախոսական խմբի ղեկավար։ Աշխատել է Շահումյանի (այժմ մտնում է Երևան քաղաքի շրջագծի մեջ) շրջանային «Նոր կյանք» թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։ 1956–1969 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի (նաև «Ծիծեռնակ» հանդեսի) գլխավոր խմբագիրը, 1969-1979 թվականներին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, 1976-1994 թվականներին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1978 թվականից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար[4]։
Նրա «Միայն մարդն է ուղիղ քայլում» (1969) և «Դատավորը» (1976) պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, «Աղջիկը, Ծիպլին և Տիմբական» մանկական հեքիաթ-պիեսը 1979 թվականին բեմադրվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ «Դատավորը» («Եթե քո աչքը պարզ է») պիեսը հրատարակվել է հունգարերեն և 1984 թվականին բեմադրվել Բուդապեշտի հեռուստատեսությամբ[5]։ 2009 թվին, Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում բեմադրվել է այդ պիեսի (Դատավորը) վրա հիմնված մի անգլերեն տարբերակ If Your Eyes Are Clear... վերնագրով, Արամազդ Ստեփանյանի թարգմանություն-աշխատությամբ և բեմադրությամբ։ Այս անգլերեն տարբերակը, 2020 թվի Օգոստոսին, հրատարակվել է Armenian Playwrights Volume 1 անգլերեն լեզվով հայ թատերագիրների պիեսների ժողովածույում։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1968
- ՀԳՄ Մ. Զորյանի անվան մրցանակ, 1981
- Կարմիր աստղի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկեր
խմբագրել- Իմ ձայնով, բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1947։
- Չինական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1949։
- Ապրիլ, բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1952։
- Հարյուրերորդ հիերոգլիֆը, պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1955։
- Հայրենի գյուղ, պոեմ, Երևան, Հայպետհրատ, 1956։
- Թե ինչ է շշնջում առուն, բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1958։
- Արբանյակը Այգեստանում, պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1959։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Ս. Հարությանյանի մի քանի գործեր), Երևան, Հայպետհրատ, 1960։
- Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (գրքում գործեր ունի նաև Ս. Հարությունյանը), Երևան, Հայպետհրատ, 1961։
- Տիմբո-Բումո, Տիմբա-Կում, Երևան, Հայպետհրատ, 1962։
- Արև ու ծով, բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1964։
- Կյանքը սկուտեղի վրա, Երևան, «Հայաստան», 1966։
- Մի անմորուք Ձմեռ պապի, Երևան, «Հայաստան», 1969։
- Իմ պատուհանը, բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1971։
- Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Ս. Հարությանյանը), Երևան, «Հայաստան», 1974։
- Միայն մարդն է ուղիղ քայլում... Եթե քո աչքը պարզ է... Դեռ կգա մեր զրահապատը... (դրամաներ), Երևան. «Հայաստան», 1975։
- Եթե քո աչքը պարզ է։ Բանաստեղծություններ, պիեսներ, Երևան, «Սովետական գրող», 1979։
- Թևեր, վիպակներ, Երևան, «Սովետական գրող», 1982։
- Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (գրքում գործեր ունի նաև Ս. Հարությունյանը), Երևան, «Սովետական գրող», 1982։
- Վաղը դպրոց ենք գնալու, ժողովածուում գործեր ունի նաև Ս. Հարությունյանը, Երևան, «Լույս», 1982։
- Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը, հեքիաթ-վիպակ, Երևան, «Սովետական գրող», 1985։
Մամուլ
խմբագրել- Ուկրաինային։ «Գրական թերթ», 1948, № 4:
Թարգմանություններ ռուսերենից
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Գյալչեչեկ (թաթարական ժողովրդական հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1954։
- Ուկրաինական քնար։ Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, Հայպետհրատ, 1954։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, Հայպետհրատ, 1955։
- Լև Կասիլ, Վաղ արշալույս, Երևան, Հայպետհրատ, 1957։
- Ջաննի Ռոդարի, Չիպոլինոյի արկածները (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1957։
- Միխայիլ Իսակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը) , Երևան, Հայպետհրատ, 1958։
- Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, Հայպետհրատ, 1960։
- Ջաննի Ռոդարի, Երկնագույն նետի ճանապարհորդությունը, Երևան, Հայպետհրատ։
- Իրժի Տրնկա, Իոսիֆ Մենզել, Գնդլիկ արջուկը կրկեսում (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1964։
- Իրժի Տրնկա, Իոսիֆ Մենզել, Գնդլիկ արջուկը խաղալիքների աշխարհում (հեքիաթ), Երևան, «Հայաստան», 1965։
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Փոքրիկ իշխանը, Երևան, «Հայաստան», 1967։
- Ջաննի Ռոդարի, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում, Երևան, «Հայաստան», 1969։
- Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել ե Ս. Հարությունյանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970։
- Վլադիմիր Մայակովսկի, Այս մասին, Երևան, «Հայաստան», 1971։
- Տաջիկական քնար (մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, «Հայաստան», 1973։
- Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, «Սովետական գրող», 1982։
- Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983։
- Վրացական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983։
- Ջաննի Ռոդարի, Չիպոլինոյի արկածները, Երևան, «Սովետական գրող», 1983։
- Ջաննի Ռոդարի, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում, Երևան, «Արևիկ», 1990։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Սաղաթել Հարությունյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղաթել Հարությունյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 322)։ |