Սյունյաց երկիր

հասարակական-քաղաքական մարզային տասնօրյա թերթ

«Սյունաց երկիր», տասնօրյա պարբերական Սյունիքի մարզում, հիմնադրվել է 2003 թ. հոկտեմբերի 1-ին։

Սյունյաց երկիր
Տեսակթերթ
Հիմնադրվել է2003
Հրատարակման վայրԿապան
Կայքsyuniacyerkir.am

Հիմնադիրն ու հրատարակիչն է «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը։

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2003 թվականից Կապանում։ Թերթի հիմնադիր խմբագիրն է Հայաստանի վաստակավոր լրագրող Սամվել Ալեքսանյանը։

Հաջորդել է «Սյունիք» (1996–2000 թվականներ, հիմնադիր-խմբագիր՝ Էդուարդ Զոհրաբյան, խմբագիր՝ Գագիկ Դավթյան), «Սյունյաց աշխարհ» (2000–2003 թվականներ, խմբագիրներ՝ Սամվել Ալեքսանյան, Նարա Հովհաննիսյան, Վահրամ Օրբելյան) պարբերականներին։

Լուսաբանում է Սյունիքի մարզի մեջ մտնող երբեմնի շրջանների՝ Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի հասարակական-քաղաքական կյանքը, տնտեսական վիճակը, հոգևոր և կրթամշակութային առօրյան, տպագրում վերլուծական-քննադատական նյութեր, անդրադառնում պատմական անցյալին, ճանաչված դեմքերի։

2008 թվականից «Սյունյաց երկիրը» համացանցում է. 2008 թվականից գործում է syuniacyerkir.am կայքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։