Գևորգ Աբով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աբովյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Աբով, նաև Ղևոնդ Աբով (նոյեմբերի 27, 1897[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 11, 1965[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ, պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։
Գևորգ Աբով | |
---|---|
Ծննդյան անուն | Գևորգ Արշակի Աբովյան[1] |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1897[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 11, 1965[1][2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Գրական անուն | Абов |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր, խմբագիր և հրապարակախոս |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1][2] (1937) |
Ժանրեր | արձակ և պոեզիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն[1], Մատենադարան[1] և Լրաբեր հասարակական գիտությունների |
Պարգևներ | |
Գևորգ Աբով Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Գրական «Երեքի խմբակի» (Եղիշե Չարենցի և Ազատ Վշտունու հետ) անդամ, Խորհրդարանի Հայաստանի գրական 1-ին հռչակագրի՝ «Երեքի դեկլարացիայի» (1922) հեղինակներից։ 1925-1931 թվականներին՝ Հայաստանի պրոլետգրողների ընկերակցության քարտուղար, 1928-1931 թվականներին, միաժամանակ՝ Երևանի 1-ին պետական թատրոնի, 1940-1952 թվականներին՝ Մատենադարանի տնօրեն, «Մատենադարանի գիտական նյութերի ժողովածուի» (1956 թվականից՝ «Բանբեր Մատենադարանի») 1-ին և 2- րդ ժողովածուների, 1961-1964 թվականներին՝ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» (1965 թվականից՝ «Լրաբեր հասարակական գիտությունների») հանդեսի խմբագիր[3]։
Գևորգ Աբովը (կրճատել է ազգանվան յան վերջավորությունը) ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 27-ին, Թիֆլիսում։ Սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում։ Գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամներից էր, Խորհրդային Հայաստանի գրական առաջին մանիֆեստի՝ «Երեքի դեկլարացիա»-ի (1922) հեղինակներից։ Եղել է Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի քարտուղար (1925-1931), Երևանի առաջին պետական թատրոնի տնօրեն (1928-1931), Հայկական ԽՍՀ լուսժողկոմի տեղակալ (1934-1936), Մատենադարանի տնօրեն (1940-1952), ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագիր (1961-1964)։ Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Խաչատուր Աբովյան» (1948), «Գաբրիել Սունդուկյան» (1953) գրքերը։ Հայկական միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար կազմել և խմբագրել է «Խորհրդային գրողներ» գրականության քրեստոմատիան (1937, 1938, 1940, 1945)։ Մահացել է 1965 թվականի մարտի 11-ին, Երևանում։
Մատենագրություն
խմբագրել- Միայն կինը (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 64 էջ։
- Դանակը բկին, Մոսկվա, 1923, 54 էջ։
- Եդինի ֆրոնտ, քաղաքական ագիտկա, Մոսկվա, 1924, 20 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1928, 62 էջ։
- Դաշնակցությունն անցյալում և այժմ, Երևան, Պետհրատ, 1929, 130 էջ։
- Դաշնակցությունն անցյալում և այժմ, Վաղարշապատ, Պետհրատ, 1930, 139 էջ։
- Ճակատում և թիկունքում, Երևան, Հայպետհրատ, 1943, 153 էջ։
- Սիրո և արդարության երգիչը՝ Սայաթ-Նովան, Երևան, Հայպետհրատ, 1945, 85 էջ։
- Գաբրիել Սունդուկյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1953, 452 էջ։
- Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (ժողովածուում տեղ է գտել Գ. Աբովի «Մի քանի համառոտ դրվագներ Չարենցի վերաբերյալ իմ հուշերից» հոդվածը), Երևան, Հայպետհրատ, 1961, 395 էջ։
- Առաջին կոմունարը, առանց տարեթվի ու տեղի, 12 էջ։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Մաքսիմ Գորկի, Վլադիմիր Իլյիչ Լենին, Երևան, Պետհրատ, 1924, 16 էջ։
- Մենք կարմիրբանակայիններ ենք (չափածո), Երևան, 1928, 10 էջ։
- Ջամբուլ, Երգեր, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Պետհրատ, 1938, 79 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր, (գրքի մեջ մտնող մի շարք գործեր թարգմանել է Գևորգ Աբովը), Երևան, Պետհրատ, 1940, 340 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Վլադիմիր Իլյիչ Լենին (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1940, 123 էջ։
- Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող մի քանի բանաստեղծություններ ր «Երգ արքա Իվան Վասիլևիչի, երիտասարդ Օպրիչնիկի և կտրիճ կուպեց Կալաշնիկովի մասին» պոեմը թարգմանել է Գ.Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1941, 261 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Անհաղթելի զենք։ Պաշտպանական և հայրենասիրական բանաստղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1942, 74 էջ։
- Հայրենիքի համար։ Ադրբեջանցի բանաստեղծներ (գրքի գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Պետհրատ, 1943, 64 էջ։
- Իվան Կռիլով, Առակների ժողովածուի մի շարք առակներ թարգմանել է Գևորգ Աբովը, Երևան, Հայպետհրատ, 1944, 28 էջ։
- Ալեքսանդր Գրիբոյեդով, Խելքից պատուհաս, Երևան, Հայպետհրատ,1945, 134 էջ։
- Նիկոլայ Նեկրասով, Ով է Ռուսիայում լավ ապրում, Երևան, Հայպետհրատ, 1946, 205 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Ընտիր երկեր, հատոր 1, Ես ինքս։ Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբով), Երևան, Հայպետհրատ, 1950, 560 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Ընտիր երկեր, հատոր 2, Պոեմներ, ակնարկներ, հոդվածներ (մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1950, 512 էջ։
- Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1953, 224 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
- Ալեքսանդր Գրիբոյեդով, Խելքից պատուհաս, Երևան, Հայպետհրատ, 1958, 152 էջ։
- ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած Վլ. Մայակովսկու «Վլադիմիր Իլյիչ Լենին» պոեմը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետուսմանկ հրատ, 1958, 286 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, Հայպետհրատ, 23 էջ։
- Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Հայպետհրատ, 1963, 543 էջ։
- Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1965, 451 էջ։
- Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1971, 128 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Երկեր 2 հատորով, հատոր 1 (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Երկեր 2 հատորով, հատոր 2, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող «Վլադիմիր Իլյիչ Լենին» և «Վարտիքավոր ամպ» պոեմները թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Հայաստան», 1972, 248 էջ։
- Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մասը թարգմանել է Գ. Աբովը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 15.
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 11, էջեր 11 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Աղբյուրներ
խմբագրել- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Եր., 1981, 544 էջ։
- Աբովի դանակը՝ ապագայի բկին Արխիվացված 2016-08-08 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աբով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 31)։ |