Էջմիածնի Մայր Տաճար
Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը [Ն 1]: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում[Ն 2]: Ըստ գիտնականների[Ն 3]՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին)[Ն 4] և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը[Ն 5]:
Էջմիածնի Մայր Տաճար և եկեղեցիներ, Զվարթնոցի հնավայր | |
Cathedral and Churches of Echmiatsin and the Archaeological Site of Zvartnots* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հայաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Արևմտյան Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան) |
Համար | 1011 |
Error: Must specify an image in the first line. | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին[23]՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։
1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ[24]։ Այդ ժամանակից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումների։ 1604 թվականին, իրենց երկրի հանդեպ հայերի նվիրվածությունը թուլացնելու համար, Աբբաս I Սեֆին թալանել է Էջմիածինը՝ տաճարից մասունքներ և քարեր տանելով։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։ 1868 թվականին տաճարի արևելյան մասում կառուցվել է ավանդատուն[2]։ Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք[2]։
Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել[25]։ Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է[26]։ Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
խմբագրելՀիմնադրում և ստուգաբանություն
խմբագրելԸստ ավանդության տաճարը կառուցվել է 301-303 թվականներին[27][Ն 6] արքայական ապարանքների մոտ՝ Վաղարշապատ քաղաքում՝ հեթանոսկան տաճարի տեղում[29][Ն 7]: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին՝ Տրդատ Գ-ի օրոք, քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն[Ն 8]: Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության (մոտ 460)՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը[Ն 9]։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ ←Միածինը[39][40]։ Սակայն Էջմիածին եզրը չի օգտագործվել մինչև 15-րդ դարը[27]։ Ավելի վաղ աղբյուրները տաճարը կոչում են Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցի[41][42] կամ պարզապես Կաթողիկե[30][Ն 10]: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին։ Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին։ Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է[43]։ Տաճարի սկզբնական շենքը մասամբ փայտաշեն էր, որով հեշտությամբ ենթարկվել է բնական և քաղաքական երևույթների պատճառած ավերումներին։ Այժմյան գոյություն ունեցող շենքի մանրամասն մասնագիտական քննությունից պարզ երևում է, որ նախկին 303 թվականին հիմնարկված շենքը միանգամայն գոյություն չունի[44]։
ըստ Ալեքսանդր Սահինյանի (1966)[45] | |
|
1955-1956 և 1959 թվականների Ալեքսանդր Սահինյանի ղեկավարած հնագիտական պեղումների ընթացքում Այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին 5-րդ դարի շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ ժամանակվա խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ պարսիկների ստեղծած ատրուշան[29][30]։ Հիմնվելով այս հետազոտությունների վրա՝ Սահինյանը եզրակացրեց, որ նախնական կառույցը եռանավ[46] բազիլի[29] հորինվածք ուներ՝ Տեկորի, Աշտարակի և Ապարանի եկեղեցինների նման[47]։ Սակայն այլ գիտնականներ մերժել են Սահինյանի տեսակետը․ Սուրեն Երեմյանը և Արմեն Խաչատրյանը կարծում էին, որ տաճարը ուղղանկյուն, քառամույթ գմբեթավոր է եղել[46], Վահան Գրգորյանը առաջարկել է «ծայրահեղ տեսություն»[48], ըստ որի տաճարը ի սկզբանե կառուցվել է ներկայիս տեսքով[46]։
Վերակառուցում և անկում
խմբագրելԸստ Փավստոս Բուզանդի՝ 360-ականների (մոտ 363) Շապուհ Բ-ի (309-379) հարձակման ժամանակ տաճարը և Վաղարշապատ քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել են[49][2][50][Ն 11]: Ներսես Մեծ (353–372) և Սահակ Պարթև (388–439) կաթողիկոսների օրոք կատարվում են մի քանի վերանորոգումներ։ Սակայն երկրի ծանր տնտեսական կացության պատճառով շինարարական աշխատանքները կրել է խիստ անհրաժեշտ մասնակի վերանորոգումների բնույթ[23]։
387 թվականին Հայաստանը բաժանված էր Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկրի արևելյան մասը, որտեղ գտնվում է Էջմիածինը, կառավարում էին Պարսկաստանին ենթարկվող վասալ արքաները մինչև 428 թվականը, երբ կործանվեց Հայկական թագավորությունը[52]։ 450 թվականին հայերին զրադաշտականություն պարտադրելու փորձերի ժամանակ Հազկերտ Բ-ն տաճարում կառուցել է կրակարաններ[53]։ 1950-ականների պեղումների ժամանակ արևելյան մատուռի խորանի տակ հայտնաբերվել է կրակարանի խարույկը[53]
Մինչև 5-րդ դարի վերջին քառորդը տաճարը կիսաքանդ էր[54]։ Ըստ Ղազար Փարպեցու՝ տաճարը վերակառուցել է մարզպան Վահան Մամիկոնյանը 483-484 թվականներին[55], երբ Հայաստանում իրավիճակը պարսից դեմ մղած կրոնական ազատության համար պայքարից հետո համեմատաբար հանգիստ էր[56][55]։ Հետազոտողների մեծ մասը կարծում է, որ 5-րդ դարի վերակառուցումից հետո Էջմիածնի Մայր տաճարը ստացել է իր այժմյան հատակագծային և ծավալատարածական հորինվածքը և տաճարի հյուսիսային, հարավային ու արևելյան ճակատների ներսից կիսաշրջանաձև, դրսից բազմանիստ խորանները հավելվել են Վահան Մամիկոնյանի կողմից[54][Ն 12]։ Հին շենքը ամբողջովին քանդելով՝ վերակառուցել է Վահան Մամիկոնյանը 483 թվականին Հայաստանի մարզպան նշանակվելուց հետո։ Վահան Մամիկոնյանը նախկին եկեղեցական հատակագծային ձևերից տարբերվող ոճով է կառուցել նոր շենքը, որը բացի մի քանի աննշան արևմտյան ճաշակի մանրամասնություններից, ինչպես ֆրոնտոններ, պսակի ձևերը, տաճարի ընդհանուր երևույթը և շինարարական կերպերը, զուտ արևելյան հատկանիշ ունի[44]։
Չնայած նրան, որ 460-470-ական թվականներին (կամ 484[58][59]) կաթողիկոսի նստավայրը տեղափոխվել է Դվին[60], տաճարը երբեք չի կորցրել իր կարևորությունը, և մնացել է «Հայ եկեղեցու մեծագույն սրբավայրերից մեկը»[61]։ Նախքան 15-րդ դարը արված վերջին հայտնի վերանորոգումները արել են կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցին 618 թվականին (ըստ Սեբեոսի) և Ներսես Գ Տայեցին[2][30]։ Կոմիտաս կաթողիկոսը հարակից վերանորոգումների հետ մաշված ու հնացած փայտյա գմբեթի փոխարեն կառուցել է քարե գմբեթ։ Իսկ Ներսես կաթողիկոսը տաճարը ընդարձակելու դիտավորությամբ, չորս կողմից քառակուսի պատերի մեջ ամփոփված աբսիդները արտաքին պատերից դուրս հանեց։ Տաճարի հատակագիծն իր վերջնական ձևը ստացավ 7-րդ դարում[44]։ 982 թվականին արաբ Աբլհաճ Ամիրան գմբեթի վրայից իջեցրել է խաչը[57]։ 7-15 դարերում կատարված վերանորոգումների մասին գրեթե պատմական տվյալներ չկան։ Մոտ տասը դար (բացի Կոմիտասի և Ներսես 3-րդի կատարած շինությունները 7-րդ դարում), այս շենքը անխնամ է մնացել, մինչև կաթուղիկոսական աթոռի Էջմիածին փոխադրվելը։ Այս շրջանում ոչ մի պատմագրական հիշատակություն չկա Էջմիածնի տաճարի վերանորոգման կամ շինարարության մասին[44]։
Հետագա անտեսման տարիներին տաճարի վիճակը այնքան էր վատացել[62], որ արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը 1300 թվականին գրել է իր նշանավոր «Ողբ ի դիմաց Կաթողիկէին» պոեմը[Ն 13]: Պոեմում, որը նկարագորւմ է Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի վրա մոնղոլական և մամուլական հարձակումների հետևանքները, Օրբելյանը Էջմիածնի տաճարը բնութագրում է որպես սգավոր կին, ով խորհում է իր նախկին շքեղության մասին և հորդորում է իր զավակներին վերադառնալ հայրենիք և վերականգնել իր փառքը[64]:
Վերածննդից մինչև թալան
խմբագրել1441 թվականի մայիսի 25-ին` Համբարձման տոնի օրը, Թովմա Մեծոփեցու, Հովհաննես Հերմոնացու և այլոց ջանքերով մի քանի հարյուր հոգևորականների մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ազգային-եկեղեցական ժողովի ժամանակ վճռվեց Հայրապետական Աթոռը Սիսից Էջմիածին տեղափոխել[65]։ 1441-1443 թվականներին կաթողիկոս Կիրակոս Ա. Վիրապեցին վերակառուցել է տաճարը[2]։ Այդ ժամանակ Էջմիածինը Կարա-Կոյունլուների պետության տիրապետության տակ էր, բայց 1502 թվականին Սեֆյանները Հայաստանի որոշ մասերի, ներառյալ Էջմիածնի վրա տիրապետություն հաստատեցին և Հայ եկեղեցուն որոշ արտոնություններ տվեցին[66]։
16-17-րդ դարերում Հայաստանը Օսմանյան կայսրության և Պարսկաստանի հակամարտություններից շատ էր տուժում։ Օսմանյան կայսրության դեմ 1603-1618 թվականների պատերազմի ընթացքում Շահ Աբբաս Առաջինի կողմից Պարսկաստան է բռնագաղթեցվում ավելի քան 350,000 հայ[67][68]։ 1604 թվականին Էջմիածինը թալանվում է[66]։ Շահն ուզում էր «ցրել հայերի՝ հայրենիք վերադառնալու հույսերը»[69]՝ հայերի կրոնական կենտրոնը Իրան տեղափոխելով[70] և «Պարսկաստանում հզոր հայկական ներկայություն պահպանելով»[71]։ Նա ցանկացել է Էջմիածնի Մայր տաճարը ամբողջապես քանդել, նրա քարերը տեղափոխել Պարսկաստան և այնտեղ կառուցել նոր տաճար[70]։ Սակայն հետագայում որոշվեց կենտրոնական Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամաս տանել միայն «նշանավոր» քարերը (4 անկյուններից, պատարագի սուրբ սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտանակներ և այլն, Հայ եկեղեցու ամենասուրբ[72] մասունքը՝ Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքը)[56]։ Մասունքները տեղավորվեցին 1611 թվականին կառուցված Ջուղայի Սուրբ Գևորգ եկեղեցում[69][73]։ Շահ Աբասը նույնիսկ տաճարն առաջարկել է Հռոմի Պապին[74]։
17-18-րդ դարեր
խմբագրել1627 թվականից Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի օրոք վերանորոգվեցին գմբեթը, ծածկը, հիմքերը, սալահատակը, կառուցվեցին արտաքին նոր պարսպապատեր, հյուրանոց, խուցեր, առաստաղը, սեղանատուն[56][30][56]։ Այս մասին Առաքել Դավրիժեցին հետևյալ նկարագիրն է տվել.
«Ըստ ամենայնի դատարկված է տաճարը, և կողոպտված յուր զարդերը, ոչ գիրք կար և ոչ զգեստներ, այդ պատճառով ոչ մի ժամասացություն չէր լինում, պատահական անցավոր ճանապարհորդների համար մի մահմեդական ձեթի ճրագ վառելով բեմի վրա կդներ, որպեսզի իրեն ողորմություն տան։ Հատակի սալերը ամբողջովին քանդված էին, և մեծամեծ լուսամուտները բաց էին մնում առանց վանդակի և փեղկի, որով թռչունները մտնում էին ներս և աղտոտություններով լցնում։ Իսկ դրսի կողմից կաթուղիկեի գլուխը, տանիքը և պատերի երեսները ամբողջովին քարուքանդ եղած և քարերը թափված էին գետին՝ գետնի սալերը ևս ջարդելով և փչացնելով։ Մի ժամանակ տաճարին կից շինություններ էին շինված ու հետո քանդված, որով փլատակների կույտը մինչև յոթը կանգուն բարձրացած էր տաճարի շուրջը»[44]։
833 թվականին Էլի Սմիթը գրում է՝ «Ամբողջ տարածքը շրջապատված է բարձր շրջանաձև աշտարակներով կողաշարված պատով, որն արտաքնից ամրոցի է նմանվում։»[76]։ Դուգլաս Ֆրեշֆիլդը 1869 թվականին գրում է՝ «Կուսանոցն ու տաճարը գտնվում են ամրացված մեծ պարսպի ներսում» և պնդում է, որ այն «դիմադրել է անհավատների բազմաթիվ հարձակումներին»[77]։
Նորոգման աշխատանքները դադարեցվել են 1635-1636 թվականների Օսմանա–սեֆյան պատերազմի պատճառով, որի ընթացքում տաճարը անփոփոխ է մնացել[30]։ Նորոգման աշխատանքները վերսկսվել են Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օրոք, ով բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին, քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը[30]։ Այս ընթացքում բազմաթիվ հայկական եկեղեցիներում ավելացել են զանգակատներ[57]։ 1654 թվականին նա սկսում է Մայր տաճարի արևմտյան թևում կառուցել զանգակատուն, որի շինարարությունը ավարտվել է 1658 թվականին՝ կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու օրոք[56][2]։ Տասնամյակներ անց՝ 1682 թվականին, կաթողիկոս Եղիազար Ա Այնթափցին տաճարի տանիքին կառուցում է ևս երեք զանգակատուն՝ արևելյան, հյուսիսային և հարավային կողմերում[2][30]։ 1771 թվականին Մայր Աթոռում Սիմեոն Երևանցու ջանքերով հիմնվում են առաջին տպարանը, ապա թղթի գործարանը (1776 թ.)[78][79][2]։
Մայր տաճարի վերանորոգումները շարունակվել են 18-րդ դարում։ 1720 թվականին կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցին և 1777-1783 թվականներին Սիմեոն Ա Երևանցին տաճարի պահպանման համար աշխատանքներ են ձեռնարկել[30]։ Սիմեոնի օրոք տաճարն ամբողջությամբ պարսպապատվել և առանձնացվել է Վաղարշապատ քաղաքից[27]։ Ղուկաս Ա Կարնեցին 1784-1786 թվականներին շարունակել է տաճարի վերանորոգումը[30]։
Ռուսական շրջան
խմբագրելՏարածաշրջանում ռուսական ազդեցությունը 19-րդ դարի սկզբից սկսել է աստիճանաբար աճել։ Երևանի խանությունը, որտեղ գտնվում էր Էջմիածինը, դարձավ Ռուսական և Պարսկական կայսրությունների մրցակցության արենա։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Էջմիածինը գրավվել է ռուսական զորքերի կողմից՝ գեներալ Պավել Ցիցիանովի ղեկավարությամբ, առաջին անգամ 1804, ապա նորից՝ 1806 թվականին։ Չնայած Ռուսաստանը 1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով այն վերադարձրեց Պարսկաստանին[80]։ 1827 թվականի ապրիլի 13-ին, ռուս-պարսկական 1826-1828 թվականների պատերազմի ընթացքում, Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքը գրավեց Էջմիածինը առանց կռվի, և պաշտոնապես կցեց Ռուսաստանին՝ Արևելյան Հայաստանի հետ միասին 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով[81]։
Ռուսական տրապետության տարիներին տաճարը բարգավաճել է՝ չնայած Էջմիածնի վերաբերյալ կայսերական Ռուսաստանի կառավարության կասկածներին, թե այն կդառնա «Հայկական ազգայնական շարժման հնարավոր կենտրոնը»[2]։ 1836 թվականին Էջմիածինը պաշտոնապես դարձավ Ռուսական կայսրությունում ապրող հայերի հոգևոր կենտրոնը[82]։
1868 թվականին կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կատարել է տաճարի վերջին զգալի փոփոխությունը՝ արևելյան կողմում կառուցելով ավանդատուն[2]։ 1874 թվականին նա հիմնել է Գևորգյան Ճեմարանը[83][2]։ 1888 թվականին Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի օրոք նորագվել է տաճարի ներսի մասը[57]։
20-21-րդ դարեր
խմբագրել1903 թվականին ցարական կառավարությունը հրապարակել է եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, որի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը[2]։ Ռուսական ոստիկաններն ու զինվորները մտել և գրավել են տաճարը[84][85], սակայն համաժողովրդական բուռն պայքարի ազդեցության տակ Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը 1905 թվականի օգոստոսի 1-ին[82]։
Հայոց ցեղասպանության տարիներին Մայր տաճարը և դրա շրջակա տարածքը դարձավ Թուրքիայից փախած հայերի համար կարևոր կենտրոն։ 1918 թվականի վերջին Էջմիածնի շրջանում կար մոտ 70․000 փախստական[86]։ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն 1919 թվականին տաճարի տարածքում կառուցել է հիվանդանոց և մանկատուն[2]։
1918 թվականի ամռանը տաճարը գտնվում էր թուրքական հարձակման վտանգի տակ[87]։ Նախքան 1918 թվականի մայիսի Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի է ունեցել տաճարից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարները կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկում էին տեղափոխվել Բյուրական՝ ապահովության համար, սակայն նա մերժում է[88][89]։ Ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար։
Խորհրդային շրջան
խմբագրել1920 թվականի դեկտեմբերին Հայաստանը խորհրդայնացվել է։ 1921 թվականին փետրվարյան ապստամբության ընթացքում Էջմիածինը կարճ ժամանակով անցել է դաշնակցականների իշխանության տակ (մինչև մարտ)[90]։
1923 թվականի դեկտեմբերին փուլ եկան հարավային զանգակատունն ու դրա հիմքը կազմող աբսիդի վերնամասը։ Թորոս Թորոմանյանի անմիջական ղեկավարությամբ վերականգնված աբսիդը եղավ Խորհրդային Հայաստանի հուշարձանների վերականգնման առաջին քայլը[91]։
1930-ականների բռնաճնշումների և 1930-ականների վերջին պետության արմատական աթեիստական քաղաքականության ընթացքում տաճարը «պաշարված հաստատություն էր, քանի որ խորգրդային իշխանությունները ձգտում էին արմատախիլ անել կրոնը»[92]։ Հալածանքները գագաթնակետին հասան 1938 թվականին, երբ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը սպանեց Խորեն Ա Տփղիսեցի կաթողիկոսին[93]։ Նույն թվականի օգոստոսին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը որոշեց փակել տաճարը, սակայն կենտրոնական Խորհրդային իշխանությունները հավանություն չեն տվել նման քայլին։ Արտաքին աշխարհից մեկուսացած տաճարը հազիվ շարունակում է գործել[2][94]։ Այն համարվում է Խորհրդային Հայաստանի միակ չբռնագրավված եկեղեցին[95]։ ԱՄՆ-ում հակախորհրդային հայերի այլախոհ թեմը գրել է, որ «մեծ տաճարը դարձել է խուլ հուշարձան»[96]։
Էջմիածնի կրոնական կարևորությունը դանդաղորեն վերականգնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Մայր Աթոռի պաշտոնական ամսագրի հրատարակությունը վերսկսվեց 1944 թվականին, մինչդեռ ճեմարանը վերաբացվել է 1945 թվականի սեպտեմբերին[97]։ 1945 թվականին, յոթ տարվա դադարից հետո, Գևորգ Զ Նորնախիջևանցին ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Էջմիածնում մկրտությունների թիվը մեծապես աճել է․ շուրջ 200-ից հասնելով 1․700-ի՝ 1949-1951 թվականներին[98]։ Այնուամենայնիվ, կոմունիստական պաշտոնական շրջանակներում տաճարի դերը նսեմացվել է։ «Նրանց համար հոգևոր Էջմիածինը անդառնալիորեն պատկանում է անցյալին, և եթե անգամ տաճարը երբեմն դառնում է տպավորիչ արարողությունների թատերաբեմ, ներառյալ նոր կաթողիկոսի ընտրությունը, այն չնչին նշանակություն ունի կոմունիստական տեսանկյունից» գրում է Վալտեր Կոլարցը 1961 թվականին[99]։
Վերածնունդ
խմբագրելԷջմիածինը սկսել է վերածնվել Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի օրոք՝ այսպես կոչված «Խրուշչովյան ձնհալի շրջանից» սկսած՝ 1950-ականների կեսերից՝ Ստալինի մահից հետո։ Հնագիտական պեղումներ են անցկացվել 1955-1956 և 1959 թվականներին։ Այս ընթացքում տաճարը ենթարկվել է լուրջ վերանորոգման[30][57], որին ֆինանսապես աջակցել են սփյուռքահայ բարերարները, ինչպես օրինակ՝ Գալուստ Գյուլբենկյանը (տրամադրել է $400․000[100]) և Ալեք Մանուկյանը։
2000 թվականին[101] տաճարը վերանորոգվել է՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված 2001 թվականի տոնակատարություններին պատրաստվելու համար[57]։ 2003 թվականին Հայ եկեղեցին տոնել է տաճարի օծման 1700-ամյակը[102]։ Հունվարի 30-ին կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել հայրապետական կոնդակով[103]։ Փետրվարի 3-ին նա 2003 թվականը հռչակել է Սուրբ Էջմիածնի տարի[104]։ Նույն թվականի սեպտեմբերին տեղ է ունեցել «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակին[105]։
Տաճարի վերջին վերանորոգումը սկսվել է 2012 թվականին[101]՝ գմբեթների և տանիքի ամրակայման նպատակով[106]։
2018 թվականից շուրջ 6 տարի տևած վերանորոգման աշխատանքներից հետո տաճարը վերաօծվեց և վերաբացվեց 2024 թվականի սեպտեմբերի 29-ին։
Սեպտեմբերի 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։
Տաճարի վերաօծման և Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության և Անվտանգության խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև ազգային բարերարներ, մշակույթի, գիտության և հասարակական գործիչներ, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ:
Տերունական աղոթքից հետո ձեռամբ Հայոց Հովվապետի վերաօծվեց Ավագ Խորանի Սուրբ Սեղանը, ապա Նորին Սրբությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Էջմիածին» պատվո բարձր շքանշանին և «Դուստր Սուրբ Էջմիածին» տիտղոսին ու Հայրապետական շքանշանին արժանացրեց Հայ Եկեղեցու ազգային բարերարներին, որոնց ընծայաբերումներով իրականացվեցին Մայր Տաճարի ամբողջական վերանորոգման աշխատանքները։
Մայր Տաճարի վերաօծման առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական պատգամը հղեց ողջ հայությանը։
Հատված պատգամից
《...Սուրբ է Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։ Սուրբ է այս տեղը, ուր, Հայոց առաքելապատիվ Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Աստծո Միածին Որդին երկնքից իջավ և լուսազարդելով այս նվիրական վայրը՝ հաստատեց համայն հայության հոգևոր կենտրոնը, սրբություն սրբոց միածնաէջ Մայր Տաճարը։ Հիրավի, Սուրբ Էջմիածինը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անգին պարգևն է մեր ազգին ու Աստծո անսպառ օրհնությունների մատռվակը աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։
Սուրբ Էջմիածնից ճառագող երկնային լույսով ու շնորհներով է շողարձակել հավատքը ազգիս զավակների սրտերում և ամրապնդվել սերը հայրենիքի հանդեպ։ Հայոց սրբօրրանի ներշնչանքով են ստեղծվել հայոց գիրն ու դպրությունը, ոգի ու խիզախություն առել Ավարայրի քաջերը։ Սուրբ Էջմիածնով են ոգեշնչվել Սարդարապատի հերոսները, և նրա օրհնաբեր կամարների ներքո են մխիթարություն ու հանգստություն գտել փորձությունների ու նեղությունների ենթարկված, այլև Ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները։ Այս նվիրական սրբավայրում է նաև մշտավառ պահվել տեսլականը մեր անկախ պետականության վերակերտման, որը և իրականություն է դարձել մեր ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ ու աննկուն պայքարով։
Տերունահաստատ Սուրբ Էջմիածինը՝ լուսավորչակերտ Մայր Տաճարով, հավաստիքն է Աստծո հետ մեր հավիտենական ուխտի, դարավոր վկան առ Աստված ու հայրենին նվիրումով ապրելու մեր համընդհանուր վճռականության, պայծառ փարոսը ազգային-եկեղեցական մեր անդաստանի։ Արդար ու ճշմարիտ է՝ Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության և Արարատ սուրբ լեռան պես մեր հարատևության։
Սուրբ Էջմիածինը Աստծո մշտնջենական ներկայությունն է մեր կյանքում, աներեր ու անհաղթելի։ Պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածին հոգևոր կենտրոնով, բազմիցս ենթարկվել է հարձակումների և հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները։
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի։ Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգևոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ և անկորնչելի։...》
Կառուցվածք
խմբագրելՉնայած Մայր տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին.
«Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. և ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձև խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի.....»
1950-ականների պեղումներն ապացուցեցին, որ ամենաուշը Ե դարից սկսած Մայր տաճարը ունեցել է բազիլիկատիպ խաչաձև գմբեթավոր կառուցվածք։ Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերն ունեցել են կողային աբսիդներ, որոնք ներսից կիսաշրջանաձև են, իսկ դրսի կողմից հնգանկյունաձև։
Ցանկացած կրոնական շինության կարևոր մասը պատարագի սեղանն է, որը քրիստոնեական եկեղեցիներում Ավագ Խորանն է, ուր մատուցվում է Ս. Պատարագը։
Ըստ 5-րդ դարի հայ պատմիչների վկայության՝ առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում։ Նմանապես, Մայր տաճարը հիմնադրվել է Տրդատ թագավորի, Գրիգոր Լուսավորիչի և ժողովրդի կողմից ավերված հեթանոսական Սանդարամետի մեհյանի տեղում[107], որը, համաձայն Ս. Լուսավորչի տեսիլքի, ոսկե մուրճով հարվածելով մատնացույց է արել երկիր իջած Աստծու Միածին որդին։
Նույնկերպ, աշխարհում դժվար թե գտնվեր մեկ այլ եկեղեցի, որի հիմնաքարը կամ վեմ քարը լիներ այդքան բազմաշերտ, և որի վրա այդքան շատ դարեր ու այդքան տարբեր հավատալիքներ դրոշմված լինեին։
1958 թվականի հնագիտական պեղումների ժամանակ Մայր տաճարի Ավագ Խորանի տակ 1-1.5 մետր խորության վրա հայտնաբերվեց 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված սրբատեղին, բացվեցին սյունապատ հիմքերը, բեմը և Խորանի հիմնաքարը։
Հին խորանը նույնպես երկշերտ է։ Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի։ Ամենայն հավանականությամբ այդ խորանը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը։
Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության ներսում հայտնաբերվեց նաև թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ։ Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ։
Պատկերասրահ
խմբագրել-
Մայր տաճարի ընդհանուր տեսքը
-
Մկրտարանի ներսում
-
Մկրտարանում
-
Մայր տաճարը Ամանորին
-
Ավագ խորանի մոտ
-
Եկեղեցին գարնանը
-
Մայր տաճարի բակը
-
Մայր տաճարը մինչև 1925 թվականը. Ֆրիտյոֆ Նանսենի ֆոտոալբոմից
-
1947 թվական
-
Էջմիածնի Մայր տաճարը 1945-1946 թվականներին
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Մայր տաճարը նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կենտրոնական կառույցն է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բացի Մայր տաճարը ներառում է մի շարք կառույցներ, որոնցից առավել նշանավորն է Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը[2]։
- ↑ Քաղաքը իր պատմության մեծ մասի ընթացքում կոչվել է Վաղարշապատ։ Այն պաշտոնապես կրել է Էջմիածին անունը 1945-1995 թվականներին, այժմ երկու անվանումներն էլ օգտագործվում են[3]
- ↑ Ճարտարապետ-հետազոտող Վահագն Գրիգորյանը[4], գրող և նախկին քահանա Թորգոմ Փոստանջյանը[5], պատմաբաններ Թադևոս Հակոբյանը[6], Զ. Հարությունյանը[7] և արևելագետ Հասմիկ Հմայակյանը[8] պաշտպանում են այն տեսակետը, որ Էջմիածինը Հայաստանի առաջին Մայր տաճարն է։ Ռոբերտ Վ. Թոմսոնը մեկանաբանել է Ագաթանգեղոսի Հայոց պատմությունը գրելով, որ Էջմիածինը Հայաստանի ո՛չ առաջին եկեղեցին է, ո՛չ առաջին Մայր տաճարը[9]։
- ↑ Էջմիածինը հաճախ կոչվում է Հայաստանի առաջին եկեղեցին[10][11]։ Սակայն, այս պնդումը գիտնականների շրջանում փոքր աջակցության է արժանացել։ Ռոբերտ Վ. Թոմսոնը[9], Ստեփան Մնացականյանը[12] և Գրիգորյանը[13] մերժել են այս պնդումը և հայտարարել են, որ Հայաստանի առաջին եկեղեցին եղել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Աշտիշատում ավանում։
- ↑ Ըստ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ժողովուրդների հանրագիտարանի՝ այն «ընդհանուր առմամաբ համարվում» ՝աշխարհի ամենահին Մայր տաճարը[14], մինչդեռ քրիստոնյա-մուսուլմանական հարաբերությունների պատմաբան Սթիվեն Գերցը «Christianity Today»-ում գրել է, որ Էջմիածինը այսպիսին է համարվում «որոշ գիտանականների կարծիքով»[15]։ Այս տեսակետը պաշտպանողների թվում են՝ ֆրանսահայ ճարտարապետ Էդուարդ Ութուճյանը[16], հայագետներ Սարքիս Պապաջյանը[17] և Էլիզաբեթ Բաուեր-Մանդորֆը[18], քահանա և հոգևոր գիտությունների պրոֆեսոր Միաքյել Դանիել Ֆինդիկյանը[19] և այլն[20][21][22]։
- ↑ Մաղաքիա Օրմանյանը կարծում էր, որ Մայր տաճարը կառուցվել է յոթ ամսում՝ 303 թվականի փետրվարից մինչև օգոստոս, քանի որ « նիւթերը արդեն պատրաստ էին, և շինուածն ալ շատ մեծագործ չէր, և ամենայն հաւանութեամբ` մասամբ ալ փայտակերտ էր, և նորահաւատ ժողովուրդին փափաքն ու ջանքը սաստիկ էր։ Անհաւանական չէ ևս կարծել, թէ հին Սանդարամետի մեհեանին հիմերէն ալ կրցան օգտուիլ։»։ Սակայն Վահագն Գրիգորյանը այս ժամանակահատվածը անհավանական է համարել՝ նշելով, որ Կաթողիկե տաճարի կառուցման համար մի քանի տարի անհրաժեշտ կլիներ։ Այս տեսակետը ապացուցելու համար նա բերում է Ագաթանգեղոսի վկայության այն դրվագը, ուր նկարագրվում է Կոստանդիանոս (հռոմեական կայսր 306 թվականից) թագավորին այցի գնացած Տրդատի և Գրիգորի ղեկավարած պատվիրակության վերադարձը, և առաջարկում է Մայր տաճարը թվագրել Գրիգոր Լուսավորչի` կաթողիկոս ձեռնադրվելու և մահվան տարեթվերով` 302–325 թթ.[28]։
- ↑ Ալեքսանդր Սահինյանը հեթանոսական տաճարը թվագրում է ուրարտական շրջանին[23]։ (1950-ականների հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական ստելա)[30]։ Տաճարը նվիրված է եղել Անահիտ դիցուհուն[31][32] կամ Ամահրասպանդներին[8][27][33]։
- ↑ 301 թվականը ավանդաբար ընդունվող տարեթիվն է[34], հաշվարկված պատմաբան Միքայել Չամչյանի կողմից[35]։ Սակայն որոշ գիտնականները կարծուն են, որ իրականում ընդունվել է 314 թվականին՝ նշելով Միլանի էդիկտը[36][37][38]։
- ↑ «...Եւ մի ահաւոր տեսիլ մարդոյ բարձր և ահեղ, որ զառաջն ունէր և զէջսն ի վերուստ մինչև ի խոնարհ առաջապահ յառաջեալ, և ի ձեռինն իւրում ուռն մի մեծ ոսկի. և այն ամենայն զհետ խաղացեալ գայր։ Եւ ինքն սլացեալ խոյացեալ գայր` ըստ նմանութեան արագաթև արծուոյ. և եկն էջ եհաս մինչև մօտ ի յատակս երկրիս, ի շինամէջ քաղաքին, և բաղխեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյն, և մեծ և անչափ դրնդիւնքն հնչեցին սանդարամետս անդնդոց. և ամենայն երկիր յերևելիս, յական տեսանելեաց բաւելոյ, հարթ հաւասար դաշտաձև յատակեցաւ...»
- ↑ Ըստ Մաղաքիա Օրմանյանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին։ Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը։ Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար[43]։
- ↑
Առնում էին Վաղարշապատ քաղաքն էլ․ քանդում, բրում էին, հիմքից կործանում էին․ այս քաղաքից էլ գերի էին տանում տասնևիննը հազար տուն։ Ամբողջ քաղաքում շենք չթողին, բոլորը քարուքանդ էին անում, կործանում - Առնուին և զՎաղարշապատ քաղաք, քանդեին բրէին զքաղաքն ի հիմնաց տապալէին․․․ Ընդ ամենայն քաղաքս ոչ թողին ամենայն շինած, զի ամենայն տապալէին, քակեալ քանդէին[51] - ↑ "483/484 ... the basic core of the current structure was created..."[2] "483-484 Reconstructed by Vahan Mamikonyan. Etchmiadzin develops the design we see today."[57]
- ↑ Ամբողջական անվանումը՝ «Բան բարառնական ոդեալ դիմառնաբար ի դիմաց Վաղարշապատու ս. Կաթուղիկէին»։ Առաջին անգամ տպագրվել է Նոր Նախիջևանում 1790 թվականին, հետագայում տպագրվել է Կալկաթայում (1846) և Թիֆլիսում (1885)[63]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Hewsen, Robert H. (2001). «The Monastery of Ējmiatsin». Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. էջ 259. ISBN 0-226-33228-4.
- ↑ «Պատմաաշխարհագրական ակնարկ». Արմավիրի մարզպետարան։ Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին. «...Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը...»
- ↑ Grigoryan, 2012a, էջ 30
- ↑ Postajian, Torkom (2005). The Armenian Church and the Others. Glendale, California. OCLC 216938598. «...the first Armenian Christian cathedral, which was called "Echmiadzin" (the Only-Begotten Son of God Descended).»
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Hakobian, Tadevos (1987). «Մայրաքաղաքը և քաղաքները. Էջմիածին». Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 13. Երևան: «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն. էջ 623. «301—303-ին այստեղ հիմնվեց Կաթողիկե եկեղեցին՝ Հայաստանի քրիստ․ առաջին Մայր տաճարը։»
- ↑ Harutiunian, 1978, էջ 66
- ↑ 8,0 8,1 Hmayakyan, Hasmik (2005). «Հոգևոր ավանդույթների ժառանգությունը (Պտղաբերության պաշտամունքից մինչև քրիստոնեություն) [Heritage of spiritual heritage (From fertility cult to Christianity)]» (PDF). 21st Century. Yerevan: Noravank Foundation. 2 (8): 169. «Հետագայում Կաթողիկե եկեղեցին (Էջմիածինը՝ Հայաստանի քրիստոնեական առաջին տաճարը) ըստ Ագաթանգեղոսի վկայության, կառուցվում է Տրդատ թագավորի, Գրիգոր Լուսավորչի և ժողովրդի կողմից ավերված Սանդարամետի մեհյանի տեղում։»
- ↑ 9,0 9,1 Piccolotto, Moreno; Shahinian, Sarkis, eds. (1996). Armenien: Tagebuch einer Reise in das Land des Ararat. Ցյուրիխ: Institut für Hochbautechnik ETH Zurich. էջ 110. ISBN 9783728122926. «The cathedral of Edjmiadzin is according to Thomson neither the first cathedral nor the first church built by Krikor. It was preceded by the church the latter had built at Ashtishat, in Western Armenia...»
- ↑ «Մայր աթոռ Սուրբ Էջմիածին». Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II. Երևան: Հայկական հանրագիտարան. 2010. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. «Սբ Էջմիածնի գլխավոր շինությունը Մայր տաճարն է. այն հայկական առաջին եկեղեցին է...»
- ↑ Wainwright, Geoffrey; Westerfield Tucker, Karen B., eds. (2005). The Oxford History of Christian Worship. Oxford University Press. էջ 147. ISBN 978-0-19-513886-3. «In a vision, Gregory was shown to build the first church in the country, in Etchmiadzin...»
- ↑ Mnatsakanian, 1987, էջ 150
- ↑ Grigoryan, 2012a, էջ 26
- ↑ Stokes, Jamie, ed. (2008). Encyclopedia of the Peoples of Africa and the Middle East. New York: Infobase Publishing. էջ 65. ISBN 978-1-4381-2676-0. «Etchmiatzin is located in the west of modern Armenia, close to the border with Turkey, and its fourth-century cathedral is generally regarded as the oldest in the world.»
- ↑ Gertz, Steven (2005 թ․ հունվարի 1). «How Armenia "Invented" Christendom». Christianity Today. Carol Stream, Illinois: Christianity Today International (85). ISSN 0009-5753. Արխիվացված է օրիգինալից 2021-11-05-ին. Վերցված է 2016-07-21-ին.
- ↑ Utudjian, Édouard (1968). Armenian Architecture: 4th to 17th Century. Paris: Editions A. Morancé. էջ 7. OCLC 464421. «...the oldest cathedral in Christendom, that of Etchmiadzin, founded in the 4th century.»
- ↑ Papajian, Sarkis (1974). A brief history of Armenia. Fresno, California: Armenian Evangelical Union of North America. «...he built the Cathedral of Etchmiadzin (The descent of the Only Begotten). It is the oldest Christian Cathedral in existence.»
- ↑ Bauer-Manndorff, Elisabeth (1981). Armenia: Past and Present. Lucerne: Reich Verlag. OCLC 8063377. «Etchmiadzin, with the world's oldest cathedral and the seat of the Catholicos, draws tourists from all over the world.»
- ↑ Findikyan, Michael Daniel. «Eastern Liturgy in the West: The Case of Armenian Church» (PDF). Yale University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-03-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին. «...the spot on which the first cathedral of Christendom would be built.»
- ↑ Woodsworth, Judith; Delisle, Jean, eds. (2012). «Mesrop Mashtots and the flowering of Armenian culture». Translators through History (rev. ed.). Amsterdam: John Benjamins Publishing Company. էջ 6. ISBN 9789027273819. «...Echmiadzin Cathedral, the first cathedral in Christendom.»
- ↑ Benedict, C. T. (2007). One God in One Man. Milton Keynes: AuthorHouse. էջ 121. ISBN 9781434301062. «The Holy Etchmiadzin cathedral, dates back to the fourth century, and is thought to be the oldest Christian cathedral in the world.»
- ↑ «Holy Etchmiadzin». New York: Diocese of the Armenian Church of America (Eastern). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. «The cathedral dates back to the 4th century, and is reckoned the oldest Christian cathedral in world.»
- ↑ 23,0 23,1 23,2 Arakelian, Yeremian, էջ 571
- ↑ Adalian, 2010, էջ 128
- ↑ Jaloyan, Vardan. «Էջմիածնի կաթողիկոսության հիմնադրման քաղաքական և աստվածաբանական հանգամանքները». Հայաստանի կրոնները. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «The number of foreign tourists visiting Armenia expected to surge to one million». ARKA News Agency. 2014 թ․ հունիսի 30. «Foreign tourists usually visit the pagan temple of Garni, Geghard Monastery, Holy Etchmiadzin and Lake Sevan.»
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 Melik-Bakhshyan, Stepan (2009). Հայոց պաշտամունքային վայրեր [Armenian places of worship] (PDF). Yerevan State University Publishing. էջեր 145–146. ISBN 978-5-8084-1068-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Grigoryan, 2012a, էջեր 28-29
- ↑ 29,0 29,1 29,2 Sahinian, Zarian, էջ 71
- ↑ 30,00 30,01 30,02 30,03 30,04 30,05 30,06 30,07 30,08 30,09 30,10 «Etchmiadzin». Armenian Studies Program California State University, Fresno. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Payaslian, 2007, էջ 37
- ↑ Bournoutian, George A. (1993). A History of the Armenian People: Pre-history to 1500 A.D. Costa Mesa, California: Mazda Publishers. էջ 64. ISBN 9780939214969. «Following Gregory's vision, the great temple of Anahit in Vagharshapat was replaced by the cathedral of Edjmiadsin.»
- ↑ Avetisyan, Kamsar (1979). Հայրենագիտական էտյուդներ [Armenian studies sketches]. Yerevan: Sovetakan Grogh. էջ 200. «....Էջմիածնի Մայր տաճարը ... որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։»
- ↑ Balakian, Peter (2009). The Burning Tigris. New York: HarperCollins. էջ 29. ISBN 978-0-06-186017-1.
- ↑ Panossian, 2006, էջ 106
- ↑ Panossian, 2006, էջ 42
- ↑ Hastings, Adrian; Mason, Alistair; Pyper, Hugh, ed. (2000). The Oxford Companion to Christian Thought. Oxford University Press. էջ 39. ISBN 978-0-19-860024-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Redgate, A. E. (2000). The Armenians. Oxford: Blackwell Publishing. էջ 314. ISBN 9780631220374.
- ↑ «Feast of the Cathedral of Holy Etchmiadzin». Araratian Patriarchal Diocese of the Armenian Holy Apostolic Church. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ [ter-hambardzum.net/archives/2977 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից»]. ter-hambardzum.net. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Arakelian, Yeremian, էջ 205
- ↑ Grigoryan, 2012a, էջ 27
- ↑ 43,0 43,1 «Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի [Feast of the Cathedral of Holy Etchmiadzin]». Araratian Patriarchal Diocese. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին.
- ↑ 44,0 44,1 44,2 44,3 44,4 Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, հ. 2 (խմբ. Կարո Ղաֆադարյան), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակություն», 1948, էջ 62 — 300 էջ։
- ↑ Sahinian, 1966, էջեր 91–92
- ↑ 46,0 46,1 46,2 Hasratyan, 2003, էջ 266
- ↑ Sahinian, 1966, էջ 84
- ↑ Mnatsakanian, 1987, էջ 149
- ↑ Hasratyan, 2003, էջ 267
- ↑ Sahinian, 1966, էջ 72
- ↑ Փավստոս Բյուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1947, չորրորդ դպրություն, գլ․ ԾԵ, էջ 221
- ↑ Hacikyan, Agop Jack; Basmajian, Gabriel; Franchuk, Edward S.; Ouzounian, Nourhan (2000). The Heritage of Armenian Literature: From the Oral Tradition to the Golden Age. Vol. 1. Detroit: Wayne State University Press. էջ 168. ISBN 978-0-8143-2815-6.
- ↑ 53,0 53,1 Arakelian, Yeremian, էջ 572
- ↑ 54,0 54,1 Hasratyan, 2003, էջ 269
- ↑ 55,0 55,1 Hasratyan, 2003, էջ 268
- ↑ 56,0 56,1 56,2 56,3 56,4 Sahinian, Zarian, էջ 72
- ↑ 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 «Mother See of Holy Etchmiadzin: Mother Cathedral: History». Mother See of Holy Etchmiadzin. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Ferguson, Everett; McHugh, Michael P.; Norris, Frederick W. (1999). Encyclopedia of Early Christianity. Vol. 1 (2nd ed.). New York: Routledge. էջ 227. ISBN 978-0-8153-3319-7.
- ↑ Casiday, Augustine, ed. (2012). The Orthodox Christian World. Oxon: Routledge. էջ 47. ISBN 978-1-136-31484-1.
- ↑ Harutyunyan, Arsen (2013). «Հայրապետական աթոռի` Վաղարշապատից Դվին տեղափոխման հարցի շուրջ [About Transfer of the Patriarchal Throne to Dvin from Vagharshapat]». Patma-Banasirakan Handes. Yerevan: Armenian Academy of Sciences (3): 171. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Mnatsakanian, 1987, էջ 154
- ↑ Adalian, 2010, էջ 299
- ↑ Grigorian, G. M. (1976). «Ստեփանոս Օրբելյան [Stepanos Orbelian]». Patma-Banasirakan Handes. Yerevan: Armenian Academy of Sciences (4): 162. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Hacikyan, Basmajian, էջեր 535–536
- ↑ Kurkjian, Vahan (1958). A History of Armenia. New York: Armenian General Benevolent Union. էջ 355.
- ↑ 66,0 66,1 Adalian, 2010, էջ 300
- ↑ Hacikyan, Basmajian, էջեր 4–5
- ↑ Gervers, Michael; Bikhazi, Ramzi Jibran (1990). Conversion and Continuity: Indigenous Christian Communities in Islamic Lands Eighth to Eighteenth Centuries. Toronto: Pontifical Institute of Mediaeval Studies. էջ 230. ISBN 978-0-88844-809-5.
- ↑ 69,0 69,1 Sanjian, Avedis Krikor (1999). Medieval Armenian Manuscripts at the University of California, Los Angeles. Berkeley: University of California Press. էջ 40. ISBN 978-0-520-09792-6.
- ↑ 70,0 70,1 Babaie, Sussan (2004). Slaves of the Shah: New Elites of Safavid Iran. London: I. B. Tauris. էջ 56. ISBN 978-1-86064-721-5.
- ↑ Cowe, S. Peter (2011 թ․ դեկտեմբերի 9). «Ejmiatsin». Encyclopædia Iranica.
- ↑ Hovannisian, Richard, ed. (2000). Armenian Van/Vaspurakan. Costa Mesa, California: Mazda Publishers. ISBN 9781568591308. «...the holiest relic of the Armenian Church, the right arm of Saint Gregory the Illuminator...»
- ↑ Vivier-Muresan, Anne Sophie (2007). «Autour de l'Eglise Saint-Georges d'Esfahan». Archives de Sciences Sociales des Religions (ֆրանսերեն). School for Advanced Studies in the Social Sciences (138): 49–68.
- ↑ Matthee, Rudi (2012). Persia in Crisis: Safavid Decline and the Fall of Isfahan. New York: I. B. Tauris. էջ 179. ISBN 9781845117450. «He [Shah Abbas] thus offered the famous Armenian cathedral of Echmiadzin near Yerevan to the pope...»
- ↑ «Brown Digital Repository | Item | bdr:216512». repository.library.brown.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Smith, Eli; Dwight, H. G. O (1833). Researches of the rev. E. Smith and rev. H.G.O. Dwight in Armenia, Volume 2. Boston: Crocker & Brewster. էջ 94.
- ↑ Freshfield, Douglas W. (1869). Travels in the Central Caucasus and Bashan. London: Longmans, Green, and Co. էջ 166.
- ↑ Հ. Աբրահամյան, Թղթի գործարան Հայաստանում,- «Գիտական նյութերի ժողովածու», Երեւան, 1941, թիվ 1, էջ 61-72։
- ↑ Adalian, 2010, էջ 543
- ↑ Harutiunian, 1978, էջ 67
- ↑ Nercissian, M. G. (1972). «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին [Eastern Armenia Joining Russia]». Patma-Banasirakan Handes. Երևան: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա (1): 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 82,0 82,1 Adalian, 2010, էջ 130
- ↑ Adalian, 2010, էջ 301
- ↑ Barrett, David B.; Kurian, George Thomas; Johnson, Todd M. (2001). World Christian encyclopedia: a comparative survey of churches and religions in the modern world, Volume 1 (2nd ed.). Oxford University Press. էջ 78. ISBN 978-0-19-510318-2. «In 1903, in the part of Armenia controlled by Russia, Armenian Orthodox churches and schools were forcibly closed and church property confiscated. The clergy resisted, and Russian police occupied Holy Echmiadzin.»
- ↑ Rev. Samuel G. Wilson (1905 թ․ նոյեմբեր). Pierson, Arthur Tappan (ed.). «Riots and the gospel in Transcaucasia». The Missionary Review of the World. New York: Missionary Review Publishing Company. 28 (11): 817. «This measure was forcibly carried out, and churches, monasteries, and even the cathedral and treasure-house at Etchmiadzin, were entered by soldiers, and the properties listed or seized.»
- ↑ Hovannisian, Richard (1971). The Republic of Armenia: The First Years, 1918–1919. Los Angeles: University of California Press. էջ 127. ISBN 0-520-01805-2.
- ↑ Asatryan, Hayk (2004). Հատընտիր [Selection] (PDF). Yerevan: Republican Party of Armenia. էջ 332. ISBN 99930-1-057-X. OCLC 61254330.
- ↑ Ayvazian, Arthur A. (1985). Armenian victories at Khznavous and Sardarabad on May 23, 1918: and program for re-establishment of independent and neutral state of Armenia. New York: St. Vartan Press. էջ 14. ISBN 978-0-934728-15-7.
- ↑ Kayaloff, Jacques (1973). The Battle of Sardarabad. The Hague: Mouton. էջ 29.
- ↑ Sukiasyan, H. (2014). «Եկեղեցու սեփականության բռնագրավումը Խորհրդային Հայաստանում (1920 թ. դեկտեմբեր – 1921 թ. փետրվար)». Lraber Hasarakakan Gitutyunneri. Armenian Academy of Sciences (1): 95–102. ISSN 0320-8117.
- ↑ Harutyunyan, 1984, էջ 56
- ↑ Burchard, Christopher [in գերմաներեն] (1993). Armenia and the Bible: papers presented to the international symposium held at Heidelberg, July 16-19, 1990. Atlanta: Scholars Press. ISBN 978-1-55540-597-7.
- ↑ Corley, 1996, էջ 9
- ↑ Corley, Felix (2010). «The Armenian Apostolic Church». In Leustean, Lucian N. (ed.). Eastern Christianity and the Cold War, 1945–91. Abingdon, Oxon: Routledge. էջ 190. ISBN 978-1-135-23382-2.
- ↑ According to Charles J. Kersten (R-WI), the chairman of the Select Committee on Communist Aggression. Investigation of Communist takeover and occupation of the non-Russian nations of the U. S. S. R. Washington, D.C.: United States Government Printing Office. 1954. էջ 312. «The Communists seized all churches in Armenia with the exception of one. That is the mother church of Armenia called Etchmiadzin. That alone was not seized. However, it is also under the control of the Communists. The other churches were seized.»
- ↑ Central Diocesan Board (1958). Crisis in the Armenian church: text of a memorandum to the National Council of the Churches of Christ in the United States of America on the dissident Armenian Church in America. Boston: Armenian National Apostolic Church of America. էջեր 22–23.
- ↑ Corley, 1996, էջ 18
- ↑ Corley, 1996, էջ 21
- ↑ Kolarz, Walter (1961). Religion in the Soviet Union. London: Macmillan. էջ 153.
- ↑ Corley, 1996, էջ 25
- ↑ 101,0 101,1 «Renovation of the Mother Cathedral». Mother See of Holy Etchmiadzin. 2014 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Celebrating 1,700th Anniversary of the Consecration of the Mother Cathedral of Holy Etchmiadzin». Mother See of Holy Etchmiadzin, Information Services. 2003 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «2003 - 1700 Anniversary of Mother See of Holy Etchmiadzin». Mother See of Holy Etchmiadzin. 2003 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «His Holiness Karekin II Declares 2003 as the Year of Holy Etchmiadzin». Mother See of Holy Etchmiadzin, Information Services. 2003 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Danielyan, Gayane (2003 թ․ սեպտեմբերի 12). «Գիտաժողով՝ նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակին [Academic conference on the 1700th anniversary of the consecration of Etchmiadzin Cathedral]». RFE/RL Armenian Service. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Խորհրդակցություն Մայր տաճարի վերականգնման հարցերի շուրջ [Consultation on the Mother Cathedral's restoration issue]». Հետք. 2013 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին. «...Մայր տաճարի գմբեթների և տանիքների ամրակայման և վերանորոգման...»
- ↑ Հասմիկ Հմայակյան, Հոգևոր ավանդույթների ժառանգությունը (Պտղաբերության պաշտամունքից մինչև քրիստոնեություն), «21–րդ դար» 2 (8), Երևան, 2005, էջ 165-175։
Էջ 169. «Հետագայում Կաթողիկե եկեղեցին (Էջմիածինը՝ Հայաստանի քրիստոնեական առաջին տաճարը) ըստ Ագաթանգեղոսի վկայության, կառուցվում է Տրդատ թագավորի, Գրիգոր Լուսավորչի և ժողովրդի կողմից ավերված Սանդարամետի մեհյանի տեղում։»
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջմիածնի Մայր Տաճար
- armenianchurch.org Արխիվացված 2014-06-17 Wayback Machine
- Մայր աթոռ Սուրբ Էջմիածին Արխիվացված 2021-11-05 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էջմիածնի Մայր Տաճար կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 71)։ |