Պատվական Բարխուդարյան
Պատվական Անդրեյի Բարխուդարյան (օգոստոսի 31, 1898, Ստեփանավան, Հայաստան - հունվարի 13, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կինոռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1940)[1][2][3][4]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 31, 1898 |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայաստան |
Մահացել է | հունվարի 13, 1948 (49 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
IMDb | ID ID 0054801 |
ԿենսագրությունԽմբագրել
1923 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական դպրոցը, ապա 1935-1937 թվականներին՝ սովորել Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում[5]։ 1922-1925 թվականներին աշխատել է Վրաստանի կինոստուդիայում, 1926 թվականից՝ «Հայկինոյում»։ Բեմադրել է «Չար ոգի» (1927, Մ․ Գեյովանիի հետ), «Հինգն էլ խնձորին» (1928), «Տասնվեցերորդը» (1928), «Սև թևի տակ» (1930), «Կիկոս» (1931), «Արևի երեխան» (1932), «Երկու գիշեր» (1932) համր կինոնկարները։ Իր լավագույն՝ «Կիկոս» և «Երկու գիշեր» ֆիլմերում Պատվական Բարխուդարյանը նոր տեսանկյունից է մեկնաբանել պատմա-հեղափոխական թեման հայկական կինոյում, կերպարները բացահայտել է սուր երգիծանքով և նուրբ հոգեբանությամբ։ Բեմադրել է «Լեռնային հեղեղ» (1939), «Գվարդիականի կինը» (1942) և առաջին վավերագրական երաժշտական՝ «Հայկական կինոհամերգ» (1941), «Հայկական երկրորդ կինոհամերգ» (1946) ֆիլմերը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Kikos - Golden Apricot International Film Festival»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Barkhudaryan (Barkhudarov), Patvakan - Armenian Cinema»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
- ↑ «Պատվական Բարխուդարյան»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2015
- ↑ Peter Rollberg։ Historical Dictionary of Russian and Soviet Cinema։ ISBN 9780810860728
- ↑ Энциклопедический словарь кино։ Москва: Советская энциклопедия։ 1986։ էջ 38
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։ |