Վարդան Գուլքանյան
Վարդան Հովհաննեսի Գուլքանյան (1902, փետրվարի 15, Բերդավան – 1976, նոյեմբերի 18, Երևան), հայ խորհրդային գենետիկ սելեկցիոներ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ՍՄԿԿ անդամ 1930 թվականից։
Վարդան Հովհաննեսի Գուլքանյան | |
---|---|
Ծնվել է | 1902 փետրվարի 15![]() |
Մահացել է | նոյեմբերի 18, 1976 Երևան | (տարիքը 74)
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | բույսերի ֆիտոտեխնիկայի խնդիրներ |
Գործունեության ոլորտ | գենետիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1928)։ Որպես կոլտնտկենտրոնի հրահանգիչ (1928-1930) մասնակցել է կոլտնտեսային շարժմանը։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում որպես կենսաբանության ինստիտուտի տնօրեն (1938-1942), ապա՝ մասնաճյուղի նախագահի տեղակալ (1942-1943)։ 1943 թվականին, ՀԽՍՀ ԳԱ կազմակերպվելուց հետո, ընտրվել է փոխնախագահ (1943-1950)։ 1959- 1971 թվականներին եղել է կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։
Աշխատությունները նվիրված են բույսերի (մասնավորապես ցորենի) գենետիկայի և սելեկցիայի հարցերին, բամբակենու ֆիտոտեխնիկայի խնդիրներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 247)։ |