Հովհաննես Թևոսյան
Հովհաննես (Իվան) Թևատրոսի (Ֆեոդորովիչ) Թևոսյան (հունվարի 4, 1902, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1958, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ), ԽՍՀՄ պետական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943)։ 1918 թվականից ՌՍԴԲ (բ) կ անդամ։
Հովհաննես Թևոսյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի հանքային ակադեմիա |
Մասնագիտություն՝ | ԽՍՀՄ պետական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 4, 1902 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | մարտի 30, 1958 (56 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1927 թվականին ավարտել է Մոսկվայի հանքային գործի ակադեմիան։ 1927-1936 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ժողովրդական տնտեսության ոլորտում։ 1936-1939 թվականներին` ԽՍՀՄ պաշտպանության արդյունաբերության ժողկոմի 1-ին տեղակալ, 1939 թվականից` նավաշինական արդյունաբերության, 1940 թվականից՝ սև մետալուրգիայի ժողկոմ, 1948-1950 թվականներին՝ մետալուրգիական արդյունաբերության, 1950-1953 թվականներին՝ սև մետալուրգիայի արդյունաբերության նախարար, 1956 թվականից՝ ԽՍՀՄ դեսպան Ճապոնիայում։ 1937-1958 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։
ՊարգևներԽմբագրել
Արժանացել է Լենինի 5 և 3 այլ շքանշանների[1]։
- Լենինի շքանշան։
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943)։
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան։
- «Աշխատանքային արիության համար» մեդալ։
ԳրականությունԽմբագրել
- Арзуманян А., Тайна Булата, Е. 1967.
- Боголюбов С. А. // И. Ф. Тевосян в воспоминаниях ветеранов судостроительной промышленности / Сост. Афанасьев С. И. СПб., 1991.
- Воспоминания о И. Ф. Тевосяне. М., 1991.
- Залесский К. А. Империя Сталина. Биографический энциклопедический словарь. М., 2000.
- Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. № 12 (46) Декабрь 2001.
- Арзуманян А., Тайна Булата, Е., 1967.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 174)։ |