261-րդ հայկական հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1942 թվականի սեպտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։ Դիվիզիայի հրամանատարներ են եղել գնդապետ Մ. Երյոմինը, գեներալ-մայոր Գ. Գուդկովը, գնդապետներ Ա. Իլյինը, Ա. Սերդյուկովը, Վ. Մասլովը, Տ. Վոլոկովիչը, Բ. Միտոյանը և Ն. Բալոյանը։ Հրատարակել է «Մարտ հանուն հայրենիքի» հայերեն թերթը։ Մինչև պատերազմի ավարտը դիվիզիան գտնվել է Հայաստանում, պաշտպանել պետական սահմանի մի հատվածը, միաժամանակ երթային գումարտակներ պատրաստել ռազմաճակատում մարտնչող զորամասերի համար։ Կազմացրվել է 1945 թվականի մայիսին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 175)։
|