Ռոստով
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ռուս.՝ Ростов | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | անհայտ թ. | ||||
Առաջին հիշատակում | 862 | ||||
Մակերես | 31 կմ² | ||||
ԲԾՄ | 100±1 մետր | ||||
Բնակչություն | ▲30 969 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 48536 | ||||
Փոստային դասիչ | 152150, 152151, 152153, 152155 և 152159 | ||||
Պաշտոնական կայք | grad-rostov.ru(ռուս.) | ||||
| |||||
Ռոստով ( ռուս.՝ Росто́в, հին նորվ.՝ Rostofa) , քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ներո լճի ափին, երկրի մայրաքաղաք Մոսկվայից մոտավորապես 190 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է 32 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Մարզային նշանակության քաղաք է[3]։ Ռուսաստանի հնագույն քաղաքներից է և կարևոր կենտրոն ռուսաստանյան հանրահայտ Ոսկե օղակ զբոսաշրջային շղթայում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով Ռոստովում բնակվում էր 31.792 մարդ։
Չնայած քաղաքի պաշտոնական անվանումը Ռոստով է, այն Դոնի Ռոստովից տարբերելու համար Ռուսաստանում հաճախ անվանվում է Մեծ Ռոստով ( ռուս.՝ Росто́в-Вели́кий) կամ «Ռոստով Յարոսլավսկի» ( ռուս.՝ Ростов-Ярославский), որը նաև նրա երկաթուղային կայարանի պաշտոնական անվանումն է։
Պատմություն Խմբագրել
Ռոստովը առաջին անգամ հիշատակվել է 862 թ . որպես կարևոր բնակավայր[4]։ 13-րդ դարում այն դարձել է ռուսական ամենահայտնի իշխանություններից մեկի՝ Վլադիմիր-Սուզդալյան իշխանության մայրաքաղաքը։ 1474 թ . մտել է Մոսկվայի իշխանության կազմի մեջ ։ Ու թեև կորցրել է անկախությունը, սակայն շարունակել է պահպանել իր կարևորությունը որպես եկեղեցական կենտրոն։ 988 թվականից. եղել է ռուսական առաջին եպիսկոպոսություններից մեկի նստավայրը ։
14-րդ դարում Ռոստովի եպիսկոպոսները դարձել են արքեպիսկոպոսներ, իսկ 16-րդ դարի վերջում՝ մետրոպոլիտներ ։ Մետրոպոլիտ Յոնա Սիսոևիչը (մոտ 1607 - 1690 թթ .) նախաձեռնել է Ռոստովի գլխավոր տեսարժան վայրի` Կրեմլի կառուցման աշխատանքները։ 13-14 -րդ դարերում քաղաքն ավերվել է մոնղոլների, իսկ 1608 թ .՝ լեհերի կողմից։ Մետրոպոլիտական աթոռը 18-րդ դարի վերջին Ռոստովից Յարոսլավլ է տեղափոխվել։
Իր հարուստ պատմության հետ մեկտեղ՝ Ռոստովը հռչակված է ապակե էմալի արտադրությամբ։
Տեսարժանություն Խմբագրել
1970 թվականին Ռոստովն ընդգրկվել է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում։ Նրա տարածքում հաշվառված են մշակութային 386 հուշարձաններ, որոնց մեկ երրորդն ունի դաշնային նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Ռոստովի կենտրոնական հրապարակում է գտնվում քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Մարիամի Վերափոխման մեծ տաճարը։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 16-րդ դարի կեսերին։ Տաճարի պարիսպների ստորին հատվածները թվագրվում են 12 -- րդ դարով։ Զանգակատունը հիմնականում կառուցվել է 17-րդ դարում ։ Նրա զանգերը ամենախոշորներից են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը։ Սիսոյ անունով ամենամեծ զանգը ձուլվել է 1688 թ . և կշռում է 32 տոննա։
Պատկերասրահ Խմբագրել
-
Քաղաքի համայնապատկերը
-
Վառնիցկի վանական համալիրը
-
Քրիստոսի հարության եկեղեցին
-
Սպասա-Յակովլևյան վանական համալիրը
-
Տաճարը
-
Իշնյա եկեղեցին
-
-
Միջնաբերդի տեսքը Ներո լճից
-
Կրեմլի բակը
-
Ներո լիճը
Բնակչություն Խմբագրել
Մարդահամարի տվյալների համաձայն՝ 2010 թվականին քաղաքում բնակվում էր 31.792 մարդ՝ 2349-ով (7,38%) պակաս, քան 2002 թվականին։
Տարին | Բնակչ. |
---|---|
1897 | 13.715 |
1939 | 29.808 |
1959 | 29.230 |
1970 | 30.815 |
1979 | 31.538 |
1989 | 35.707 |
2002 | 34.141 |
2010 | 31.792 |
Anmerkung: Volkszählungsdaten
Գործընկեր քաղաքներ Խմբագրել
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ «Ярославская область в цифрах 2012. Краткий статистический сборник. — Ярославль: РОССТАТ. Территориальный орган Федеральной службы государственной статистики по Ярославской области, 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին։ Վերցված է 2013-04-05
- ↑ «Закон Ярославской области от 07 февраля 2002 года № 12-з «Об административно-территориальном устройстве Ярославской области и порядке его изменения»»։ // Docs.cntd.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին։ Վերցված է 2019-09-22
- ↑ Историческая справка Archived 2014-02-01 at the Wayback Machine. grad-rostov.ru(ռուս.)
- ↑ «Interactive City Directory»։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է July 10, 2015
- ↑ «Ystävyyskaupungit» (ֆիններեն)։ Suomalais-venäläinen kauppakamari։ Արխիվացված է օրիգինալից September 19, 2012-ին։ Վերցված է May 7, 2012
- ↑ Анна Мельник։ «Сегодня Ростов Великий и город Бернбург (Германия) подписали соглашение о сотрудничестве - Вести Ярославль»։ vesti-yaroslavl.ru (ru-ru)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-02-ին։ Վերցված է 2020-10-29
- ↑ «На прошлой неделе, 24 октября, между городами.. | Андрей Лось | ВКонтакте»։ m.vk.com։ Վերցված է 2020-10-29
- ↑ «Международное сотрудничество - Ростов Великий»։ grad-rostov.ru (ru-RU)։ 2021-01-12։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-07-ին։ Վերցված է 2022-02-07
- ↑ «Ростов Великий: ИТОГИ 2021 ГОДА - Ростов Великий»։ grad-rostov.ru (ru-RU)։ 2021-12-31։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-11-ին։ Վերցված է 2022-01-11
Գրականություն Խմբագրել
- Арапов Е. В. Ростов Великий. Альбом. — М.: Советская Россия, 1971. — 168 с. — (Памятники архитектуры русских городов).
- Баниге В. С., Брюсова В. Г., Гнедовский Б. В., Щапов Н. Б. Ростов Ярославский. Путеводитель по архитектурным памятникам. / Под ред. архитектора, кандидата искусствоведения В. В. Косточкина. — Ярославль: Кн. изд-во, 1957. — 192 с., план.
- Безсонов С. В. Ростов Великий. — М.: Изд-во Академии Архитектуры СССР, 1945. — (Сокровища русского зодчества).
- Егорова М. В. Золотое кольцо. Памятники древнерусского зодчества. — М.: Советская Россия, 1979.
- Иванов В. Н. Ростов Великий. Углич. — М.: Искусство, 1964. — (Архитектурно-художественные памятники городов СССР).
- Ильин М. А. Путь на Ростов Великий (От Александрова до Ростова Ярославского). — М.: Искусство, 1975. — (Дороги к прекрасному).
- Крестьянинова Е. И., Никитина Г. А. Ростов Великий. Путеводитель. — М., 2008.
- Маркин В. Два драгоценных озера России // Наука и жизнь, 1991, № 11. — С. 16—22.
- Мельник А. Г. Уничтоженные храмы Ростова Великого // Московский журнал. — 1991 — № 11. — С. 16—19.
- Мельник А. Г. Исследования памятников архитектуры Ростова Великого. — Ростов, 1992. — 135 с.
- Мельник А. Г. Судьба архивов Ростовского архиерейского дома и ростовских монастырей в эпоху Смуты // История и культура Ростовской земли. 1993. —Ростов, 1994. — С. 91—92.
- Мельник А. Г. План Ростова 1756 г. // Сообщения Ростовского музея. Выпуск 9. —Ростов, 1998. — С. 162—165. — ISBN 5-85231-007-7.
- Мельник А. Г. Основные закономерности в развитии каменной архитектуры Ростова и его окрестностей с середины XVIII до середины XIX в. // История и культура Ростовской земли. 2004. —Ростов, 2005. — С. 333—338.
- Мельник А. Г. Емельяновский гостиный двор в Ростове // Сообщения Ростовского музея. Вып. 15. —Ростов, 2005. — С. 282—295.
- Мельник А. Г. Ростовская Благовещенская церковь // История и культура Ростовской земли. 2005. —Ростов, 2006. — С. 424—435.
- Мельник А. Г. Уничтоженные храмы Ростова Великого. — М., 2008. — 288 с. — ISBN 978-5-85759-470-4
- Мельник А. Г. Храмовые иконостасы конца XVII—XIX века Ростова Великого: Каталог. — СПб.: Пушкинский Дом, 2011. — 288 с. — ISBN 978-5-91476-039-4
- Мельник А. Г. Росписи XVIII — начала XX веков приходских церквей Ростова Великого // ΕΙΚΩΝ ΚΑΙ ΤΕΧΝΗ. Церковное искусство и реставрация памятников истории и культуры. Памяти А. Г. Жолондзя. Том 2 / Сост., ред. К. И. Маслов. — М.: Новый ключ, 2011. — С. 172—195. — ISBN 978-5-7082-0348-9.
- Мельник А. Г. Ростовский кремль. — М.: Северный паломник, 2011. — 120 с. — ISBN 978-5-94431-251-8
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ռոստով. քաղաքը, որը միշտ կոչվել է Վելիկիյ
- Ռոստովի Կրեմլի պաշտոնական կայքը (ռուսերեն)
- http://www.adm.yar.ru/illustr/rostov1/index.htm Archived 2004-12-05 at the Wayback Machine. Արխիվացված է։
- http://www.adm.yar.ru/illustr/borisogleb1/index.htm Archived 2004-10-31 at the Wayback Machine. Արխիվացված է։
- Ռոստով հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Официальный сайт администрации Ростовского муниципального района
- Плешанов Е. В.։ «К вопросу о происхождении города Ростова»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-20-ին
- История герба Ростова
- Ростов Великий на сайте Академии Наук
- Церковь Исидора на валах
- Леонтьев А. Е. От столицы княжества к уездному городу. (Материалы к исторической топографии Ростова X—XIV вв.) // Русь в XIII веке. Древности тёмного времени (отв. ред. Макаров Н. А., Чернецов А. В.). М., 2003. С. 34—47