Սերգեյ Ագանով
Սերգեյ Ագանով (հունիսի 4, 1917, Աստրախան, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1996, Մոսկվա, Ռուսաստան, Սարգիս Քրիստափորի Օհանյան), Խորհրդային Միության ինժեներական զորքերի մարշալ։
Սերգեյ Ագանով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1917 |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 1, 1996 (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Երիտասարդ տարիներ
խմբագրելՍովորաբար նշվում է, որ Սերգեյ Ագանովը ազգությամբ ռուս է, սակայն 1990 թվականից հետո հայկական մամուլում հաճախ նշվում է, որ նա հայ է, իսկական ազգանունը՝ Օհանյան։ Նրա նախապապը տեղափոխվել է Աստրախան Արցախից։ Սերգեյ Ագանովը մինչև 1929 թվականը սովորել է Բաքվում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մոսկվայի էլեկտրակոմբինատում, եղել է հավաքման բրիգադայի բրիգադավար։ Կարմիր բանակում է 1938 թվականից։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմա-ինժեներական ուսումնարանը, դառնալով ինժեներական զորքերի սպա։ 1940 թվականի հունվարի 31-ին Սերգեյ Ագանովը ստանում է լեյտենանտի կոչում և նշանակվում Լենինգրադյան օկրուգի 7-րդ բանակի 123-րդ հրաձգային դիվիզիայի 257-րդ առանձին սակրային գումարտակի սակրային դասակի հրամանատար։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին։ 1940 թվականից մարտ ամսից՝ սակրավորային վաշտի հրամանատար։ Մաններհայմի հանրահայտ գծի պաշտպանությունը ճեղքող մարտերում աչքի ընկնելով՝ Ագանովը արժանանում է Լենինի շքանշանի։ Բացի այդ՝ 123-րդ հրաձգային դիվիզիայի ողջ անձնակազմին գերագույն հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում[1] Հետո եղել է Լենինգրադյան ռազմական օկրուգի սակրավորների կրտսեր հրամանատարական դպրոցի պետ։
Հայրենական Մեծ պատերազմ
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի սկզբնական շրջանում՝ մինչև 1942 թվականի նոյեմբերը, Ագանովը եղել է որպես 257-րդ սակրային գումարտակի սակրավորային վաշտի հրամանատար, 1941 թվականի հոկտեմբերից՝ սակրավորային գումարտակի ավագ համհարզ (ժամանակակից տերմինաբանությամբ համապատասխանում է շտաբի պետի պաշտոնին), 1942 թվականի փետրվարից՝ մոտոինժեներային գումարտակի հրամանատարի տեղակալ, 1942 թվականի ապրիլից՝ 54-րդ բանակի ինժեներային զորքերի շտաբի պետի օգնական։ Մարտնչել է Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատներում։ 1942 թվականի նոյեմբերից շարունակել է ծառայությունը Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբում, որպես օպերատիվ բաժնի պետի կրտսեր, ապա ավագ օգնական։ Հրամանատարության մարտական առաջադրանքները ժամանակին կատարելու և այդ ընթացքում ցուցաբերած քաջության համար Ագանովին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը պարգևատրել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով[2] Գլխավոր հրամանատարության ռազմակայանի ներկայացուցիչների հետ միասին բազմաթիվ անգամ եղել է առաջավոր գծում։
Հետպատերազմյան ժամանակաշրջան
խմբագրելՊատերազմից հետո շարունակել է ծառայությունը Խորհրդային Բանակի ինժեներական զորքերի շտաբում, եղել է բաժնի ավագ սպա։ 1950 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան։ 1951 թվականից՝ բաժնի պետի տեղակալ, 1952 թվականի հունվարից՝ Խորհրդային Բանակի ինժեներաին զորքերի շտաբի բաժնի պետ։ 1955 թվականին ավարտել է Վորոշիլովի անվան Բարձրագույն ռազմական ակադեմիան։ 1975 թվականից՝ ԽՍՀՄ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ։ Ակտիվորեն մասնակցել է Չեռնոբիլյան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Վտանգի ենթարկելով կյանքը մի քանի անգամ եղել է Աֆղանստանում, անձամբ ղեկավարել ինժեներական զորքերի մարտական գործողությունները Աֆղանստանի Ժողովրդական Հանրապետությանը ինտերնացիոնալ օգնություն ցուցաբերելու ժամանակ, պարգևատրվել Ինտերնացիոնալիստ մարտիկին՝ Աֆղանստանի երախտապարտ ժողովրդից մեդալով։ 1980 թվականի մայիսի 7-ին արժանացել է ինժեներական զորքերի մարշալի կոչման։ 1987 թվականի մարտից մինչև իր կյանքի վերջը ինժեներական զորքերի մարշալը աշխատում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբում։ 1992 թվականին պաշտոնաթող է եղել, ապրել է Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրյան գերեզմանոցում։ Ծառայության ընթացքում Ագանովը այցելել է Հայաստան և օգնել այստեղ տեղակայված խորհրդային 7-րդ գվարդիական բանակին ինժեներական զորքերի պաշտպանական բնույթի կառույցների, ճանապարհների ու կամուրջների շինարարական աշխատանքներին։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Կարմիր դրոշի շքանշան
- Լենինի շքանշան
- Կարմիր Աստղի շքանշան
- «Հայրենական պատերազմի» I և II աստիճանի շքանշաններ
- I աստիճանի Կուտուզովի շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
- Ժուկովի մեդալ
- «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- Կուտուզովի շքանշան
- Հայրենական պատերազմի շքանշան
- Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար»
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
- Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կլիմենտ Հարությունյան, Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանով, 2012, Երևան
- ↑ Կ․Հարությունյան, Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-45 թթ․, 2010թ․։
- ↑ Խորհրդային բանակի ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովի ծննդյան 100-ամյակը
Աղբյուրներ
խմբագրել- Советская военная энциклопедия в 8 томах, 2-е изд. М.: Военное издательство, 1990. — Том 1. — С.75
- Военная история в лицах: Аганов Сергей Христофорович (կենսագրությունը ՌԴ ՊՆ կայքում)
- Հայոց Պատմություն/ Ագանով Սերգեյ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ագանով» հոդվածին։ |