Հմայակ Բաբայան

հայ սպա, զինծառայող

Հմայակ Գրիգորի Բաբայան (օգոստոսի 15, 1901(1901-08-15), Կարս, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս և Զըռչի - ապրիլի 21, 1945(1945-04-21), Միսլիբուժ, Gmina Myślibórz, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան), Խորհրդային բանակի գեներալ-մայոր (1944), Խորհրդային Միության հերոս (հետմահու,1945, մայիսի 31

Հմայակ Բաբայան
Stamp of Armenia m62.jpg
օգոստոսի 15, 1901(1901-08-15) - ապրիլի 21, 1945(1945-04-21) (43 տարեկան)
ԾննդավայրԿարս, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս կամ Զըռչի
Մահվան վայրՄիսլիբուժ, Gmina Myślibórz, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Գերմանա-խորհրդային ռազմաճակատ, Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտեր և Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և II աստիճանի Կուտուզովի շքանշան
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

Հմայակ Բաբայանը ծնվել է 1901 թվականին Կարսում։ 1917 թվականին որպես կամավոր միացել է արքայական բանակին, որի կազմում մարտնչել է թուրքական զորքերի դեմ։ Ռուսական կայսրության փլուզումից հետո հաջորդ տարվա մայիսին Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի հետ մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ 1924 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական և 1926 թվականին՝ Կիևի հրամանատարական դպրոցները, 1944 թվականին՝ ռազմական ակադեմիաների կատարելագործման դասընթացներ։ Ծառայել է 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1938 թվականից՝ Մինսկի զինվորական օկրուգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբին նրա գունդը ծանր մարտեր է մղել Բելոստոկ, Վոլկովիսկ, Բարանովիչի և Ելեց քաղաքների շրջանում։

 
Հմայակ Բաբայանի հուշատախտակը Երևանում

1942 թվականի ապրիլ-մայիսին Բաբայանը Կերչում ղեկավարել է (հրամանատար Ս. Զաքյանի զոհվելուց հետո) 390-րդ հայկական դիվիզիայի մարտական գործողությունները։ 1945 թվականին 1-ին բելառուսական ռազմաճակատում, որպես բրիգադի հրամանատար, մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, ապա՝ Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչմանն արժանացել է Լինդենբերգի մոտ մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար[1]։

ՊարգևներԽմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Լենինի շքանշան
  • Խորհրդային Միության հերոս
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
  • II աստիճանի Կուտուզովի շքանշան

ԳրականությունԽմբագրել

  • Казарян А. В. «Война, люди, судьбы», Книга I, Ереван, 1975
  • Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. - Ер., 2005. - 202 с.: ISBN 99930-4-342-7.
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 186