Վահագն Դավթյան
Վահագն Արմենակի Դավթյան (օգոստոսի 15, 1922[1], Արաբկիր, Մալաթիայի մարզ, Թուրքիա - փետրվարի 21, 1996, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ: Հայկական ԽՍՀ 1977 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Կոմունիրտներ» բանաստեղծության և «Տաղարան» բանաստեղծությունների շարքի համար), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979): ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից: ԽՄԿԿ անդամ 1953 թվականից:
Վահագն Արմենակի Դավթյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1922[1] |
Ծննդավայր | Արաբկիր, Մալաթիայի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | փետրվարի 21, 1996 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Գերեզման Վահագն Դավթյանի |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ |
Վահագն Դավթյան Վիքիքաղվածքում | |
Վահագն Դավթյան Վիքիդարանում | |
Vahagn Davtyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին։
Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել են բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954 թվականներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962 թվականներին, գլխավոր խմբագիր՝ 1962-1965 թվականներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967 թվականներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981 թվականներին, «Սովետական Հայաստան» (1989 թվականից՝ «Վերածնված Հայաստան») ամսագրի գլխավոր խմբագիր՝ 1981-1991 թվականներին, Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994 թվականներին, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1986 թվականին, ակադեմիկոս՝ 1996 թվականին: Մահացել է 1996 թվականի փետրվարի 21-ին Երևանում, աճյունն ամփոփած է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում[2][3]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է: Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Ա. Բլոկի, Շ. Պետեֆիի, Ռոբերտ Բըրնսի, Ռուդաքի, Մեժելայտիս, Ա. Կիրակոսյանի և այլոց բանաստեղծություններից։
ՀիշատակԽմբագրել
Վահագն Դավթյանի անունով է կոչվում Երևանի թիվ 149 դպրոցը և Արաբկիրի այգին, որտեղ տեղադրված է բանաստեղծի հուշարձանը։ Արաբկիր վարչական շրջանում Դավթյանի անունով է կոչվել նաև փողոց։ 2012 թվականին Երևանի Արաբկիր համայնքի Նաիրի Զարյանի փողոցի 80 հասցեում բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը[4]:
1976 թվականին գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանը վրձնել է Վահագն Դավթյանի դիմանկարը, որը գտնվում է Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում:
ՊարգևներԽմբագրել
- «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշան
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր
- Չարենցի անվան մրցանակի դափնեկիր
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- Առաջին սեր, Երևան, 1947 :
- Աշխարհի առավոտը, Երևան, 1950:
- Ճանապարհ սրտի միջով, Երևան, 1955:
- Լուսաբացը լեռներում, Երևան, 1957, 227 էջ:
- Թոնդրակեցիներ, Երևան, 1961, 196 էջ:
- Թոնդրակեցիներ, Թեհրան, 1962, 169 էջ:
- Ամառային ամպրոպ, Երևան, 1964 թվական, 384 էջ:
- Բայց ծնվեցի, Երևան, 1965:
- Գինու երգը, Երևան, 1966, 192 էջ:
- Ծուխ ծխանի, Երևան, 1969, 239 էջ:
- Անկեզ մորենի, Երևան, 1972, 256 էջ:
- Երկերի ժողովածու 2 հատորով, հատ. 1-2, Երևան, 1973-1975:
- Զուգահեռ ճանապարհ (հուշագրություններ, ուղեգրություններ, հրապարակախոսություն), Երևան, 1976, 404 էջ:
- Կապույտ գիրք, Երևան, 1978, 356 էջ:
- Բարի հսկան (հանդիպումներ Վիլյամ Սարոյանի հետ), Երևան, 1979, 208 էջ:
- Լույսն իբրև հաց (հատընտիր), Երևան, 1980, 196 էջ:
- Ասք սիրո, Երևան, 1982, 460 էջ:
- Լույս առավոտի, Երևան, 1984, 216 էջ:
- Երկերի ժողովածու 2 հատորով, հատ. 1-2, Երևան, 1985 :
- Անքնություն, Երևան, 1987, 350 էջ:
- Ծննդավայր, Երևան, 1988 [5]:
- Հայերգություն, Երևան, 1988, 237 էջ:
- Ի սկզբանե էր Բանն (հոդվածներ, էսսեներ), Երևան, 1989, 606 էջ:
- Հայաստան 88, Երևան, 1991:
- Համառոտ պատմություն հայոց, Երևան, 1992:
- Գիրք ողբի և գովքի, Երևան, 1994։
- Հողմաշունչ գիշերներ, Երևան, 1995, 126 էջ:
- Անխորագիր (էսսե վիպակ), Երևան, 2003, 163 էջ[6]:
- Օրհնության նվագներ, Երևան, 2003, 158 էջ[7]:
- Արևոտ հովիտ, Երևան, 2007, 248 էջ:
- Հայերգություն, Երևան, 2008:
- Ընտրանի, Երևան, 2012, 192 էջ:
Գրքեր Վահագն Դավթյանի թարգմանությամբ
- Շպիվաչով Ստեփան, Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1951, 203 էջ:
- Հիքմեթ Նազիմ, Զոյա, Երևան, Հայպետհրատ, 1951, 16 էջ:
- Նայդենովա Նինա, Ես շատ գործեր ունեմ, Երևան, Հայպետհրատ, 1953, 28 էջ:
- Մարշակ Ս., Ձախորդ վարպետը, Երևան, Հայպետհրատ, 1956, 15 էջ:
- Պետեֆի Շանդոր, Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1957, 198 էջ:
- Եսենին Սերգեյ, Հատընտիր (ժողովածուի բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Վ. Դավթյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 397 էջ:
- Կիրակոսյան, Ալիսիա, Արմատ և Էություն, (1967 թ.), (1971 թ.)
- Ռոբերտ Ռոժդեստվենսկի (1975 թ.)
- Ռոբերտ Բյորնս, Իմ սիրտը լեռներում է (1977)
- Է․ Մեժելայտիս, Քարե գինի (1980 թվական)
- Շանդոր Պետեֆի (1981 թվական)
- Աստղային ձայներ (թարգմանությունների ժողովածու) (1983 թվական)
- Արյունոտ Հարսանիք, Գարսիա Լորկա (1986 թվական)
- Ռուդաքի (1995 թվական)
* Դավթյանը օտար լեզուներով
- Рассвет в горах (1960 թվական)
- Летний зной (1960 թվական)
- Poème d'amour et d'épée (1974)
- Неопалимая купина (1980 թվական)
- Свет как хлеб (1981 թվական)
- Libro Azul (1981 թվական)
- Сказания о любви (1984 թվական)
- Ռեքվիեմ՝
ՄամուլԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Վահագն Դավթյանի պոեզիան, Հենրիկ Գալստյան, 1978 թվական
- Վահագն Դավթյան, Ժենյա Քալանթարյան, 1991 թվական
- Վահագն Դավթյանի խոսքարվեստը, Լ․Հ․ Հայրապետյան, 1999 թվական
- Անցողիկն ու հավիտենականը, Վահագն Դավթյանի հիշատակին, կազմող՝ Ս․ Յուզբաշյան, խմբ․՝ Գ․ Ջանիկյան, 2005 թվական
- Վահագն Դավթյան, Դավիթ Գասպարյան, 2007 թվական
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Давтян Ваагн Арменакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
- ↑ «Դավթյան Վահագն | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Վերցված է 2019-02-25
- ↑ Բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը
- ↑ Դավթյան Վահագն Արմենակի (1988)։ Ծննդավայր: Բանաստեղծություններ և պոեմ (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545000692
- ↑ Դավթյան Vahagn Davtyan; Վահագն (2014-04-16)։ Ankhoragir; Անխորագիր: Memoirs – Essay; Հուշագրություններ-էսսե (հայերեն)։ Armenian eBooks Initiative
- ↑ Դավթյան Վահագն Արմենակի (2003)։ Օրհնության նվագներ: Բանաստեղծւթյուններ (հայերեն)։ ՀԳՄ հրատ.։ ISBN 9789994134083
Արտաքին հղումներԽմբագրել
Նյութեր Վիքիքաղվածքում | |
Նյութեր Վիքիդարանում | |
Վահագն Դավթյան Վիքիպահեստում |