Սամվել Քոչարյանց
Սամվել Գրիգորի Քոչարյանց (հունվարի 7, 1909, Նոր Բայազետ - օգոստոսի 4, 1993, Սարով, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան), հայ կոնստրուկտոր, խորհրդային շրջանի ինժեներ–էլեկտրիկ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1962): Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1962, 1984)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962): Ռազմավարական ատոմային և միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր: ԽՄԿԿ անդամ (1942):
Սամվել Քոչարյանց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1909 |
Ծննդավայր | Նոր Բայազետ |
Մահացել է | օգոստոսի 4, 1993 (84 տարեկան) |
Մահվան վայր | Սարով, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Նիժնի Նովգորոդի մարզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ (1937) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | էլեկտրիկ-ինժեներ |
Աշխատավայր | All-Russian Scientific Research Institute of Experimental Physics? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Լենինյան մրցանակ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան «Մուրճ և մանգաղ» մեդալ Լենինի շքանշան Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Մուրճ և մանգաղ» մեդալ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ |
Samvel Kocharyants Վիքիպահեստում |
Կենսագրություն և գործունեությունԽմբագրել
Ծնվել է 1909 թվականին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Նա եղել է պրոֆեսոր 1962 թվականին, ՌՍՖՍՀ-ի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ 1962 թվականին։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը 1937 թվականին։
Գիտական աշխատությունները վերաբերում են հատուկ ռազմական տեխնիկայի բնագավառին։ Մասնակցել է Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման, ԽՍՀՄ-ում ատոմային և ջրածնային զենքի ստեղծման ու փորձարկման աշխատանքներին:
ՊարգևներԽմբագրել
- Լենինյան մրցանակ (1961)
- ԽՍՀՄ պետական մրցանակ 1949, 1951, 1954, 1977 թվականներին։
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։
- 1987 թվականին ծննդավայրում կանգնեցվել է Քոչարյանցի կիսանդրին:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |