Հերմինե Ռազգրատլյան

Հերմինե Դանիելի Ռազգրատլյան (պարտիզանական կեղծանունը՝ Սաշկա) (մայիսի 15, 1926, Սոֆիահունիսի 10, 1944, Լյուտյակովսկի Բաիր), պարտիզան, Բուլղարիայում հակաֆաշիստական շարժման մասնակից։

Հերմինե Ռազգրատլյան
Ծնվել էմայիսի 15, 1926(1926-05-15)
ԾննդավայրՍոֆիա
Մահացել էհունիսի 10, 1944(1944-06-10) (18 տարեկան)
Մահվան վայրԼյուտյակովսկի Բաիր

Բուլղարիայի բանվորական երիտասարդական միության անդամ 1942 թվակյանից։ 1942 թվականից ծավալել է ընդհատակյա կոմերիտական գործունեություն, 1943 թվականին մտել է Սոֆիայից ոչ հեռու գործող «Չավդար» պարտիզանական ջոկատը։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի, եղել է գնդացրային անձնակազմի ավագ, սակայն Նեգուշովո գյուղում մատնությամբ ընկել է թշնամու ձեռքը։ Երկար խոշտանգումներից հետո ֆաշիստները կիսամեռ Ռազգրատլյանին թաղել են գերեզմանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png