Բագրատիոն գործողություն
Բագրատիոն գործողություն (ռուս.՝ Операция Багратио́н, Օպերացիա Բագրատիոն) Բելառուսական մարտավարական հարձակվողական գործողության (ռուս.՝ Белорусская наступательная операция «Багратион») կոդային անվանումը, որն իրականացրել է ԽՍՀՄ-ը 1944 թվականի հունիսի 22-ից օգոստոսի 19-ը Խորհրդային Բոլառուսի տարածքում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Խորհրդային բանակը տարավ հաղթանակ` շարքից հանելով գերմանական Բանակային խումբ կենտրոնը և հետ մղելով ճակատային գիծը։
Բագրատիոն գործողություն (Բելառուսական մարտավարական հարձակվողական գործողություն) | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() ![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Կողմերի ուժեր | |||||||
1944 թվականի հունիսի 23-ին Կարմիր բանակը հարձակվեց Բանակային խումբ կենտրոնի վրա Բելառուսում` մեծ վնաս պատճառելով բանակի գլխավոր միավորներին։ Հունիսի 28-ին գերմանական Չորրորդ բանակը շարքից դուրս եկավ Երրորդ տանկային և Իններորդ բանակների հետ միասին[1][2]։ Կարմիր բանակը հարձակվեց գերմանացիների վրա ճակատային երկայնքով և ստիպեց նրանց նահանջել դեպի Մինսկ և Մինսկի գրոհից հետո ազատագրեց քաղաքը հուլիսի 4-ին։ Բելառուսի ճակատում հաջող գործողություններից հետո ԽՍՀՄ-ը շարունակեց գրոհը դեպի Լիտվա, Լեհաստան և Ռումինիա հուլիսին և օգոստոսին։
Կարմիր բանակը հաջողությամբ օգտագործեց Խորհրդային խորը մարտ և մասկիրովկա մարտավարությունները առաջին անգամ պատերազմի ժամանակ, չնայած մեծ կորուստների։ Բագրատիոն գործողության արդյունքում Գերմանիան տեղափոխեց իր պահեստային ուժերը Լյուբլինից Բրեստ և Լվովից Սանդոմիր` թուլ տալով ԽՍՀՄ-ին իրականացնել Լվով-Սանդոմիր գրոհը[3] և Լյուբլին-Բրեստ գրոհը[4]։ Սա թույլ տվեց Կարմիր բանակին հասնել Վիստուլա գետ և Վարշավա, որից հետո մինչև Բեռլին հասնելը շատ ավելի հեշտ էր[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Willmott, 1984, էջ 154
- ↑ Zaloga, 1996, էջ 7
- ↑ Watt, 2008, էջ 699
- ↑ Watt, 2008, էջ 669
- ↑ Watt, 2008, էջ 670