Լենկթեմուր, Լանկ-Թամուր (պարս.՝ تيمور لنگ Temūr(-i) Lang, «Կաղ Թեմուր», չաղաթայերեն՝ تيمور Temür, ապրիլի 9, 1336[5][4][6], Շահրիսաբզ, Չաղաթայի ուլուս - փետրվարի 19, 1405[4], Օտրար, Թեմուրյանների պետություն), հայտնի է նաև որպես Ամիր Թեմուր և Թամերլան[Ն 1], թաթար-մոնղոլ նվաճող։ Ձեռնարկել է ավելի քան 20 լայնածավալ արշավանքներ և ստեղծել կայսրություն, որն ընդգրկում էր Միջին Ասիան, Աֆղանստանը, Փենջաբը, Պարսկաստանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը։ Թեմուրյանների հարստության հիմնադիրն էր[7]։

Լենկթեմուր
Ամիր
ԻշխանությունԱպրիլի 9, 1370-փետրվարի 14, 1405
ԹագադրումԱպրիլի 9, 1370, Բալխ[1]
Լրիվ անունՇուջա ուդ-Դին Թեմուր[2]
Զինվորական կոչումԲեգ, Mirza? և khagan?
Ծնվել է՝Ապրիլի 9, 1336[1]
ԾննդավայրՇեհրիսեբզ, Չաղաթայի ուլուս
Մահացել է՝Փետրվարի 19, 1405
Վախճանի վայրՕթրար, Չիմքենթի մոտակայքում, Սիրդարյա
Թաղվել է՝Սամարղանդ,
Գուր-Էմիր
ՀաջորդողԽալիլ սուլթան
ՈւղեկիցՍարայ Մյուլք խանում
  • Չուլպան Մյուլք աղա
  • Ալջազ Թուրքան աղա
  • Թուքալ խանում
  • Դիլ Շադ աղա
  • Թուման աղա
ՏոհմԹիմուրիդների հարստություն
ռազմիկ
ՀայրԱմիր Թարաղայ
ՄայրԹեքինա խաթուն
ԵրեխաներՇահրուխ, Miran Shah?, Jahangir Mirza ibn Timur?, Umar Shaikh? և Aka Begi?
ՀավատքԻսլամ
Առողջական վիճակlimp?[3]

Լենկթեմուրը ծնվել է 1336 թվականի ապրիլի 10-ին՝ Տրանսօքսիանայում (ներկայիս Ուզբեկստան)՝ Բարլասների քոչվորական միությունում։ Մարտում վիրավորվելուց հետո ստացել է «Լենկ» (կաղ) մականունը։ 1370 թվականին տիրացել է Չաղաթայի խանության արևմտյան շրջաններին, ապա արշավել Արևմտյան, Հարավային և Կենտրոնական Ասիա, Կովկաս և Ռուսաստանի հարավ։ 1380-90-ական թվականներին ավերիչ հարձակումներ է գործել Ոսկե Հորդայի և Հնդկաստանի դեմ։ Լենկթեմուրն արշավել է Հայաստան 1386, 1387 և 1399 թվականներին, կոտորելով և գերեվարելով Հայաստանի բնակչության ահռելի զանգվածներ (հատկապես արհեստավորների)։ Նրա օրոք Հայաստանում բնակեցվել են քոչվոր ցեղեր։ Պարտության է մատնել Մամլուքների սուլթանությունը, ապա՝ Դելիի սուլթանությունը և Օսմանյան կայսրությունը, գերեվարելով օսմանյան սուլթան Բայազիդ I-ին[8]։ 1404 թվականին Չինաստան կատարած արշավանքն ընդհատվել է Լենկթեմուրի մահվան պատճառով։ Լենկթեմուրի ստեղծած կայսրությունը, որի մայրաքաղաքն էր Սամարղանդը, նրա մահից կարճ ժամանակ անց մասնատվել է։

Լենկթեմուրը Եվրասիական տափաստաններից եկած վերջին քոչվոր նվաճողն էր։ Ձգտում էր վերականգնել Չինգիզ խանի (որի հեռավոր ազգականն էր) հիմնած կայսրությունը և ինքն իրեն համարում էր Չինգիզի ժառանգը[9]։ Հովանավորում էր կրթական և կրոնական հաստատություններ, ինչպես նաև արվեստագետների և ճարտարապետների։ Նա աչքի է ընկել ծայրահեղ դաժանությամբ։ Նրա զորքերն ընդարձակ տարածքներ են ասպատակել և ավերել՝ գործելով զանգվածային կոտորածներ և բռնի տեղահանումներ[10]։ Որոշ հաշվարկների համաձայն՝ նրա արշավանքները դարձել են 17 միլիոն մարդու մահվան պատճառ, որն այն ժամանակ կազմում էր աշխարհի ողջ բնակչության 5%-ը[11][12]։

Ծագում խմբագրել

 
Լենկթեմուրի և Չինգիզ խանի միջև ծագումնաբանակ կապը ներկայացնող դիագրամ։

Լենկթեմուրը հայրական կողմից Չինգիզ խանի հեռավոր ազգականն էր (կամ ներկայանում էր որպես այդպիսին)[13]։ Նրա նախնին՝ Ղարաչար նոյինը, Չինգիզի նախարարներից է եղել, որը օգնել է կայսեր երկրորդ որդուն՝ Չաղաթային, Տրանսօքսիանայի կառավարման գործում[14][15]։ Չնայած 13-14-րդ դարերում Ղարաչարի մասին սակավաթիվ հիշատակումներ կան՝ ավելի ուշ շրջանի թեմուրյան աղբյուրները շեշտում էին Մոնղոլական կայսրության պատմության մեջ նրա կարևոր դերակատարությունը[16]։ Այս աղբյուրներում հաղորդվում է, թե Չինգիզ խանն իր թոռնուհուն՝ Չաղաթայի դստերը, ամուսնացրել է Ղարաչարի հետ և այդպիսով ստեղծել «հոր և որդու կապ» վերջինիս հետ[17]։ Լենկթեմուրը պնդում էր, թե սերում էր հենց այս ամուսնությունից, այդպիսով հավակնելով Չաղաթայի ուլուսի խաների հետ արյունակցական կապի։

Լենկթեմուրի մոր՝ Թեքինա խաթունի ծագումն առավել անորոշ է։ «Զաֆերնամե» գրքում նա մեկ անգան հիշատակվում է առանց ծագման մասին մանրամասների։ 1403 թվականին Սուլթանիյեի արքեպիսկոպոս Յոհաննեսը գրել է, թե Լենկթեմուրի մայրը ցածր խավերից էր սերում[18]։ «Մուիզզ ալ-Անսաբ» ծագումնաբանական երկում նշվում է, թե նա սերում էր չաղաթայ իշխան Յասաուրի տողմից[19]։ Իբն Խալդունը հաղորդում է, որ Լենկթեմուրն իրեն պատմել է, թե իր մայրը ծագում էր առասպելական պարսիկ հերոս Մանուչեհրից[20]։ Իբն Արաբշահի կարծիքով՝ Լենկթեմուրի մայրը Չինգիզ խանի ժառանգներից էր[21]։ 18-րդ դարի «Թեմուրի գրքերը» նրան ներկայացնում են իբրև ոմն «Սադր ալ-Շարիայի» դստեր, որը հավանաբար նկատի ունի բուխարացի հանաֆի հոգևորական Ուբայդ Ալլահ ալ-Մահբուբիին[22]։

Պատանեկություն խմբագրել

 
Էմիր Թեմուրը Սամարղանդի այգիներում տոնախմբության ժամանակ

Լենկթեմուրը ծնվել է Տրանսօքսիանայի Քեշ (ներկայիս Ուզբեկստանի Շահրիսաբզ քաղաքը) քաղաքի մոտակայքում՝ Սամարղանդից մոտ 80 կմ հարավ, որն այն ժամանակ Չաղաթայի խանության մեջ էր մտնում[23]։ Նրա անունն իր մայրենի լեզվով՝ չաղաթայերեն նշանակում է «երկաթ» (ուզբ.՝ temir, թուրքերեն՝ demir)[24]։

Հետագայում Թեմուրյանների հարստության պատմիչները պնդում էին, թե Լենկթեմուրը ծնվել է 1336 թվականի ապրիլի 8-ին, սակայն շատ այլ աղբյուրներում հիշատակված տարիքը կարող էր համապատասխանել 1320-ական թվականների ծնունդին։ 1336 թվականի ծննդյան թիվը հավանաբարվերագրվել է Լենկթեմուրին, որ կապ ստեղծվի Իլխանության վերջին տիրակալ Աբու Սաիդ Բահադուր խանի հետ, որը մահացել է այդ տարի[25]։

Սերում էր բարլասների մոնղոլական ցեղախմբից[26][27], որը շատ առումներով թյուրքացել է[28][29][30]։ Հայրը՝ Թարաղայը, այս ցեղախմբի փոքր ազնվականներից է եղել[23]։ Հնարավոր է, որ Լենկթեմուրը հետագայում նսեմացրել իր հոր իրական սոցիալական դիրքը, որպեսզի իր հաջողությունները ավելի նշանակալի երևան։ Թեև Թարաղայը առանձնապես հզոր չէր, բայց բավական հարուստ և ազդեցիկ էր[31]։

Պատանեկության տարիներին Թեմուրը ուներ հետևորդների փոքր մի խումբ, որը հարձակվում էր ճանապարհորդների վրա՝ հափշտակելով ոչխարներ, ձիեր և խոշոր եղջերավոր այլ անասուններ[25]:116։ Ըստ որոշ աղբյուրների՝ 1363 թվականին Լենկթեմուրը, հովվից ոչխար գողանալու փորձի ընթացքում, արձակված երկու նետերից վիրավորում է ստացել աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում, ինչի հետևանքով կաղացել է և երկու մատ կորցրել։ Այլ աղբյուրներ հավաստիացնում են, թե Լենկթեմունրը այս վնասվածքները ստացել է Սիսթանի խանի մոտ վարձկան եղած ժամանակ՝ Դաշթի Մարգո անապատում (այժմ՝ Աֆղանստանի հարավարևմուտքում)։ Հենց այս վնասվածքների պատճառով էլ նա ստացել է Կաղ Թեմուր կամ Լենկթեմուր մականունը[32]:31։

Մոտավորապես 1360 թվականին Լենկթեմուրն արդեն հայտնի էր դարձել իբրև ռազմական գործիչ, որի զորքը կազմված էր հիմնականում Միջին Ասիայի թյուրքական ցեղերի անդամներից[9]։ Մասնակցել է Տրանսօքսիանայում Չաղաթայի խանի ձեռնարկած արշավանքներին։ Դաշնակցել է Կամա-վոլգյան Բուլղարիան ոչնչացրած Ամիր Ղազաղանի հետ, որի հետ ուներ ազգակցական կապեր և համընկնող նպատակներ, և նվաճել է Խորասանը[33]։ Սա նրա ղեկավարած երկրորդ արշավանքն էր, ինչին հաջորդեցին Խորեզմի և Ուրգենչի նվաճումները։

Ղազաղանի սպանությունից հետո իշխանության համար պայքար է սկսվել։ Կաշգարից Թուղլուղ Թեմուրը, որն Արևելյան Չաղաթայի խանության իշխանն էր և Չինգիզ խանի մեկ այլ ժառանգ, ներխուժել և վերջ է դրել այս կռիվներին։ Լենկթեմուրն ուղարկվել է Թողլուղ Թեմուրի մոտ որպես բանագնաց, սակայն բանակցելու փոխարեն միացել է վերջինիս և իբրև պարգևատրում ստացել Տրանսօքսիանան։ Միևնույն ժամանակահատվածում Լենկթեմուրի հայրը մահացել է և նա Բերլասների առաջնորդն է դարձել։ Այնուհետ Թուղլուղը փորձել է իր որդի Իլյաս Խոջային դարձնել Տրանսօքսիանայի տիրակալ, սակայն հանդիպել է Լենկթեմուրի հուժկու դիմադրությանը[33]։

Իշխանության հաստատում խմբագրել

 
Լենկթեմուրը Բալխի պաշարումը վարելիս։

Այս ժամանակահատվածում Լենկթեմուրը նվազեցրել է Չաղաթայի խաների դե ֆակտո իշխանությունը՝ անձամբ կառավարելով վերջիններիս անունից։ Այս շրջանում էլ Լենկթեմուրը թշնամացել է իր աներձագ Ամիր Հուսեյնի հետ։ Նրանց հարաբերությունները լարվել այն բանից հետո, երբ Հուսեյնը հրաժարվել է իրականացնել Լենկթեմուրի՝ Տրանսօքսիանայի նախկին կառավարիչ Իլյա Խոջային ոչնչացնելու հրամանը[32]:40։

Լենկթեմուրն իր առատաձեռնության շնորհիվ բազում հետևորդներ է ձեռք բերել Բալխում, որոնց թվում էին արհեստավորներ, վաճառականներ, մուսուլման կրոնավորներ, ազնվականներ և գյուղացիներ։ Իր վարած քաղաքականությամբ ակնհայտորեն տարբերվել է Հուսեյնից, որը բարձր հարկեր է հավաքել այս խմբերից՝ շքեղ կառույցների շինարարության համար[32]:41–2։ Շուրջ 1370 թվականին Հուսեյնը հանձնվել է Լենկթեմուրին և հետագայում սպանվել, որը թույլ է տվել Լենկթեմուրին պաշտոնապես հռչակվել Բալխի իշխան։ Լենկթեմուրը նաև ամուսնացել է Հուսեյնի կնոջ՝ Սարայ Մուլք խանումի հետ, որ Չինգիզ խանի ժառանգներից էր, որն էլ նրան հնարավորություն է տվել դառնալ Չաղաթայ ցեղի ղեկավար[32]։

Լենկթեմուրի իշխանության օրինականացում խմբագրել

 
Թեմուրյանների կայսրության չափերը

Լենկթեմուրի թյուրք-մոնղոլական ժառանգությունը նրան ընձեռել են լայն հնարավորություններ և միևնույն ժամանակ ստեղծել են մարտահրավերներ Մոնղոլական կայսրությունում և մուսուլմանական աշխարհում իշխանության ձեռքբերման ճանապարհին։ Մոնղոլական ավանդույթների համաձայն Լենկթեմուրը չէր կարող իրեն խան հռչակել կամ էլ կառավարել Մոնղոլական կայսրությունը, քանի որ նա Չինգիզ խանի ժառանգներից չէր։ Ուստի Լենկթեմուրը Սույուրգամիշին նշանակում է՝ իբրև Բալխի անվանական ղեկավար (նա իրականում խամաճիկ էր), իսկ ինքն էլ հանդես է եկել «Չինգիզ խանի ժառանգի, ավելի կոնկրետ նրա ավագ որդու՝ Ջուջի, պաշտպան»[34]։

Արդյունքում չնայած Լենկթեմուրը երբեք չի օգտագործել խան տիտղոսը Չինգիզ խանի ժառանգներից չլինելու պատճառով՝ նա օգտագործել է ամիր տիտղոսը, որը նշանակում է զորավար, և հանդես է եկել Տրանսօքսիանայի չաղաթայ ղեկավարի անունից[25]:106։ Իր այս դիրքը ամրապնդելու նպատակով Լենկթեմուրը Չինգիզ խանի ժառանգներից մի արքայադստեր՝ Սարայ Մուլք խանումի հետ ամուսնանալուց հետո վերցրել է գյուրեգեն տիտղոսը (փեսա)[35]։

Ինչպես խան տիտղոսի պարագայում, այնպես էլ մուսուլմանական աշխարհի գերագույն տիտղոս խալիֆը ևս սահմանափակ կիրառություն ուներ․ այն կարող էին կիրառել միայն «Մուհամմադ մարգարեի ցեղի՝ քուրեյշների ներկայացուցիչները»։ Ուստի Լենկթեմուրը այս խոչընդոտը հաղթահարելու համար մի լեգենդ է հորինել՝ ըստ որի ինքը գերբնական հատկություններով օժտված անձ է՝ ուղարկված Ալլահի կողմից[34]։ Այն պատճառով, որ Լենկթեմուրը հաջողակ նվաճող էր, շատ հեշտ էր արդարացնել Ալլահի կողմից նրա իշխանության հաստատումը, բացի այդ նա սովորական մարդու համար անհնարին այնպիսի բախտի և հաջողության տեր էր, որ նրա անձը հարցականի տակ դնելը հավասար էր թվում Ալլահի կամքին հակառակվելուն։ Ավելին՝ Ալլահի ցանկությամբ և կամքով տրվող ռազմական և քաղաքական հաջողությունների իսլամական գաղափարը բազմիցս շահագործվել է վաղ շրջանի ղեկավարների կողմից։ Ուստի Լենկթեմուրի հավաստիացումները շատ ճշմարտանման էին թվում մուսուլմաններին։

Արշավանքների շրջան խմբագրել

Լենկթեմուրի իր կյանքի հաջորդ 35 տարիներն անցկացրել է տարբեր պատերազմների և արշավանքների մեջ։ Դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք կատարած արշավանքների արդյունքում նա հասել է Կասպից ծով և Ուրալ և Վոլգա գետերի ափեր։ Դեպի հարավ և հարավ-արևմուտք կատարված արշավանքները ընդգրկել են Պարսկաստանի գրեթե բոլոր մարզերը՝ այդ թվում Բաղդադը, Քերբելան և Հյուսիսային Իրաքը։

Լենկթեմուրի ամենահզոր հակառակորդներից էր մեկ այլ մոնղոլ աշխարհակալ՝ Չինգիզ խանի ժառանգներից Թողթամիշը։ Վերջինս ավելի վաղ շրջանում ապաստանել էր Լենկթեմուրի արքունիքում, ապա տիրացել էր ինչպես արևելյան ղփչաղներին, այնպես էլ Ոսկե Հորդային։ Գահ բարձրանալուց հետո նա հակամարտել է Լենկթեմուրի հետ Խորեզմի և Ատրպատականի տարածքների համար։ Այնուամենայնիվ Լենկթեմուրը նրան աջակցել է ռուսների դեմ պայքարում և 1382 թվականին Թողթամիշը գրավել է մոսկովյան տիրույթները և այրել Մոսկվան[36]։

1386 թվականի գարնանը Լենկթեմուրն առաջին անգամ արշավել է Հայաստան, գրավել Նախճավանը, ասպատակել Այրարատը՝ մինչև Կարբի, Բջնի, Սուրմարի և Կողբ, գրավել է Դոփյանների շառավիղ Հասան Ծարեցու ամրոցները, կոտորել Երևան գյուղաքաղաքի բնակիչներին։ Լենկթեմուրին դիմադրել են կողբեցիները, Պռոշյանների իշխանանիստ Շահապոնիքը, Սուրմարի բերդաքաղաքը։ 1387 թվականի գարնանը Լենկթեմուր արշավել է հարավային Հայաստան, բայց պարտություն է կրել թուրքմենական Կարա-Կոյունլու ցեղերից։ Վանը 20 օր դիմադրել է Լենկթեմուրի հրոսակներին, սակայն ամբողջ բնակչությունը կոտորվել է կամ գերեվարվել։ 1394 թվականին ն Լենկթեմուրը երկրորդ անգամ արշավել է Առաջավոր Ասիա և, Միջագետքը գրավելուց հետո, թափանցել Արևմտյան Հայաստան, գրավել Երզնկան, Բասենը, Կարսը, Սուրմարին, Բագարանը, Արճեշը և այլն։

Ռուսական ուղափառ աղբյուրներում նշվում է, որ 1395 թվականին Լենկթեմուրը հասել է Ռյազանի իշխանության սահմաններ, գրավել Ելեցը և առաջացել դեպի Մոսկվա։ Մոսկվայի մեծ իշխան Վասիլի I-ը զորքով մեկնել է Կոլոմնա և կանգ առել Օկա գետի ափին։ Հոգևորականները Վլադիմիրից Մոսկվա են բերել է Սուրբ Աստվածածնի սրբապատկերը։ Ճանապարհին ժողովուրդը ծնկաչոք աղոթել է․ «Ո՜վ Սուրբ Աստվածածին, փրկի՛ր ռուսաց երկիրը»։ Հանկարծ Լենկթեմուրի զորքերը նահանջել են (հնարավոր է՝ հպատակ ժողովուրդների ապստամբության պատճառով)։ Վլադիմիրյան սրբապատկերի կատարած այս հրաշքի կապակցությամբ ռուս ուղղափառ եկեղեցում օգոստոսի 26-ին տոն է[37]։

Պարսկաստանի նվաճում խմբագրել

 
Ուրգենչի պաշարումը Լենկթեմուրի կողմից

1335 թվականին Իլխանության ղեկավար Աբու Սաիդի մահից հետո Պարսկաստանում իշխանության վակուում է առաջացել։ Արդյունքում Պարսկաստանը բաժանվել է Մուզաֆֆերների, Քարթերի, Էրեթների, Չոբանօղլուների, Ինջուների, Ջելաիրների և Սարբադարների միջև։ 1383 թվականին Լենկթեմուրը սկսել է իր ռազմական արշավանքն ըննդեմ Պարսկաստանի՝ չնայած արդեն մինչև 1381 թվականը այն բանից հետո, երբ Սարբադարների դինաստիայից Խվաջա Մասուդը հանձնվել էր Լենկթեմուրին, նա տիրում էր Պարսկաստանի մեծ մասը կազմող Խորասանին։ Լենկթեմուրն իր պարսկական արշավանքը սկսել է Հերաթից՝ Քարթերի դինաստիայի մայրաքաղաքից։ Երբ Հերաթը չի հանձնվել, Լենկթեմուրը քաղաքը հողին է հավասարեցրել և կոտորել է քաղաքի բնակչությանը․ քաղաքը մնացել է ավերակների կույտ այնքան ժամանակ, քանի դեռ Շահրուհ Միրզան չի հրամայել վերակառուցել այն[38]։ Այնուհետև Լենկթեմուրն իր զորավարներից մեկին ուղարկել է՝ գրավելու ապստամբ Ղանդահարը։ Հերաթի գրավումից հետո Քարթերի թագավորությունը հանձնվել է և դարձել Լենկթեմուրի վասալը․ ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1389 թվականին, այն բռնակցվելու էր Թեմուրի որդի՝ Միրան շահի կողմից։

 
Լենկթեմուրը հրամաններ է արձակում վրացական արշավանքի ժամանակ։

Դրանից հետո Լենկթեմուրը շարժվել է դեպի արևմուտք՝ գրավելու Զագրոսի լեռները՝ անցնելով Մազանդարանով։ Պարսկաստանի հյուսիս գնալու ճանապարհին Լենկթեմուրը գրավել է Թեհրանը, որն այն ժամանակ փոքր քաղաք էր, և քանզի քաղաքը անմիջապես հանձնվել է, Լենկթեմուրը ավերածություններ չի գործել։ 1384 թվականին նա պաշարել է Սուլթանիյեն։ Մեկ տարի անց Խորասանը ապստամբել է, ուստի Լենկթեմուրը ոչնչացրել է Իսֆիզարը, իսկ գերիներին ողջ-ողջ թաղել պատերի մեջ։ Հաջորդ տարի ոչնչացվել է Միհրաբանների իշխանության տակ գտնվող Սիսթանի թագավորությունը, իսկ մայրաքաղաք Զարանջը ավերվել է։ Այնուհետև Լենկթեմուրը վերադարձել է մայրաքաղաք Սամարղանդ, որտեղ սկսել է նախապատրաստվել վրացական արշավանքին և Ոսկե Հորդայի նվաճմանը։ 1386 թվականին Լենկթեմուրն անցել է Մազանդարայով, ինչպես Զագրոսի նվաճման ժամանակ։ Այնուհետև անցել է Սուլթանիյեի մոտով, որը նախկինում գրավել էր, շարժվել դեպի հյուսիս և առանց լուրջ դիմադրության հանդիպելու գրավել է Թավրիզն ու Մարաղան։ Նա բարձր հարկեր է սահմանել տեղի բնակչության համար, որը հավաքելու էր Ադիլ Աքան, ում տրվել էր նաև Սուլթանիյեի նկատմամբ ղեկավարությունը։ Ադիլը հետագայում մահապատժի է ենթարկվել, քանի որ Լենկթեմուրը կասկածել է նրան կաշառակերության մեջ։

Այնուհետև Լենկթեմուրը շարժվել է դեպի հյուսիս՝ սկսելու վրացական և Ոսկե Հորդայի դեմ արշավանքները՝ դադարեցնելով Պարսկաստանի ամբողջական նվաճումը։ Երբ վերադարձել է, Թեմուրը տեսել է, որ իր զորավարները լավ պաշտպանել են այն քաղաքներն ու տարածքները, որոնք նա գրավել էր Պարսկաստանում։ Չնայած շատերը ապստամբել են, և Լենկթեմուրի որդի Միրան շահը, ով հավանաբար այդ ժամանակ ռեգենտ էր, ստիպված է եղել բռնակցել ապստամբ վասալ դինաստիաների տիրույթները՝ այսպիսով պահպանելով Թեմուրի գրաված տարածքները։ Ուստի Թեմուրը առաջ է անցել և գրավել է Պարսկաստանի մնացած մասը, մասնավորապես հարավային երկու խոշոր քաղաքներ Սպահանն ու Շիրազը։ Երբ նա իր զորքով 1387 թվականին հասել է Սպահան, քաղաքն անմիջապես հանձնվել է․ այս քայլի շնորհիվ քաղաքը փրկվել է Լենկթեմուրի ավերածություններից։ Սակայն երբ քաղաքի բնակչությունն ապստամբել է՝ կապված սահմանված բարձր հարկերի հետ և սպանել է հարկահավաքին, Թեմուրը հրամայել է կոտորել քաղաքի բնակչությանը․ ասում են, թե սպանվածների թիվը կազմել է 100,000-200,000 հոգի[39]։ Ականատեսները պատմում են, որ ավելի քան 28 աշտարակներ են կառուցվել յուրաքանչյուրը 1,500 մարդկային գլուխներից[40]։ Սա ներկայացվում էր իբրև «քաղաքների դեմ ահաբեկչության սիստեմատիկ օգտագործում․․․ Լենկթեմուրի ռազմավարության անբաժանելի բաղադրիչը», որը Լենկթեմուրը համարում էր դիմադրության վերացմամբ արյունահեղության կանխում։ Նրա կոտորածները ընտրողական սկզբունքով էին կատարվում, նա ազատ էր արձակում արվեստագետներին և կրթված անձանց[39]։ Այս մեթոդը իր ազդեցությունն էր ունենալու հաջորդ խոշոր նվաճող Նադիր շահի վրա։

1392 թվականին Լենկթեմուրը սկսել է հնգամյա արշավանք դեպի արևմուտք՝ հարձակվելով Իրանական Քուրդիստանի վրա։ 1393 թվականին Լենկթեմուրը գրավել է Շիրազը, և Մուզաֆֆերները դարձել են նրա վասալը․ այս դինաստիայից շահ Մանսուրը ապստամբել է, սակայն պարտություն է կրել, իսկ Մուզաֆֆերների տիրույթները բռնակցվել են։ Կարճ ժամանակ անց Վրաստանը ավերվել է այնպես, որ Ոսկե Հորդան չի կարողացել այն օգտագործել իբրև սպառնալիք հյուսիսային Իրանի դեմ։ Նույն տարվա օգոստոսին Լենկթեմուրը հանկարծակի գրավել է Բաղդադը՝ ընդամենը 8 օրում Շիրազից հասնելով այնտեղ։ Սուլթան Ահմադ Ջալաիրը փախել է Սիրիա, որտեղ մամլուքյան սուլթան Բարքուքը պաշտպանել է նրան և սպանել Թեմուրի դեսպաններին։ Լենկթեմուրը Սարբադարներից իշխան Խվաջա Մասուդին նշանակել է Բաղդադի կառավարիչ, սակայն նա դուրս է մղվել, երբ Ահմադ Ջալաիրը վերադարձել է քաղաք։ Ահմադը համակրանք չէր վայելում, սակայն նա օգնություն էր ստացել Քարա Քոյունլուներից Քարա Յուսուֆից․ 1399 թվականին Ահմադ Ջալաիրը կրկին փախուստի է դիմել՝ այս անգամ ապաստան գտնելով օսմանցիների մոտ։

Պատերազմ Թոքթամըշի և Լենկթեմուրի միջև խմբագրել

Ոսկե Հորդայի խան Թոքթամըշը դուրս է եկել Լենկթեմուրի դեմ և 1385 թվականին նվաճել Իրանական Ատրպատականը։ Պատերազմն անխուսափելի էր։ Պատերազմի սկզբնական փուլում Լենկթեմուրը հաղթանակ է տարել Քոնդուրչա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Ճակատամարտից հետո Թոքթամըշին և նրա բանակի մի մասին թույլ է տրվում փախուստի դիմել։ Թոքթամըշի պարտությունից հետո Լենկթեմուրը գրավում է Թոքթամըշի տիրույթների հյուսիսում գտնվող Մոսկվայի մեծ իշխանությունը։ Լենկթեմուրի բանակը այրել է Ռյազանը և առաջացել դեպի Մոսկվա։ Սակայն մինչև Օկա գետ հասնելը նա հետ է մղվել Թոքթամըշի նոր սկսված հարավային արշավանքի արդյունքում[41]։

Թոքթամըշի հետ հակամարտության առաջին փուլում Լենկթեմուրը դեպի հյուսիս է առաջնորդել 100,000 հոգուց կազմված մի բանակ, որը 700 մղոն խորացել է տափաստանի մեջ։ Այնուհետև նա արշավել է դեպի արևմուտք՝ անցնելով շուրջ 1,000 մղոն և առաջանալով 10 մղոն լայնություն ունեցող ճակատով։ Այս առաջխաղացման ընթացքում Լենկթեմուրը այնքան հյուսիս է գնացել, որ հայտնվել է բևեռային ցերեկների շրջանում․ սա առաջացրել է մուսուլման զինվորների դժգոհությունը, քանզի նրանք չեն կարողացել հետևել աղոթքների երկար ժամանակացույցին։ Հենց այստեղ էլ Թոքթամըշի բանակը հարձակման է ենթարկվել Օրենբուրգի շրջանում Վոլգա գետի արևելյան ափին, ապա ոչնչացվել 1931 թվականին Քոնդուրչա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։

Հակամարտության երկրորդ փուլում Լենկթեմուրը այլ ճանապարհ է ընտրել իր արշավանքի համար՝ անցնելով Կովկասով։ 1395 թվականին Լենկթեմուրը պարտության է մատնել Թոքթամըշին Թերեք գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում՝ վերջնականապես որոշելով երկու միապետների միջև սկսված պայքարի ավարտը։ Դրանից հետո Թոքթամըշը չի կարողացել վերականգնել իր իշխանությունն ու հեղինակությունը՝ մեկ տասնամյակ անց սպանվելով ներկայիս Տյումենի շրջանում։ Լենկթեմուրի արշավանքների ընթացքում նրա բանակը ոչնչացրել է Սարայը՝ Ոսկե Հորդայի մայրաքաղաքը, և Աստրախանը՝ հաջորդաբար ոչնչացնելով Ոսկե Հորդայի Մետաքսի ճանապարհը։ Ոսկե Հորդան Լենկթեմուրին կրած պարտություններից հետո կորցրել է իր ողջ իշխանությունը։

Իսմայիլականներ խմբագրել

Մազանդարանում իսմայիլականներին հասցված վնասից մեկ տարի անց 1393 թվականի մայիսին Լենկթեմուրի բանակը նվաճել է Անջուդանը՝ ավերելով իսմայիլական մի գյուղ։ Գյուղը պատրաստ է եղել հարձակմանը, որը պարզ է դառնում եղած ամրոցներից և ստորգետնյա թունելների համակարգից։ Լենկթեմուրի զինվորները վերևից կտրել են ջրանցքը և ներթափանցել թունել։ Դեռևս պարզ չէ, թե ինչու է Լենկթեմուրը հարձակվել այս գյուղի վրա։ Սակայն կարծիք կա, որ հարձակման մոտիվացիա կարող էին դառնալ նրա կրոնական համոզմունքներն ու այն կարծիքը, թե նա աստվածային կամքի կատարողն է[42]։ Պարսիկ պատմաբան Խոնդեմիրը բացատրում է, որ իսմայիլականներն սկսել էին քաղաքական հզորություն ձեռք բերել Իրաքում։ Տեղացիների մի խումբ դժգոհ է եղել տարածաշրջանում տեղի ունեցածներից, և Խոնդեմիրը գրում է, որ նրանք հավաքվել են և բողոքել Լենկթեմուրի դեմ․ սա էլ պատճառ է դարձել իսմայիլականների նկատմամբ Լենկթեմուրի նման դաժան վերաբերմունքի[42]։

Արշավանք ընդդեմ Թուղլաք դինաստիայի խմբագրել

 
1397-1398 թվականներին Լենկթեմուրը պարտության է մատնել Դելիի սուլթանին՝ Նասիր ադ-Դին Մահմուդ Թուղլաքին, պատկերն արված է 1595-1600 թվականներին։

1398 թվականին Լենկթեմուրը, հարձակվելով Թուղլաք դինաստիայից սուլթան Նասիր ուդ-Դին Մահմուդ շահ Թուղլաքի ղեկավարած Դելիի սուլթանության վրա, նվաճել է Հնդկաստանի հյուսիսը։ Նրան դիմադրել են ահիրները և ջաթերը, սակայն Դելիի սուլթանությունը որևէ լուրջ քայլ չի կատարել նրան կանգնեցնելու համար[43][44]։ 1398 թվականի Ինդոս գետն անցնելուց հետո նա գրավել է Թուլամբան և կոտորել տեղի բնակչությանը[45]։ Այնուհետև մինչև հոկտեմբեր գրավել է Մուլթանը[46]։

1398 թվականի սեպտեմբերի 24-ին Լենկթեմուրը անցել է Ինդոս գետը Աթոքի մոտակայքում (գտնվում է ներկայիս Պակիստանում)։ Լենկթեմուրը Դելի գնալու ճանապարհին հանդիպել է դիմադրության Մերութի կառավարչի կողմից։ Այնուամենայնիվ, Լենկթեմուրը շարունակել է իր ճանապարհը դեպի Դելի՝ այստեղ հասնելով 1398 թվականին՝ կռվելու սուլթան Նադիր ուդ-Դին Մահմուդ շահ Թուղլաքի դեմ, ով արդեն թուլացել էր արքայական ընտանիքում ընթացքող գահակալական պայքարի պատճառով։

Դելիի գրավում (1398 թվական) խմբագրել

 
Դելին Լենկթեմուրի գրավումից հետո, 1398 թվական

Ճակատամարտը տեղի է ունեցել 1398 թվականի դեկտեմբերի 17-ին։ Սուլթան Նասիր ուդ-Դին Մահմուդ շահ Թուղլաքի և Մալլու Իքբալի[47] բանակներն զինված փղեր են ունեցել և նրանց ժանիքներին թույն է քսված եղել[32]:267։ Այն պատճառով, որ Լենկթեմուրի թաթարական ուժերը վախենում էին փղերից, նա հրամայել է խրամատներ փորել իրենց դիրքերի առջև։ Այնուհետև Լենկթեմուրը բեռնել է իր ուղտերին չոր փայտով և խոտով։ Երբ ճակատամարտը սկսվել է, Լենկթեմուրը այրել է խոտը և խթանել ուղտերին երկաթե փայտիկով, որպեսզի նրանք շարժվեն դեպի փղերը։ Լենկթեմուրը հասկացել էր, որ փղերը շատ արագ են խառնվում իրար։ Տեսնելով ուղտերին, որոնք խառը առաջանում են դեպի իրենց՝ մեջքին կրակ, փղերը շրջվել են և շարժվել դեպի իրենց իսկ բանակի վրա։ Այսպիսով՝ Լենկթեմուրը արագ և հեշտ հաղթանակ է տարել Նասիր ուդ-Դին Մահմուդ շահ Թուղլաքի դեմ։ Վերջինս մնացած զորքով փախուստի է դիմել։ Լենկթեմուրը նվաճել և ավերածություններ է գործել Դելիում։ Մինչև Դելիի ճակատամարտը Լենկթեմուրը մահապատժի էր ենթարկել 100,000 գերիներին[48]։

Դելի սուլթանության նվաճումը Լենկթեմուրի ամենամեծ հաղթանակներից մեկն է եղել՝ գերազանցելով Ալեքսանդր Մեծի և Չինգիզ խանի նույն արշավանքները, քանզի այս ուղևորությունն ուղեկցվել էր ծանր պայմաններով և ավարտվել ժամանակի ամենահարուստ քաղաքներից մեկի նվաճմամբ։ Դելիի նվաճումից հետո քաղաքում սկսվել է ապստամբություն թյուրք-մոնղոլական ուժերի դեմ, որն էլ հանգեցրել է զանգվածային կոտորածի։ Եռօրյա ապստամբությունից հետո ասում են, թե քայքայվող դիակների պատճառով քաղաքից գարշելի հոտ է եկել, իսկ Լենկթեմուրի զինվորները քաղաքի բնակչության գլուխները կտրել են և իբրև կառույցներ շարել իրար վրա, իսկ մարմինն էլ թողել՝ իբրև կերակուր թռչուններին։ Դելիի նվաճումից և ոչնչացումից հետո Հնդկաստանում տիրող քաոսը շարունակվել է, իսկ քաղաքը շուրջ մեկ դար չի կարողացել ազատվել հասցված վնասի հետևանքներից[32]:269–274։

Արշավանքներ Առաջավոր Ասիայում խմբագրել

 
Լենկթեմուրը պարտության է մատնում Եգիպտոսի մամլուքյան սուլթան Նասիր ադ-Դին Ֆարաջին։

Մինչև 1399 թվականի վերջը Լենկթեմուրը պատերազմ է սկսել Օսմանյան կայսրության սուլթան Բայազեդ I-ի և Եգիպտոսի մամլուքյան սուլթան Նասիր ադ-Դին Ֆարաջի դեմ։ Սուլթան Բայազեդը սկսել էր զավթել Փոքր Ասիայի թուրքմենական տիրույթները։ Վերջիններիս իշխանները ապաստանել են Լենկթեմուրի մոտ։

 
Սուլթան Բայազեդ I-ը գերեվարվել է Լենկթեմուրի կողմից

1399-1400 թվականներին Լենկթեմուրը գրավել է Հայաստանն ու Վրաստանը, ինչի հետևանքով ամայացել են Վրսաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան գավառները։ Շուրջ 60,000 հոգի ստրկության է մատնվել և տարվել Միջին Ասիա[49]։ 1400 թվականին ավերել է Սեբաստիան։

Այնուհետև Լենկթեմուրը շրջվել է դեպի Սիրիա և նվաճել է Հալեպն[50][51] ու Դամասկոսը[52][53][54][55]։ Քաղաքի բնակչությունը, բացի արհեստավորներից, որոնք տեղափոխվել են Սամարղանդ, կոտորվել է։ Լենկթեմուրը հայտարարել է, որ Դամասկոսի բնակչության կոտորածի պատճառ է դարձել այն, որ Օմայյան խալիֆ Մուավիա I-ը սպանել է Հասան իբն Ալիին, իսկ Յազիդ I-ը սպանել է Հուսեյն իբն Ալիին։

1401 թվականի հունիսին Լենկթեմուրը գրավել է Բաղդադը։ Քաղաքի գրավումից հետո բկաչության մի մասը՝ 20,000 հոգի, կոտորվել է։ Լենկթեմուրը հրամայել է իր զինվորներին վերադառնալ յուրաքանչյուրը նվազագույնը երկու կտրված գլխով։ Երբ գլուխների պակաս է զգացվել, զինվորները սպանել են արշավանքի ավելի վաղ օրերին բռնված գերիներին, իսկ երբ գերիներն էլ են սպառվել, նրանք գլխատել են իրենց իսկ կանանց[56]։ Նույն ժամանակամիջոցում Լենկթեմուրի և սուլթան Բայազեդի միջև նամակագրությունները դառնում էին վիրավորանքներով լեցուն։ Ի վերջո Լենկթեմուրը գրավել է Փոքր Ասիան և 1402 թվականի հուլիսի 20-ին Անկարայի ճակատամարտում պարտության մատնել սուլթան Բայազեդ I-ին։ Ճակատամարտի ժամանակ Բայազեդը գերի է վերցվել և մահացել գերության մեջ՝ պատճառ դառնալով Օսմանյան քաղաքացիական պատերազմի շրջանի սկզբին, որը տևել է 12 տարի։ Սուլթան Բայազեդի և Օսմանյան կայսրության վրա հարձակվելու պատճառը Լենկթեմուրի հայտարարությամբ եղել է Սելջուկյան իշխանության վերահաստատման ցանկությունը։ Լենկթեմուրը հենց սելջուկներին է համարել Փոքր Ասիայի իրական տերերը, քանզի նրանք այդ իրավունքը մոնղոլ նվաճողներից էին ստացել․ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Լենկթեմուրի հետաքրքրությունները Չինգիզ խանի ժառանգության նկատմամբ։

Անկարայում տարած հաղթանակից հետո Լենկթեմուրի զորքը ավերածություններ է գործել Փոքր Ասիայի արևմուտքում։ Սրա մասին մուսուլման գրողները հիշատակում են, որ Լենկթեմուրի զորքը ավելի շատ գործել է իբրև վայրենիների հորդա, քան թե քաղաքակիրթ նվաճող։ Սակայն Լենկթեմուրը պաշարել և գրավել է Սմիրնան՝ քրիստոնեական Հիվանդախնամների միաբանությունը, դրանից հետո իրեն հայտարարելով ղազի կամ «իսլամի ռազմիկ»։ Լենկթեմուրի զինվորները Սմիրնայում զանգվածային գլխատում են իրականացրել[57][58][59][60]։

Լենկթեմուրը զայրացած էր վենետիկցիների և ջենովացիների վրա, քանի որ նրանք իրենց նավերով օսմանյան զորքին տեղափոխել էին Թրակիա։ Լորդ Քինրոսն իր Օսմանյան դարերը աշխատության մեջ գրել է, որ իտալացիները գերադասում էին այն հակառակորդին, ում կարող էին դիմադրել։

 
Շախի Սինդեհ մզկիթ, Սամարղանդ

Մինչ Լենկթեմուրը գրավում էր Փոքր Ասիան, Քարա Յուսուֆը հարձակվել է Բաղդադի վրա և 1402 թվականին գրավել այն։ Պարսկաստան վերադառնալուց հետո Լենկթեմուրը իր թոռ Աբու Բաքըր իբն Միրան շահին ուղարկել է՝ Բաղդադը վերագրավելու։ Այնուհետև Լենկթեմուրը որոշ ժամանակ մնացել է Արդաբիլում, որտեղ Ալի Սաֆային՝ սուֆիական սաֆավի ուղղության առաջնորդին, տվել է բավականին շատ ստրուկներ։ Ապա գնացել է Խորասան, իսկ այստեղից էլ Սամարղանդ, որտեղ խնջույքների մեջ անցկացրել է 9 ամիս՝ այդ ընթացքում նախապատրաստվելով հարձակվել Չինաստանի ու Մոնղոլիայի վրա[61]։

Լենկթեմուրը ստեղծել էր մի կայսրություն, որը ձգվում էր մերօրյա Թուրքիայի հարավարևելքից, Սիրիայից, Իրաքից և Իրանից մինչև Կենտրոնական Ասիա՝ ընդգրկելով Ղազախստանը, Աֆղանստանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Պակիստանը և հասնել է մինչև Քաշգար՝ Չինաստան։ Լենկթեմուրի նվաճողական քաղաքականության արդյունքում մահացել է 17 միլիոն մարդ, սակայն այս թիվը ստուգել հնարավոր չէ[62]։

Լենկթեմուրի չորդ որդիներից երկուսը (Ջահանգիր և Օմար շեյխ) մահացել են դեռ իր կենդանության օրոք։ Նրա երրորդ որդին՝ Միրան շահը, մահացել է Լենկթեմուրի մահից կարճ ժամանակ անց, ողջ է մնացել միայն Շահրուհը։ Չնայած Լենկթեմուրի ժառանգորդը պետք է լիներ Ջահանգիրը՝ Թեմուրը ստիպված իր գահը թողել է Շահրուհին։ Լենկթեմուրի ամենահռչակավոր ժառանգ Բաբուրը ստեղծել է Մեծ Մոնղոլների իսլամական կայսրությունը և գերիշխանություն հաստատել Աֆղանստանի մեծի մասի և Հյուսիսային Հնդկաստանի նկատմամբ։ Բաբուրի ժառանագներից Հյումայունը, Աքբարը, Ջահանգիրը, Շահ Ջահանը և Էվրենգզեբը ընդարձակել են Մեծ Մոնղոլների կայսրությունը՝ հասցնելով Հնդկական թերակղզի։

Իբրև Կլավիխոյի դեսպանության պատմության նախաբան՝ Մարքամը հաղորդում է, որ Լենկթեմուրի մահից հետո «նրա մարմինը զմռսվել է մուշկով և վարդի ջրով, ծածկվել քաթանով, դրվել էբենոսափայտ դագաղի մեջ և ուղարկվել Սամարղանդ, որտեղ էլ թաղվել է»։ Սամարղանդում նրա գերեզմանը՝ Գուր-Էմիրը, դեռևս կանգուն է՝ չնայած վերջին տարիներին վերանորոգվել է։

Մին դինաստիայի վրա հարձակման փորձեր խմբագրել

Մինչև 1368 թվականը հան չինական ուժերը մոնղոլներին դուրս են մղել Չինաստանից։ Նոր Մին դինաստիայի առաջին կայսրերը՝ Հոնգվու կայսրը և նրա որդի Յոնգլե կայսրը, կենտրոնաասիական շատ պետություններից ստեղծել են հարկատու պետություններ։ Մին դինաստիայի և Թեմուրյանների միջև սյուզերեն-վասալ հարաբերությունները երկար ժամանակ են պահպանվել։ 1394 թվականին Հոնգվուի դեսպանները ի վերջո Լենկթեմուրին ներկայացրել են կայսեր նամակը, որտեղ նա դիմում է Թեմուրին՝ իբրև ենթակայի։ Արդյունքում նրա դեսպաններ Ֆու Ան, Գուո Ջին և Լիու Վեյը ձերբակալվել են[63]։ Ոչ Հոգվուի մյուս դեսպանը՝ Չեն Դեվեն (1397), ոչ էլ Յոնգլե կայսեր գահակալության մասին հայտարարող պատվիրակությունը ավելի լավ ընդունելության չեն արժանացել[63]։

 
Ցյաու անցման ամրոցը ամրացվել է, քանզի Մին դինաստիան վախենում էին Լենկթեմուրի հարձակումից[64]

Լենկթեմուրը ի վերջո որոշել է նվաճել Չինաստանը։ Այս նպատակով նա դաշինք է կնքել Մոնղոլիայում դեռևս պահպանվող մոնղոլական ցեղերի հետ և նախապատրաստվել է ուղևորվել Բուխարա։ Էնգե խանը ուղարկել է իր թոռ Օլիժեյ Թեմուր խանին, ով Սամաղանդում Թեմուրի արքունիքում գտնվելու ժամանակ իսլամ ընդունելուց հետո հայտնի է եղել նաև «Բույանշիր խան» անունով[65]։

Մահ խմբագրել

 
Լենկթեմուրի դամբարանը Սամարղանդում, Ուզբեկստան

Լենկթեմուրը նախընտրել է արշավանքները սկսել գարնանը։ Սակայն անսպասելիորեն կազմակերպված ձմեռային արշավանքի ժամանակ ճանապարհին մահացել է։ 1404 թվականի դեկտեմբերին Լենկթեմուրը ռազմական արշավանք է սկսել Մին դինաստիայի Չինաստանի դեմ և ձերբակալել է նրանց ուղարկած դեսպանին։ Սիրդարյա գետի մոտակայքում վրան խփելուց հետո Լենկթեմուրը հիվանդացել է և 1405 թվականի փետրվարի 17-ին[66] Ֆարաբում (Օթրար) նախքան չինական սահմանին հասնելը[67] մահացել է։ Նրա մահից հետո Մին դինաստիայի դեսպանները, օրինակ Ֆու Անը և նրա շրջապատը, ազատ են արձակվել[63] Թեմուրի թոռ Խալիլ սուլթանի կողմից։

Լենկթեմուրը թաղվել է Գուր-Էմիրում՝ Սամարղանդի դամբարանում։

Ժառանգորդություն խմբագրել

 
Թեմուրյանների կայսրությունը Լենկթեմուրի մահվան ժամանակ 1405 թվականին

Մինչ մահը Լենկթեմուրը իր որդիներից Փիր Մուհամմադ իբն Ջահանգիրին նշանակել է իր իրավահաջորդը։ Սակայն նրա մյուս ժառանգները չեն համաձայնվել նրա այս որոշման հետ և հաջորդ 15 տարիները անցկացրել են իշխանական կատաղի պայքարի մեջ։ Նրա որդի Շահրուհ Միրզան և թոռ Խալիլ Սուլթանը այնքան են պայքարել մինչև առաջինը հաղթանակ է տարել։

Կրոնական հայացքներ խմբագրել

Լենկթեմուրը մուսուլման էր և հավանաբար պատկանել է սուֆիական նաքշբանդիական դպրոցին, որը բավականին ազդեցիկ է եղել Տրանսօքսիանայում[68]։ Այնուամենայնիվ, նրա կրոնական հարցերում գլխավոր խորհրդականը հանաֆիական դպրոցին պատկանող գիտնական Աբդուլ Ջաբբար Խորեզմին էր։ Թերմեզում Լենկթեմուրը հայտնվել է հոգևոր ուսուցիչ Սայյիդ Բաքարի՝ Բալխից մի առաջնորդի ազդեցության տակ, ով թաղված է Լենկթեմուրի կողքին Գուր-Էմիրում[69][70][71]։

Լենկթեմուրը մեծ հարգանքով է վերաբերվել Ալի իբն Աբի Տալիբին և առհասարակ Ահլ ալ-Բայթի մարդկանց (Մուհամմադ մարգարեի ընտանիքը)․ նրան տարբեր գիտնականներ հիշատակում են իբրև պրո-ալիական դիրքորոշմամբ անձ։ Չնայած սրան՝ Լենկթեմուրը հարձակվել է շիաների վրա՝ պատճառ ընդունելով սուննիզմը, մյուս կողմից էլ այլ դեպքերում հարձակվել է սուննիների վրա կրկին կրոնական հողի վրա[72]։ Միևնույն ժամանակ Լենկթեմուրը մեծ հարգանքով է վերաբերվել սելջուկյան սուլթան Ահմադ Սանջարին Ալամութում իսմայիլականների վրա հարձակվելու համար՝ չնայած հենց իր՝ Թեմուրի հարձակումը իսմայիլականների վրա Անջուդանում ևս չափազանց դաժան է եղել[72]։

Անհատականություն խմբագրել

 
Թեմուրյան շրջանի նկարազարդում

Լենկթեմուրը համարվում է ռազմական հանճար և փայլուն մարտավար, ով կարողացել է շատ բարդց քաղաքական իրավիճակներում հաղթանակ տանել և պահպանել իր գերիշխանությունը Կենտրոնական Ասիայի քոչվոր ցեղերի նկատմամբ։ Նա նաև համարվում է արտասովոր խելքի տեր[73]:16։ Սամարղանդում և այլ վայրերում, ուր նա ճանապարհորդում էր, Լենկթեմուրը գիտնականների ուղղորդմամբ շատ կարճ ժամանակում կարողացել է սովորել պարսկերեն, մոնղոլերեն և թուրքերեն[32]:9(ըստ Ահմադ իբն Արաբշահի Լենկթեմուրը արաբերեն չի խոսել)[74]։ Լենկթեմուրի ամենակարևոր բնորոշ գծերից է եղել օպորտունիզմը։ Օգտվելով իր թյուրք-մոնղոլական ծագումից՝ Լենկթեմուրը բազմիցս օգտագործել է իսլամական կրոնն ու Մոնղոլական կայսրության օրենքներն ու սովորույթները իր ռազմական նպատակներին և տեղական քաղաքական նկրտումներին հասնելու համար[32]։ Լենկթեմուրը բավականին կրթված ղեկավար էր, ով իր ժամանակն անցկացրել է գիտնականների շրջանում՝ նրանց նկատմամբ լինելով հանդուրժողական և առատաձեռն։ Լենկթեմուրը եղել է պարսիկ բանաստեղծ Հաֆեզի ժամանակակիցը և նրանց հանդիպման պատմությունից պարզ է դառնում, որ Լենկթեմուրը Հաֆեզին կանչել է իր մոտ՝ գազելում գրված հետևյալ տողերի համար՝

Քո այտի սև խալի համար

Ես կտամ Սամարղանդ և Բուխարա քաղաքները։

Լենկթեմուրը կշտամբել է նրան այս տողերի համար և ասել. «Իմ թրի հարվածներով ես գրավել եմ աշխարհի մեծ մասը Սամարղանդը և Բուխարան, իմ մայրաքաղաքաներն ու նստավայրերը մեծացնելու համար, իսկ դու, թշվա՛ռ արարած, պատրաստ ես փոխանակել այդ երկու քաղաքները մի խալի հետ»։ Իսկ Հաֆեզը առանց վարանելու և վախենալու պատասխանել է․ «Նման առատաձեռնության արդյունքն է, որ ես, ինչպես տեսնում եք, այս աղքատ վիճակում եմ»։ Ասում են, թե Լենկթեմուրին գոհացրել է Հաֆեզի սրամիտ պատասխանը, և նա հեռացել է թանկարժեք նվերներով[75][76]։

Լենկթեմուրը շատ պարսկերեն արտահայտություններ է օգտագործել իր խոսքում և նրա կարգախոսն է եղել rāstī rustī (راستی رستی, որը նշանակում է «ճշմարտությունը անվտանգություն է» կամ լատիներեն "veritas salus")[74]։

Հարաբերությունները Եվրոպայի հետ խմբագրել

 
Լենկթեմուրի նամակը՝ ուղղված Կառլ VI-ին, 1402 թվական․ սա Լենկթեմուրի և Եվրոպայի միջև հարաբերությունների ապացույցն է, Ազգային արխիվ, Ֆրանսիա

Լենկթեմուրը նամակագրական և դիվանագիտական սերտ հարաբերություններ է ունեցել եվրոպական տարբեր պետությունների հետ, մասնավորապես Իսպանիայի և Ֆրանսիայի։ Հենրի III-ի և Լենկթեմուրի արքունիքների միջև հարաբերությունները կարևոր նշանակություն են ունեցել միջնադարյան կաստիլական դիվանագիտության համար։ 1402 թվականին՝ Անկարայի ճակատամարտի ժամանակ երկու իսպանացի դեսպաններ եղել են Լենկթեմուրի հետ՝ Պելայո դե Սոտոմայոր և Ֆերնանդո դե Պալազուլոս։ Ավելի ուշ՝ Լենկթեմուրը նամակներով և ընծաներով Լեոնի և Կաստիլիայի թագավորություն է ուղարկել չաղաթայ դեսպան Հաջի Մուհամմադ ալ-Քազիին։

Ի պատասխան՝ Հենրի III-ը 1403-1406 թվականներին Սամարղանդ՝ Թեմուրի արքունիք ուղարկել է մի հայտնի դեսպանություն Ռույ Գոնսալես դի Կլավիխոյի գլխավորությամբ և երկու այլ դեսպանների հետ՝ Ալֆոնսո Պաեզ և Գոմես դե Սալազար։ Վերադարձին Լենկթեմուրը հայտարարել է, որ նա Կաստիլիայի թագավորին համարում է «իր սեփական զավակը»։

Ըստ Կլավիխոյի Լենկթեմուրի նման լավ վերաբերմունքը իսպանական դեսպանության հետ հակադրվում էր այն արհամարհանքին, որը նա ցույց է տվել «Քեթեյի արքային»՝ չինական ղեկավարին։ Կլավիխոյի այցը Սամարղանդ հնարավորություն է տվել նրան եվրոպական հանրությանը պատմել Չինաստանի մասին, որը շատ քիչ եվրոպացիների էին կարողացել տեսնել Մարկո Պոլոյի ճանապարհորդությունից նույնիսկ մեկ դար անց։

Ֆրանսիական արխիվներում պահպանվել են՝

  • 1402 թվականի հուլիսի 30-ի Լենկթեմուրի նամակը՝ ուղղված Ֆրանսիայի Կառլ VI Խելագարին, որտեղ առաջարկվում է առևտրականների ուղարկել Ասիա։ Նամակը գրված է պարսկերենով[77]։
  • 1403 թվականի մայիսի նամակ։ Սա Լենկթեմուրի՝ Կառլ VI-ին ուղղված նամակ է, որի լատիներեն պատճենն է։ Կա նաև մեկ այլ նամակ՝ գրված Միրան շահի կողից՝ Լենկթեմուրի որդու, որտեղ քրիստոնյա իշխաններին ներկայացնում է Սմիրնայում Բայազեդ I-ի նկատմամբ հաղթանակը[78]։

Պահպանվել է նաև Լենկթեմուրին գրված Կառլ VI-ի պատասխան նամակի պատճենը՝ թվագրված 1403 թվականի հունիսի 15-ով[79]։

Ժառանգություն խմբագրել

 
Գուր Էմիրում Լենկթեմուրի դամբարանի ներսում խորը որմնախորշերը և զանազան մուքարնաներ զարդարում են պատերը

Լենկթեմուրի ժառանգությունը շատ խառն է։ Եթե նրա կառավարման շրջանում Կենտրոնական Ասիան բարգավաճել է, ապա մի շարք քաղաքներ՝ Բաղդադը, Դամասկոսը, Դելին և այլ արաբական, վրացական, պարսկական և հնդկական քաղաքները, ավերվել են և ոչնչացվել, իսկ բնակչությունը կոտորվել է։ Նա նաև պատասխանատու է Ասիայում նեստորական Արևելյան եկեղեցու արդյունավետ ոչնչացման համար։ Ուստի եթե Լենկթեմուրը դրական պահպանել է իր դրական կերպարը մուսուլմանական Կենտրոնական Ասիայում, ապա Արաբիայում, Իրաքում, Պարսկաստանում և Հնդկաստանում, որտեղ նա իրականացրել է իր ամենամեծ վայրագությունները, նրան վատաբանում են։ Այնուամենայնիվ, Իբն Խալդունը գովաբանում է Լենկթեմուրին, քանզի նա, ի տարբերություն այլ նվաճողների, կարողացել է միավորել մուսուլմանական աշխարհը[80]։ Միջին Արևելքի մյուս խոշոր նվաճող Նադիր շահը այնքան է ազդված եղել Լենկթեմուրից, որ գրեթե նույնությամբ կրկնել է Թեմուրի նվաճողական քաղաքականությունը և մարտավարությունը արշավանքների ժամանակ։ Ինչպես Թեմուրը, Նադիր շահը ևս գրավել է Կովկասի, Պարսկաստանի և Կենտրոնական Ասիայի մեծ մասը՝ այդ թվում ավերելով Դելին։

Լենկթեմուրի կարճ կյանք ունեցած կայսրությունը տարածել է թյուրք-պարսկական ավանդույթները Տրանսօքսիանայում, նրա ֆեոդի մեջ մտած բոլոր տարածքներում պարսկերենը դարձել է վարչական գործերի և գրական մշակույթի (diwan) լեզուն՝ անկախ էթնիկ պատկանելությունից[81]։ Ավելին՝ իր կառավարման շրջանում գրվել են թյուրքական գրականության որոշ հատվածներ են, որը նպաստել է թյուրքական մշակույթի ազդեցության տարածմանն ու բարգավաճմանը։ Չաղաթայերենի գրական տարբերակը սկսել է օգտագորխվել պարսկերենի հետ զուգահեռ ինչպես մշակույթում, այնխես էլ իբրև պաշտոնական լեզու[82]։

Լենկթեմուրը, ըստ էության, ոչնչացրել է Արևելյան եկեղեցին, որը նախկինում քրիստոնեության մեծ ճյուղ էր, սակայն հետագայում սահմանափակվել է մի փոքր տարածքում, որը հայտնի է եղել Ասորական եռանկյունի անունով[83]։

 
Լենկթեմուրը և նրա զորքերը առաջանում են Ոսկե Հորդայի խան Թոքթամըշի դեմ

Լենկթեմուրը հետագա դարերում Եվրոպայում հայտնի է եղել նույնիսկ մահից հետո այն պատճառով, որ հաղթանակ է տարել օսմանյան սուլթան Բայազեդի նկատմամբ։ Այդ ժամանակ օսմանյան զորքերը գրավում էին Արևելյան Եվրոպան, իսկ Լենկթեմուրը համարվում էր Եվրոպայի դաշնակիցը։

Լենկթեմուրն այժմ Ուզբեկստանում պաշտոնապես համարվում է ազգային հերոս։ Նրա արձանը գտնվում է Տաշքենդում՝ այն վայրում, որտեղ մի ժամանակ կանգնած է եղել Կարլ Մարքսի արձանը։

Մուհամմադ Իքբալը՝ փիլիսոփա, բանաստեղծ և քաղաքական գործիչ Բրիտանական Հնդկաստանում, ով եղել է Պակիստանյան շարժման ոգեշնչման աղբյուրը[84], բանաստեղծություն է գրել, որը վերնագրված է Լենկթեմուրի երազանքը․ բանաստեղծությունը ոգեշնչված է Մեծ Մոնղոլների վերջին կայսր Բահադուր շահ II-ի աղոթքից։

  Հիջազի շերիֆը տառապում է, քանզի իր կրոնը բաժանված է զանազան աղանդների։ Եվ ահա այդ երիտասարդ թաթարը (Լենկթեմուր) համարձակորեն կանխատեսել է անհամար նվաճումների ազնիվ հաղթանակը։  

1794 թվականին Շեյխ Դին Մուհամմադը հրատարակել է իր ճանապարհորդությունների գիրքը՝ Դին Մուհամմադի ճանապարհորդությունները։ Գիրքը սկսվում է Չինգիզ խանի, Լենկթեմուրի և հատկապես Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Բաբուրի մասին գովեստի խոսքերով։ Նա նաև կարևոր մանրամասներ է փոխանցել այն ժամանակ Մեծ Մոնղոլների կայսր շահ Ալամ II-ի մասին։

Պատմական աղբյուրներ խմբագրել

 
Ահմադ իբն Արաբշահի Լենկթեմուրի կյանքը աշխատությունը

Լենկթեմուրի կառավարման մասին ամենավաղ հայտնի պատմությունը գրվել է նրա կենդանության օրոք՝ Նիզամ ադ-Դին Շամիի Զաֆերնամե։ 1424-1428 թվականներին Շարաֆ ադ-Դին Ալի Յազդին գրել է երկրորդ Զաֆերնամեն՝ մեծապես հենվելով Շամիի վաղ շրջանի աշխատության վրա։ Ահմադ իբն Արաբշահը գրել է ավելի քիչ հաջողակ աշխատություն արաբերենով։ Արաբշահի աշխատությունը լատիներեն է թարգմանվել 1636 թվականին հոլանդացի արևելագետ Յակոբուս Գոլիուսի կողմից։

Թեմուրի հովանավորությամբ գրված երկու Զաֆերնամեները ներկայացնում էին Արաբշահի ժամանակագրությունից ամբողջովին տարբեր մի պատկեր։ Վիլյամ Ջոնսը նշում է, որ առաջինը Լենկթեմուրին ներկայացնում է իբրև «լիբերալ, առատաձեռն և մեծանուն արքայազն», մինչդեռ վերջինը նրան նկարագրում էր իբրև «այլանդակված, անբարոյական, ծնունդով ցածր և գարշելի սկզբունքներով անձ»։

Մալֆուզաթի Թեմուրի խմբագրել

Մալֆուզաթի Թեմուրի և դրան ավելացված Թուզուքի Թեմուրի գրքերը, որոնք ենթադրաբար Լենկթեմուրի ինքնակենսագրություններն են, ամենայն հավանականությամբ 17-րդ դարում հորինված բաներ են[48][85]։ Գիտնական Աբու Տալիբ Հոսեյնին 1637-1638 թվականներին ներկայացրել է այս տեքստերը Մուղալի կայսր շահ Ջահանին՝ Լենկթեմուրի հեռավոր ժառանգներից, իբրև թե Եմենի կայսեր գրադարանում դրանց չաղաթայերեն տեքստը հայտնաբերելուց հետո։ Եմենի և Տրանսօքսիանայի միջև հսկայական հեռավորության պատճառով և գրքերի օրիգինալ օրինակների մասին ապացույցների պակասության պատճառով շատ պատմաբաններ այս պատմությունը անհիմն են համարում և կասկածում են, որ Հոսեյնին հորինել է թե՛ տեքստերը, թե՛ դրանց մասին պատմությունը[85]։

Եվրոպական տեսակետներ խմբագրել

Լենկթեմուրը, թերևս, նշանակալի ազդեցություն է ունեցել Վերածննդի մշակույթի և ժամանակակից Եվրոպայի վրա[86]։ 15-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի սկզվները նրա ձեռքբերումները ինչպես հիացրել, այնպես էլ սարսափ են տարածել եվրոպացիների շրջանում։

15-րդ դարի ընթացքում Լենկթեմուրի վերաբերյալ եվրոպական տեսակետները շատ խառն են եղել՝ որոշ եվրոպական պետություններ նրան համարել են դաշնակից, իսկ մյուսները նրան համարել են Եվրոպայի համար մեծագույն վտանգներից մեկը նրա դաժան նվաճողական քաղաքականության պատճառով[87]:341։

Երբ Լենկթեմուրը Անկարայում գերեվարել է օսմանյան սուլթան Բայազեդին, Եվրոպայի ղեկավարների շրջանում, մասնավորապես Ֆրանսիայի Կառլ VI Խելագարի և Անգլիայի Հենրի IV-ի մոտ, տեսակետ է ստեղծվել, թե Լենկթեմուրը իրենց դաշնակիցն է, քանի որ նա փրկել է Միջին Արևելքի քրիստոնյաներին Օսմանյան կայսրությունից։ Այս երկու ղեկավարները գովանաբում էին Լենկթեմուրին, քանի որ նրա հաղթանակը Անակարայում հնարավորություն էր տվել քրիստոնյա առևտրականներին մնալ Միջին Արևելքում և ցանկացած պահի ապահով վերադառնալ Ֆրանսիա և Անգլիա։ Նա նաև գովասանքների է արժանացել, քանի որ քրիստոնյա ուխտագնացները կրկին հնարավորություն են ստացել առանց խոչընդոտների գնալ Սուրբ Երկիր[87]:341–44։

Այլ եվրոպացիներ Լենկթեմուրին համարում էին բարբարոս, ով մեծագույն վտանգ էր ներկայացնում եվրոպական մշակույթի և քրիսոտենության համար։ Նրա վերելքը դեպի իշխանությունը ստիպել է շատ ղեկավարների, օրինակ՝ Հենրի III-ին, դեսպաններ ուղարկել Սամարղանդ Լենկթեմուրի, նրա մարդկանց մասին տեղեկատվություն հավաքելու, Լենկթեմուրի հետ դաշինք կնքելու և նրան համոզելու, որ քրիստոնեական հավատի անցնի պատերազմից խուսափելու համար[87]:348–49։ Յազդիի Զաֆերնամե աշխատության 1723 թվականի թարգմանության նախաբանում թարգմանիչը գրել է[88]

Ֆրանսուա Պետի դե լա Քրուան փոխանցում է, որ կան որոշ խաբեություններ և կեղծիքներ, որոնք տպագրվել են վեպերի հեղինակների և թուրք գրողների կողմից, ովքեր նրա թշնամին էին և նախանձում էին նրա փառքին․ նրանցից է Ահմադ իբն Արաբշահը․․․ Այն պատճառով, որ Լենկթեմուրը պարտության է մատնել Սիրիայի թուրքերին և արաբներին, ավելին՝ գերեվարել է Բայազեդ I-ին, զարմանալի չէ, որ այս ժողովուրդների պատմաբանները, ովքեր, ճշմարտության և պատմության արժանապատվության դեմ հանդես գալով, այս հարցում չափազանցությունների են դիմել, նրա անձը պետք է խեղաթյուրված ներկայացնեին։

Արտաշիրմում և ենթադրյալ անեծք խմբագրել

 
Լենկթեմուրի մոմե արձանը Թուրքիայում

1941 թվականի հունիսի 9-ին Լենկթեմուրի մարմինը հանվել է շիրմից և ուսումնասիրվել խորհրդային մարդաբաններ Միխայիլ Գերասիմովի, Լև Օշանինի և Վ․ Զեզենկովայի կողմից։ Պարզ է դարձել, որ Լենկթեմուրը բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդ է եղել լավ արտահայտված այտոսկրերով։ Լինելով 173 սմ՝ նա բավականին բարձրահասակ է եղել իր ժամանակաշրջանի համար։ Հետազոտությունները հաստատել են, որ Լենկթեմուրը կաղ է եղել և աջ ձեռքի վնասվածք է ունեցել։ Նրա աջ ազդրոսկը հարաճել էր ծնկոսկրի հետ, և հետազոտությունները ցույց են տվել, որ նա անընդհատ ոտքը ծալած է պահել, որի արդյունքում էլ սկսել է ակնհայտորեն կաղալ[89] Նրա աջ ազդրոսկը կապեցին ծնկոսկրի հետ միասին։ Գերասիմովը վերականգնել է Լենկթեմուրի գանգը և հայտնաբերել, որ Թեմուրի դիմագծերը մոնղոլական հատկանիշների հետ մեկտեղ ունեցել են նաև կովկասյան հատկանիշներ։ Օշանինը Թեմուրի գանգից եզրակացրել է, որ նրա մոտ ավելի շատ արտահայտված են մոնղոլոիդ ռասսայի հարավսիբիրական տեսակի հատկանիշները[90]։

Ենթադրվում է, որ Թեմուրի գերեզմանի վրա մակագրված է եղել հետևյալը․ «երբ ես մեռածներից հառնեմ, աշխարհը պիտի սարսափի»։ Պատմություն կա նաև, թե երբ Գերասիմով հանել է նրա մարմինը, մեկ այլ գրություն է գտել արկղիկի մեջ, որտեղ ասվում է․ «նա, ով կբացի իմ գերեզմանը, կազատի ավելի սարսափելի նվաճողի, քան ես էի»[91]։ Լենկթեմուրի գերեզմանի բացումից երեք օր անց Ադոլֆ Հիտլերը սկսել է Բարբարոսա ռազմական գործողությունը՝ պատմության մեջ ամենամեծ ռազմական նվաճումը, որը ուղղված էր Խորհրդային Միության դեմ[92]։ Լենկթեմուրը վերաթաղվել է 1942 թվականին Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային հաղթանակից որոշ ժամանակ առաջ՝ համաձայն իսլամական բոլոր արարողակարգերի[93]։

Լենկթեմուրն արվեստում խմբագրել

  • Թամերլան Մեծ, Մաս I և II (անգլերեն, 1563–1594 թվականներ), Քրիստոֆեր Մառլոյի պիեսը
  • Թամերլան (1701),Նիկոլաս Ռոուի պիեսը (անգլերեն)
  • Թամերլան (1724), Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա իտալերենով՝ հիմնված Ժակ Պրադոնի 1675 թվականի Tamerlan ou la mort de Bajazet օպերայի վրա
  • Բայազետ (1735), Անտոնիո Վիվալդիի օպերան, որտեղ ներկայացված է Լենկթեմուրի կողմից Բայազեդ I սուլթանի գերեվարումը
  • Մեծ Թամերլան (Il gran Tamerlano) (1772), Յոսեֆ Միսլիվեչեկի օպերան, որը ևս ներկայացնում է Լենկթեմուրի կողմից Բայազեդ I սուլթանի գերեվարումը
  • Թամերլան, Էդգար Ալան Պոյի առաջին տպագիր բանաստեղծությունը
  • Տուրանդոտ (1924), Ջակոմո Պուչինիի օպերան, որտեղ Լենկթեմուրը ներկայացված է՝ իբրև Տարտարիայի նախկին թագավոր՝ գահընկեց արված և կույր, և օպերայի գլխավոր հերոսի հայրը
  • Թամերլան (1928), Հարոլդ Լեմբի պատմավեպը
  • Սամարղանդի տերը, Ռոբերտ Իրվին Հովարդի պատմվածքը
  • Թամերլան, կոլումբիացի գրող Էնրիկե Սերանոյի վեպը իսպաներենով[94]
  • Թամերլան՝ Աստծո ստվեր, Ջոն Ֆլետչերի կողմից BBC Radio 3-ի պիես, որը հեռարձակվել է 2008 թվականին․ սա Լենկթեմուրի, Իբն Խալդունի և Հաֆեզի հանդիպման հորինված պատմություն է։

Կանայք խմբագրել

Լենկթեմուրը ունեցել է 43 կին՝

  • Թուրմիշ աղա՝ Ջահանգիր Միրզայի, Ջահանշահ Միրզայի և Աքա Բեգի մայրը,
  • Օլժայ Թուրխան աղա (ամուսնացել է 1357/1358 թվականին)՝ Ամիր Մաշլահի դուստրն ու Ամիր Կազաղանի թոռնուհին,
  • Սարայ Մուլք խանում (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Քազան խանի դուստրը,
  • Իսլամ աղա (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Ամիր Բայան Սալդուզի դուստրը,
  • Ուլուս աղա (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Ամիր Խիզր Յասուրի դուստրը,
  • Դիլշադ աղա (ամուսնացել է 1374 թվականին)՝ Շամս ադ-Դինի դուստրն ու Բուցան աղայի կինը,
  • Թուման աղա (ամուսնացել է 1377 թվականին)՝ Ամիր Մուսայի և նրա կնոջ՝ Արզու Մուլք աղայի դուստրը,
  • Չուլպան Մուլք աղա՝ Հաջի Բեգ Ջետահի դուստրը,
  • Թուքալ խանում (ամուսնացել է 1395 թվականին)՝ մոնղոլ խան Խիզր Խոջայի դուստրը,
  • Թոլուն աղա (հարճ)՝ Օմար Շեյխ Միրզա I-ի մայրը,
  • Մենգլի աղա (հարճ)՝ Միրան շահ իբն Թեմուրի մայրը,
  • Թողայ Թուրխան աղա՝ Ամիր Հուսեյնի այրին և Շահրուհ Միրզա իբն Թեմուրի մայրը,
  • Թուղդի բեյ աղա՝ Աք Սուֆի Քոնգիրաթի դուստրը,
  • Սուլթան Արայ աղա,
  • Մալիքանշահ աղա,
  • Խանդ Մալիք աղա՝ Իբրահիմ Միրզայի մայրը,
  • Սուլթան աղա, որդին մահացել է մանուկ ժամանակ։

Լենկթեմուրի մյուս կանանցից և հարճերից են՝ Դավլաթ Թարքան աղա, Բուրհան աղա, Ջանի բեգ աղա, Թինի բեգ աղա, Դուր Սուլթան աղա, Մունդուզ աղա, Բախտ Սուլթան աղա, Նովրուզ աղա, Ջահան Բախտ աղա, Նիգար աղա, Ռուհփարվար աղա, Դիլ բեգ աղա, Դիլշադ աղա, Մուրադ բեգ աղա, Փիրուզբախտ աղա, Խոշքելդի աղա, Դիլխոշ աղա, Բարաթ բեյ աղա, Սեվինչ Մալիք աղա, Արզու բեգ աղա, Յադգար Սուլթան աղա, Խուդադադ աղա, Բախտ Նիգար աղա, Քութլու բեյ աղա և ևս մեկ Նիգար աղա։

Լենկթեմուրի ժառանգներ խմբագրել

Որդիներ խմբագրել

  • Ջահանգիր Միրզա իբն Թեմուր, մայրը՝ Թուրմիշ աղա
  • Օմար Շեյխ Միրզա I, մայրը՝ Թոլուն աղա
  • Միրան շահ իբն Թեմուր, մայրը՝ Մենգլի աղա
  • Շահրուհ Միրզա իբն Թեմուր, մայրը՝ Թողայ Թուրխան աղա

Դուստրեր խմբագրել

  • Աքա Բեգի՝ ամուսնացել է Ամիր Մուսայի որդի Մոհամմադ բեյի հետ, մայրը՝ Թուրմիշ աղա
  • անունն անհայտ է՝ ամուսնացել է Սոլիման Միրզայի հետ, մայրն անհայտ է
  • անունն անհայտ է՝ ամուսնացել է Ջումալեզա Միրզայի հետ, մայրն անհայտ է
  • Սուլթան Բախթ Բեգում՝ նախ ամուսնացել է Մոհամմեդ Միրքեի հետ, ապա 1389-1390 թվականներին՝ Սոլիման շահի, մայրը՝ Օլջայ Թուրխան աղա

Ջահանգիրի որդիներ խմբագրել

  • Մուհամմադ Սուլթան իբն Ջահանգիր Միրզա
  • Փիր Մուհամմադ բին Ջահանգիր Միրզա

Օմար Շեյխ Միրզա I-ի որդիներ խմբագրել

  • Փիր Մուհամմադ իբն Օմար Շեյխ Միրզա I
  • Իսքանդար իբն Օմար Շեյխ Միրզա I
  • Ռուսթամ իբն Օմար Շեյխ Միրզա I
  • Բայքարահ իբն Օմար Շեյխ Միրզա I
    • Մանսուր իբն Բայքարահ
      • Հուսեյն իբն Մանսուր բին Բայքարահ
        • Բադի ազ-Զաման
          • Մուհամմեդ Մումին
        • Մուզաֆֆեր Հուսեյն
        • Իբրահիմ Հուեսյն

Միրան շահի որդիներ խմբագրել

  • Խալիլ Սուլթան իբն Միրան շահ
  • Աբու Բաքըր իբն Միրան շահ
  • Մուհամմադ իբն Միրան շահ

Շահրուհ Միրզայի որդիներ խմբագրել

  • Միրզա Մուհամմադ Թարաղայ, ավելի հայտնի է Ուլուգբեկ անունով
    • Աբդուլ Լաթիֆ
  • Գիյատադդին Բայսոնքոր
    • Ալա ուդ-Դաուլահ Միրզա իբն Բայսոնքոր
      • Իբրահիմ Միրզա
    • Սուլթան Մուհամմադ իբն Բայսոնքոր
      • Յադիգար Մուհամմադ
    • Միրզա Աբուլ Քասիմ Բաբուր իբն Բայսոնքոր
  • Սուլթան Իբրահիմ Միրզա
    • Աբդուլլահ Միրզա
  • Միրզա Սոյուրգաթմիշ խան
  • Միրզա Մոհամմեդ Ջուքի

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Muntakhab-ul-Lubab, Khafi Khan Nizam-ul-Mulk, Vol I, p. 49. Printed in Lahore, 1985
  2. W. M. Thackston, A Century of Princes: Sources on Timurid History and Art, (1989), p.239
  3. Արաբերեն Վիքիպեդիա (արաբ.) — 2003.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. Deutsche Nationalbibliothek Record #118622803 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Find A Grave — 1996.
  7. Josef W. Meri (2005). Medieval Islamic Civilization. Routledge. էջ 812. ISBN 9780415966900.
  8. «Counterview: Taimur's actions were uniquely horrific in Indian history».
  9. 9,0 9,1 Gérard Chaliand, Nomadic Empires: From Mongolia to the Danube translated by A.M. Berrett, Transaction Publishers, 2004. translated by A.M. Berrett. Transaction Publishers, p.75. 0-7658-0204-X. Limited preview at Google Books. p. 75., 0-7658-0204-X, p.75., "Timur Leng (Tamerlane) Timur, known as the lame (1336–1405) was a Muslim Turk. He aspired to recreate the empire of his ancestors. He was a military genius who loved to play chess in his spare time to improve his military tactics and skill. And although he wielded absolute power, he never called himself more than an emir.", "Timur Leng (Tamerlane) Timur, known as the lame (1336–1405) was a Muslim Turk from the Umus of Chagatai who saw himself as Genghis Khan's heir."
  10. Matthew White: Atrocitology: Humanity's 100 Deadliest Achievements, Canongate Books, 2011, 9780857861252, section "Timur"
  11. «The Rehabilitation Of Tamerlane». Chicago Tribune. 1999 թ․ հունվարի 17.
  12. J.J. Saunders, The history of the Mongol conquests (page 174), Routledge & Kegan Paul Ltd., 1971, 0812217667
  13. Harry N. Abrams, Turks: A Journey of a Thousand Years, 600-1600 (2005), p. 196
  14. Martin Bernard Dickson, Michel M. Mazzaoui, Vera Basch Moreen, Intellectual studies on Islam: essays written in honor of Martin B. Dickson (1993), p. 97
  15. Franklin Mackenzie, The Ocean and the Steppe: The Life and Times of the Mongol Conqueror Genghis Khan, 1155-1227 (1963), p. 322
  16. Michael Biran, Chinggis Khan: Selected Readings (2012), ch. 5
  17. Mansura Haidar, Indo-Central Asian relations: from early times to medieval period (2004), p. 126
  18. Martin Bernard Dickson, Michel M. Mazzaoui, Vera Basch Moreen, Intellectual studies on Islam: essays written in honor of Martin B. Dickson (1990), p. 97
  19. Mu'izz al-Ansab, Folio. 97a
  20. W.J Fischel, Ibn Khaldun and Tamerlane (1952), p. 37
  21. Ahmed ibn Arabshah, Tamerlane: The Life of the Great Amir, p. 4
  22. Ron Sela, The Legendary Biographies of Tamerlane: Islam and Heroic Apocrypha in Central Asia (2011), p. 27
  23. 23,0 23,1 «Tamerlane». AsianHistory. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  24. Richard Peters, The Story of the Turks: From Empire to Democracy (1959), p. 24
  25. 25,0 25,1 25,2 Manz, Beatrice Forbes (1988). «Tamerlane and the symbolism of sovereignty». Iranian Studies (journal). 21 (1–2): 105–122. doi:10.1080/00210868808701711. JSTOR 4310596.
  26. "Central Asia, history of Timur", in Encyclopædia Britannica, Online Edition, 2007. (Quotation:"Under his leadership, Timur united the Mongol tribes located in the basins of the two rivers.")
  27. "Islamic world", in Encyclopædia Britannica, Online Edition, 2007. Quotation: "Timur (Tamerlane) was of Mongol descent and he aimed to restore Mongol power."
  28. Carter V. Findley, The Turks in World History, Oxford University Press, 2005, Oxford University Press, 2005, 978-0-19-517726-8, p. 101.
  29. G. R. Garthwaite, The Persians, Malden, 978-1-55786-860-2, MA: Blackwell Pub., 2007. (p.148) Quotation: "Timur's tribe, the Barlas, had Mongol origins but had become Turkic-speaking ... However, the Barlus tribe is considered one of the original Mongol tribes and there are "Barlus Ovogton" people who belong to Barlus tribe in modern Mongolia."
  30. M.S. Asimov & Clifford Edmund Bosworth, History of Civilizations of Central Asia, UNESCO Regional Office, 1998, 92-3-103467-7, p. 320: "One of his followers was [...] Timur of the Barlas tribe. This Mongol tribe had settled [...] in the valley of Kashka Darya, intermingling with the Turkish population, adopting their religion (Islam) and gradually giving up its own nomadic ways, like a number of other Mongol tribes in Transoxania ..."
  31. Beatrice Forbes Manz, Tamerlane and the Symbolism of Sovereignty (1988), p. 116
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 Marozzi, Justin (2004). Tamerlane: Sword of Islam, conqueror of the world. HarperCollins.
  33. 33,0 33,1 Ian C. Hannah (1900). A brief history of eastern Asia. T.F. Unwin. էջ 92. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  34. 34,0 34,1 Manz, Beatrice Forbes (2002). «Tamerlane's Career and Its Uses». Journal of World History. 13: 3. doi:10.1353/jwh.2002.0017.
  35. Manz, 1999, էջ 14
  36. Nicholas V. Raisanovsky; Mark D. Steinberg: A History of Russia Seventh Edition, pg 93
  37. «Commemoration of the Vladimir Icon of the Mother of God and the deliverance of Moscow from the Invasion of Tamerlane». oca.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  38. Wescoat, James L.; Wolschke-Bulmahn, Joachim (1996). Mughal Gardens. ISBN 9780884022350. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  39. 39,0 39,1 Chaliand, Gerard; Arnaud Blin (2007). The History of Terrorism: From Antiquity to Al Qaeda. University of California Press. էջ 87. ISBN 978-0-520-24709-3.
  40. Fisher, W.B.; Jackson, P.; Lockhart, L.; Boyle, J.A. : The Cambridge History of Iran, p55.
  41. Nicholas V. Raisanovsky; Mark D. Steinberg: A History of Russia Seventh Edition, pg 94
  42. 42,0 42,1 Virani, Shafique N. The Ismailis in the Middle Ages: A History of Survival, A Search for Salvation (New York: Oxford University Press), 2007, p. 116.
  43. Singh, Raj Pal (1988 թ․ հունվարի 1). Rise of the Jat power. ISBN 9788185151052. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  44. Kumāra, Mahendra; Śarmā, Parameśa; Siṃha, Rājapāla (1991). Jāṭa balavāna: Jāṭa itihāsa (հինդի). Madhura-Prakāśana.
  45. [1](չաշխատող հղում)
  46. Hunter, Sir William Wilson (1909). «The Indian Empire: Timur's invasion 1398». The Imperial Gazetteer of India. Vol. 2. էջ 366. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  47. Mallu, who later received the title of Iqbal Khan, was a noble in Siri and an ally of Muqarrab Khan, but later on betrayed him and Nusrat Khan, and allied with Nasir-ud-din Mahmud Shah. History Of Medieval India; V. D. Mahajan p.205
  48. 48,0 48,1 Beatrice F. Manz (2000). «Tīmūr Lang». Encyclopaedia of Islam. Vol. 10 (2nd ed.). Brill Publishers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  49. «The Turco-Mongol Invasions». Rbedrosian.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  50. Aleppo:the Ottoman Empire's caravan city, Bruce Masters, The Ottoman City Between East and West: Aleppo, Izmir, and Istanbul, ed. Edhem Eldem, Daniel Goffman, Bruce Master, (Cambridge University Press, 1999), 20.
  51. «Shlama – Aleppo – BELIEVING IN ALEPPO».
  52. Margaret Meserve, Empires of Islam in Renaissance Historical Thought, (Harvard University Press, 2008), 207.
  53. «Tamerlane in Damascus».
  54. «The Sack of Damascus – History Today».
  55. «تيمور لنك..بشار الأسد..لافرق! – نور سورية».
  56. Ibn Arabshah, Timur the Great Amir, p. 168
  57. Kevin Reilly (2012). The Human Journey: A Concise Introduction to World History. Rowman & Littlefield. էջեր 164–. ISBN 978-1-4422-1384-5.
  58. Henry Cabot Lodge (1913). The History of Nations. P.F.Collier. էջեր 51–.
  59. Marina Belozerskaya (2012 թ․ սեպտեմբերի 4). Medusas Gaze: The Extraordinary Journey of the Tazza Farnese. Oxford University Press. էջեր 88–. ISBN 978-0-19-987642-6.
  60. Vertot (abbé de) (1856). The History of the Knights Hospitallers of St. John of Jerusalem: Styled Afterwards, the Knights of Rhodes, and at Present, the Knights of Malta. J.W. Leonard & Company. էջեր 104–.
  61. Stevens, John. The history of Persia. Containing, the lives and memorable actions of its kings from the first erecting of that monarchy to this time; an exact Description of all its Dominions; a curious Account of India, China, Tartary, Kermon, Arabia, Nixabur, and the Islands of Ceylon and Timor; as also of all Cities occasionally mention'd, as Schiras, Samarkand, Bokara, &c. Manners and Customs of those People, Persian Worshippers of Fire; Plants, Beasts, Product, and Trade. With many instructive and pleasant digressions, being remarkable Stories or Passages, occasionally occurring, as Strange Burials; Burning of the Dead; Liquors of several Countries; Hunting; Fishing; Practice of Physick; famous Physicians in the East; Actions of Tamerlan, &c. To which is added, an abridgment of the lives of the kings of Harmuz, or Ormuz. The Persian history written in Arabick, by Mirkond, a famous Eastern Author that of Ormuz, by Torunxa, King of that Island, both of them translated into Spanish, by Antony Teixeira, who liv'd several Years in Persia and India; and now render'd into English.
  62. Graziella Caselli, Gillaume Wunsch, Jacques Vallin (2005). "Demography: Analysis and Synthesis, Four Volume Set: A Treatise in Population". Academic Press. p.34. 0-12-765660-X
  63. 63,0 63,1 63,2 Tsai, Shih-Shan Henry (2002), Perpetual Happiness: The Ming Emperor Yongle (2 ed.), University of Washington Press, էջեր 188–189, ISBN 978-0-295-98124-6(չաշխատող հղում)
  64. Turnbull, Stephen (2007 թ․ հունվարի 30). The Great Wall of China 221 BC-1644 AD. Osprey Publishing. էջ 23. ISBN 978-1-84603-004-8. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  65. C. P. Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, see: Northern Yuan Dynasty
  66. Adela C.Y. Lee. «Tamerlane (1336–1405) – The Last Great Nomad Power». Silkroad Foundation. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  67. Tsia 2002, էջ. 161
  68. Beatrice Forbes Manz (1999 թ․ մարտի 25). The Rise and Rule of Tamerlane. Cambridge University Press. էջեր 17–. ISBN 978-0-521-63384-0.
  69. "The Descendants of Sayyid Ata and the Rank of Naqīb in Central Asia" by Devin DeWeese Journal of the American Oriental Society, Vol. 115, No. 4 (Oct. – Dec., 1995), pp. 612–634
  70. Four studies on the history of Central Asia, Volume 1 By Vasilij Vladimirovič Bartold p.19
  71. Islamic art By Barbara Brend p.130
  72. 72,0 72,1 Virani, Shafique N. The Ismailis in the Middle Ages: A History of Survival, A Search for Salvation (New York: Oxford University Press), 2007, p. 114.
  73. Manz, Beatrice Forbes (1989). The rise and rule of Tamerlane. Cambridge University Press. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  74. 74,0 74,1 Walter Joseph Fischel, Ibn Khaldūn in Egypt: His Public Functions and His Historical Research, 1382–1406; a Study in Islamic Historiography, University of California Press, 1967, page 51, footnote
  75. Holden, Edward S. (2004) [1895]. The Mogul Emperors of Hindustan (1398–1707 A.D). New Delhi, India: Westminster, Archibald Constable and Co. էջեր 47–48. ISBN 978-81-206-1883-1.
  76. Cowell, Professor (first name not given). MacMillan's Magazine, vol. XXX (via Google Books). London: MacMillan & Co., 1874, p. 252.
  77. Document preserved at Le Musée de l'Histoire de France, code AE III 204. Mentioned Dossier II, 7, J936
  78. Mentioned Dossier II, 7 bis
  79. Mentioned Dossier II, 7 ter
  80. Frances Carney Gies (September–October 1978). «The Man Who Met Tamerlane». Saudi Aramco World. 29 (5). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  81. Manz, Beatrice Forbes (1999). The Rise and Rule of Tamerlane. Cambridge University Press, p. 109. 0-521-63384-2. Limited preview at Google Books. p. 109. "In Temür's government, as in those of most nomad dynasties, it is impossible to find a clear distinction between civil and military affairs, or to identify the Persian bureaucracy as solely civil or the Turko-Mongolian solely with military government. In fact, it is difficult to define the sphere of either side of the administration and we find Persians and Chaghatays sharing many tasks. (In discussing the settled bureaucracy and the people who worked within it I use the word Persian in a cultural rather than ethnological sense. In almost all the territories which Temür incorporated into his realm Persian was the primary language of administration and literary culture. Thus the language of the settled 'diwan' was Persian and its scribes had to be thoroughly adept in Persian culture, whatever their ethnic origin.) Temür's Chaghatay emirs were often involved in civil and provincial administration and even in financial affairs, traditionally the province of Persian bureaucracy."
  82. Roy, Olivier (2007). The new Central Asia. I. B. Tauris. էջ 7. ISBN 978-1-84511-552-4.
  83. «History of the Nestorians».
  84. «Iqbal'S Hindu Relations». The Telegraph. Calcutta, India. 2007 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  85. 85,0 85,1 Hameed ud-Din (2011). «Abū Ṭāleb Ḥosaynī». Encyclopædia Iranica. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  86. Milwright, Marcus (2006). «So Despicable a Vessel: Representations of Tamerlane in Printed Books of the Sixteenth and Seventeenth Centuries». Muqarnas. 23: 317. doi:10.1163/22118993-90000105.
  87. 87,0 87,1 87,2 Knobler, Adam (November 1995). «The Rise of Timur and Western Diplomatic Response, 1390–1405». Journal of the Royal Asiatic Society. Third Series. 5 (3): 341–349. doi:10.1017/s135618630000660x.
  88. ad-DīnʿAlī Yazdī, Sharaf (1723). The History of Timur-Bec. Vol. 1. էջեր xii–ix. Punctuation and spelling modernized.
  89. Mikhail Mikhaĭlovich Gerasimov (1971). The face finder. Hutchinson. էջ 135. ISBN 978-0-09-105510-3.
  90. Lev Vasilʹevich Oshanin (1964). Anthropological composition of the population of Central Asia: and the ethnogenesis of its peoples. Vol. 2. Peabody Museum. էջ 39.
  91. «Uzbekistan: On the bloody trail of Tamerlane». The Independent. London. 2006 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  92. Mark & Ruth Dickens. «Timurid Architecture in Samarkand». Oxuscom.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  93. Marozzi 2004
  94. Enrique Serrano (2011 թ․ հունվարի 2). Tamerlan (Biblioteca Breve) (Spanish Edition). ISBN 9789584205407.

Գրականություն խմբագրել

  • Tamerlane: The Earth Shaker by Harold Lamb
  • Лэмб Гарольд. Тамерлан. Правитель и полководец / Пер. с англ. Л. А. Игоревского. — М.: Центрполиграф, 2002. — 334 с. — («Nomen est Omen»). — ISBN 5-227-01788-3
  • Лэн-Пуль Стенли. Мусульманские династии / Пер. с англ. В. В. Бартольда. — М.: Восточная литература РАН; Муравей, 2004. — 312 с.
  • Мароцци Джастин. Тамерлан: Завоеватель Мира / Пер. с англ. А. Г. Больных. — М.: АСТ (издательство); Хранитель, 2007. — 446 с. — («Историческая библиотека»). — ISBN 978-5-17-046324-4
  • Нагель Тильман. Тимур-завоеватель и исламский мир позднего средневековья / Пер. с нем. Л. И. Ясинской. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 640 с. — («След в истории»). — ISBN 5-222-00104-0
  • Ру Ж.-П. Тамерлан / Пер. с фр. Е. А. Соколова. — М.: Молодая гвардия, 2007. — 295 [9] с.: ил. — 4-е изд. — («Жизнь замечательных людей»).
  • Тамерлан. Эпоха. Личность. Деяния. / Под ред. Р. Рахманалиева. — М.: ГУРАШ, 1992. — 544 с. — ISBN 5-7294-0038-1
  • Тамерлан — покоритель Азии. / Сост. В. Петров. — М.: Ломоносовъ, 2015. — 224 с. — («История. География. Этнография»). — ISBN 978-5-91678-280-6
  • Телицын В. Л. Тамерлан. Легенды жизни и смерти. «Сезам, откройся…» — М.: Таус, 2006. — 360 с.: ил. — ISBN 978-5-903011-12-4
  • Катанов Н. Ф. Предание тобольских татар о грозном царе Тамерлане // Ежегодник Тобольского губернского музея : журнал. —Тобольск, 1898. — Т. IX. — С. 50-52.
  • Бородин С. П. Звезды над Самаркандом: В 2-х тт. — М.: Дрофа, 1994. — 544 + 832 с. — («Всемирная история в романах»). — ISBN 5-7107-0244-7
  • Деревьев М. М., Сегень А. Ю. Тимур. Тамерлан. — М.: Армада, 1996. — 556 с. — («Великие властители в романах»). — ISBN 5-7632-0147-7
  • Липовский Ю. О. Камень Тамерлана. Историческая повесть. — СПб.: Диля, 2004. — 288 с. — ISBN 5-88503-208-4
  • Сегень А. Ю. Тамерлан. Исторический роман. — М.: Вече, 2007. — 640 с. — («Всемирная история в романах»). — ISBN 978-5-9533-2283-6
  • Семёнова Т. И. Тамерлан. Копьё судьбы. Роман. — М.: Аквилегия-М, 2016. — 672 с. — («Фаэтон»). — ISBN 978-5-906819-33-8
  • Хукхэм Хильда. Властитель семи созвездий. — Ташкент: Адолат, 1995. — 320 с.
  • Юнус Огуз. Тамерлан. Кн. 1. Путь к вершине / Пер. с азерб. Али Саидова. — М.: Издатель Воробьёв А. В., 2012. — 260 с. — ISBN 978-5-93883-182-7
  • Юнус Огуз. Тамерлан. Кн. 2. Властелин мира / Пер. с азерб. Али Саидова. — М.: Издатель Воробьёв А. В., 2013. — 264 с. — ISBN 978-5-91146-817-0
  • Гийасаддин Али. Дневник похода Тимура в Индию / Пер. с перс., предисл. и примеч. А. А. Семёнова. — 2-е изд. — М.: Изд-во восточной лит-ры, 1958. — 208 с.
  • Ибн Арабшах История эмира Тимура / Пер. Х. Н. Бабабекова = Аджайиб ал-макдур фи тарих-и Таймур. — 2-е изд. — Ташкент: Институт истории народов Средней Азии имени Махпират, 2007.
  • Руй Гонсалес де Клавихо. Дневник путешествия в Самарканд ко двору Тимура (1403—1406) / Пер. со староисп. И. С. Мироковой. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1990. — 216 с. — ISBN 5-02-016766-5
  • Уложение Тимура / Пер. с перс. Хамидуллы Караматова. Под ред. Б. Ахмедова. — Ташкент: Издательство литературы и искусства имени Гафура Гуляма, 1999.
  • Фома Мецопский. История Тимур-Ланка и его преемников / Пер. с древнеарм. Т. Тер-Григоряна, А. Баграмяна. — Баку, 1957. — 104 с.
  • Шараф ад-Дин Али Язди. Зафар-наме. — Ташкент: Сан’ят, 2008. — 484 с.
  • Шильтбергер И. Путешествия Иоганна Шильтбергера по Европе, Азии и Африке с 1394 года по 1427 год / Пер. с нем. и комм. Ф. К. Бруна. — Ташкент: Шарк, 1997. — 240 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 565