Բիբի-Խանըմ, ճարտարապետական հուշարձան՝ մզկիթ Սամարղանդում։ Կառուցվել է 1399—1404-ին, Լենկթեմուրի՝ Հնդկաստան կատարած արշավանքից հետո։ Ուղղանկյուն հատակագծով (83 մ x 62 մ) բակի 2 հակադիր կողմերին են շքամուտքը և մզկիթի գլխավոր կառույցը, իսկ մյուս կողմերին դեմ հանդիման՝ 2 փոքր կառույցները։ Շինությունները պարագծով իրար են միացնում քանդակազարդ, մարմարյա և ավազաքարե սյուներով (300-ից ավելի) բազմագմբեթ սրահները։ Համակառույցի 4 անկյունները ամրացված են մինարեներով։ Կառույցի հարդարանքը՝ փիրուզյա և կապույտ մայոլիկա, խճանկար, կապտաոսկեգույն մանվածո զարդանախշեր, մարմարյա ագուցվածքներ։ Այժմ կիսավեր է։

Բիբի-Խանըմ
Տեսակմզկիթ
Երկիր Ուզբեկստան[1]
ՎարչատարածքՍամարղանդ[1]
Հիմնվել է1404
Բացվեց1404
Ճարտարապետություն
Ոճադրբեջանական ոճ
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբի-Խանըմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 435