Ալլահ
Ալլահ (արաբերեն՝ الله (ալ-իլահ)) - աստված իսլամում, արարիչն ամենայն գոյի՝ երկնքի, երկրի ու մարդու, աշխարհը կառավարողը։ Ալլահի նկատմամբ հավատը իսլամի հիմնական դավանանքն է։
Ըստ իսլամի՝ Ալլահը օժտված է այն բոլոր հատկանիշներով, որոնցով սովորաբար օժտված են աստվածները միաստված կրոններում։ Մուսուլմանները Ալլահի հատկությունները արտահայտում են 99 մակդիրներով, որոնց թվին են պատկանում ամենազոր, մեծ, իմաստուն, գթավոր և այլ մակդիրներ։
Ալլահին հայտարարելով աշխարհի կառավարող, իսլամի հոգևորականությունը ուսուցանում է, որ նա է ամբողջովին տնօրինում ժողովուրդների ու առանձին մարդկանց ճակատագիրը։ Իսլամում ճակատագրապաշտական հայացքները առավել ընդգծված են[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Աթեիստի գրպանի բառարան։ Երևան: «Հայաստան»։ 1983։ էջ 15