Ուրգենչ(ուզբ.՝ Urganch, Урганч) — քաղաք Ուզբեկստանում, Խորեզմի մարզի վարչական կենտրոնը։

Քաղաք
Ուրգենչ
ուզբ.՝ Urganch, Урганч
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
[[Մարզ]][[Խորեզմի մարզ]]
ՀամայնքԽորեզմի մարզ
Խոկիմ (քաղաքապետ)Օդիլբեկ Շոնազարովիչ Սապաեվ
Հիմնադրված է1643 թ.
Առաջին հիշատակումXVII դար
Այլ անվանումներՆոր Ուրգենչ, Նովոուրգենչ մինչև 1929 թվականը
Մակերես29 կմ²
ԲԾՄ91±1 մետր
Կլիմայի տեսակԽիստ մայրցամաքային
Պաշտոնական լեզուուզբեկերեն
Բնակչություն137 300[1] մարդ (2014)
Ազգային կազմուզբեկներ, ռուսներ, խազախներ, թուրքմեններ
Կրոնական կազմԻսլամ 95%, ուղղափառ Քրիստոնեություն 4%, այլ 1%
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ+998 622
Փոստային ինդեքս220100
Փոստային դասիչ220100
Ավտոմոբիլային կոդ22 (հին նմուշի 1998—2008)
90 - 94 (նոր նմուշի  01.10.2008-ից)
Պաշտոնական կայքurganchshahar.uz
Ուրգենչ (Ուզբեկստան)##
Ուրգենչ (Ուզբեկստան)

Բնակչությունը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 137,3 հազար բնակիչ,իսկ 2010թ. — 135,1 հազար բնակիչների։

Պատմություն

խմբագրել

Ուրգենչ(մինչև 1929 թ. — Նոր Ուրգենչ) հիմնադրվել է XVII դարում Հին Ուրգենչի բնակիչների կողմից, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել իրենց հայրենի քաղաքից, կապված Ամուդարյա գետի հունի փոփոխության հետ։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է 1100 կմ դեպի արևմուտք Տաշքենդից, 12 կմ դեպի արևմուտք Ամուդարյա գետի ափից , Շավատ ջրամբարրի մոտ։

Բնակչություն

խմբագրել
Տարի 1926 1939 1959 1970 1976 1991 2010 2014
Բնակչություն,
հազար բնակիչ
5[2] 22 44 76 91 130[3] 135,1[4] 137,3[1]

Բնակչության 90% - ը — ուզբեկներ, 5 % — ը՝ ռուսներ,  3 % — ղազախներ, թուրքմեններ, կորեացիներ, 2 % — գերմանացիներ և հրեաներ ։

Տնտեսություն

խմբագրել

Գործարաններ. բերքահավաքային մեքենաների, բամբակամաքրազտիչ, վերանորոգման, էքսկավատորային,  կարագա-հարային, կարի ֆաբրիկայի, շինանյութերի արտադրություն։

Տրանսպորտ

խմբագրել

Ուրգենչի քաղաքային տրանսպորտը ներկայացված է ավտոբուսներով, տրոլեյբուսներով և երթուղային տաքսիներով։ Առկա է եզակի տրոլեյբուսային գիծ Միջին Ասիայում՝ Ուրգենչ և Խիվա քաղաքների միջև:«Ուրգենչ» օդանավակայանըի ունի միջազգային կարգավիճակ և կարող է ընդունել բոլոր տեսակի ուղևորատար օդանավեր։ Կատարվում են կանոնավոր չվերթներ դեպի Տաշքենդ, Մոսկվա (Ավիաընկերություններ՝ "Uzbekistan Airways ", "Sibir"), Սանկտ-Պետերբուրգ, ինչպես նաև չարտերային չվերթներ զբոսաշրջիկների համար։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

1979 թվականի հոկտեմբերի 16-ից 22-ը,Դոնալդ Կնուտի և Անդրեյ Երշովի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի և Ուզբեկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի աջակցությամբ,  Ուրգենչ քաղաքում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ «Ալգորիթմները ժամանակակից մաթեմատիկայում . նրա ծրագրերում» խորագրով, նվիրված «Ալգորիթմ» հասկացության 1100-ամյակին։ Գիտաժողովի բացման օրը կայացել է Ալ-Խորեզմի հուշարձանի բացումը։ Ներկայումս Ուրգենչի կենտրոնում՝ Ալ-Խորեզմի հուշարձանի մոտ բացված է պուրակ և նոր հուշարձան նվիրված այդ հին գիտնականին։

Հայտնի բնիկներ

խմբագրել
  • Աննա Գերման — աշխարհահռչակ խորհրդային և լեհ երգչուհի, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի։
  • Վիկտոր Վիկտորովիչ Կոլոդյաժնի — ռուսաստանցի պաշտոնյա։
  • Կիմ Բորիս— ռուսաստանցի գործարար,  Qiwi ընկերության համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ։
  •  Ուլմաս Սաֆաեվիչ Ալիխոդջաեվ— կինոյի և թատրոնի դերասան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Статистический буклет “О населении языком цифр” Արխիվացված 2014-10-14 Wayback Machine
  2. по БСЭ
  3. «Современный толковый словарь» изд. «Большая советская энциклопедия», 1997 г.
  4. World Gazetteer: Usbekistan — die wichtigsten Städte

Գրականություն

խմբագրել
  • Պիլյավսկի Վ. Ուրգենչ և Միզդախկան - 1947

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրգենչ» հոդվածին։