Աբու-Սաիդ Բահատուր Խան (հունիսի 2, 1305, Ուջան, Հայաստան - նոյեմբերի 30, 1335, Սոլթանիե, Զանջան, Իրան), Հուլավյան մոնղոլական պետության իշխան (1316–1335)։ Հարկերի վերաբերյալ նրա մի հրովարտակից, որը փորագրված է Անի քաղաքի մզկիթի վրա, պարզվում է, որ այդ շրջանում բնակչությունը (գլխավորապես Անի քաղաքի և շրջակայքի) տնտեսապես քայքայված էր տուրքերի, հարկերի ծանրության և կառավարիչների ու ավագների բռնությունների պատճառով։ Հրովարտակով կարգադրվում է «բացի տամղայից (առևտրի և արդյունագործական տուրք) և արդարացի հարկերից, ոչինչ չվերցնել բնակչությունից», որի նպատակն էր կանխել կառավարիչների և ավագների կամայականությունները, երկիրն ամայացնող արտագաղթը։ Հրովարտակում հասարակ ժողովուրդն անվանված է ռայա, ժողովրդի գլխավորները՝ ռայս, ավագները՝ քեդխուդա։

Աբու-Սաիդ Բահատուր Խան
Աբու Սաիդի ժամանակաշրջանի (1316-1335) արծաթե մետաղադրամ։ Հատվել է 1320 թվականին՝ Անկարայում
Իշխանություն1316-1335
Թագադրում1316
Լրիվ անունԱբու-Սաիդ
Ծնվել է՝հունիսի 2, 1305
ԾննդավայրՈւջան, Հայաստան
Մահացել է՝նոյեմբերի 30, 1335 (30 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍոլթանիե, Զանջան, Իրան
Սոլթանիե
ՆախորդՕլջեյտու
ՀաջորդողԱրփա խան
ՈւղեկիցԲաղդադ Խաթուն
ԿինԴելսադ Խաթուն
Թագավորական ՏունԲորջիգին
ՏոհմՄոնղոլական կայսրության Իլխանություն
քաղաքական գործիչ
ՀայրԱլջեյտու
Հավատքսուննի իսլամ

Աբու-Սայիդ իլխանի իշխանության ժամանակ 1319 թ-ին տեղի ունեցավ Հայոց մայրաքաղաք Անիի մեծ երկրաշարժը, որը գրեթե հիմնահատակ ավերեց այն։ Շահնշահ Բ-ն քաղաքի վիճակը թեթևացնելու նպատակով դիմեց իլխան Աբու-Սայիդին և վերջինս դադարեցրեց քաղաքից գանձվող հարկերը՝ այն դարձնելով <խասինջու>: Սակայն այդ էլ չօգնեց և ավերված Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքը սկսեց ամայանալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 47