Հարավարևմտյան Ասիա

(Վերահղված է Արևմտյան Ասիաից)

Հարավարևմտյան Ասիա, Արևմտյան Ասիա կամ Առաջավոր Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 427 մլն 316 հզ 135 մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ՝ Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։

Հարավարևմտյան Ասիա

Տնտեսություն խմբագրել

Հարավարևմտյան Ասիայի գլխավոր հարստությունը նավթն է։ Այստեղ է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը։ Նավթով հարուստ են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Իրաքը, Իրանը, ԱՄԷ-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Այստեղ է կենտրոնացած նաև բնական գազի համաշխարհային պաշարների 1/4-ը։ Գազի պաշարներով հարուստ են Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան։ Բորի և քրոմի հումքի համաշխարհային նշանակության պաշարներ կան Թուրքիայում, կալիումական աղերի՝ Իսրայելում, Հորդանանում և Իրանում։ Երկաթի, պղնձի ու բազմամետաղների հանքաքարի զգալի պաշարներով առանձնանում են Իրանը, Թուրքիան և Հայաստանը։ Տարածաշրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Հացահատիկային հիմնական մշակաբույսերն են ցորենը, բրինձը, գարին, եգիպտացորենը։ Տարածված ճյուղ է պտղաբուծությունը։ Մշակում են նուռ, նուշ, ծիրան, թուզ, ձիթապտուղ, ցիտրուսներ։ Լայն տարածում ունի խաղողագործությունը։ Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ (Իրաք, Սաուդյան Արաբիա, Իրան)։Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում են մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Արտահանում են նավթ, բնական գազ և այլ օգտակար հանածոներ, բուսաբուծության և անասնապահական արտադրանք, գորգեր, տնայնագործական ապրանքներ։

Երկրներ և մայրաքաղաքներ խմբագրել

Այսօր քաղաքական տեսանկյունից Արևմտյան Ասիան ընդգրկում է հետևյալ երկրները[1][2][3]՝

(չճանաչված կառավարություն)

Բաքու

Երկու հայկական պետություններ.

(չճանաչված կառավարություն)

Քաբուլ

Թբիլիսի (մասամբ Եվրոպայում)

Կահիրե (միայն Սինայի թերակղզին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Miller David։ «West Asia Map»։ National Geographic Style Manual։ National Geographic Society։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 5 
  2. Maddison Angus (2004)։ The World Economy: Historical Statistics։ Development Centre Studies։ Paris, France: Organisation for Economic Co-operation and Development (OECD) (published 2003)։ ISBN 978-92-64-10412-9։ LCCN 2004371607։ OCLC 53465560 
  3. United Nations Industrial Development Organization Vienna (UNIDO) (2005)։ International Yearbook of Industrial Statistics 2015։ Cheltenham, UK: Edward Elgar Publishing։ էջ 14։ ISBN 9781784715502 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 40