HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)

Շիրազ (պարսկերեն՝ شیراز), քաղաք Իրանի տարածքում՝ Ռուդխանե Խոշք (ցամաքած գետ) սեզոնային գետի ափին։ Վարչականորեն գտնվում է Ֆարսի նահանգի Շիրազի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Իրանի միլիոնանոց ինը քաղաքներից հինգերորդն է՝ 1,565,572 բնակչությամբ[Ն 1]: Քաղաքն ունի չափավոր կլիմա։ Ավելի քան հազար տարի տարածաշրջանի մշակութային, քաղաքական և առևտրաարդյունաբերական կենտրոն է։

Քաղաք
Շիրազ
պարսկերեն՝ شیراز‎
Darvaze Ghoran11.jpg
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՖարսի նահանգ
ՇահրեսթանՇիրազի գավառ
ԲախշՇիրազի շրջան
ՔաղաքապետՀեյդար Էսքանդարփուր
Առաջին հիշատակում2. millennium BCE
Մակերես240 կմ²
ԲԾՄ1500 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն1,565,572 մարդ (2016[1])
Ագլոմերացիա1,869,001
Ազգային կազմպարսիկներ
Ժամային գոտիUTC+3.30, ամառը UTC+4.3
Հեռախոսային կոդ071
Պաշտոնական կայքshiraz.ir
##Շիրազ (Իրան)
Red pog.png

Շիրազի առաջին անգամ հիշատակվել է էլամերենով՝ կավե սալիկների վրա (մ.թ.ա. 2000) որպես «Թիրազիշ»[2]։ Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է կամ վերականգնվել է Օմայանների օրոք՝ 693 թվականին, և բարգավաճել է իրանական երկու դինաստիաների՝ Սաֆարիների (861-1003) և Բուիների (934-1062) օրոք։ 13-րդ դարում Շիրազը դարձել է արվեստի և արհեստների առաջատար կենտրոն, իշխանության խրախուսման և պարսից գիտնականների և արվեստագետների ներկայության շնորհիվ։ Պարսից գրականության երկու հռչակավոր ներկայացուցիչներ՝ Հաֆեզը և Սաադին, ծնունդով եղել են Շիրազից, և այստեղ գտնվում են իրենց դամբարանները։ Սեֆյան Պարսկաստանի անկումից հետո Իրանում ստեղծվել էր երկիշխանություն և երկիրն ուներ երկու մայրաքաղաք՝ Մաշհադ (Աֆշարիներ, 1736-1796) և Շիրազ (Զանդեր, 1751-1794)։ Շիրազն ունեցել է հրեական և քրիստոնեական խոշոր համայնքներ[3]։ Շիրազ քաղաքի պատմական կենտրոնը (Բեյնոլ Հարամեյն) համաշխարհային նշանակության ճարտարապետական համալիր է[4]։

Շիրազը հայտնի է որպես բանաստեղծների, գրականություն, գինու (չնայած 1979 թվականից ի վեր Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն), այգիների և ծաղիկների քաղաք[5]։ Այստեղ է գտնվում հռչակավոր Էրամի այգին։ Այժմ քաղաքն ունի նաև նավթավերամշակման խոշորագույն գործարան, այստեղ է երկրի արևային առաջին էլեկտրակայանը[6], դրվել է քամու խոշոր տուրբին։ Շիրազը հանդիսանում է էլեկտրոնային էլեկտրոնային արդյունաբերության կարևորագույն կենտրոն՝ արտադրելով իրանական էլեկտրաէներգիայի 53 տոկոսը [7]։ Շիրազի արդյունաբերական ձեռնարկություններից են ցեմենտի, շաքարավազի, պարարտանյութերի, տեքստիլ արտադրանքի, փայտանյութի, մետաղագործության և գորգերի գործարաններն ու ֆաբրիկաները։

Քույր քաղաքներԽմբագրել

2018 թվականի դրությամբ Շիրազն ունեցել է յոթ քույր քաղաք[8][9]՝

ՆշումներԽմբագրել

  1. 2016 թվականի դրությամբ Իրանում եղել է 98 քաղաք՝ 100 հազար և ավելի բնակչությամբ։ Միլիոնանոց քաղաքները ինն էին՝ Թեհրան (8,693,706), Մաշհադ (3,001,184), Սպահան (1,961,260), Քարաջ (1,592,492), Շիրազ (1,565,572 ), Թավրիզ (1,558,693), Ղոմ (1,201,158), Ահվազ (1,184,788) և մոտեցող ցուցանիշով՝ Քերմանշահ (946,651)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Statistical center of iran
  2. Cameron, George G. Persepolis Treasury Tablets, University of Chicago Press, 1948:115.
  3. «Ալիք» թերթ, Հայ կեանքը՝ Շիրազում
  4. Ալիռեզա Ղոլինեժադ Փիրբազարի, Շիրազ քաղաքի պատմական կենտրոնի (Բեյնոլ Հարամեյն) քաղաքային պաթոլոգիան եվ ռեվիտալիզացիան(չաշխատող հղում)
  5. Iran Chamber society, Shiraz
  6. "Iran's first solar power plant comes on stream". tehran times. 11 January 2009. Retrieved 25 September 2010.
  7. "ARSH Co. site". Arshksco.com. Archived from the original on 7 July 2011. Retrieved 5 May 2011.
  8. "Sister Cities of Shiraz". Shiraz Municipality. 12 June 2010. Archived from the original on 27 September 2011. Retrieved 30 April 2015.
  9. "Twinnngs". Nicosia Municipality. Archived from the original on 21 May 2009. Retrieved 17 November 2009.