Հանաֆիական մազհաբ կամ Հանաֆիա, սուննի իսլամի կրոնաիրավագիտական 4 դպրոցներից մեկը։ Հիմնադրել է աստվածաբան և իրավագետ Աբու Հանիֆան (699767


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար · համայնք
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Ալ-Հանաֆիա

խմբագրել

Իսլամը բաժանվում է երկու ուղղության՝ սուննիզմ և շիիզմ։ Սուննի մուսուլմաններն ունեն կրոնաիրավաբանական չորս դպրոց՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։

 
Աբու Հանիֆա

Հանաֆիները հանաֆիական մազհաբի հետևորդներն են (հիմնադիր Աբու Հանիֆայի անունով), որը ծագել է 8-րդ դարում Քուֆայում (Իրաք)։ Այս մազհաբի յուրահատկություններն հետևյալն են. Ղուրանն ընդունվում է որպես իրավունքի աղբյուր ամբողջովին և անառարկելիորեն, սուննան ընդունվում է որպես անկախ աղբյուր, բայց միայն հադիսների հանգամանալի ընտրությունից հետո, նախորդներից ժառանգված համաձայնեցված կարծիքը (արաբ․՝ الإجماع‎‎, ալ-իջմա') հաշվի է առնվում միայն այն դեպքում, երբ այն ծագում է հենց այն մարդկանցից, ովքեր համարվում են ճշմարիտ հադիսների փոխանցողներ։ Սակայն նոր հարցերի ուսումնասիրման ժամանակ ընդունվում է հեղինակավոր դեմքերի ցանկացած այլ խմբի իջմա’ն և այդպիսով հնարավորություն է ստեղծվում տարածաշրջանային իջմա’ների ստեղծման համար։ Անալոգիայով դատողությունը (արաբ․՝ القياس‎‎, ալ-կիյաս) կարող է կազմվել ցանկացած ճշգրիտ նյութի վերաբերյալ, նույնիսկ ոչ միշտ նրա հեղինակության կարգով, բայց անպայման խորը տրամաբանական հիմնավորմամբ։ Որպես մեթոդ, որով կարող է ուղղվել կիյասի հիման վրա ընդունված որոշումը, եթե այն տանում է դեպի վատ կամ աբսուրդային արդյունքի, ընդունվում է նախընտրելի որոշումը (արաբ․՝ استحسان‎‎, իսթիհսան)։

Մազհաբ ալ-հանաֆիյան թույլ է տալիս սովորական իրավունքի (արաբ․՝ عُرف‎‎, 'ուրֆ) լայն կիրառումը որպես իրավունքի օժանդակ, բայց ոչ անկախ աղբյուր, ինչը թույլ է տալիս հեշտացնել գործնական հարաբերությունները, գործնական և կենցաղային շփումների մեջ մտնել այլադավանների հետ, կենցաղում ստանալ զգալի զիջողություններ։ Ի շնորհիվ այսպիսի մեծ հանդուրժողականության՝ հանաֆիական մազհաբը՝ 9-րդ դարից սկսած, արագորեն սկսեց տարածվել դեպի հյուսիս և արևելք՝ գրավելով Անատոլիան, Բալկանները, Հյուսիսային Կովկասը, մերձսևծովյան տարածքները, մերձվոլգյան տարածքները, Միջին Ասիան, Աֆղանստանը, Հնդկաստանը և մինչև Չինաստան ընկած լայնամասշտաբ տափաստանային տարածքներ, ինչպես նաև ամրապնդվելով Ինդոնեզիայի կղզիներում։ Հանաֆիականներ էին Ոսկե Հորդայի խաները, Մեծ Մոգոլները և Օսմանյան կայսրության սուլթանները։ Հանաֆիական մազհաբին հետևում է ԱՊՀ երկրների (բացի Ադրբեջանից և Միջին Ասիայի ոչ մեծ խմբերից), Բուլղարիայի և նախկին Հարավսլավիայի մուսուլմանների մեծամասնությունը։

 
Աբու Հանիֆայի մզկիթը
 

Հանիֆը բարեպաշտ մարդն է, ով դավանում է ճիշտ միաստվածություն։ Մուսուլմանական ավանդության համաձայն այդ տերմինով նախաիսլամական Արաբիայում անվանում էին ցեղային կուռքերին երկրպագելուց հրաժարվող մարդկանց, ծիսական մաքրություն պահպանող ճգնավորներին, ովքեր հավատում էին մեկ աստծո, բայց չէին հարում ո´չ քրիստոնյաներին, ո´չ էլ հուդայականներին։ Այդ մարդկանց անորոշ մոնոթեիզմը ծառայեց որպես իսլամի արաբական աղբյուրներից մեկը։

Ղուրանում հանիֆ է անվանվում Իբրահիմը, ում կրոնը (իսկական մոնոթեիզմ) իբր Մուհամմադն է վերականգնել(վերստեղծել)։ Հանիֆը հակադրվում է նաև հեթանոս-բազմաստվածներին և հուդայականների ու քրիստոնյաների աղճատված միաստվածությանը. Իբրահիմի մասին հատուկ ասված է, որ նա ո´չ հուդայական է, ո´չ էլ քրիստոնյա։ Ղուրանում հանիֆ բառն առաջանում է մեդինայական շրջանում՝ որպես մուսլիմ տերմինի հոմանիշ. Իբրահիմի մասին այդպես էլ ասվում է՝ հանիֆ մուսլիմ։ Իբն Մաս’ուդի ընթերցումների համաձայն՝ Ղուրանում նույնիսկ գոյություն է ունեցել հանիֆիյա տերմինը, որը տեքստի այլ տարբերակներում փոխարինվել է իսլամ տերմինով (օրինակ, 3։19/17-ում)։

8-9-րդ դարերից սկսած մուսուլմանական գրականության մեջ հանիֆ հաճախ նշանակում է «մուսուլման». տարածված է իսլամի նշանակությունը որպես «հանաֆիական կրոն»։ Այս տեր-մինը տարածված էր սուֆիականների շրջանում, որոնք իրենց հաճախ անվանում էին հանիֆ։ Մուսուլմաններին այդպես էին անվանում նաև քրիստոնյա արաբ հեղինակները։ Պատմական գրականության մեջ 12-13-րդ դարերում հանիֆ էին անվանում հեթանոս նախնիներին, լեգենդներ էին հորինում նրանց կողմից հանաֆիայի ընդունման մասին (օրինակ, Սելջուկների նախնիների մասին)։

Օգտագործված գրականություն

խմբագրել
  • Ислам։ Энциклопедический Словарь. Москва, 1991

Արտաքին հղումներ

խմբագրել