Վոլգյան Բուլղարիա
Կամա-վոլգյան Բուլղարիա, Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին պետական միավորումը։ Կազմավորվել է 10-րդ դարում՝ ուգրո-ֆիննական ցեղերի մասնակցությամբ։
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բիլյար | |||
Լեզու | բուլղարերեն թյուրքերեն | |||
Ազգություն | բուլղարներ | |||
Կրոն | Իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | թագավոր |
Պատմություն
խմբագրելՏակավին՝ 7-րդ դարում Դոնի և Կուբանի միջև ստեղծվել էր Մեծ Բուլաղարիա պետությունը, որի քայքայումից հետո նրա թյուրքալեզու բնակիչները՝ բուլղարները, զանգվածաբար տեղափոխվել են Միջին Պովոլժիե և վճռական դեր խաղացել Կամա-վոլգյան Բուլղարիայի ձևավորման մեջ։ 920-ական թվականներին Բուլղար քաղաքի խան Ալմասը միավորել է բուլղարական ցեղերին։
Խազարների ու ներքին թշնամիների դեմ մղած պայքարում նա հենվել է արաբների վրա։ 922 թվականին խալիֆա Սուքթադիրը (908-932) պատգամավորություն է ուղարկել Ալմասի մոտ՝ իսլամ ընդունելու և անվանապես խալիֆային ենթարկվելու առթիվ։
Պատգամավորության մեջ եղած արաբ մատենագիր Իբն-Ֆադլանը նկարագրում է բուլղարների կենցաղը, գրում, որ նրանք ապրում էին վրաններում, իսկ թագավորի ընդարձակ վրանի մեծ մասը պատած էր հայկական գորգերով։ 10-րդ դարի հայերի և Կամա-վոլգյան Բուլղարիայի միջև կային առևտրական կապեր, որոնք ավելի են ծավալվել արաբական խալիֆայության հետ հիշյալ պայմանագրի կնքումից հետո։
Կամա-վոլգյան Բուլղարիան գտնվելով Արևելյան Եվրոպան Արևելքի հետ կապող առևտրական ուղիների վրա, 10-րդ դարում աշխույժ ամուր առևտրական կապերի մեջ էր խալիֆայության հետ՝ Բյուզանդիայի և Ռուսիայի հետ։ Բուլղար քաղաքում առաջացել է հայկական գաղութ։ Կամա-վոլգյան Բուլղարիայում եղել են նաե հայ զինվորականներ։
1241 թվականին Կամա-վոլգյան Բուլղարիան նվաճել են մոնղոլ-թաթարները և կազմել Ոսկե Հորդայի մասերից մեկը՝ պահպանելով որոշ ինքնավարություն։ 13-րդ դարի երկրորդ կեսից Կամա-վոլգյան Բուլղարիայի քաղաքները կրկին դարձել են առևտրի ու արհեստագործության խոշոր կենտրոններ, որտեղ մեծ դեր են կատարել նաև ռուս և հայ արհեստավորները, առևտրականները (հատկապես Բուլղարում և Կամա-վոլգյան Բուլղարիայի հյուսիսային կենտրոն Կազանում)։
1430-ական թվականներին Կամա-վոլգյան Բուլղարիայի մեծ մասը նվաճել են ռուս իշխանները։ Ինքնուրույն է մնացել միայն Կազան քաղաքը, որը դարձել է խանության կենտրոն։
Գրականություն
խմբագրել- Смирнов А․ П․, Волжские бул– гары, М․, 1951․
Արտաքին հղումներ
խմբագրել- Բոլգար. կանաչ այլընտրանք
- Բուլղարիայի պետական պատմա-ճարտարապետական թանգարան
- Կամա-վոլգյան ԲուլղարիաԱրխիվացված 2012-01-19 Wayback Machine
- Պ.Վ. Գալուբովսկի Բուլղարներ և խաղաններ, ռուսների արևելյան հարևաններ
- Ибн-Фадлан. Կամա-վոլգյան Բուլղարիայի պատմություն
- Кучкин В. А. Բուլղարների ստեղծած պետությունը Վոլգա գետի ափին Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
- Статья о Վոլգյան Բուլղարիայի մասին Կազանի պետական համալսարանի էջում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 600)։ |