Սեբաստիա (նաև Սվաս; հայերեն՝ Սրվազ,թուրքերեն՝ Sivas, լատ.՝ Sebastia, Sebastea, Sebasteia, հուն․՝ Σεβάστεια), քաղաք է Արևմտյան Հայաստանում, պատմական Փոքր Հայքի տարածքում, ներկայիս Թուրքիա։ Մինչև 1915 թ. հանդիսացել է համանուն նահանգի (վիլայեթի) կենտրոնը։

Քաղաք
Սրվազ
թուրքերեն՝ Sivas,հայերեն՝ Սրվազ
Sivas Hukumet Konagi2.jpg
Սեբաստիա Կառավարության շենք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլՍեբաստիայի
Հիմնադրված էՄ.թ.ա. 1-ին դար թ.
ԲԾՄ1285 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն294 402 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ58xxx
Պաշտոնական կայքsivas.bel.tr (թուրքերեն)
##Սեբաստիա (Թուրքիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում Փոքր հայքի թագավորությունում։ Հետագայում գտնվել է Պոնտոսի, Հռոեմական կայսրության, Բյուզանդիայի կազմում։ 1071 թ-ին Մանազկերտի ճակատամարտում կրելով պարտություն Բյուզանդիան զիջում է Սեբաստիան սելջուկ-թուրքերին։ Իսկ 1408 թ-ին քաղաքը գրավվում է օսմանյան թուրքերի կողմից։ Կամաց-կամաց հելենիստական ազդեցությունը թուլացավ քաղաքում։

Ազգային կազմԽմբագրել

Հայերը կազմում էին մեծամասնություն մինչև Մեծ Եղեռնը։

ՏաճարներԽմբագրել

Քաղաքն ուներ մեծ քանակությամբ եկեղեցիներ, այդ թվում Սուրբ Նշան, Սուրբ Անապատ, Սուրբ Սարգիս, Հրեշատակապետաց, Դերձակի վանք և այլն։ Սուրբ Նշանում պահվում էին մեծ քանակությամբ հայկական հին ձեռագրեր։

Հայոց ՑեղասպանությունԽմբագրել

Սեբաստիայի և Արևմտյան Հայաստանի ողջ բնակչությունը ենթարկվեց Համիդյան կոտորածների 1895 թ-ին և ցեղասպանության 1915 - 1923 թթ-ին։ Դրանց հետևանքով քաղաքի ողջ հայ բնակչությունը ոչնչացվեց, իսկ հայկական դպորցները, տները և տաճարները ավերվեցին։

Հայտնի անձինք ՍեբաստիայիցԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել